Օրվա լրահոսը

Դատաբժիշկը հաստատել է, որ Ավետիք Բուդաղյանի վրա վերեւից են կրակել

«Եթե Սուրիկ Խաչատրյանը չի եղել, բա վերեւից ներքեւ ուղղությամբ կրակողն ո՞վ է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հարց բարձրացրեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ վստահեցնելով, որ Գորիսի միջադեպի ժամանակ Սուրիկ Խաչատրյանի տան վերեւից կրակոց է եղել, իսկ տանը նա է եղել: Մենք փոխանցեցինք Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի բացատրությունը, որ վերեւից ներքեւ կրակոց չի եղել, դա Հայկ

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ գերմանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ «Բորուսիա» տեղափոխվելով դարձել է այդ ակումբի առանցքային խաղացողներից մեկը, գերմանական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Դորտմունդ տեղափոխվելու հարցում փողը վճռորոշ դեր չի խաղացել: «Ես կարիերաս շարունակելու շատ առաջարկներ ունեի: Սակայն ընտրեցի «Բորուսիան», որովհետեւ այս թիմի խաղաոճն ինձ դուր է գալիս: «Շախտյորի» կազմում «Բորուսիայի» դեմ խաղալուց հետո ես դիտել

Հարավաֆրիկացի թատերագետին ամաչեցրին հայ երեխաները

«Այժմ այնքան դյուրին է պատերազմ սկսել, բավական է միայն ինքնաթիռ պայթեցնել, և մենք բոլորս կարող ենք վերանալ: Բայց երեխայի տեսիլքը արվեստի և ստեղծարարության միջոցով կարող է մեզ հասկացնել, որ նրանք տենչում են խաղաղությանը: Հայ երեխաները, ովքեր խաղաղության մասին նկարներ են նկարել, ասում են մեզ՝ չափահասներիս, որ իրենք խաղաղություն են ցանկանում և տալիս են այդ խաղաղության

Մեղրիի զորամասում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի զորամասում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ զորամասի սենյակներից մեկում գազի 3կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ, որը մարվել է տեղի ուժերով:

Նախնական տվյալներով բնակարանում հայտնաբերվել է զինամթերք

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 3-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի  փողոցի թիվ 34 շենքի 9-րդ բնակարանում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորները և մեկ մարտական հաշվարկ:

Տեղի ունեցավ ցուցահանդես «Խաղաղության օր» խորագրով

Նոյեմբերի 3-ին «Երկրի օր» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Խաղաղության օր» խորագրով «Հարավաֆրիկյան հանրապետության օր» ցուցահանդեսը և «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» կատալոգի շնորհանդեսը: «Ռոլան Բիկովի» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը հիշեցրեց ներկաներին, որ 2 տարի առաջ կազմակերպվել է ցուցահանդես՝ «Ճապոնիայի օրը», և այսօր իրենք ներկայացնում են այդ ցուցահանդեսի կատալոգը. «Երբ որ Ճապոնիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որոշեցինք այդ

Ըստ Սամվել Հարությունյանի՝ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է սխալներով հայցադիմում

  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի19-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրուցել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ, ով նշել է նախկին մարզպետի հայցադիմումի քննարկման հետ կապված` շատ լուրջ զարգացումներ էին սպասվում, հայցադիմումն ակնհայտ սխալներ ուներ, միայն

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր կողմնակիցներին կոչ է անում բոլոր ոլորտներում ստեղծել մրցակցություն

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Արցախի Ճարտար գյուղի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել փետրվարին, Արցախի Խաչեն գյուղում: Գյուղերում համագումարներ անցկացնելը պայմանավորված է կուսակցության ծրագրում գյուղին և գյուղական աղքատության կրճատմանը տրված մեծ դերով: Մինչև այսօր կուսակցությունը ղեկավարվում էր ժամանակավոր մարմինների կողմից: Տարածքային բոլոր կառույցների

Փախուստի դիմած 4-րդ զինծառայողը գտնվել է

«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից երեկ՝ նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում, փախուստի դիմած 4-րդ զինծառայողը եւս հայտնաբերվել է: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայտնաբերված զինծառայողներին ներկայումս առանձնացրել են: Ըստ նրա՝ փախուստի դիմած զինծառայողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ նրանք հոգեբուժական բաժանմունքից են եղել:

Տան տանիքից ծուխ էր նկատվում

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 3-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մշակույթի տան մոտակայքում գտնվող տան տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպանդարյան փողոցում այրվում են Ա. Հ.-ին պատկանող թիվ 36 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 90 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.07-ին,

Յուրա Մովսիսյանը կրճատեց հաշիվը «Լոկոմոտիվի» հետ խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» այս պահին հյուրընկալել է «Լոկոմոտիվին»: «Սպարտակն» առայժմ պարտվում է 1:2 հաշվով: Դաշտի տերերի կազմում միակ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է: Հանդիպումը շարունակվում է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Սամվել Ալեքսանյանին սատարողները պարեցին ռաբիս երաժշտության տակ (Տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն այսօր ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Սամվել Ալեքսանյանին բարերար համարող կարմիր գլխարկավորների համար անակնկալ էին պատրաստել։ Գրում է Tert.am-ը: Նախաձեռնության անդամները իրենց բողոքն արտահայտել են ազգագրական պարով։ Մինչ ակտիվիստները պարում էին, դիմացի մայթից Սամվել Ալեքսանյանի մի քանի տասնյակ սատարողներ վանկարկում էին՝ հե-ռա-ցեք։ Դեղին գլխարկավորները արձագանքում էին՝ մի-ա-ցեք։ Այնուհետև նրանք ևս համապատասխան

Ամուսնացավ «Վիտամին» ակումբի Վաչեն

Քիչ առաջ Աբովյանի նորակառույց՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ավարտվեց«Վիտամինցի» Վաչեի և լրագրող Գայանեի պսակադրությունը: Հայտնում է Esem.am-ը:  Լրատվամիջոցը լուսանկարել է հարսանյաց արարողությունը:   Իրադարձությունների հետագա ընթացքին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում:  

Ադրբեջանը հրաժարվում է Բերտի Ֆոգտսի ծառայություններից

Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը, որ այդ թիմը գլխավորում է 2008 թվականից, դատելով ամեն բանից, չի մնա իր պաշտոնում: «Azerisport»-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, տեղեկացնում է, որ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան գերմանացի մասնագետին նոր առաջարկ չի արել: Ֆոգտսի հետ պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին: Ներկայումս ԱՖՖԱ-ն զբաղված է Ֆոգտսին փոխարինող որոնելով: Ըստ

Սպորտի պետական կառույցին ջրագնդակի առաջնությունը չէ՞ր հետաքրքրում

«Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում ավարտվեց ջրագնդակի Հայաստանի պատանիների առաջնությունը: Պայքարի մեջ մնացած յոթ թիմերի մրցակցությունում հաղթեց Երեւանի «Վիկտորիան»: Մրցանակային հաջորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին նույնպես մայրաքաղաքը ներկայացնող «Սպիտակը» եւ «Արմադան»: Aravot.am-ի հարցին, թե ինչն էր պատճառը, որ առաջնության բացման եւ պարգեւատրման արարողություններին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ոչ ոք չմասնակցեց, առաջնության կազմակերպիչ, Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն

Արեգակնային խավարումն արդեն սկսվել է

Այս տարվա  արեգակնային վերջին խավարումն արդեն սկսվել է. Հայտնում է Ria.ru-ն: Ներկայիս խավարումը վերաբերում է առանձնահատուկ հիբրիդային տեսակի, որի ժամանակ մոլորակի մի հատվածում խավարումը ամբողջությամբ է նկատելի, մյուս հատվածում՝ օղակաձեւ: Երկրի վրա Երեւանի ժամանակով ժամը 14:04-ին լուսնային կիսախավարը հանդիպել է Երկրին արեւմտյան կիսագնդում, որտեղ սկսվել է խավարման մասնավոր փուլ:

Հրդեհն ամբողջովին այրել էր տունը

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի 69Ա տանը խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի վայրից Shamshyan.com-ին  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը

Արսեն Ջուլֆալակյանն այսօր գոտեմարտելու է լեհ ըմբիշի հետ

Այսօր հունահռոմեական ըմբիշ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը գերմանական «KSV Alen 05» ակումբի կազմում հերթական գոտեմարտն է անցկացնելու Բունդեսլիգայի առաջնությունում: Հայ ըմբիշը հանդես է գալու իր սովորական՝ 74 կգ քաշային կարգում եւ մրցելու է Լեհաստանի հավաքականի անդամ Արկադիուշ Կուլինիչի հետ: Aravot.am-ի հարցին, թե իր վերջին ասուլիսում ըմբիշը հայտարարեց, որ ակումբում ինքն այս տարի հանդես

Մարգարիտա Խաչատրյանը հավատացնում է՝ զինվորները ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել

Մինչ ՀՀ ՊՆ հավատացնում է ՝ այժմ քննության միջոցով փորձում են պարզել երեկ կայազորային կլինիկական հոսպիտալում հինգ զինվորների միջեւ եղած միջադեպի հանգամանքները, եւ արդյոք զինվորները եղել են ալկոհոլի ազդեցության տակ,  «Զինվորի մայր» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում հերքել է, որ զինվորները օգտագործել են ալկոհոլ: Նա գիշերը եղել է ԵԿԶՀ-ում: «Դուք գիտեք, թե այնտեղ ինչ

Հայ կինը սպորտով զբաղվի՞, թե՞ ոչ

  Մեզանում ժամանակ առ ժամանակ խոսվում է, թե սպորտը կնոջ համար չէ, որ սպորտով, մասնավորապես, ֆուտբոլով զբաղվելը հայկական մենթալիտետին չի համապատասխանում: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Սպորտային բժշկության եւ հակադոպինգային կենտրոնի փոխտնօրեն Ռաֆայել Թորոյանը միանգամայն հակառակ համոզման է: Նա Aravot.am-ին ներկայացրեց իր տեսակետները եւ հիմնավորումները:   Ըստ նրա, ժամանակակից սպորտում կանայք շատ

Տարոն Մարգարյանը՝ Իշխան Զաքարյանի որդու՝ վարչական շրջանի հնարավոր ղեկավար լինելու մասին

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդու տարիքը չի ներում վարչական  շրջանի ղեկավար լինելու համար: Այս մասին NEWS.am-ին է ասել Երեւանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Իշխան Զաքարյանի որդին: «Իսկ ես, որպես քաղաքապետ, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատանքներից գոհ եմ եւ մենք վերջին մեկ տարվա ընթացքում

Հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներից երեքին հաջողվել է ետ վերադարձնել

Երեկ երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներից երեքին հաջողվել է ետ վերադարձնել:  Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ զինծառայողների վերադարձման գործընթացում աջակցել են նրանց իսկ ծնողները, ինչի համար, ՊՆ մամլո խոսնակը շնորհակալություն է հայտնել զինծառայողների ծնողներին: «Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը

Թեհրան-Արևմուտք մերձեցման մասին

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Թեհրան-Արևմուտք նախամերձեցման փուլը և Անկարայի անհանգստությունը» վերնագրով: Այն հրապարակել է «ՍիվիլՆեթը». Ժնև 2-ը գումարել-խափանելու պարանաձգությունը շարունակվում է: Առնչակից կողմերի  քաղաքական հայտարարությունները կարող են ամփոփել այն մթնոլորտը, ուր փորձ է կատարվում ճշտելու երկրների մասնակցության հարցը: Ճգնաժամային դիվանագիտության ժամանակավոր արդյունավորումը հանգեցրեց պատերազմական գործողությունների առկախման որոշմանը: Խորքում, դա

ՃՏՊ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Ս. Աթոյանի վարած «Մերսեդես E280» մակնիշի 01UO932

Զինվորական հոսպիտալում միջադեպ է եղել

«Երեկ  երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի,- հայտնում է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,- ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ:

Տեղի ունեցավ կոնֆերանս «Կինոն՝ հանդուրժողականության լեզու» խորագրով

Նոյեմբերի 2-ին Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կոնֆերանս «Կինոն՝ հանդուրժողականության լեզու» խորագրով, որին մասնակցում էին ինչպես հայ, այնպես էլ այլազգի ռեժիսորներ և թատերագետներ: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեց հանդուրժողականությունը, գրաքննությունը և մի շարք այլ թեմաները: Ռուս թատերագետ Կիրիլ Ռազլոգովը կոնֆերանսի ընթացքում անդրադարձավ գրաքննություն և հանդուրժողականություն հասկացությունների: Նրա կարծիքով` պետք է պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում

Ռոման Աբրամովիչը՝ էրոտիկ օրացույցում

  Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դարձել է 2014 թվականի ֆուտբոլային էրոտիկ օրացույցի հերոսներից մեկը: Օրացույցում նա պատկերված է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի եւ թիմի ֆուտբոլիստների հետ: «Գործող անձանցից» են ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ալքեքս Ֆերգյուսոնը, «Բարսելոնայի» պաշտպան Պույոլը, Դիեգո Մարադոնան, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ այլոք:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մի թեւանի բռնցքամարտիկը ծեծել է երեք ոստիկանի

  Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայքլ Կոնստանտինոն, որն ի ծնե զրկված է աջ դաստակից, տոմսերի հաշվառման բաժնում իրեն շատ ագրեսիվ է պահել: 35-ամյա մարզիկին մոտեցել են ոստիկանները եւ ուղեկցել շտապ օգնության մեքենայի մոտ: Սակայն վերջին պահին մարզիկը սկսել է կռիվ սարքել, որի արդյունքում կոտրվել է ոստիկաններից մեկի ծնոտը, վնասվել երկրորդի մեջքը,

Զանգվածային ծեծկռտուք Գանձասար – Արարատ խաղից հետո (Տեսանյութ)

Կապանում կայացած Հայաստանի առաջնության 11-րդ տուրի Գանձասար – Արարատ խաղի ավարտից հետո զանգվածային ծեծկռտուք սկսվեց ֆուտբոլիստների միջև: Հայտնում է totalfootball.am-ը: Ամեն ինչ սկսվեց մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո, երբ Հրայր Մկոյանը ձեռքով հարվածեց Արարատի կիսապաշտպան Դարկո Բոնդիչի դեմքին: Դրան հաջորդեց զանգվածային ծեծկռտուքը խաղադաշտում, որին մասնակցում էին ինչպես դաշտում գտնվող ֆուտբոլիստները, այնպես էլ պահեստայինները: Նյութն ամբողջությամբ կարող եք

«Հայարդ». «Տեսահոլովակը այնպես է նկարահանված, որ մարդիկ, տեսնելով այն, հրաժարվեն ատոմային զենքի օգտագործումից»

Նոյեմբերի 1-ին «Ուլիխանյան» ակումբում տեղի ունեցավ «Հայարդ» խմբի առաջին «Sword of Damocles» (Դամոկլյան սուր) տեսահոլովակի շնորհանդեսը: «Sword of Damocles»-ը ատոմային ռումբի մասին է: Խումբը ցանկանում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ: Միջոցառմանը ելույթ ունեցան «ArTa» և «Second Moon» ռոք խմբերը: Համերգի ընթացքում խմբի մենակատար Սերգեյ Միրզախանյանին փոխարինել էր Այդին Դավուդին, քանի որ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930