Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագիրը կենդանի կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև». Հրանուշ Հակոբյան

Մայիս 23,2013 16:59

Կայացավ  2013 թվականի Սփյուռքի  երիտասարդների հայրենաճանաչության    «Արի տուն»  ծրագրի  իրականացման  համակարգող հանձնաժողովի և  միջգերատեսչական  աշխատանքային խմբի   առաջին համատեղ  նիստը

 Մայիսի  23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սփյուռքի  երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թվականի  ծրագրի  իրականացման  համակարգող հանձնաժողովի և  միջգերատեսչական աշխատանքային խմբի   առաջին համատեղ  նիստը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Տարին հոբելյանական է, 5-րդ անգամ ենք ընդունում «Արի տուն» ծրագրով Հայաստան եկող երեխաներին: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել գերատեսչություններին, վարչական շրջաններին, նրանց ղեկավարներին և հյուրընկալող համայնքներին ու  ընտանիքներին: Այս ծրագիրը մեր բոլորի ծրագիրն է, ամբողջ հայ ժողովրդի ծրագիրը: «Արի տուն» ծրագիրը կենդանի կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև»:

Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ «Արի տուն»  ծրագրի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը:

Նիստի մասնակիցներին ներկայացվեց «Արի տուն» ծրագրի 2009-2012թթ. ամփոփիչ հաշվետվությունը, 2013թ. ծրագրում տեղ գտած փոփոխությունները, նախապատրաստական աշխատանքները և ծրագրային փաթեթը:

Ներկաները դիտեցին «Արի տուն» 2012թ տեսաֆիլմը, որից հետո ծավալվեց ծրագրի խնդիրներին առնչվող քննարկում ծրագրի պատասխանատուների և գերատեսչությունների ներկայացուցիչների միջև:

«Արի տուն» 2013թ. ծրագրով նախատեսված են  ճանաչողական, շրջայցային, մշակութային միջոցառումներ: Ծրագրի մասնակիցները 9 օր կանցկացնեն հյուրընկալող ընտանիքներում և 5 օր Աղավնաձորի «Արի տուն»  ճամբարում: Ակնկալվում է շուրջ 1000 երիտասարդի  մասնակցություն:

Ծրագիրն այս տարի մեկնարկելու է հունիսի 16-ին և 8 փուլով շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը: Նախորդ 4 տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրով Հայրենիք է այցելել շուրջ 3000 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:

Այս տարի  ծրագիրը համալրվել է բովանդակային նոր բաղադրիչներով՝ հայոց լեզվի  ամենօրյա  դասընթացներով, որոնք կանցկացվեն Երևանի Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում: Ընդլայնվել է շրջագայությունների աշխարհագրությունը:

2013թ ծրագրում կա ևս մեկ փոփոխություն՝ բոլոր փուլերի ընթացքում մասնակիցներին կուղեկցեն մասնագետ զբոսավարները:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031