Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն կարդացել էր Զորի Բալայանի նամակը եւ համաձայն էր, որ Ղարաբաղը միանա Ռուսաստանին: Կինը չէր համաձայնվում:

Փորձագետները քննարկեցին իրավիճակը Կազանյան հանդիպումից առաջ և հետո (Տեսանյութ)

Հիմա եթե մենք նայենք վերջին տարիների ադրբեջանական իշխանության գործելակերպը, խորապես վստահ եմ, որ իռացիոնալ է. Իրենք, հրաժարվելով միջադեպերի քննություններից, կրակում են զորամասերի վրա, քաղաքացիական մեքենաների վրա: Այս իռացիոնալությունը որևէ լավ տեղ չի բերում

Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արայիկ Գ.-ին և 1986 թ. ծնված Արծրուն Գ.-ին, որոնք հոկտեմբերի 16-ից ՌԴ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով:   ՀՀ ոստիկանություն

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, Ա. Նազարյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է խորացնել առկա կառուցողական երկխոսությունը ԵԽ-ի հետ` ի նպաստ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների շրջանակում զինված ուժերի կառավարման համակարգի կատարելագործման: Հյուրերի խնդրանքով քննարկվեցին

Ծանրորդ Վանիկ Ավետիսյանն այսօր կպայքարի «A» խմբում

Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որի տղամարդկանց պայքարին մասնակցում է 53 երկրի 188 ծանրորդ, այսօր երեկոյան մրցահարթակ է մտնելու Հայաստանի երեք հոգանոց հավաքականի երկրորդ անդամը՝ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը: Նա նախնական հայտով պատվիրել է երկամարտի 322 կգ եւ մեր հավաքականի միակ անդամն է, որ ընդգրկվել է «A» խմբում, ինչը բարձր տեղերի հավակնելու ավելի մեծ

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Գ. Պ.-ի (ծնվ. 1981թ.) ինքնասպանության փորձը:

Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի հավաքականները ժամանել են Երեւան

Ֆուտբոլի Եվրոպայի U17 տարեկանների 2013/2014 թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը վաղը մեկնարկում է Երեւանում: Մեր թիմի մրցակիցներն են Անգլիան, Իռլանդիան եւ Ջիբրալթարը: ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ մրցակից երկրների հավաքականները արդեն ժամանել են Երեւան: Մրցաշարի խաղացանկն այսպիսին է: Հոկտեմբերի 24, 1-ին տուր: Անգլիա-Հայաստան, Իռլանդիա-Ջիբրալթար Հոկտեմբերի 26, 2-րդ տուր: Ջիբրալթար-Անգլիա, Իռլանդիա-Հայաստան Հոկտեմբերի 29,

Այրվում է ավտոբուս

Հոկտեմբերի 23-ին, ժամը 09.22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի զորամասի տարածքում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  ԱԻՆ

Հենրիխ Մխիթարյան-«Արսենալ»՝ 1:0

Չեմպիոնների լիգայի «Արսենալ»-«Բորուսիա» արտագնա խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Հանդիպումը շարունակվում է եւ «Բորուսիան» առջեւում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխարհի առաջնության ռինգում մնաց հայաստանցի մեկ բռնցքամարտիկ

Ալմաթիում շարունակվում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր Հայաստանի ազգային հավաքականից ռինգ մտած վերջին երկու ներկայացուցիչներից պայքարում մնաց միայն 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը, որը 2:1 հաշվով առավելության հասավ մեքսիկացի Մարվին Կարբերայի նկատմամբ: Ցավոք, պայքարից դուրս մնաց նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ), որը 0:3 հաշվով զիջեց ուզբեկ Յուսուրբեկ Լիպատովին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էլինա Դանիելյանը հաղթանակ բերեց «Միկային» եւ բարձրացրեց 3-րդ հորիզոնական

Հռոդոսում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության  3-րդ տուրում Երեւանի «Միկան» 2,5:1,5 հաշվով առավելության հասավ «Ջելիկա ՊԵՊ»-ի նկատմամբ: Հաղթական միավորը մեր թիմի հաշվարկին բերեց Էլինա Դանիելյանը՝ պարտության մատնելով Մարիա Ռակիսին: Նատալյա Ժուկովա-Հարիկա Դրոնավալի, Ջովանա Վոժինովիչ-Լիլիթ Մկրտչյան եւ Ջովանա Էրիկ-Լելա Ջավախիշվիլի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Չորրորդ տուրից առաջ, որում «Միկան» հանդիպելու է երկրորդ տեղում ընթացող «Յուգրայի» հետ,

Կայացավ Արթուր Շահնազարյանի «Շարական խազագրեալ» գրքի շնորհանդեսը

Այսօր Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հեղինակած «Շարական խազագրեալ» երկլեզու (հայերեն և անգլերեն) երաժշտագիտական մենագրության, ձայնասկավառակի և նոտագրքի շնորհանդեսը: Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով Արթուր Շահնազարյանին, ասաց.  «Այս միջոցառումը շատ յուրահատուկ է, նրա մեջ կա խտացված սրբություն: 1987թ. Արթուր Շահնազարյանը Չարենցի անվան գրականության ինստիտուտում հայտնաբերում է

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Հայաստանում միասեռ ամուսնությունների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ Հայաստանում որեւէ մեկը չի քննարկել եւ չի առաջարկել քննարկել միասեռ ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրման թույլատրումը: Անդրադառնալով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ստեղծված քննարկումներին՝ նա ասաց. «Անիմաստ աժիոտաժ է: Խտրականության, հանդուրժողականության թեմայով մեր հասարակությունում տիրում է կատարյալ անգիտություն, որոշ անձանց

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը այցելեց Ծիծեռնակաբերդ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ծաղկեպսակ դրեց 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Յուրի Ֆեդոտովը Հայոց ցեղասպանության

Грузия Онлайн. Դեպարդիեն խույս է տվել Վրաստանում ձերբակալվելուց

Ժերար Դեպարդիեի լուսանկարները, որը հոկտեմբերի 21-ին հայտնվել էր Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում, տարածվել են սոցիալական կայքերում: Հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը: Դեպարդիեն 20 րոպե մնացել է օդակայանում, հետո մեկնել է Բաքու: Եթե դերասանը անցներ տարանցիկ կետը, նրան վրացի ոստիկանները կարող էին ձերբակալել «Օկուպացրած տարածքների» մասին օրենքի խախտման համար, քանի որ նա ամռանն այցելել էր Սուխումի

Իլհամ Ալիեւը պաշտպանության նոր նախարար է նշանակել

Սաֆար Աբիեւը պաշտոնանկ է արվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին: Ընդգծելով, որ հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարը արդի կարևորագույն մարտահրավերներից է և հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ Սերժ Սարգսյանն այդ ոլորտում գոհացուցիչ արդյունքների հասնելու համար կարևորել է մասնագիտացված

Դատը տեղափոխվեց քննչականի բակ, սակայն սպանված երիտասարդի մեքենան այդպես էլ չզննվեց. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Իրեղեն ապացույցների շարքում հետազոտվելու էր նաև սպանված երիտասարդի ավտոմեքենան, որը գտնվում էր Շիրակի մարզի քննչական բաժնի բակում: Չնայած դատավարությանը մասնակից կողմերը տեղափոխվեցին դատարանից բավական հեռավորության վրա գտնվող քննչականի բակ, սակայն հնարավոր չեղավ զննել մեքենան, քանի որ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ «Մարտի 1-ի» դեպքերի մասին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակներում այսօր ՄԻՊ գրասենյակում հանդիպեց լրագրողներին: Նա հենց ասուլիսի սկզբում ասաց, որ Հայաստան է եկել՝ ծանոթանալու մարդու իրավունքների խնդիրներին: Հաջորդ տարի նորից էլ է Հայաստան գալու՝ լիարժեք այցելության շրջանակներում, իսկ մինչեւ հաջորդ գալը,  Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ոչ մի գնահատական չի տալու: Հանձնակատարի

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Թմրանյութերի դեմ պայքարի 2012-2015թթ.. ռազմավարության կենսագործմանը։ Զրուցակիցները կարևորեցին   միջազգային հանրության ջանքերի համադրումը  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Էդվարդ

Շենգավիթ վարչական շրջանն ամփոփել է «էրեբունի–Երևան 2795» տոնակատարության միջոցառումները

Երևանի 2795-րդ տարեդարձին նվիրված Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում համերգային մեծ ծրագրերով ամփոփվել է «էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումները: Շենգավիթցիների հետ Երևանի օրվա կապակցությամբ անցկացվող տոնական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանը մասնակցել են հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ, ազգագրական երգի-պարի համույթներ: Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ինչպես Երևանի մասին երգեր,

Կանադայում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Հոկտեմբերի 20-ին կանադական Լավալ (Մոնրեալ) քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Հույս» (l’Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին եւ ելույթներով հանդես եկան բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային եւ Կանադայի դաշնային պետական մարմիններից: Հուշարձանի բացման կապակցությամբ իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն

Դեսպան Սահակյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին

Հոկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաեւը մասնավորապես նշեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական

Նախարար Նալբանդյանը ընդունեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակությանը

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սեյմայի փոխխոսնակներ Անդրեյս Կլեմենտևսի և Ինեսե Լիբինա-Էգներենի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան – Լատվիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև վերջին տարիներին հաստատվել է բավականին սերտ փոխգործակցություն, ինչի վկայություններից է քաղաքական բարձր մակարդակով իրականացվող

Պարգևատրվեցին լավագույն ուսանող մարզիկները

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, նրանց մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումը։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ողջունելով մարզիկներին, նշեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության կողմից բավականին մեծ ուշադրություն է դարձվում

Esctoday.com. Սիրուշոն հույն երգչի հետ նոր երգ կներկայացնի

Սիրուշոն և հույն երգիչ Սակիս Ռուվասը, որը 2004 և 2009թթ. Եվրատեսիլում ներկայացրել է Հունաստանը և գրավել 3-րդ և 7-րդ տեղերը համապատասխանաբար, միասին նոր երգ են ձայնագրում: Հայտնում է Եվրատեսիլի լրատվական կայքը: Սիրուշոյի Յութուբի էջում (sirushoofficialvideo) նրանք հրապարակել են «Տեսնել» կոչվող երգի առաջխաղացմանը նպաստելու համար տեսանյութ: «Մեր ազգերը շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ շատ հուզական են:

Ինչո՞ւ էր ոստիկանությունը կանգնել Դիլիջանի ճանապարհին

Սերժ Սարգսյանը Դիլիջանում էր

Washington Post. «Հայ որբերի» գորգը թաքցված է Սպիտակ Տանը, ինչպես Հայոց ցեղասպանությունը

Հայ որբերը գորգը կարել են 1920-ականներին: 1925թ. այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ Տանը: Լուսանկարում ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջը կանգնած է գորգի վրա, որը պարզապես երեխայի գործ չէ, այլ բարդ, մանրակրկիտ աշխատանք: Գրում է «Վաշինգտոն թայմս» թերթը: Եթե կարողանաք կարդալ գորգի ծածկագրերը, կտեսնեք, որ այն պատկերում է Եդեմի պարտեզը, որը 1915թ. սարսափելի իրադարձություններից հետո, որքան հնարավոր

Գյումրեցի առևտրականներին տեղահանած ոստիկանները շահարկել են Սամվել Բալասանյանի անունը. (Տեսանյութ)

Այսօր ոստիկանները փորձել են տեղահանել Գյումրու կենտրոնական շուկայի հարևանությամբ, մայթերին առևտուր անողներին` նշելով, որ փողոցային առևտուրն ըստ օրենքի արգելված է և նրանք խանգարում են հասարակական կարգն ու փչացնում քաղաքի տեսքը: Ոստիկանները նաև նշել են, որ ոստիկանությանը առևտրականներին մայթերից տեղահանելու պահանջ է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Սակայն առևտրականները  Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեցին, որ գալով Գյումրու

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930