Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկապարտեզների 5 տնօրեններ 65 տարեկան են, մեկն էլ` անգամ բարձրագույն կրթություն չունի

Հունիս 07,2013 22:17

OLYMPUS DIGITAL CAMERAԿրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով այս տարվա ապրիլի 15-ից մայիսի 30-ը ՀՀ կրթության  պետական տեսչությունը  ուսումնասիրություններ է իրականացրել Գյումրու մանկապարտեզներում ու քաղաքապետարանի կրթության բաժնում:

Այս կառույցը  հայտնաբերել է մի շարք թերություններ ու խախտումներ, որոնք և մանկապարտեզների տնօրենների, քաղաքապետ Սամվել Բալասանյանի  ու լրագրողների ներկայությամբ զեկուցվեց հանրությանը: Նշենք, որ զեկույցը  վերածվեց  հետաքրքիր երկխոսության քաղաքապետի և բանախոսների միջև:

Սամվել Բալասանյանը իր խոսքի սկզբում ասաց. «Առաջին անգամն եմ հանդիպում մեր նախակրթարանների տնօրեններին, ես որևէ աշխատանք նախակրթարանների հետ կապված չեմ կատարել որպես քաղաքապետ այս 7 ամիսների ընթացքում: Ինչի՞ համար, որովհետև կա հերթական ստուգում  պետական տեսչության  կողմից, այսինքն  մենք սպասում էինք, որպեսզի լիներ եզրակացությունը, որ մենք ավելորդ  եզրակացություններ չտայինք  և ավելորդ, չգիտեմ տարբեր տեսակի խոսակցություննր չլիներ մեր Գյումրի քաղաքում, որն ունի իր ավանդույթները »:

ՀՀ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանն  էլ զեկուցեց,  որ 3  տեսակի ստուգումներ են իրականացավել.տեսչավորել են երկու մանկապարտեզ, ուսումնասիրել են 22 մանկապարտեզներ, և մի առանձին խումբը ուսումնասիրել է քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատանքները: Ինչևէ,  կրթության տեսչության աշխատակցիները բավականին մանրամասնորեն ներկայացրեցին մանկապարտեզներում տեղ գտած խախտումները: Տարբեր տեսակի խախտումներ են արձանագրվել մանկապարտեզներում, օրինակ` մեկ դրույք տնտեսվարի հաստիք չի  հատկացվել,  որը խիստ անհրաժետ է մանկապարտեզներին և այս ֆունկցիան կամա, թե ակամա իր վրա է վերցրել տնօրենը, փոխարենը գիշերապահի հաստիք  են պահել, առանց հասկանալու դրա իմաստը, մինչդեռ  9-10 ժամյա  աշխատանքային  ռեժիմով աշխատող մանկապարտեզներին չի հասնում :Որոշ մանկապարտեզների աշխատակիցներ տարին երկու անգամ  պարտադիր բուժզննման են գնացել իրենց հաշվին, որը սակայն, ըստ օրենքի, պիտի հոգար հիմնադիրը: Կան կանոնադրություներ, որոն չեն համապատասխանում օրինակելի կանոնադրությանը,  կան մանկապարտեզներ, որտեղ հաճախում են 6 տարին լրացած երեխաներ և այսպես շարունակ:: Ուսումնասիության պահին   2500 գրանցված երեխայից  ներկա են  եղել 910-ը:

Տեսչության աշխատակիցները  շեշտեցին նաև, որ նախակրթարան չպիտի կոչվեն , այլ մանկապարտեզներ, որովհետև նախադպրոցական հաստատության այդպիսի  տեսակ, խոսքը նախակրթարանի մասին է,  գոյություն չունի: Թվով  32  դաստիարակներ դաստիարակ աշխատելու իրավունք չունեն` համապատասխան  կրթություն չունենալու պատճառով,  22 տնօրեններից  5-ի 65 տարին լրացել է, այսիքն թոշակային տարիքի են, սակայն աշխատանքային պայմանագիրը չի վերանայվել, նրանցից 1-ը   առհասարակ  չունի բարձրագույն կրթություն: Տնօրեններից 2-ն  էլ թեև ունեն  համապատասախան կրթություն, սակայն չունեն աշխատանքային ստաժ: 223 դաստիարակներից  96-ը վերջին տարիներին չեն վերապատրաստվել:

Երբ խոսք ընկավ թոշակառու տնօրեններից` միջամտեց պարոն Բալասանյանը` ասելով, եթե 65 տարեկան, է բայց շատ լավ փորձ ունի, լավ մանկապարտեզ է պահում, ինչո՞ւ չաշխատի , դա ի՞նչ ասելու բան է, չի կարելի :Կրթության տեսչությանը պետը հակադարձեց. «Պարոն Բալասանյան,  դա Ազգային ժողովն է ընդունել, մենք  ի՞նչ անենք, ի միջայլոց դուք է լ այդ ժամանակ Ազգայի ժողովում էիք, այսինք  ձեր ընդունած օրենքն է »: Սամվել Բալասանյանը շարունակեց` ասելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ օրենքին, և իր խոսքը ոչ միայն մանկապարտեզների, այլ ցանկացած բնագավառի մասին է:

Կրթության պետական տեսչության պետը,  ամփոփելով իր ուսումնասիրության արդյունքները, ասաց, որ ինքը միշտ հիացած է եղել Գյումրիով, սակայն այս վերջին  ստուգայցերը  մտահոգել են իրեն. ո՞նց  կարող են Գյումրու մանկապարտեզներում  օրենք  չիմանալ: Նա ասաց, որ վերջին 10 տարվա ընթացքում մանկապարտեզներում ոչինչ չի արվել: «Մանկապարտեզը երեխաների սոցիալական կենտրոն չէ, որ բերեն կերակրեք, տանեն, պետությունը ձեր առջև խնդիր է դրել, որ երեխաներին պատրաստեք դպրոցի համար»,- ասաց կրթության տեսչության պետը:

Գյումրու քաղաքպետն էլ ակնարկեց, որ  որոշ մարդիկ կհեռացվեն պաշտոնից ու աշխատանքից, նաև ասաց, որ տեսախցիկներ են դրվելու մանկապարտեզների ներսում,  խոհանոցներում, որ ինքը հսկի՝ ինչ է կատարվում:  «Նախակրթարաններ կան, որտեղ 14 երեխա է` 20 աշխատակցով, կան մանկապարտեզներ, որոնք  հիգիենիկ պայմաններ չունեն, դրանք փակենք ավելի լավ է»,- ասաց քաղաքապետը:Նա նաև վստահեցրեց,  որ գյումրեցի տնօրենները թասիբով կաշխատեն: Գյումրու քաղաքապետը` որպես թասիբով աշխատողի, մեջբերեց իրեն՝ նշելով,  որ ինքը  որտեղ աշխատել է,  աշխատել է ճիշտ, եղել է պարտաճանաչ:

Նա հիշեց գարեջրի գործանարում կատարած ստուգումների արդյունքները, ասաց, որ միշտ պատվով է դուրս եկել: Նշենք, որ տնօրենները դժգոհ դեմքերով էին նստել, նրանցից մեկը անգամ բարձրաձայնեց, որ տեսչությունը ոչ մի դրական բան չի արձագանքում մանկապարտեզներում: Ի դեպ, Սամվել Բալասանյանը  տեսչության աշխատակիցներին խնդրում էր ասել, թե տնօրենները այդ ընթացքում ինքնագլուխ ձևով քանի՞ ավելորդ աշխատող են պահել մանկապարտեզներում,մինչդեռ Արամ Կարապետյանը  նրան հիասթափեցրեց` տեղեկացնելով, որ կրթության տեսչությունը ֆինանսական գործերի մեջ չի թափանցում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. //??// says:

    Հոկտեմբերիցել Բալասանյանը քաղաքապետ է ու ունի ժողկրթբաժնի նոր վարիչ,որի անունը չի շոշափվում?ինչու?ընչի ինքը շատ ուժեղ մասնագետ է?ինչ կրթություն ունի?պասմաբան-հնագետ?հլը պարոն երևանցի պաշտոնյան թող անդրադառնար հնագետ-դաստիարակ ժողկրթբաժնի վարիչին հետո նոր անդրադառնա 65 տարին անց մարդկանց կամ դաստիարակներին որոնք չունեն մասնագիտական կրթություն:թե այդ ամենագետ մասնագետը հատուկ հրահանգով է դրվել այդ պաշտոնին իրա տիրոջ կողմից,որ նրա հարսների համար մանկապարտեզների տնորենների տեղեր ապահովի:թե Ապարի հարսները շատ ուժեղ մասնագետ են ?կամ կինը?ականջ դնելով ու մարդկանց ծախելով պաշտոն են ստանում:

  2. ?????? says:

    իսկ Երևանից ժամանած պաշտոնյան ինչու չի անդրադառնում ժողկրթբաժնի պետին ու հետաքրքրվում թե ինքը ինչ մասնագետ է:հնագետը մանկապարտեզներով է զբաղվում…դա չի զարմացնում պարոն Կարապետյանին ընկել է 65 տարեկան վարիչների հետևից ու ոչ մասնագետ դաստիարակների:նրանք գոնե պրակտիկա ունեն……..բա դա?ինչ կապ ունի հնագետը մանկապարտեզների հետ?այ այդտեղից սկսեք:թե եկել է, որ իր տիրոջ Ապարի հարսներին մանկապարտեզների վարիչի պաշտոնով ապահովի:բանսարկելով ու միևնույն ժամանակ գովելով վարիչներին իրենից ուզում է հեռացնել այդ կասկածները թե ինքը իրականում ում հանձնարարությունն է կատարում:

  3. մանկապարտեզի վարիչ says:

    հարցը հնագետը չէ:կարող է հնագետ լինել,բայց լավ մասնագետ կրթական ոլորտում:հարցը այն է,որ պարզվում է մեր ժողկրթբաժնի վարիչը իր օրը սկսում է Վ.Գրիգորյանի կաբինետում,որը ավելի հայտնի է Ապար անունով:դա ես իմացել եմ վերջերս ինստիտուտի աշխատողներից մեկից:տեսնես Ս.Բալասանյանը գիտի որ իր բաժիններից մեկի պետը ում հետ է ամցկացնում իր պիտիմինուտկեն?Ու մեկնաբանությունները կարդալով համոզվեցի,որ նա իրոք դրածո է ոմանց ծառայություններ մատուցելու համար:

  4. R. says:

    ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ……..ըբը Նիկալայիչիս օրոք սպես բաներ կար………սաղին գիտեր օվ օվ է……մեկմ չէր կռնա խաղեր տար….

  5. Ani says:

    Նախշկարյան Արմենը շատ լավ մասնագետ է, մի բամբասեք

  6. Ծառայող Դ. says:

    Ժողովուրդ ջան, դաստիարակներից 1000 դոլար են ուզում, որ թողնեն աշխատեն, Նախշքարյանը կանչում է դաստիարակներին ու ահաբեկում է, անգամ հետևում են, թե ով որ սայթերում ինչ է գրում, Բալասանյանը լաաաավ դերասան է , բա ինչի չի ասում , որ մանկապարտեզների տնօրեններին ստիպել է առևտուրը իրա գործարանից անել, ընպես էլ իրան ճղում է, լուրերով որ խոսում է, գիտե թե իրանից վախեցող կա, հազիվ կանանց շրջանում իրան քիչմ տղամարդ զգա, կադաստրի պետից պրծավ , սկսեց ուրիշ տեղ միլիծություն էնել, գործմ արած կա դա ? բացի մարդկանց գործից հանելուց ու միլիցու բերան տալուց?

  7. Ինչու եք արդեն հրապարակված մեկնաբանությունները ջնջում? Լրագրողի կողմից սխալ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Շատ է խնդրում ու լաց լինում?Հետո ինչ?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930