Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի նախկին չեմպիոնը ութ բանկ է թալանել

Հունիս 13,2013 11:17

Աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյմս Փեյջը ձերբակալվել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում:

Նա կասկածվում է վերջին երեք ամսում ութ բանկ կողոպտելու մեջ: Ոստիկանները կարծում են, որ 42-ամյա Փեյջը կողոպուտների շարքն սկսել է այս տարվա մարտի 6-ից:
Փեյջը բանտից դուրս է եկել անցած տարի՝ 11 տարվա ազատազրկումից հետո: Նա այդ պատժին արժանացել է 2001 թվականի դեկտեմբերին «Bank of America»-ն կողոպտելու համար:
Ջեյմս Փեյջը աշխարհի չեմպիոն եղել է 1998 թվականին, 66,7 կգ քաշային կարգում, WBA վարկածով:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930