Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներն ամենաշատը անհանգստացրել են աչքի բժշկին

Մայիս 27,2013 22:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի հրավերով այսօր Գյումրիում անվճար հետազոտություններ էին անցկացնում մայրաքաղաքի  թիվ 8-րդ հիվանդանոցի` Քանաքեռ-Զեյթունի բժիշկները: Գյումրի էին հրավիրել բժիշկ-նյարդաբան, ակնաբույժ, թերապեվտ, էնդոկրինոլոգ:

Նշենք, որ գյումրեցիները կարոտ են խելքը գլխին էնդոկրինոլոգի ու ակնաբույժի: Հատկապես շաքարախտով տառապողները միշտ դժգոհում են, որ Էնդոկրինոլոգ Գյումրիում ընդհանրապես չկա: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենը Aravot.am-ին փոխանցեց, որ գյումրեցիները ամենաշատը անհանգստացրել են ակնաբույժին, մայրաքաղաքից ժամանած բժիշկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հետազոտել է 170 հիվանդի:

Ըստ բժիշկ Իսահակյանի, մայրաքաղաքից ժամանած բժիշկները, ընդհանուր թվով, հետազոտել են 300 հիվանդների: Ըստ Արմեն Իսահակյանի, այս հետազոտությունից մեկ անգամ  եւս կարելի է հանգել այն եզրակացության, որ այս մարզում բնակվողների մեծ մասը սոցիալապես անապահով են:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: