Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեինկարնացիա» խմբի առաջին DVD սկավառակն արդեն պատրաստ է

Հունիս 07,2013 18:46

 

Այսօր «STOP» ակումբում խումբը երկրպագուներին ներկայացրեց իր առաջին DVD սկավառակը, որի մեջ զետեղված էր փոքրիկ վավերագրական ֆիլմ`խմբի Եվրոպական շրջագայությունից և իհարկե նվեր, արդեն շատերին հայտնի «Աղ ու հաց» CD-ն:
Ինչպես նշեց խմբի կիթառահար և ոկալիստ Ռոլանդ Գասպարյանը դոկումենտալ ֆիլմ նկարելու գաղափարը իրեն է եղել, դեռ սկզբից միշտ էլ մտածել է նման ֆիլմ նկարելու մասին և իր կարծիքով՝ արդեն հասունացել էր այն իրականացնելու ժամանակը:
Ֆիլմի օպերատորական աշխատանքներով զբաղվել է լուսանկարիչ Գոռ Հովակիմյանը:
«Դոկումենտալ ֆիլմում ներկայացված են խմբի 2 տարիների շրջագայություններից հատվածներ՝ թե՛ համերգներից, և թե խմբի անհատական աշխատանքների վերաբերյալ:
Ի տարբերություն թողարկված անվճար CD-ների այս DVD-ն լինելու է վաճառքում»,- նշեցին խմբի անդամները: Նրանց խոսքով՝ մեկ տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ իրենք ցանկացան ներկայանալ նաև «Ռեինկարնացիա» խմբի մասին պատմող ֆիլմով և ամեն ինչ արեցին, որպեսզի գոհացնեն իրենց երկրպագուներին:
Ռոլանդի խոսքով՝ հնարավոր է, որ հետագայում խումբը նաև հանդես գա գեղարվեստական ֆիլմով և փորձի դուրս գալ այսօրվա ծանր հայկական կինոյի ինդուստրիայից:DSCN4537
Իսկ այն հարցին` արդյո՞ք ֆիլմը կցուցադրվի ավելի լայն լսարանի համար, տղաները պատասխանեցին,  որ որոշ ժամանակ անց այն կցուցադրվի նաև «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
Հիշեցնենք, որ խումբը հունիսի 23-ին «Stop» ակումբում կներկայանա նաև իր նոր էքսպերիմենտալ «Հոգու ձայն» նախագծով, որը, ըստ խմբի, իր ֆորմատով տարբերվելու է մնացած աշխատանքներից:
  Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930