Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարության փորձագետների պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում

Մայիս 23,2013 16:07

Մայիսի 20-ից Երևանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խումբը՝ Հայաստանում նշված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության արդյունքների գնահատման նպատակով:

Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության պատվիրակության կազմին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում իրականացված աշխատանքները, ներկայացվեցին ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2012-2013 թվականների բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումները,  ակնկալվող արդյունքներն ու ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև հետագա համագործակցության հնարավորությունները:

Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան նաև ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանի հետ, ՀՀ ոստիկանության շտաբում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչություններում, փորձաքրեագիտական վարչությունում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ինֆորմացիոն կենտրոնում և ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031