Օրվա լրահոսը

Պատգամավոր Աշոտ Արսենյանն էլ է խոստացել Հերհերի ճանապարհի հարցը լուծել (Տեսանյութ)

Հերհերի քարուքանդ ու մետրանոց փոսերով ճանապարհը գյուղացիների համար տասնյակ տարիներ է՝ գլխացավանք է, հոգս, գյուղի զարգացմանը խոչընդոտող հանգամանք, իսկ նախագահի, պատգամավորի թեկնածուների համար փայլուն առիթ՝ ընտրությունից-ընտրություն դրա վերանորոգումը շահարկելու եւ հերհերցիների ձայները շահելու համար: Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղը Վայք քաղաքից ընդամենը 18 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն տեղանքին ծանոթ ոչ մի «տաքսիստ» նույնիսկ

Կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համառուսաստանյան հանձնախմբի կազմակերպչական առաջին նիստը

Մայիսի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կազմակերպչական առաջին նիստը, որը վարեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանձնախմբի առաջին նիստին մասնակցեցին ՌԴ մարզերում ՀՀ գլխավոր հյուպատոսները, ռուսաստանյան պետական

«Արի տուն» ծրագիրը կենդանի կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև». Հրանուշ Հակոբյան

Կայացավ  2013 թվականի Սփյուռքի  երիտասարդների հայրենաճանաչության    «Արի տուն»  ծրագրի  իրականացման  համակարգող հանձնաժողովի և  միջգերատեսչական  աշխատանքային խմբի   առաջին համատեղ  նիստը  Մայիսի  23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սփյուռքի  երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թվականի  ծրագրի  իրականացման  համակարգող հանձնաժողովի և  միջգերատեսչական աշխատանքային խմբի   առաջին համատեղ  նիստը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես

Անչափահասներին հրավիրում են «սթրիփ» ակումբ` «վերջին զանգի» երեկոյի

«Մայիսի 24-ին` այս ուրբաթ, յուրովի վերջին զանգ գիշերային ակումբում: Ավարտական երեկո և դիմակահանդես «Պաֆոս» ակումբում: Մենք ձեզ սպասում ենք: Մուտքը` բոլորին 4000 դրամ: Եկեք դիմակով կամ աշակերտական հագուստով և ստացեք կոկտեյլ անվճար»,-այսպիսի բովանդակության հրավեր է ուղարկվել ֆեյսբուքյան շուրջ 3 հազար օգտատերերի, որոնց շարքում մեծ թիվ են կազմում նաև դպրոցականները, ինչպես նաև Երիտասարդ պատմագետների ակումբի խմբի

Նոր կյանք՝ Օշականի երաժշտական դպրոցին

Այսօր Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցավ Օշական համայնքի երաժշտական դպրոցի վերաբացման պաշտոնական արարողությունը։ Օշական համայնքի երաժշտական դպրոցի հիմնանորոգումը Հայ օգնության ֆոնդի ազգանվեր գործերից է, որը հնարավոր դարձավ Ֆլորիդայում բնակվող հայազգի բարերար տիկին Նատիա Փոլատեանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ, ինչը հայրենիքի հանդեպ ունեցած նրա մեծ սիրո նշան է։ Նրա և ՀՕՖ-ի համատեղ ջանքերի շնորհիվ Օշական գյուղի

Վազգեն Խաչիկյանի գործով վկան լրագրող է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի,Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրանուշ Դանիելյանի, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մարդիկ մեղադրվում

Բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը

Երեւան, մայիսի 23, 2013թ.: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի բարերարներից, հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ սկսել է իր հաշվետու այցելությունները հայաստանյան ու արցախյան ծրագրեր: ԼՂՀ ծրագրեր այցելությունների ճանապարհին պատվիրակության առաջին կանգառը Գորիսի սրտաբանական կենտրոնն էր, որը կառուցվել է 2010 թվականին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի,

Լրացավ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնադրման երկամյակը

2013 թվականի մայիսին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նշեց հիմնադրման երկրորդ տարեդարձը: Ընդամենը երկու տարվա ընթացքում Կենտրոնը հասցրել է ճանաչվել իբրև  վայր, որտեղ հանդիպում են նորարար միտքն ու այն իրականություն դարձնելու պատրաստակամություն և կարողություն ունեցող  ՏՏ մասնագետներ, ուսանողներ, բիզնեսի, պետական համակարգի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնումը հանդիսանում է հայկական ՏՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս երեք օրվա շահագրգիռ և խիստ օգտակար քննարկումների համար: Պատահական չէր, որ այս երեք օրերի ընթացքում շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետև մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին

«Ուղղակի նայի՛ր վերև». ալբինիզմ ունեցող Հայկը, չնայած խնդիրներին, իր կյանքը երաժշտություն է կոչում

«Ուղղակի նայի՛ր վերև, գնա՛, բացի՛ր պատուհանն ու նայի՛ր վերև, այնտեղ ընկեր կա, նա քեզ ամեն ինչ կասի, մի՛ փնթփնթա, մի՛ բողոքիր, դու այն ես, ինչ կաս, նա քեզ այդպիսին է ստեղծել, ուրեմն՝ քո լավագույն տարբերակն ես…» 18-ամյա Հայկ Ղուլյանն այսպես է մեկնաբանում իր գրած վերջին երգի՝ «Ուղղակի նայի՛ր վերև»-ի իմաստը, ասում է՝ երգը խիստ անձնական

414.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մայիսի 23-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.75 դրամ:

ԱՄՆ պետքարտուղարության փորձագետների պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում

Մայիսի 20-ից Երևանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խումբը՝ Հայաստանում նշված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության արդյունքների գնահատման նպատակով: Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության պատվիրակության կազմին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում

«Ինչպե՞ս ես ապրեմ այստեղ». Երիտասարդները՝ արտագաղթի մասին

Տարբեր տվյալներով՝ facebook սոցիալական ցանցում գրանցված են մոտ 400 հազար հայ օգտատերեր, որոնք իրենց հուզող բոլոր թեմաների մասին բարձրաձայնում են նույն սոցցանցում՝ սեփական հայացքներն ու կարծիքները դարձնելով հասարակության սեփականություն: Եվ ահա, վերջին շրջանում տարածված քննարկման թեմաներն են՝ գազի թանկացումը, տրանսպորտի հավանական, ինչպես նաև, տրամաբանական թանկացումը և, իհարկե  արտագաթղը: Անդրադառնանք այս հարցերի մասին facebook-յան մի քանի

Գազի թանկացումը քաղաքական որոշում է

Գագիկ Մակարյանի կարծիքով, Ազգային ժողովում գազի թանկացմանը վերաբերող քննարկումը, որ փակ է անցկացվելու, նպատակաուղղված է նրան, որ լինի քաղաքական որոշում, ոչ թե տնտեսական: «Բոլոր հաշվարկներն իրականացվել էն 189 դոլար՝ հազար խորանարդ մետրով սահմանին: Նախնական գնահատականներով բնակչության սակագինը մենք հիմնավորված ենք համարում 156 դրամ`1 խորանարդ մետրի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը:»,-այսօր «Մեդիա կենտրոնում» գազի հնարավոր թանկացման

«Այն աշակերտները, ովքեր ունեն շուրջ 200 և ավելի բացակայություն, իրավունք չեն ունենա մասնակցել քննություններին». Նարինե Հովհաննիսյան

«Վաղը՝ մայիսի 24-ին հանրապետությունում կհնչի վերջին դասի վերջին զանգը: Շուրջ 30 հազար շրջանավարտներ վաղը կավարտեն ավագ դպրոցը, որից հետո՝ հունիսի 1-ից կսկսվեն ավարտական քննությունները»,-այսօր այս մասին «Ուրբաթ ակումբում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ աշակերտներն իրենց գիտելիքները կներդնեն ի շահ մեր երկրի: Բանախոսի փոխանցմամբ` միջոցառումներ կլինեն դպրոցների

Վաղը կհնչի վերջին դասի վերջին զանգը. Ինչպե՞ս են նշելու այն շրջանավարտները

Վաղը՝ մայիսի 24-ին, կավարտվի ուսումնական տարին և շրջանավարտները կթևակոխեն կյանքի մի նոր փուլ՝ ավելի բարդ ու ավելի պատասխանատու: Որոշ դպրոցներում առանձին է նշվելու վերջին դասն ու վերջին զանգը, որոշներում էլ՝ միասին, նույն օրը: Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում, շրջանավարտները վերջին դասն արել են մայիսի 20-ին. «Հավաքվել էինք դասարանում ու յուրաքանչյուրս մեր 12 տարվա

Հայաստանում ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ

 Հայաստանի հելսինկյան կոմիտեյի  հայտարարությունը ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը Հայաստանում ազատազրկվածները,  մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ. չկա ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայում, ներման ու համաներման նախադեպ: 1. Ըստ օրենքի, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունեն: Պատժի 20 տարվա շեմն առաջինը հատել էր

Ի՞նչ նմանություն կա Մեծ Բրիտանիայի եւ ՀՀ խորհրդարանների ճաշարանների միջեւ

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն երեկ ԵԽԽՎ համաժողովում մի պատմություն ներկայացրեց, որը մեզ ակամա համեմատության տեղիք տվեց Հայաստանի Ազգային ժողովի ճաշարանի հետ: Խոսնակն ասաց, թե իրենց խորհրդարանի շենքում կա բար, որը սուբսիդավորվում է: Եվ բրիտանացի լրագրողները պարբերաբար քննադատում են այն՝ սուբսիդավորման համար, լռելով այն մասին, որ իրենք էլ են օգտվում այդ բարից: Մանրամասն

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Ղափանցյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

ԶԼՄ-ից բողոքող քաղաքական գործիչը նման է նավաստու, որը բողոքում է ծովից

Նման պատկերավոր համեմատության հեղինակը Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն էր, որը երեկ նաեւ հայտարարեց, թե չի կարծում, որ պետք է ծնկի իջնեն լրագրողների առջեւ ու թույլ տան ինչ ասես՝ անել: Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն (լուսանկարում) երեկ հանդես գալով Լոնդոնում ընթացող ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի կազմակերպած «Ազգային խորհրդարանների

Պահանջն արդարացի է, լուծումը՝ ոչ

Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց եղբայրներ Կարեն եւ Կառլեն Հակոբյանների հայցը՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու մասով: Եղբայրների փախստականի կարգավիճակը դադարեցվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից: Շարունակելով հետամուտ լինել եղբայրների փախստականի կարգավիճակը Հայաստանում վերականգնելու «կռվախնձորին», «Առավոտը» տեղեկացրել էր, որ Կարենն ու Կառլենը փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան: Դատական քննություններն անց էին կացվել դատավոր

Այսպես խոսեց նախկին դատապարտյալը

Ամբողջ Հայաստանը՝ ղեկավարությամբ Սերժ Սարգսյանի, թակում է Եվրոպայի դռները՝ համագործակցելու իմաստով եւ պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները: 20 տարի է՝ ապրում ենք ազատ, անկախ երկրում: Սակայն 19.12.2012թ. վարչական դատարան ներկայացրածս հայցը՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, պատասխանող կողմը ներկայացրել է իր մերժումը՝ հիմնավորելով կոմունիստական տոտալիտար ռեժիմի բռնապետական օրենքների հոդվածները: Իմ հայցի օրինական եւ ժամանակակից պահանջներին պատասխանել

5 ամենաթանկ հագուստները, որոնք վաճառվել են աճուրդներում

Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստը ($4.600.000): Ուիլյամ Տրավիլի հեղինակած այս շորը Մոնրոն կրել է «Ցանկության յոթ տարի» ֆիլմում նկարահանվելու ժամանակ: 2012թ.-ին «Profiles In History» աճուրդում հագուստը վաճառվեց 4.600.000 դոլարով: Բեյսբոլիստ Բեյբ Ռութի համազգեստը ($4.415.658): Աշխարհահռչակ բեյսբոլիստ Բեյբ Ռութի մարզական համազգեստը 2012թ.-ին «SCP Auctions» աճուրդի ժամանակ վաճառվեց 4.415.658 դոլարով:   Մայքլ Ջեքսոնի բաճկոնը ($1.800.000): Երգչի մեծ երկրպագու

Ահարոն Ադիբեկյանն առաջարկում է ստեղծել ագրոապահովագրությամբ զբաղվող հատուկ հանձնախումբ

 «Գյուղատնտեսությունը ամբողջ երկրում ամենառիսկային ոլորտն է, ռիսկերից են երաշտը, կարկուտը, ցրտահարումները, սերմերի անորակությունը: Կան շուրջ տասը ռիսկեր, որոնք ենթակա են ագրոապահովագրության»,-այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասաց  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Բանախոսի փոխանցմամբ` պաշտոնական տվյալներով Հայաստանում կա 400 հազար գյուղատնտեսական տնտեսություն, որից գործում  է միայն 200-250 հազարը, իսկ նրանց հիմնական սպառողը

Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «ԱԺ-ն մայրուղի չի, որ մեքենաները չկանգնեն՝ նեղանաք»

«Գոնե եթե թույն եք օգտագործում, մաղձոտ մի եղեք, մեղվի թույն օգտագործեք: Ուզում եք ժողովրդին ցույց տալ, թե ես էնքան դուխով եմ, որ կարող եմ սա ասել, նա ասել: Չի կարելի: Ես գոհ եմ իմ գործընկերոջից` Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին, թե մենք ի՞նչ կլինեինք, եթե նախագահը չլիներ… բա դու՞ք ինչ կլինեիք»,- այսօր ԱԺ-ում կառավարության

Դոմինգոն «կկոմպենսացնի», ՀՀ նախագահի տիկինն էլ կաջակցի

Օպերային բարիտոն Գեւորգ Հակոբյանը ցանկալի է ոչ միայն հայրենիքում Քաղաքակիրթ աշխարհում արդեն հայտարարված ներկայացումը ոչ մի պատճառով չի կարող հետաձգվել կամ հանվել: Մասնավորաբար՝ օպերային արվեստում գերաստղերի մասնակցությամբ ներկայացումներին, որոնք համարվում են բացառիկ, մշտապես հրավիրվում են համապատասխան կարգի «դուբլյորներ»: Օրինակ, ժամանակին Պավարոտիին իբրեւ փոխարինող հրավիրվել է Գեղամ Գրիգորյանը, այս տարեսկզբին էլ Վալենսիայի Սոֆիա թագուհու անվան օպերային թատրոնում Վերդիի

«Արտ-Ֆեստ»-ը բացահայտեց մարզերի տաղանդավոր երիտասարդներին

Ամփոփելով փառատոնի արդյունքները՝ այսպիսի կարծիք հայտնեցին փառատոնի կազմակերպիչները  Օրերս ավարտված «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական փառատոնի մրցանակներն արդեն տրված են հաղթողներին, իսկ այսօր հերթը հասել էր փառատոնի  կազմակերպիչներին ու մասնագիտական հանձնաժողովի մի քանի անդամներին՝ կիսվելու փառատոնից ստացած իրենց տպավորություններով: «Արտ-Ֆեստ»-ի  բացումից առաջ փառատոնի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանն ասել էր, որ փառատոնի հիմնական նպատակը մայրաքաղաքի

«ԲՈՀ-ը զոռբայության օջախ է»

Արձագանք՝ հարցազրույցին «Առավոտի» մայիսի 16-ի համարում տպագրված «Կառավարությունը պետք է հրաժարվի գիտական ներուժը օտարումից» վերնագրով հարցազրույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը իրավացիորեն նշում է, որ ԲՈՀ-ը ստանձնել է խոտան գիտական աստիճաններ եւ կոչումներ շնորհող ֆաբրիկայի դեր: Մեր կողմից ավելացնենք, որ ԲՈՀ-ը տգիտության, կոռուպցիայի եւ զոռբայության օջախ է: Եթե ԲՈՀ-ը տգիտության օջախ չլիներ, ապա ԵՊՀ Կենդանաբանության

Վարչապետը չի պատրաստվում աշխատանքից ազատել Արմեն Երիցյանին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչո՞ւ Արմեն Երիցյանը հրաժարական չտվեց՝ հակակարկտային կայանների աշխատանքի պատճառով, պատիժներ ինչո՞ւ չեղան եւ հետո էլի ուզում եք հակակարկտային կայաններ ստեղծել, երբ որ դրանք ոչ մի բանի պիտանի չեղան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ այս տասը օրվա վերլուծությունները, մասնագետների եզրակացությունները, որ ստացել ենք՝ գյուղացիները համաձայն են,

«Բարև Երևանը» պետբյուջեն կհարստացնի 200 հազար դոլարով՝ ընտրախախտումները բացահայտելով (Տեսանյութ)

«Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկի ժամանակ հաստատվեց, որ կարմիր գրիչով միայն ՀՀԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկներն են եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարև Երևան» դաշինքի՝ ԿԸՀ-ում և Վարչական դատարանում լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը: Նա այնուհետև ասաց, թե վերահաշվարկի ինստիտուտը միակ ճանապարհն է, որով հանրությունը ընտրություններից հետո կարող էր ծանոթանալ՝ որքանով են ընտրությունների արդյունքների վրա ազդել

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930