Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Mail. «Առաջ Հայաստան. որգեւորված Քիմ Քարդաշյանի գրառումը Թվիթերում»

Հունիս 12,2013 20:18

Դանիայի նկատմամբ Հայաստանի հաղթանակից ոգեւորված՝ Քիմ Քարդաշյանը գրել է՝ «Առաջ Հայաստան!!!» Թվիթերում, որտեղ նա մոտ 17 միլիոն 900 հազար հետեւող ունի: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը՝ նշելով, որ հայերն ավելի շատ գոլ են խփել, քան Քարդաշյանը բացականչական նշան է դրել:

Թերթը գրում է, որ Կոպենհագենում ընդամենը 14 784 հոգի էր հեռուստացույցով հետեւում Դանիայի «նվաստացմանը», բայց Քիմ Քարդաշյանի շնորհիվ 17 883 120 հոգի իմացավ, թե ինչ է կատարվում Դանիայի մայրաքաղաքում:

article-2340141-0085988300000514-88_634x446

Թերթը նաեւ նշում է, որ Հայաստանի բնակչության քանակը 5,5 անգամ ավելի փոքր է, քան Թվիթերում Քիմ Քարդաշյանի հետեւողներինը, եւ ավելացնում, որ եթե Հայաստանն իր չնչին հնարավորությունն օգտագործի ու կարողանա 2014թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, Քարդաշյանն իր զգեստապահարանի եւ բիկինիների հետ Կապաբլանկայի լողափում կլինի:

article-2340141-0D1B7A17000005DC-603_634x370

Հեռուստաաստղի ամբողջ գրառումն էր. «Առաջ Հայաստան!!! Դուք տեսա՞ք, թե ինչպես Հայաստանը ֆուտբոլային խաղում հաղթեց Դանիային 4:0 հաշվով: Աշխարհի առաջնությանը մասնակցելու երազանքը դեռ կենդանի է»:

Ֆուտբոլի 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երեկ Հայաստանը Դանիային հաղթել է 0:4 հաշվով: Երկու գոլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը, մեկական գոլ են խփել Արազ Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gago says:

    Այսօր ժամանակս ներում է որ մի երու բառ էլ Կիմ(այ)ին նվիրեմ:
    Դասական ամերիկյան կատարյալ դատարկություն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930