Օրվա լրահոսը

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ

Եթե կյանքն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան, Թե Վազգենը քեզ հիշեցնի քո անցյալն, Իմացիր, որ վարչապետ ես դու դարձյալ:

Բացվել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է տարածքով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և լաբորատորիայում կրթություն ստացող երիտասարդների նորարական նախագծերին: «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Հայաստանում գործում է 2011թ.-ից, որի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը: Ծրագիրն իրականացվում է

Պատում առ ցանցապատում

Հակակարկտային ցանցերի մասին Սերժ Սարգսյանի վերջին ելույթը մեծ աժիոտաժ է առաջացրել գյուղատնտեսության ոլորտին առնչվողների մոտ։ Հնչող կարծիքները հակասական են, իրարամերժ, երբեմն նաեւ դավադրությունների տեսության շրջանակներից։ Այսպես, երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը news.am կայքի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հակակարկտային ցանցերին, ասել է. «Դրանք բավականին ծախսատար են եւ միջին հաշվով մեկ հեկտարի պաշտպանության համար պահանջվում է

ԱԱԾ նախկին քննիչը՝ ազատության մեջ

Ազգային անվտանգության ծառայության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանը 3,5 տարի  գտնվեց արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Հունիսի 7-ից նա ազատության մեջ է: ԱԱԾ նախկին քննիչի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Կոթոլյանը դատապարտվել էր ազատազրկման թմրամոլության համար 9 տարի ազատազրկման դատապարտված ոստիկանության,

Փայլակ Հայրապետյանը՝ Կաթողիկոսին. Քո սրբազանները մարդ են ուտում

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նամակ է հղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը: Հարցին, թե ինչու է նամակ գրել Գարեգին Բ-ին, նա արձագանքեց. «Նավասարդ Կճոյանը եւ նրա սանիկը՝ Աշոտ Սուքիասյանը, այսինքն` կաթողիկոսի սրբազանները, մարդ են ուտում բա ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք: Բա  չտեսնի՞, որ իր

Աշխարհի նախկին չեմպիոնը ութ բանկ է թալանել

Աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյմս Փեյջը ձերբակալվել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում: Նա կասկածվում է վերջին երեք ամսում ութ բանկ կողոպտելու մեջ: Ոստիկանները կարծում են, որ 42-ամյա Փեյջը կողոպուտների շարքն սկսել է այս տարվա մարտի 6-ից: Փեյջը բանտից դուրս է եկել անցած տարի՝ 11 տարվա ազատազրկումից հետո: Նա այդ պատժին արժանացել է 2001 թվականի դեկտեմբերին

Այգեհովտցին գիշերով «իրազեկել է» Վոլգոգրադում տեղի ունենալիք ահաբեկչության մասին

 Նա  պատասխան է  տալու դատարանում  Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի  Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Մուշեղ Գուրգենի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի  14-ին, ժամը 01.24 րոպեին իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է «112»,  ժամը 01.36 րոպեին՝ «911» հեռախոսահամարներին եւ հայտնել, որ իր ընկեր Վոլոդյան զանգահարել եւ իրեն ասել է, որ վաղը

Լիոնել Մեսսին Իսպանիային միլիոններ է պարտք

Իսպանիայի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Բարսելոնայի» առաջատար եւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մեղադրվում է պետությանը հարկերը վճարելուց խուսափելու մեջ: Պարզվում է, որ Մեսսիների ընտանիքը գովազդների իրավունքների վաճառքից ստսցած եկամուտից հարկեր չի վճարել 2007-2009 թվականներին: Լիոնելի հայրը եկամուտները կեղծ ֆիրմաների միջոցով նախապես փոխանցել է օֆշորային գոտիներ: Ենթադրվում է, որ Իսպանիայի կառավարությունը Մեսսիից դատական կարգով կգանձի

Մերժվեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հայցային վաղեմության հիմքով: «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը դիմել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝

Մարդինի Սբ Գևորգ հայկական եկեղեցին ճանաչվել է Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձաններից մեկը

Այսօր Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 50-ամյակին նվիրված հոբելյանական կոնգրեսի նախօրեին հրավիրված մամուլի կոնֆերանսի  ժամանակ Եվրոպա Նոստրան հրապարակել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը: Այն ընդգրկում է մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից և Թուրքիայից: Եվրոպա Նոստրայի տարածած մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության այդ գանձերը սպառնալից վիճակում

Արամ Ապատյան. «Դիլիջանի միջազգային դպրոցի» արտոնությունների հարցը քննարկվում է

Ազգային ժողովն օրերս ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը` 87 կողմ, 5 դեմ և 20 ձեռնպահ ձայներիհարաբերակցությամբ: Ըստ նախագծի` Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել ու շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց, որի կառուցման ու անհրաժեշտ գույքային միջոցների ապահովման համար նախատեսվում է 150 մլն  դոլարի ներդրում, ինչպես նաև շուրջ

Ազատ Ավագիմյան անուն-ազգանունով փաստաբան չկա՞

«Փաստաբանների պալատում Ազատ Ավագիմյան անունով փաստաբան չկա»,-այդ մասին Aysor.am-ին ասել է ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը, նշելով, որ նման մարդ չի ճանաչում: Մինչդեռ, ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ

Համագործակցություն Հայաստանի ու Վրաստանի միջեւ`Եվրամիության փողերով

Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսավորել համագործակցության ծրագիր Հայաստանի ու Վրաստանի , մասնավորապես Շիրակի մարզի, Տավուշի, Լոռիի, Վրաստանից էլ՝ Սամցխե-Ջավախքի ու նաեւ Քվեմո Քարթլիի մարզերի միջեւ: Թե ի՞նչ ոլորտում կլինի համագործակցությունը` տնտեսական, մշակութային կամ այլ բնագավառում, ու ինչքա՞ն կկազմի ծրագրի արժեքը, դեռեւս հայտնի չէ: Այս նպատակի համար հայտարարվելու է մրցույթ, այսինքն, գրանտ է տրամադրվելու

Իրանը իր գազային պաշարներով հայտնվել է առաջին տեղում

Բրիտանական British Petroleum ընկերությունը հրապարակել է իր ամենամյա «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական ակնարկ 2013» զեկույցը, որտեղ նշվում է, որ 2012 թվականի արդյունքներով` Ռուսաստանի գազային պաշարը կազմում է 32.9 տրիլիոն խորանարդ մետր, սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այն գնահատվել էր 44.6 տրիլիոն: Ըստ այդ զեկույցի` Իրանը իր գազային պաշարներով հայտնվել է առաջին տեղում` 33.6 տրիլիոն խորանարդ

Օրենք` գիշերային ակումբների համար

Ճապոնիայում նոր օրենք է ուժի մեջ մտել. գիշերային ակումբների այցելուներին  արգելվում է պարել կեսգիշերից հետո: Այս օրենքն ի սկզբանե կյանքի է կոչվել երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, պատճառը` արեւմտյան մշակույթի միտումները անբարոյականություն համարելն էր, եւ ուղղված էր կասկածելի հաստատությունների դեմ պայքարին, որտեղից առաջանում էր մարմնավաճառությունը, թմրամոլությունը, խաղային բիզնեսը: Որոշ ժամանակ անց այս օրենքը կիրառությունից դուրս

Ցուցադրվեցին հայտնիների կիթառները

Արդեն մի քանի օր է Միլանի շրջանի «Ջուզեպպե Վերդի» նոր մշակութային կենտրոնի բացման կապակցությամբ, նույն հաստատության գրադարանում ցուցադրված էին կիթառներ, որոնց մեջ կարելի է տեսնել  Beatles-ի, Led Zeppelin-ի, Ադրիանո Չելենտանոյի, Շելա Շապիրոյի եւ այլոց թվով 40 կիթառներ: Ներկայացված կիթառների մեջ են՝ 1960-ական թվականների հնաոճ  իտալական, 1950-1982-ին ստեղծված ամերիկյան կիթառներ, որոնք պատկանում են կոլեկցիոներ Ալբերտո Վենտուրինիին:   Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Armenian Weekly. «Հայկական քայլերթ Միչիգանում»

Ավելի քան հարյուր մարդ՝ կանաչ շապիկ հագած, վրան գրած՝ «Քայլիր Հայաստան», Միչիգան նահանգում մասնակցել են «Հայ օգնության միության» (ՀՕՄ) ամենամյա քայլերթին: Հայտնում է «Արմենիա ուիքլի» թերթը: Երեխաներ, երիտասարդներ եւ տարեցներ, հայրենասիրական երգեր երգելով, եռագույնը ծածանելով, հունիսի 2-ին Ռոյալ Օուք քաղաքում 4 կմ քայելել են, ցուցաբերելով իրենց համերաշխությունը ՀՕՄ-ի գործունեությանը: Քայլերթից ստացված հասույթը կտրամադրվի «Հայ երիտասարդական

Ամասիացիները՝ խոզապահների ու կաթ մթերողների մաֆիայի մասին

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի գյուղերի բնակիչները մի քանի օր է` բողոքական տրամադրության մեջ են. երեկ 10 գյուղերի բնակիչներ միավորվել ու թուքումուր էին տալիս երկրի իշխանություններին` կաթի առքի գները չկարգավորելու, կաթնամթերող ընկերություններին արտոնյալ դարձնելու ու այսպիսով սահմանամերձ գյուղերի դատարկմանը նպաստելու համար: Նրանք անչափ զայրացած են այն փաստից, որ կաթ մթերող ընկերությունները գյուղացիներից կաթը սկսել են գնել

Hurriyet. «Իտալացի պատգամավորները թուրք ցուցարարներին աջակցում են կարմիր շորերով»

Իտալացի մի խումբ կին պատգամավորներ կարմիր շորեր են հագել աբորտի մասին քննարկման ժամանակ, այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Թուրքիայի ցուցարարներին: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Նման հագուստով նրանք իրենց համերաշխություն են հայտնել «կարմրազգեստ կնոջ»-ը, որի երեսին Ստամբուլի ոստիկանները մայիսի 28-ին արցունքաբեր գազ են փչել: Հետագայում այդ աղջիկը՝ Ջեյդա Սունգուրը, դարձել է Ստամբուլի ցույցերի պատկերային խորհրդանիշը: Իտալիայի «Բնապահպանություն

Daily Mail. «Առաջ Հայաստան. որգեւորված Քիմ Քարդաշյանի գրառումը Թվիթերում»

Դանիայի նկատմամբ Հայաստանի հաղթանակից ոգեւորված՝ Քիմ Քարդաշյանը գրել է՝ «Առաջ Հայաստան!!!» Թվիթերում, որտեղ նա մոտ 17 միլիոն 900 հազար հետեւող ունի: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը՝ նշելով, որ հայերն ավելի շատ գոլ են խփել, քան Քարդաշյանը բացականչական նշան է դրել: Թերթը գրում է, որ Կոպենհագենում ընդամենը 14 784 հոգի էր հեռուստացույցով հետեւում Դանիայի «նվաստացմանը», բայց Քիմ

Մարգարիտ Եսայանն առաջարկում է նոր հակակարկտային կայանների փոխարեն ցանցեր գնել

Այսօր կառավարության հարցուպատասխանի ժամին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց հակակարտային կայանների մասին: Մինչ այդ նա իր նախաբանում կոչ արեց չմոռանալ, որ լրագրողները եւ լրատվամիջոցները չորրորդ իշխանություն են. «Եթե ԶԼՄ-ներով ինչ-որ բան հրապարակվում է, եկեք ոչ թե մտածեք, որ օդից վերցված է կամ ինչ, շատ ուշադրությամբ նայենք: Այսինքն, մենք պետք է աշխատենք բացարձակ անթերի, որպեսզի

Ո՞վ է ստում՝ էներգետիկայի նախարա՞րը, թե՞ Իրանի դեսպանը

Արմեն Մովսիսյանը Արամ Մանուկյանի հարցից հետո բողոքեց հիշողությունից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում

Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, Հարգելի գործընկերներ, Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար: Ես կփորձեմ խմբավորել այն ելույթները, որոնք եղել են, այն հարցադրումները, որոնք հնչել են այս երկու շաբաթների ընթացքում և կփորձեմ տալ որոշակի գնահատականներ: Առաջին խումբ հարցերին, որ պետք է անդրադառնամ, վերաբերում են իմ անձին, այն մեղադրանքներին, որոնք հնչում են իմ անձի

Քննարկվել է Շիրակի գյուղերում չքլորացված ու վտանգավոր ջուր խմելու հարցը

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել էին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները` նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ղեկավարությամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք համայնքապետեր: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից Գյումրիում իրականացված աշխատանքներին: Շիրակի մարզպետ

Ռուսական «Հայրենակիցներ» ծրագրով հայրենիքը կլքեն նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները

Այս մասին  Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիայի   տարածաշրջանի ամենահեռավոր գյուղերից մեկի`Բերդաշենի նախկին գյուղապետ, մասնագիտությամբ տնտեսագետ Սլավիկ Չապանյանը: Նշենք, որ այս գյուղը սահմանամերձ է, մեծամասամբ բնակեցված ջավախքահայերով, այն ալպիական գոտում է, եւ այստեղ կառուցվում է Արփա լճի ազգային պարկը, որը նախատեսում է գյուղը վերածել հանգստյան գոտու ու տուրիստական կենտրոնի: Ամասիայի  տարածաշջանի բնակիչներին առավել զայրացրել

Վարչապետը վիճեց Լեւոն Զուրաբյանի հետ

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ կրկին շոշափեց Տիգրան Սարգսյանի օֆշորային եկամուտների թեման եւ հարց ուղղեց վարչապետին: Նա հիշեցրեց «Հետքի» հրապարակումը եւ ասաց. «Պարոն վարչապետ, դուք հայտարարեցիք, որ փաստաթղթերը կեղծ են, ձեր անունը օգտագործել են, ինչը նոր հարցեր առաջացրեց: Փաստորեն ձեր բացատրությունից հետեւում է, որ որոշ չարագործներ ձեր անվան վարկաբեկման նպատակով հսկայական

«Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել Թումանյանի հեքիաթներով». Սաթենիկ Խաչատրյան

«Այս տարի Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը ցանկություն է հայտնել մասնակցելու այդ մրցույթին` հայկական հեքիաթների բեմադրությամբ»,- այս մասին այսօր Երևան հյուրանոցի «Օվալ» սրահում ասաց նախագծի պատասխանատու և ղեկավար, բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը, հավելելով, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից` «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը»,

Աղվան Վարդանյան. «Ինչո՞ւ եք հատուկ գրգռում մարդկանց, մենք չենք ուզում գրգռել»

«Հարգելի կառավարություն, մենք մեր գյուղերը գիտենք: Գիտենք, թե ինչ վիճակ է Պռոշյանում: Վստահ եմ, մարզպետն էլ գիտի: Ինչո՞ւ եք հատուկ գրգռում մարդկանց, ի՞նչ եք ուզում ապացուցել: Պարտադի՞ր է, որ պարտականությունների կատարումը անպայման ծառայի դժգոհության մեծացմանը: Թե՞ քիչ են դժգոհության օջախները մեր երկրում: Այդ գյուղում հուլիս 14-ին ընտրություններ են: Ի՞նչ եք անում, որ պռոշյանցիները ստանան իրենց

Մարդիկ 10 տարի հետո կկարողանան խոսել կենդանիների հետ

 Կենդանիներ վարքի ուսումնասիրությամբ զբաղվող առաջատար մասնագետ, պրոֆեսոր Կոն Սլոբոդչիկը մշակում է մի սարք, որն արդեն 5-10 տարի հետո հնարավորություն կտա հասկանալու կենդանիներին: Պրոֆեսորի խոսքով՝ բջջային հեռախոսի չափ փոքրիկ սարքը վերջապես թույլ կտա մարդկությունը հասկանալու թե՛ ընտանի, և թե վայրի կենդանիների լեզուն: Այս պահին կատարվում են շների կողմից արտահայտած հնչյունների ձայնագրումն ու վերարտադրումը «արհեստական ինտելեկտ» կոչվող

«Ինձ պետք չէ նրա բծախնդիր սերը». Հիշում է Անժելան

«Սերը  սկզբից ընկճեց ինձ, իսկ հետո ավելի նպատակասլաց դարձրեց»,-ասում է 23-ամյա Անժելան: Հավելում է ՝ իր առաջին սերը ճակատագրական  դարձավ իր մասնագիտության ընտրության հարցում: Նրա խոսքով՝ Սուրենը նրան վարակեց վճռականությամբ և կյանքի հանդեպ պահանջկոտությամբ: 5 տարի առաջ էր, Սուրենը ժամանել էր Ռուսաստանից, ցանկանում էր արձակուրդներն անցկացնել հայրենի քաղաքում և տեսնել հարազատներին: Ապրում էր հորաքրոջ տանը,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930