Օրվա լրահոսը

Արքայազն Չարլզը եկել է Հայաստան հա՞նք բացելու (Տեսանյութ)

Բնապահպան-ակտիվիստները կասկածներ ունեն, որ արքայազնին Արմեն Սարգսյանը հրավիրել է Ամուլսարի հանքը գովազդելու համար

Գեներալ-մայոր. «Բիզնեսով բոլորը պետք է զբաղվեն» (Տեսանյութ)

Աստվածատուր Պետրոսյանի կարծիքով`զինվորականները բիզնեսով զբաղվելու իրավունք չունենալով՝ անհավասար պայմաններում են հայտնվել

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից» (ֆոտոշարք)

Ի դեպ, նախագահական շքախմբում էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ, ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը պաշտոնական պատվիրակության մեջ առանձնանում էր իր հագուկապով՝ սպիտակ կոստյումով եւ կարմիր շապիկով:

Մեր ընթերցողներին

Սերվերի հետ կապված խնդիրների պատճառով «Առավոտի» կայքն այսօր մինչ այժմ չի գործել:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության բաց նամակ Ուելսի արքայազն Չարլզին

  Բրիտանական ներդրումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեջ հակասում են Ձեր գաղափարներին   Երևան, Մայիսի 28, 2013թ. Ձերդ մեծություն, ողջունում ենք Ձեզ մեր երկրում և մաղթում հաճելի տպավորություններ: Հասկանում ենք, որ Ձեր այցը մասնավոր է, սակայն ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեզ հյուընկալող անձի և Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված մի քանի խնդրի

Մեղրեցիների բաց նամակը՝ ՀՀ նախագահին

«Մեղրու տարածաշրջանում այժմ շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի. Այգեձորի պղինձ-մոլիբդենի /Թխկուտի և Կենտրոնական տեղամասեր/ հանքավայրերը… Այժմ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում…»: Այս տեղեկատվությունը

Խոշոր հրդեհ՝ Ծավ գյուղում

Այսօր ժամը 22-ի սահմաններում Սյունիքի մարզի Ծավ գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով սկսվել են այրվել  2 հոսանքափոխարկիչները (տրանսֆորմատորները): Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը դեպքի վայրից մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ հրդեհի բռնկման հավանական պատճառը կայծակն է եղել, այժմ վտանգ չկա հրդեհի տարածման, ՀԷԿ-ի աշխատողները տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել, դեպքի վայր են

Դովեղցին դանակահարել է համագյուղացուն

Վիրավորը դուրս է գրվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:

Քարաթափում

Մայիսի 27-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20.27-ի դրությամբ հրշեջ-փրկարարների և «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:   ԱԻՆ

Քաղաքագետ. «Սերգեյ Կուրղինյանը Մոսկվայից չբերեց իր հետ նոր մեսիջ»

Անդրիաս Ղուկասյանը Սերգեյ Կուրղինյանի դիտարկումներից տպավորություն ստացավ, որ Ռուսաստանը ճգնաժամի մեջ է եւ ասելու բան չունի:

Tour Genius. «Երեւան այցելելու 7 պատճառ»

«Երեւանը, ինչպես եւ Թիբլիսին, ամենաշատ այցելուներ ունեցող հետխորհրդային քաղաքներից է: Եվ եթե Թբիլիսին, որոշ ժամանակ փակ էր մեր զբոսաշրջիկների համար, ապա Հայաստանի մայրաքաղաքը միշտ սիրալիր է եղել իրեն հյուրընկալողների նկատմամբ», – գրված է «Տուր ջինիուս» զբոսաշրջության տեղեկատվական կայքում, – «Հիասքանչ տաճարներ, հրաշալի խոհանոց, հիանալի մարդիկ եւ շատ ու շատ այլ բաներ, որ գրավում են զբոսշրջիկներին

Գյումրեցիներն ամենաշատը անհանգստացրել են աչքի բժշկին

Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի հրավերով այսօր Գյումրիում անվճար հետազոտություններ էին անցկացնում մայրաքաղաքի  թիվ 8-րդ հիվանդանոցի` Քանաքեռ-Զեյթունի բժիշկները: Գյումրի էին հրավիրել բժիշկ-նյարդաբան, ակնաբույժ, թերապեվտ, էնդոկրինոլոգ: Նշենք, որ գյումրեցիները կարոտ են խելքը գլխին էնդոկրինոլոգի ու ակնաբույժի: Հատկապես շաքարախտով տառապողները միշտ դժգոհում են, որ Էնդոկրինոլոգ Գյումրիում ընդհանրապես չկա: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենը Aravot.am-ին փոխանցեց, որ

Ֆրանկ Ռիբերին քնել է Չեմպիոնների լիգայի գավաթի հետ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոստովանել է, որ ՉԼ եզրափակչում «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գիշերն անցկացրել Եվրոպայի ֆուտբոլային գլխավոր մրցանակի հետ: «Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո ես ոտքի վրա էի մինչեւ առավոտյան ժամը վեցը: Մոտավորապես այդ ժամին գնացինք քնելու՝ մեզ հետ տանելով գավաթը: Այո, այդ գիշեր ես քնեցի կնոջս ու Չեմպիոնների լիգայի գավաթի հետ», –

Այցելել են Լյուքս Ստեփանյանի սպանության օրը բանակում վիրավորված զինվորին

Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը նախօրեին այցելել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 19-ամյա Հրաչյա Սարգսյանին: «Զինվորին չկարողացանք տեսնել, միայն բժիշկների հետ խոսեցինք: Վիրավորի վիճակը կայուն ծանր է: Զինվորը գլխից է վիրավորվել: Այս օրերին մենք  մշտական հեռախոսակապի մեջ ենք, ու անընդհատ տեղեկություն ենք ստանում նրա առողջականի վերաբերյալ»,-

ԱՄՆ դեսպանը` անվճար գարեջուր ճաշակելու, օպերայի շենքի վերանորոգման ու ցեղասպանությունից փրկված որբերի մասին (ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում էր ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա եղավ Գյումրու քաղաքապետարանում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկեց Գյումրու Գորկու այգում գտնվող նախկին տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման հարցը: Խոսքը այն շենքի մասին է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան: Դեսպանը ի սկզբանե հայտարարել էր, որ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաճարտարապետական այդ կառույցի նկատմամբ ու

The Armenian Reporter. «Քրիս Ադամյանը ժամանակակից գրականության ոլորտում արժանացել է «Թոլոլյան» մրցանակի»

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության առաջին անգամ հայտարարված Մինաս եւ Գոհար Թոլոլյանի մրցանակին է արժանացել Քրիստոֆեր Ադամյանը՝ ժամանակակից գրականության ոլորտում: Հայտնում է «Արմենիան ռիփորթեր» պարբերականը: Ադամյանին մրցանակը տրվել է Նիկողոս Սարաֆյանի «Վենսենի անտառը» գործի թարգմանության համար: Գրող, թարգմանիչ եւ ռեժիսոր Ադամյանը «Օբի» մրցանակի արժանացած «Անախորժություններ դրախտում» ֆիլմի պրոդյուսերն է: Նրա կարճամետրաժ ֆիլմերն ու տեսանյութերը

Սերգեյ Կուրղինյան. «Եվրոպական ընտանիքը կրիմինալի զոհն է»

Մոսկվայաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը հետխորհրդային երկրներում նկատում է հակասովետականություն: «Հետխորհրդային բոլոր պետությունների գերխնդիրը պետք է լինի հակախորհրդային կոսենսուսը քանդելը, հակառակ դեպքում նրանք կսկսեն հակամարտել միմյանց դեմ»,- այսօր քաղաքագետների միությունում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Կուրղինյանը: Նրա դիտարկմամբ, չնայած հետխորհրդային պետությունները տարբեր քաղաքականություն են վարում, սակայն բոլորի մոտ նկատվում է խորհրդային ընդհանուր  գիծը. «Խորհրդային շրջանը

Արման Սաղաթելյան․ «Նախագահի օրակարգում նման այց նախատեսված չէ»

Սերժ Սարգսյանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Էթիկայի հանձնաժողովի ընդդիմադիր անդամը գտնում է, որ հանձնաժողովի նիստերը բոյկոտելը ճիշտ չէ

Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունը մեծ դեր չունի՝ ինչքանո՞վ է հնարավոր, որ այդ հանձնաժողովը օբյեկտիվ որոշումներ կկայացնի: Պատգամավորը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ իշխանական կողմն ունի 3 ձայն, ընդդիմությունն ունի 3 ձայն եւ մեկ ձայն էլ ունի այլընտրանքը: Եթե մենք բոլորս լինենք միասնական, միահամուռ

Սերգեյ Կուրղինյան. «ԼՂ-ին չի սպառնում ադրբեջանական ագրեսիան, ԼՂ-ին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը»

Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի դիտարկմամբ,  Արցախն աշխարհի միակ կետն է, որտեղ ինքը անկախության իրական արդյունքն է տեսել: Այսօր քաղաքագետների միությունում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շատ տպավորված է Արցախ կատարած այցով. «Այնտեղ հզոր ոգի կա»: Նա վստահեցրեց՝ Արցախին ոչ մի ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, Արցախին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը. «Եթե Հայաստանը հանձնի Ղարաբաղը,

Թեւան Պողոսյան. «Սամվել Ալեքսանյանին պատժելը անհնարին չէ»

Այսօր Aravot.am-ը ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ի հայցը ինչքանո՞վ է հիմնավոր եւ կընդունվի՞ այն վարույթ, թե՞ ոչ: Թեւան Պողոսյանն ասաց, որ կոնկրետ ինքը դիմումին ծանոթ չէ, դեռ քարտուղարությունն իրեն չի փոխանցել, բայց հանձնաժողովում պետք է նայեն՝ եթե ԱԺ կանոնակարգին

Մակար Պետրոսյան. «Ժամանակ է պետք, տեսնենք գլխներիս եկածներն ինչ է»

«Դեռ խնդիր էլ կա, թե գյուղացին կկարողանա՞ հավելյալ պարարտանյութ գնել ու խաղողի վազին տալ»:

Աշխարհի ամենափոքր հյուրանոցն Իսպանիայում է

Իսպանիայում գտնվող Պունտա Գրանդե հյուրանոցն համարվում է ամենափոքրն աշխարհում: Հյուրանոցի բարձրությունը 9 մետր է, իսկ ընդհանուր տարածքը՝ 600 քառակուսի մետր: Հրաբխային Իերո կղզում տեղեկայված հյուրանոցն ունի ընդամենը 4 երկտեղանոց սենյակներ և փոքր չափի ռեստորան: 1992թ-ին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքր հյուրանոց, իսկ 2000թ.-ին Էլ Իերո կղզին, որի վրա էլ գտնվում է

ՀԱԿ-ը բոյկոտում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստերը

Հնարավոր է Կոնգրեսի բոյկոտին միանան նաեւ այլ ընդդիմադիր խմբակցությունները

Լյուդմիլա Սարգսյան. «Սամվել Ալեքսանյանը շատ հանգիստ կարող է ցինիկ ներողություն խնդրել»

Պատգամավորը կարծում է՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովը հնարավոր է Սամվել Ալեքսանյանի դեմ դիմումն ընդունի վարույթ եւ նրանից ներողություն պահանջի

«Սերը փակեց աչքերս… ես այլևս չեմ տեսնում նրա գանգուր վարսերը». Սիրո պատմություն

«Իմ վերջին սիրուց հիասթափված էի: Երկար ժամանակ չէի սիրահարվում, կարծում էի` սիրո կարիքը չեմ զգում, բայց երկու տարվա ընթացքում հասկացա, որ ամենից շատ դրա կարիքն եմ զգում»,-ասում է 21-ամյա Լուիզան: Նրա խոսքով ՝ այն մարդն, ով չի սիրում, ինչքան էլ որ գոհ լինի իր կարգավիճակից, միևնույն է , կյանքը չի ապրում այնպես, ինչպես սիրողը .

Աշխատավարձերը կարող են աստղաբաշխական թվերով բարձրանալ՝ աշխատողների թվերն էլ զուգահեռաբար իջնել

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատասխանելով ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ Aravot.am-ի հարցերին,, մասնավորապես նրան, որ նվազագույն աշխատավարձը 2014 թվի հունվարի 1-ից պետք է դառնա 46 հազար դրամ, 2015 թվի հունվարի 1-ից՝ 56 հազար՝դրամ, ապա՝ 66 հազար, հետո՝ 75 հազար դրամ, ասաց. «Նախ դա բավարար չէ սպառողական զամբյուղի համար, սակայն ամեն ինչից բացի,

«Մեկ գայլը կերավ, մեկ` կարկուտը».գյուղապետը վնասների մասին

Դեռ մայիսի 12-ին Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում տեղացած ուժեղ կարկուտի վնասներից «խելքի չեկած», նախօրեին էլ ուժեղ կարկուտ տեղաց նաեւ Տավուշի եւ Լոռու մարզերում: Ինչպես վնասներ կրած համայնքների ղեկավարներն են ասում` «պնդուկի չափ ու մոտ 10 րոպե անդադար կարկուտ եկավ, դրան ոչ մի այգի չէր դիմանա»: Aravot.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն

Ո՞րն է ամենակարևորը. հետաքրքրվել է «Առավոտ երիտասարդականը»

Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքի ընթացքում մտքում առանձնացնում է կարևորն ու անկարևորը՝ լինի դա ցանկություն, երազանք, նպատակ, իրադարձություն, հատկանիշ: Այս շարքը կարելի է երկար թվել, քանի որ մարդկանց մտքերն ու ընկալումները խիստ տարբեր են: Այսօր էլ «Առավոտ երիտասարդականը» որոշեց անդրադառնալ հենց այդ թեմային՝ պարզելով, թե ո՞րն է ամենակարևորը: «Ինձ համար ամենակարևորը երջանիկ ու խաղաղ ընտանիք ունենալն

Շոտլանդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Մայիսի 23-ին Շոտլանդիայի խորհրդարանը 65 կողմ ձայնով Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու մասին բանաձև է ընդունել: Հայտնում են Շոտլանդիայում բնակվող Հակոբ Բեսոսը և Հարի Հակոբյանը: Բանաձևը խորհրդարան էր ներկայացրել Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Մարկո Բիաջին (լուսանկարում) ապրիլի 18-ին: Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ բանաձևում խորհրդարանն ամրագրում է, թե ապրիլի 24-ը 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930