Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Աշոտ Արսենյանն էլ է խոստացել Հերհերի ճանապարհի հարցը լուծել (Տեսանյութ)

Մայիս 23,2013 17:15

Vayoc_4Հերհերի քարուքանդ ու մետրանոց փոսերով ճանապարհը գյուղացիների համար տասնյակ տարիներ է՝ գլխացավանք է, հոգս, գյուղի զարգացմանը խոչընդոտող հանգամանք, իսկ նախագահի, պատգամավորի թեկնածուների համար փայլուն առիթ՝ ընտրությունից-ընտրություն դրա վերանորոգումը շահարկելու եւ հերհերցիների ձայները շահելու համար:

Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղը Վայք քաղաքից ընդամենը 18 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն տեղանքին ծանոթ ոչ մի «տաքսիստ» նույնիսկ 10 հազար դրամով քեզ չի հասցնի գյուղ: Համաձայնվելու դեպքում էլ այդ 10 հազար դրամը վարորդի վրա շատ թանկ կնստի. մեքենան գյուղ գնալ-գալուց հետո վարորդը եռակի-քառակի ավել ավտոմեքենայի վրա ծախս պիտի անի, որ Հերհերի ճանապարհի թողած հետեւանքները վերացնի: Ձորը գլորվելու եւ ժայռերից պոկված քարերի տակ մնալու վտանգն էլ դեռ չհաշված: Հերհերի քարուքանդ, տեղ-տեղ փլուզված ու մետրանոց փոսերով ճանապարհը գյուղացիների համար տասնյակ տարիներ է՝ գլխացավանք է, հոգս, գյուղի զարգացմանը խոչընդոտող հանգամանք, իսկ նախագահի, պատգամավորի թեկնածուների համար փայլուն առիթ՝ ընտրությունից-ընտրություն դրա վերանորոգումը շահարկելու եւ հերհերցիների ձայները շահելու համար: Ի տարբերություն Վայոց ձորի մարզային իշխանությունների, որոնք, գումարի բացակայությամբ պայմանավորված, «ռիսկ» չեն անում հստակ ժամկետներ նշել, թե ճանապարհը, երբ կհիմնանորոգվի, հերհերցիների պատմելով, վերջին անգամ իրենց հետ հանդիպման ժամանակ, ճանապարհի հարցը կրկին վերհանել է ու խոստացել լուծել Վայոց ձորից ընտրված պատգամավոր Աշոտ Արսենյանը:

Հերհեր գյուղի ճանապարհի եւ այլ սոցիալ-տնտեսական խնդիրների մասին կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031