Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Reporter. «Քրիս Ադամյանը ժամանակակից գրականության ոլորտում արժանացել է «Թոլոլյան» մրցանակի»

Մայիս 27,2013 21:00

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության առաջին անգամ հայտարարված Մինաս եւ Գոհար Թոլոլյանի մրցանակին է արժանացել Քրիստոֆեր Ադամյանը՝ ժամանակակից գրականության ոլորտում: Հայտնում է «Արմենիան ռիփորթեր» պարբերականը:

Ադամյանին մրցանակը տրվել է Նիկողոս Սարաֆյանի «Վենսենի անտառը» գործի թարգմանության համար:

Գրող, թարգմանիչ եւ ռեժիսոր Ադամյանը «Օբի» մրցանակի արժանացած «Անախորժություններ դրախտում» ֆիլմի պրոդյուսերն է: Նրա կարճամետրաժ ֆիլմերն ու տեսանյութերը ցուցադրվել են ամբողջ աշխարհում ու նրա աշխատանքները պարբերաբար հրապարակվում են «Հաֆինգթոն փոստ», «Նյու Յորք թայմս» թերթերում, ինչպես նաեւ մի քանի տարի եղել է արդեն գոյություն չունեցող «Նյու Յորք փրես» թերթի պարային քննադատը:

Ադամյանը վեց գիրք է թարգմանել ֆրանսերենից արեւմտահայերեն, այդ թվում՝ Նիկողոս Սարաֆյանի «Վենսենի անտառը»:

«Թոլոլյան» մրցանակի նպատակն է հայկական թեմաներով գրելու ցանկացողներին քաջալերելը: Մրցանակը հանձնվել է «Համազգային»-ի ամենամյա համահայկական հավաքի ժամանակ, մայիսի 4-ին, Բոսթոնում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031