Օրվա լրահոսը

Բրիտանական Guardian-ը գովել է հայազգի դերասանին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բոնուսներից է  Ռոտերդամի կինոփառատոնի այս տարվա հաղթած ֆիլմերից`  «Fat Shaker»-ը («Ճարպազատում»), որի ռեժիսորն է իրանցի Մոհամադ Շիրվանին, իսկ գլխավոր դերակատարը ծագումով հայ է՝  Լեւոն Հաֆթմանը: Բացի Լեւոնից, այս ֆիլմում նկարահանվել են Նավիդ Մոհամադզադեն, Մարիամ Փալիզբանը եւ Հասան Ռոստամը: Ի դեպ,  Հաֆթմանն ու Փալիզբանը  «սերում» են թատրոնից: Իրանցի ռեժիսորը  «Fat Shaker»-ում յուրովի վիճարկում

Ազատ Գասպարյանի վիճակը լավ է

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ Գասպարյանը վնասվածք է ստացել բեմում  «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման ժամանակ եւ  տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն: Ազատ Գասպարյանի մոտ առաջացել են ողնաշարային խնդիրներ: Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ  ինքնազգացողությունը լավ է, գոհ է բժիշկների ցուցաբերած վերաբերմունքից: Արտիստն այժմ  բուժման պրոցեսի մեջ է, մեզ հետ

Սեյրան Օհանյան. «Մենք դատապարտում ենք այն ոտնձգությունները, որ կատարվում են զինծառայողների նկատմամբ»

 Նախարարը Ա. Բուդաղյանի հետ  կատարվածը համարում է  միջանձնային հարաբերությունների հետեւանք:   Հունիսի 7-ին Նոյեմբերյանի սահմանագոտի այցելության ժամանակ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը Ոսկեպարում մամլո ասուլիս տվեց: Դրա ընթացքում հարց տրվեց  նաեւ Գորիսում գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա կրակելու վերաբերյալ, որ  այն վերջին տարում երկրորդ դեպքն է, երբ  քաղաքացիական անձը հարձակում է գործում  սպայի   վրա, արդյոք դա կապ

Ցուցարարները՝ Շարմազանովին. «Ապահով Հայաստան եք ասում… բայց հայաթափություն է, գենոցիդ» (Տեսանյութ)

Երեւանի Հանրապետության փողոցի 33 շենքի նախկին բնակիչները այսօր  կրկին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացրին: 2007 թվականին պետական գերակա շահ ճանաչված իրենց բնակարանների դիմաց նրանք պահանջում էին կառավարության խոստացած նոր բնակարանները: Մինչ ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ նիստն էր տեղի ունենում, բնակիչները գրասենյակի դիմացի փողոցի մեջտեղում կանգնել ու սպառնում էին փակել հրապարակը կամ էլ քարերով ջարդել

Գյումրու մանկապարտեզների 5 տնօրեններ 65 տարեկան են, մեկն էլ` անգամ բարձրագույն կրթություն չունի

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով այս տարվա ապրիլի 15-ից մայիսի 30-ը ՀՀ կրթության  պետական տեսչությունը  ուսումնասիրություններ է իրականացրել Գյումրու մանկապարտեզներում ու քաղաքապետարանի կրթության բաժնում: Այս կառույցը  հայտնաբերել է մի շարք թերություններ ու խախտումներ, որոնք և մանկապարտեզների տնօրենների, քաղաքապետ Սամվել Բալասանյանի  ու լրագրողների ներկայությամբ զեկուցվեց հանրությանը: Նշենք, որ զեկույցը  վերածվեց  հետաքրքիր երկխոսության քաղաքապետի և

Սեյրան Օհանյան. «2014 թվականից պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան»

Առաջին գծում ծառայող պայմանագրային շարքայինն  այժմ  ստանում է  130 հազար  դրամ: Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Տավուշի մարզի սահմանագոտի: Նրան ուղեկցում էին  մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Նախարարի այցը լուսաբանում էին հանրապետության հեռուստա-ռադիոընկերությունների, թերթերի եւ ինտերնետային կայքերի մոտ

Հենրիխ Մխիթարյանի ամենաջերմ երկրպագուն

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս պահի դրությամբ 0:1 հաշվով զիջում է Մալթային: Արեւմտյան տրիբունայում որդու՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին հետեւում է, թերեւս, նրա ամենաջերմ երկրպագուն, մայրը՝ Մարինա Թաշչյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՕԵԿ քաղխորհուրդը հանձնարարություններ է տվել ՕԵԿ խմբակցությանը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Քաղաքական խորհուրդը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Հաստատել է կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների կառուցվածքներ և դրանց պատասխանատուներին: Քաղաքական խորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով բոլոր այն առաջարկությունների և ծրագրերի կենսագործման

«Արմավիա»-ն վճարել է բորտուղեկցորդների 2 ամսվա աշխատավարձերը

Aravot.am-ի տեղեկություններով՝ սնանկության մասին հայտարարած «Արմավիա» ավիաընկերությունը այսօր վճարել է բորտուղեկցորդների 2 ամսվա աշխատավարձերը: Այս տեղեկությունը հաստատեցին ընկերության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ թե’ ուղեւորների տոմսերի գումարների հետ վերադարձը եւ թե’ աշխատողների աշխատավարձերի վճարումները շարունակական են լինելու: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

ՀՀԿ գործադիր նիստում քննարկել են Սուրիկ Խաչատրյանի հարցը

  Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետի վերանշանակման կամ  մարզպետի նոր թեկնածուի  հարց չի քննարկվել. «Քննարկել ենք Գորիսի դեպքերը, Սյունիքի նախկին մարզպետի հրաժարականը: Առիթ ունեցել ենք մեր տեսակետը ներկայացնել , այն հետեւյալն է, խնդիրը նախաքննության փուլում է եւ անկախ պաշտոնից, դիրքից, բարեկամական կապերից, յուրաքանչյուր մեղավոր պետք

Աշխատավարձի բարձրացումը կհարվածի միջին բիզնեսին

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի 10.000 դրամի բարձրացումը քաղաքացիներն որեւէ դրական առումով չեն զգալու։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ «Դրա ազդեցությունը մենք կզգանք միայն բացասական, որովհետեւ փոքր եւ միջին բիզնեսն է, որ հիմնականում ցածր աշխատավարձ են տալու, կպարտադրեն նրանց, որը կբերի լրացուցիչ գների աճի»,- նշեց պարոն Խաչատրյանը։ Կառավարությունը սահմանել է նվազագույն

Газовая камера. ըստ տնտեսագետների` Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը և սպասվելիք գնաճը լուրջ մտահոգություններ են առաջացրել մարդկանց մոտ, ովքեր չգիտեն, թե ինչպե´ս են հաղթահարելու ստեղծված սոցիալական խոր ճգնաժամը: Թեև վերջին ընտրությունների նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հավաստիացնում էին, թե գազի սակագները չեն բարձրանա, այնուամենայնիվ մայիսի 14-ին «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող

«Հանցագործ մարդկանց տեղը բարձրագույն պետական պաշտոններում է». Լեւոն Զուրաբյան

«Այն մարդիկ, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար, ազնիվ են, որոնք չեն հաշտվում այս իրողության հետ, այդ մարդկանց ինչպես ցույց տվեցին հինգ տարվա դեպքերը, այս իշխանությունները պատրաստ են տարիներով պահել բանտերում : Ահա սա է այսօրվա Հայաստանը: Ազնիվ մարդկանց տեղը բանտերում է, հանցագործ մարդկանց տեղը բարձրագույն պետական պաշտոններում»,- այսօր դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն ՀԱԿ

Հակառակորդի դիվերսիան կանխվել է

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է: Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: ԼՂՀ պաշտպանության բանակ

Սպորտի մասնագետին փոխարինել է ոստիկանը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի` աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելուց մեկ օր էլ չանցած, նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը (լուսանկարում) արդեն նրան փոխարինող է գտել: Այսօր նախարարի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը: Լրատվամիջոցների հրապարակումներով, նա ժամանակին եղել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետը, սակայն ոստիկանապետ Վլադիմիր

ԲՀԿ-ականներին «զուսպ լինելու» հրահանգ է տրված

Մինչ այն պահը, երբ Աբովյան քաղաքում եկեղեցու բացման արարողության ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր հայտարարել, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, կուսակցության պատգամավորներն առիթը բաց չէին թողնում քննադատել կառավարության եւ վարչապետի գործունեությունը: Վերջին շրջանում ԲՀԿ-ականներն ավելի զգուշավոր են դարձել: Ավելին, մեր տեղեկությունենրով, ԲՀԿ-ում ներքին հրահանգ կա` զուսպ արտահայտվել: Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա

Լյովա Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի մասին. «Հասան քաչալ, քաչալ Հասան. ի՞նչ տարբերություն»

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի դիտել տեսագրությունը` Սյունիքի մարզպետի տան մոտ օրերս տեղի ունեցած կրակոցների եւ սպանության վերաբերյալ, որը երեկ երեկոյան հասանելի դարձավ նաեւ լրատվամիջոցներին ու հանրությանը, ուստի մեզ հետ զրույցում ձեռնպահ մնաց որեւէ կարծիք հայտնել այդ առիթով: Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ տպավորություն է ստացել պատգամավորն այդ իրադարձությունների շուրջ իրավապահ մարմինների կեցվածքից: Մասնավորաբար, բավականին

«Ռեինկարնացիա» խմբի առաջին DVD սկավառակն արդեն պատրաստ է

  Այսօր «STOP» ակումբում խումբը երկրպագուներին ներկայացրեց իր առաջին DVD սկավառակը, որի մեջ զետեղված էր փոքրիկ վավերագրական ֆիլմ`խմբի Եվրոպական շրջագայությունից և իհարկե նվեր, արդեն շատերին հայտնի «Աղ ու հաց» CD-ն: Ինչպես նշեց խմբի կիթառահար և ոկալիստ Ռոլանդ Գասպարյանը դոկումենտալ ֆիլմ նկարելու գաղափարը իրեն է եղել, դեռ սկզբից միշտ էլ մտածել է նման ֆիլմ նկարելու մասին

Կլիմայի փոփոխությունը աչքաթող չի արել նաեւ Լոռու մարզը

Վանաձորի ավագ  դպրոցների մի շարք աշակերտներ գիտելիքներ ստացան թեմայի վերաբերյալ:   «Կլիմայի գլոբալ փոփոխությունը եւ Հարավային Կովկասը» թեմայով դասընթացն օրերս մի սեղանի շուրջ էր հավաքել Վանաձորի ավագ դպրոցների մի խումբ աշակերտների: «Լոռու զարգացման կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռությամբ եւ «Կանաչ արահետ» Հ/Կ աջակցությամբ հրավիրված դասընթացի ժամանակ աշակերտները գիտելիքներ ստացան կլինայի, եղանակի, ջերմոցային էֆեկտի եւ այլ

Հարկային եւ մաքսային արտոնություններ՝ օտարալեզու դպրոցին

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման աշխատանքներին, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը:

«Եթե իրանական գազն իրոք էժան լինի, «ՀայՌուսգազարդը» կկնքի պայմանագիր» (Տեսանյութ)

Ռոբերտ Նազարյանի կարծիքով` «Համատարած սուբսիդավորումը լավ կլինի , եթե դա լինի հասցեական, սակայն սա սուբսիդավորում չէ»

Թուրքիայի վարչապետը պահանջում է վերջ դնել ցույցերին

Էրդողանին Ստամբուլի օդանավակայանում ուրբաթ օրը դիմավորել են հազարավոր կողմնակիցներ

Երբ սիրահարվում են դասավանդողին

  22-ամյա Անահիտը սիրահարվել էր իր աշխարհագրության ուսուցչին, ով իրենից մեծ էր 15 տարով. «Գրավիչ արտաքին ուներ և ավելի երիտասարդ էր թվում: Դասարանի աղջիկների կեսը սիրահարվել էր նրան. ծիծաղելի է հնչում, բայց նույնիսկ ամենածույլիկներն էին դաս պատասխանում՝ այն էլ սեթևեթելով: Հույս ունեին, որ մեր գեղեցկության շնորհիվ բոլորիս բարձր գնահատական կդնի. տղամարդ է, հաստատ անտարբեր չի

Իրական աշխատավարձն էլ «բավականին բարձրանալու է»

Հավաստիացնում է նախարարը Գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին 2008 թվականի արյունալի նախագահական ընտրություններից հետո: Այդ ժամանակ Մոսկվա մեկնեց Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց՝ ժամանակավորապես Հայաստանին հին գնով գազ վաճառելու մասին: Մոտ երեք տարի Հայաստանը շարունակում էր ռուսական գազը գնել նույն գնով. ինչո՞ւ արդյունավետ չօգտագործվեց այդ արտոնությունը, ու ինչո՞ւ Հայաստանը

Troy Record. «Հայկական փառատոնը 103-րդ անգամ կանցկացվի Նյու Յորքում»

Նյու Յորքի Վոթերվլիթ քաղաքում այս հանգստյան օրերին հայկական փառատոն կանցկացվի: Ակնկալվում է, որ փառատոնին ավելի քան 1000 մարդ կմասնակցի, որոնք նոր կերակրատեսակներ կհամտեսեն և զանազան միջոցառումների կմասնակցեն, ասել է փառատոնի համանախագահ Րաֆֆի Թոփալյանը: Հայտնում է «Թրոյ ռեքորդ» պարբերականը: Այս տարի փառատոնը նշում է իր 103-ամյակը, այդ պատճառով միջոցառման կազմակերպիչները փորձում են որքան հնարավոր է, այն

Օմբուդսմենի «Խտրականության դեմ» օրենքի նախագծում հաշվի են առնված Կաթողիկոսի բոլոր առաջարկները

Վերջին օրերին առանձին անհատներ փորձում են հասարակությունում ձևավորել անհանգստություն և մտայնություններ, որ իբր ԱԺ-ում շրջանառվում է մի նախագիծ, որը տարածում է այլասերվածություն, միտված է քայքայել ազգային պատկերացումները և ավանդական ընտանիքի հենասյուները:  Իմ աշխատակազմը բացառապես ներքին աշխատանքային կարգով, փորձագիտական մակարդակով, նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի մշակում: Օրենքի նախագիծը նախատեսում է կյանքի, աշխատանքի, անվտանգության և առողջության պաշտպանության

«Իմ երեխան մարդ չի սպանի». Գագիկ Գինոսյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի մասին այսօր իրենց կարծիքը հայտնեցին «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը եւ գեղանկարիչ Սամվել Սեւադան: «Յուրաքանչյուր երկրի համար շատ ցավալի իրադարձություն էր, որի մասին խոսելն անգամ տհաճ է, եւ սա առաջին դեպքը չէ»,- իր խոսքն այսպես սկսեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր, նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը:

Յուրի Վարդանյան-Վահե Էլոյան. ինչպե՞ս կլուծվի վերջինիս աշխատանքի հարցը

Ըստ ԶԼՄ-ների, օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին աշխատանքից ազատելու իր որոշումը, որի մասին տեղեկանալով՝ վերջինն աշխատանքի չի գալիս: Մեր ունեցած տեղեկություններով Վահե Էլոյանը, որը քաղծառայող է, վերադասի այդ հայտարարությունից հետո  աշխատանքից ազատվելու դիմում չի գրել: Հետեւաբար, նախարարը նրան ազատելու իրավունք

Հանրապետության լավագույն երիտասարդ գիտնականները պարգևատրվեցին

«Այս նախագիծն իրականում մեզ մեծ հնարավորություն տվեց փորձել երիտասարդների ինքնակազմակերպման բնույթը: Մեր երիտասարդ գիտնականները կարողացան ապացուցել, որ կարող են ինքնակազմակերպվել և կուռ ու համախմբված աշխատանք կատարել»,-այսօր այս մասին ԳԱԱ նիստերի դահլիճում երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում անցկացված երիտասարդ գիտնականների և գիտական լրագրության մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս հավելեց,

RIA Novosti. «Պայմանական ազատազրկում Միքայել Ղազարյանին՝ ՄԻԳ-29-ի կեղծարարությունների համար»

Մոսկվայի դատարանը չորս տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Միքայել Ղազարյանին, որը մեղադրվում էր ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռների համար ցածր որակի սարքավորումներ առաքելու մեջ, որոնք Ալժիրը մերժել էր վերցնել 2007թ.: Գրում է «ՌԻԱ նովոստի» լրատվականը՝ հղում անելով «Կոմերսանտ» պարբերականին: Մոսկվայի քաղաքային դատարանը Ղազարյանի մեղադրականը կարդացել է հինգշաբթի օրը, փակ նիստի ժամանակ: Աղբյուրի պնդմամբ, «Ռեզոն» ընկերության նախկին գլխավոր

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930