Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները՝ Շարմազանովին. «Ապահով Հայաստան եք ասում… բայց հայաթափություն է, գենոցիդ» (Տեսանյութ)

Հունիս 07,2013 22:28

akcia1Երեւանի Հանրապետության փողոցի 33 շենքի նախկին բնակիչները այսօր  կրկին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացրին: 2007 թվականին պետական գերակա շահ ճանաչված իրենց բնակարանների դիմաց նրանք պահանջում էին կառավարության խոստացած նոր բնակարանները:

Մինչ ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ նիստն էր տեղի ունենում, բնակիչները գրասենյակի դիմացի փողոցի մեջտեղում կանգնել ու սպառնում էին փակել հրապարակը կամ էլ քարերով ջարդել ու փշրել իշխանավորների մեքենաները:

«Ամոթ ձեզ»,- այս խոսքերով բնակիչները դիմավորեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Ուր գնում ենք մեզ խաբում են: Հերիք է արդեն: Ապահով Հայաստան եք ուզում, տվեք մեր տները»,-ասաց բնակիչներից մեկը:

Մյուս բնակիչն էլ շարունակեց. « Սա հայաթափություն է, արտագաղթ է, գենոցիդ է, ուրիշ ոչինչ»:

Պարոն Շարմազանովն էլ հետաքրքրվեց՝ ով է խլել նրանց տները: «2007 թվականին կառավարության որոշմամբ, գերակա շահ են ճանաչել, օտարման պայմանագիր են  կնքել; Մենք վաղուցվանից գալիս ենք, մեր հարցով ո՞վ պետք է զբաղվի: Դարձել ենք ֆուտբոլի գնդակ, ստեղից գցում են էնտեղ, էնտեղիղ ստեղ: Բոլորն ասում են երեք շաբաթ է պետք, սպասեք»:

Պարոն Շարմազանովը առաջարկեց ցուցարարներից երկու հոգու երկուշաբթի օրը հանդիպել իր  աշխատասենյակում. «Հարցին լուծում տվողը ես չեմ, բայց ձեզ անպայման կլսեմ»:

Ցուցարարերից մեկն էլ հավելեց.«Տարոնն էլ է եկել, Հովիկ Աբրահամյանն էլ է  լսել, բոլորը լսել են, բայց ոչ մի լուծում չկա: Տան վարձերն էլ չեն տալիս, մեր տներն էլ»:

ՀՀԿ խոսնակը բնակիչներին հանգստացրեց եւ հորդորեց. «Եկեք փողոցում չխոսենք,երկուշաբթի կգաք, կզրուցենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930