Լրահոս
Օրվա լրահոսը

Նվեր վրան «Թեքալի» գործընթացին

Հունիս 14,2013 16:33

Այն  կարող է ծառայել որպես շուկա

 

Հունիսի 8-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսման ժամանկ անակնկալ եղավ: Միջոցառման ավարտին  հայտարարվեց, որ սահմանափակ կարողություններով մանուկների, փախստական եւ  ազգային փոքրամասնության ընտանիքների երեխաների հիմնախնդիրներով զբաղվող վրացական բարեգործական «Լիբերտի» կազմակերպությունը   «Թեքալի»  գործընթացին է նվիրել 20 մարդու բնակվելու համար նախատեսված  վրան: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը հայտարարեց, որ սա  «Թեքալի» գործընթացին նվիրաբերված 3-րդ նվերն է : Առաջին նվերը 500 եվրոյի չափով մատուցել է  22-ամյա ադրբեջանուհի Զամիրա Աբբասովան, ով խաղաղարար  գործընթացի համար նվիրաբերել է 500 եվրո:  Այդ փողով  Թեքալիում կայացող միջոցառումների մասնակիցների համար  պլաստմասայից աթոռներ են գնվել:

Երկրորդ նվերը մատուցել է Թեքալի գյուղի բնակիչ Մուշվիգ Նամազովը, ով սահմանամերձ տարածքում իրեն պատկանող 4 հա տարածքը նվիրաբերել է  Թեքալիում ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար: Գ. Վանյանն ասաց, որ  նվիրաբերված վրանը  կարող է տեղադրվել Նամազովի ընծայած տարածքում: Նրա խոսքերով՝ նախատեսվում  է սահմանամերձ  Տավուշի մարզի բնակիչների առեւտրական  այցի կազմակերպում Թեքալի: Այդտեղ՝  Մուշվիգ Նամազովի ընծայած  տարածքում, նվիրաբերած վրանի ներքո գյուղմթերքների առեւտուր կիրականացվի, կստեղծվեն հարավկովկասյան ազատ շուկայի հիմքերը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930