Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ

Հունիս 14,2013 18:21

Հունիսի   14-ին Վրաստանում  ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը  հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ:

Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորեց նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում, հետայսու եւս կպահպանեն  ձեւավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին  շնորհակալություն  հայտնեց  բարեմաղթանքների համար  եւ նշեց,  որ  հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը  դատաիրավական համակարգում  երկկողմ հարաբերությունների կարեւոր  ուղղություններից  է:

Դեսպան Մանուկյանը եւ Վրաստանի գլխավոր դատախազը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաեւ երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները եւ այս ոլորտում  իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:

Զրուցակիցները  քննարկեցին Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության եւ լիարժեք իրականացման հնարավորության հարցերը:

Դեսպան Մանուկյանը   հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերը:

Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն հայտնեց խորացնելու համագործակցությունը եւ ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող  կապերը ՀՀ դատախազության հետ:

 

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930