Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ապատյան. «Դիլիջանի միջազգային դպրոցի» արտոնությունների հարցը քննարկվում է

Հունիս 13,2013 10:25

Ազգային ժողովն օրերս ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը` 87 կողմ, 5 դեմ և 20 ձեռնպահ ձայներիհարաբերակցությամբ: Ըստ նախագծի` Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել ու շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց, որի կառուցման ու անհրաժեշտ գույքային միջոցների ապահովման համար նախատեսվում է 150 մլն  դոլարի ներդրում, ինչպես նաև շուրջ 400 մլն դոլարը` այլ ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման համար:

Ընդ որում, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն էր հնչեցրել, թե ծրագրի իրականացման հայեցակարգ չի ներկայացվել,  եւ արդյոք ծրագրի իրականացման ժամանակ պահպանվելո՞ւ են ՀՀ լեզվի մասին օրենքում ամրագրված պահանջները:

Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց՝ նախաձեռնությունն ի՞նչ է մտածում այս մասին եւ ի՞նչ քայլեր են մտադիր անել:

Պարոն Ապատյանը փոխանեց, որ այս պահին նախաձեռնության ներսում հարցը քննարկումների փուլում է, եւ հնարավոր քայլերի մասին կտեղեկացնեն հարմար առիթով:

Հիշեցնենք, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը  դեռեւս 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում:  Դրանց թվում էին հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը, համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը եւ ներմուծումը կրթական միջավայր եւ այլն, եւ իհարկե` վերանայել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930