Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետը պահանջում է վերջ դնել ցույցերին

Հունիս 07,2013 18:14

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը պահանջում է վերջ դնել կառավարության դեմ արդեն մեկ շաբաթ շարունակվող ցույցերին:

Էրդողանին, որը Թուրքիա է վերադարձել հյուսիսաֆրիկյան շրջագայությունից, Ստամբուլի օդանավակայանում ուրբաթ օրը դիմավորել են հազարավոր կողմնակիցներ:

Կանգնած օդանավակայանի տերմինալներից մեկում կայանված ավտոբուսի տանիքի վրա՝ Էրդողանն ասել է, թե բողոքի ցույցերի անցկացման ընթացքում իրականացվում են օրենքի խախտումներ:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս երկրում որևէ մեկն իրեն անօրինական եղանակով պահի, ոչնչացնի քաղաքներ և մասնավոր սեփականությունը, վնաս հասցնի ժողովրդին», – զգուշացրել է Էրդողանը:

Վարչապետ Էրդողանը նախօրեին Թունիսում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, թե իր կառավարությունը չի դադարեցնելու Ստամբուլի կենտրոնում գտնվող փոքր զբոսայգու կառուցապատման ծրագրերը՝ չնայած նման ծրագրերի դեմ բարձացրած հասարակական բողոքի ալիքի:

Էրդողանը հայտարարել էր նաև, թե բողոքի ցույցերի անցկացման մեջ ներգրավված են «ահաբեկչական խմբավորումներ»:

Թուրքիայի Ստամբուլ և Անկարա քաղաքներում հինգշաբթի օրը կրկին հակակառավարական ցույցեր էին անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը: Ցուցարարները մեղադրել են Էրդողանին կառավարման ավտորիտար եղանակի կիրառման և իր իսլամական հայացքները պարտադրելու մեջ:

Թուրքիայում չդադարող բողոքի ցույցերի մասնակիցները չորեքշաբթի օրը երկրի փոխվարչապետ Բուլեթ Առինչին են փոխանցել իրենց պահանջների ցանկը, որտեղ ներառված են երթերի մասնակիցների դեմ ուժի կիրառման մեջ մեղավոր պաշտոնյաներին՝ աշխատանքից, իսկ բանտարկված բոլոր ցուցարարներին՝ կալանավայրերից ազատելու պահանջները:

Փոխվարչապետ Առինչն այս շաբաթվա ավելի վաղ ներողություն էր խնդրել երկրի ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուղղված բռնություններ գործելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930