Օրվա լրահոսը
Հիփ-հոփ եւ բրեյք-դանս պարերի մրցույթ `Կիրովի անվան մանկական զբոսայգում (Տեսանյութ)
Այսօր` հոկտեմբերի 19-ին, Երևանի մանկական այգում (Կիրովի անվան մանկական զբոսայգի) ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնը կազմակերպել էր հիփ-հոփ եւ բրեյք-դանս պարերի մրցույթ՝ այդ ոճերի պարերի զարգացման նպատակով: Մրցույթին ներկա էր Լոնդոնից ժամանած հիփ-հոփի վարպետ Աարոն Շիկամարու Չարլզը, որը կանցկացնի նաև վարպետության դասեր ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնում, թեեւ այսօր եւս ներկաներին նախքան մրցույթի մեկնարկը, փերձեց սովորեցնել մի
Սյունիքի մարզկենտրոն Կապանը տոնեց 75-ամյակը (Տեսանյութ)
Կապան քաղաքի փողոցներն այսօր սովորականից մարդաշատ էին: Սյունիքի մարզկենտրոնն այսօր տոնում էր քաղաքի կոչում ստանալու 75-ամյակը: Քաղաքի տարբեր փողոցներում տոնական միջոցառումները մեկնարկել էին դեռ վաղ առավոտից եւ շարունակվել մինչեւ ուշ երեկո: Ամենուր շնորհավորանքներ, մաղթանքներ ու ցանկություններ՝ ուղղված Կապանին ու կապանցիներին: Այս տարի Կապանի տոնական տորթը 4 մ երկարություն եւ 2.5 մ լայնություն ուներ, որը կապանցի
Ինքնասպան է եղել Ախուրյանի հարկայինի նախկին պետի որդին
Այսօր ինքնասպան է եղել Ախուրյանի հարկայինի նախկին պետի`Մեխակ Պապիկյանի 24-ամյա որդին`Արմեն Պապիկյանը: Վերջինս երեք երեխաների հայր է, երեխաներից մեկը 3 տարեկան է, իսկ երկվորյակները` 9 ամսեկան: Նրա դին գտել են Ախուրյանի Կուլակավան կոչվող թաղամասի` «Եվրո» տաքսի ծառայության մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունում: Թե որն է եղել կյանքին վերջ դնելու պատճառը, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ նա
Երեւանում «Արսենալը» 6:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» (Ֆոտոշարք)
Հայաստանում բրիտանական օրերի շրջանակներում անցկացվող միամսյակի շրջանակներում Բրիտանիայի դեսպանատունը մշակութային, կրթական ծրագրերից բացի, իրականացնում է նաեւ մարզական միջոցառումներ: Այսօր «Դինամո» մարզադահլիճում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Դինամո» մարզական միության հետ համատեղ կազմակերպվել էր մինի ֆուտբոլի հանդիպում Լոնդոնի «Արսենալի» եւ «Լիվերպուլի» ֆան ակումբների միջեւ: Բրիտանական դեսպանատան մամուլի քարտուղար Լիլիթ Քալանթարյանն Aravot.am-ին ասաց, որ այդպիսի հանդիպում նախօրոք պլանավորված
Goals.by. «Իմպուլս»-ի լուծարման համար մեզ նորմալ պատասխան չեն տվել. Նորայր Գյոզալյան
Բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ» ֆուտբոլային ակումբում հանդես եկող Նորայր Գյոզալյանը հարցազրույց է տվել « Goals.by» պարբերականին, որտեղ պատմել է իր 350 հյուրերով հարսանիքի մասին, թե ինչպես են Հայաստանում ակումբները լուծարվում և հիշել է Դավիդ դե Խեայի դարպասին խփած գոլը: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով: «Չէիք վախենո՞ւմ ռուսալեզու քաղաք գալուց»: «Մի քիչ տիրապետում եմ լեզվին: Դպրոցում անցնում էինք: Սակայն
Գործազրկությունը՝ մարտահրավեր երիտասարդների համար
Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հոկտեմբերի 14-ից 21-ը իրականացնում է «Փոխվի´ր» (Be the change) ուսուցողական դասընթացը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Իտալիայի հասարակական կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ: Դասընթացը կազմակերպվել է Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընթացքում երիտասարդները կքննարկեն երիտասարդության զբաղվածության, իրավունքների, երիտասարդական նախաձեռնությունների և շարժունակության խնդիրները, կյանքի մասին իրենց տեսլականը: Ըստ ծրագրի
Հրդեհ «Բրավո» ռեստորանային համալիրում
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հր.Քոչար փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «Բրավո» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.58-ին, մարվել՝ 20.01-ին: Խոհանոցում այրվել են ծխահեռացման համակարգը և պատի երեսպատումը (1ք.մ): www.meteo.am
Ադրբեջանի ներկայացուցիչը կպատմի հայերի սիրալիր եւ ջերմ վերաբերմունքի մասին
Հոկտեմբերի 19-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Միջազգային եվրոպական շարժման ներկայացուցիչների հետ: Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն նշեց, որ Հայաստան իրենց այցի նպատակն է նպաստել երկու հարեւան երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ հարաբերությունների մերձեցմանը, վստահության մթնոլորտի ստեղծմանը: Դիեգո Պինտոն նշեց, որ շարժումը տարբեր ծրագրեր է իրականացրել Բալկաններում,
Մխիթարյանը երկրորդ մրցաշարում էլ հավասարը չունեցավ
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Մոգի դաս Կրուզես քաղաքի մրցաշարում հաղթելուց անմիջապես հետո մասնակցել է Ֆորկիլինյա քաղաքում կազմակերպված օփենին եւ կրկին առանց պարտության յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ 46 մասնակիցների մեջ դարձել միանձնյա հաղթող: Այս մասին տեղեկացնում ՝ «Armchess»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատանի հայ վարպետը՝ «SPICE Cup»-ում
ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատի «2013 SPICE Cup Open» մրցաշարում ամերիկաբնակ ՖԻԴԵ-ի հայ պատանի վարպետ Սամուել Սեւյանը յոթ տուրից հետո 3,5 միավորով 46 մասնակիցների պայքարում ընթանում է 21-րդ հորիզոնականում: Այսօր՝ նախավերջին տուրում, Սամուելը սեւ խաղաքարերով հանդիպում է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սառա Չանգի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները ձվեր են նետել ակտիվիստների վրա (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները սպասում էին նախաձեռնող խմբի անդամներին Շենգավիթ վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ՝ բղավելով՝ հեռացեք: Նրանք բողոքի ակցիա իրականացնողներին անվանում էին ՝ «անտուն բոմժեր, 5000 դրամանոցներ» և քաջալերում էին հարակից շենքերի բնակիչներին ջուր լցնել ակտիվիստների վրա:
Росбалт. Ադրբեջանը երկրորդ նոտան է հղել Զեյնալովի համար
Պաշտոնական Բաքուն նամակ է ուղարկել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և երկրորդ նոտան է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջով, որ կարողանան տեսակցել Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովին: Հայտնում է «Ռոսբալտ» լրատվականը: Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ թեև ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Զեյնալովի մոտ մուտքն ապահովելու համար, սակայն Ադրբեջանի դիվանագետները
НТВ.Մոսկվայում կեղծ թղթադրամներ արտադրող հայերի խումբ են ձերբակալել
Մոսկվայում ձերբակալել են կեղծ թղթադրամներ արտադրող հանցավոր խմբի, որի գլուխը հայ է: Հայտնում է «ԷՆ ՏԵ ՎԵ»-ն: ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանցախմբի հինգ անդամները հայ են, մեկը՝ Դագեստանցի: Ըստ հետաքննության, 1968թ. ծնված հայը 2010թ. հունվարին հավաքել է խումբը, որը 1000 և 5000 ռուբլիի կեղծ թղթադրամներ էր սարքում: Թղթադրամները նրանք արտադրում էին Մոսկվայի Կրասնոդոնսկի
ՏՏ մասնագետները դիմում են վարչապետին
a1plus-ը հայտնում է, որ այսօր մի խումբ ՏՏ ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներ հավաքվել են «Վիասվեր» տեխնոպարկի շրջակայքում` քննարկելու 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի ներդրման թերությունները: Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է նպաստել ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթի։ Համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեծ հարված կհասցնի հատկապես ՏՏ ոլորտի այն երիտասարդ մասնագետների գրպանին, ովքեր զգալիորեն բարձր են վարձատրվում։
Միջադեպ Երեւանի քաղաքապետարանի մոտ
Ոստիկաններն այսօր բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներից՝ Վահագն Մինասյանին։ «Անձրեւի ժամանակ, Վահագնը իր մեքենան, որը կայանված է քաղաքապետարանի դիմացի մայթին, մոտեցրեց քաղաքապետարանի շենքին։ Ժամը 15-ին մոտ էր։ Ոստիկանները մոտեցան նրան և ասացին, որ այստեղ կարելի է կայանել միայն ծառայողական մեքենաները»,- պատմել է քաղաքապետարանի դիմաց նստացույց անողներից Սուրեն Սահակյանը եւ ավելացրել, որ
Դամասկոսում ականի պայթյունից 16 զինվոր է սպանվել
azatutyun.am Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականված մեքենայի պայթյունից սպանվել է առնվազն 16 զինվոր։
Նոր աշխատատեղ Գյումրիի ուսանողների համար
Սկսած 2013 թվականի օգոստոսի 13-ից Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) ուսանողները մասնակցեցին «ՏՏ Ծրագրի Կառավարում» դասընթացին, որն իրականացվել էր ի-Վորքս (www.e-works.am/am/) ընկերության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) (www.edmc.am) աջակցությամբ: Դասընթացի հիմնական նպատակն էր հարստացնել ուսանողների գիտելիքները ՏՏ ծրագրի կառավարման և դասընթացի ընթացքում քննարկված այլ թեմաներից, ինչպես նաև պատրաստել բարձրորակ մասնագետներ, ովքեր
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՝ Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ
«Լինելով հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկը և բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը՝ իր գոյության տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն և իր մասնաճյուղերը տնտեսության տարբեր ոլորտներ են գործուղել տասնյակ հազարավոր բարձրորակ կադրեր: Ուրախալի է, որ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի, մասնագետների և շրջանավարտների գիտելիքը և ներուժն այսօր էլ շարունակում են պահանջված լինել: Չնայած անցած տարիների դժվարություններին՝ Պոլիտեխնիկը կարողացավ պահպանել իր ուրույն տեղը
Տեղի ունեցավ Ստամբուլի Սահակյան Դպրաց դաս երգչախմբի երևանյան առաջին համերգը
Հոկտեմբերի 18-ին ժամը 19:30-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Ստամբուլի Սահակյան Դպրաց դաս երգչախմբի երևանյան առաջին համերգը` Սևան Ակօշեանի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արմեն Տիգրանյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլոց ստեղծագործությունները: Վերջում ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Սահակյանցիներին
29-ամյա մատուցողուհին շոգեբաղնիքը տրամադրել է մարմնավաճառներին
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվողը դատապաշտպան չունի Իջեւան քաղաքի բնակչուհի, 1984թ. ծնված Լ. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 28-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում որպես մատուցողուհի աշխատելով Իջեւան քաղաքի Վասիլյան 7 հասցեում գտնվող շոգեբաղնիքում, շոգեբաղնիքը պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է Իջեւան քաղաքի բնակչուհի, մարմնավաճառ 3 կանանց, դրանով նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:
Կա Սյունիքում տեղի ունեցած միջադեպի նոր ամբողջական տեսագրությունը (Տեսանյութ)
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ: Լրատվական կայքը նաեւ պարզաբանումներ է ստացել Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: «Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ
Էդուարդ Հովհաննիսյանը նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը բաց նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. Հարգարժան պարոն Սարգսյան, Վճռաբեկ դատարանը 28.08.2013թ. թիվ ՎԴ/6817/05/11 վարչական գործով ըստ հայցի Տիգրան Խաչատուրյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.09.2011թ. թիվ ԱԳ546262 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշման դեմ վերադարձրել
Բիձինա Իվանիշվիլին կյանքի կկոչի վրացական երազանքը
«Վրացական երազանք» դաշինքը ներկայացնող Վրաստանի երիտասարդ սոցիալ-դեմոկրատներ կուսակցության առաջնորդ Գիա Ջիորջոլիանին Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը շատ կարեւոր է համարում: սկիզբը – Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նախագահական ընտրություններ են կայանալու: Ի՞նչ ընտրություններ են սպասվում Վրաստանին: – Իմ կարծիքով՝ կհաղթի «Վրացական երազանքի»՝ քաղաքական մեծամասնության թեկնածուն՝ Գեորգի Մարգվելաշվիլին, առաջին փուլով: Մեր կուսակցությունը նույնպես պաշտպանել է նրա թեկնածությունը: Այդ
Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը
Կոնֆերանսին մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր չորս հարց` 1. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, 2. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների ընտրություն, 3. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրություն, 4.
«Վարորդները չգիտեն երթևեկության կանոնները». Էդուարդ Հովհաննիսյան
«Մենք չենք տեսնում ճանապարհային ոստիկանության կողմից ռազմավարություն, թե ինչ պետք է արվի վաղը, ինչ պետք է արվի մյուս օրը, ինչ պետք է արվի մյուս տարի»,- հոկտեմբերի 19-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարել է «Աքիլլես» ավտովարորդների իրավական պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ Ազգային Ժողովի ընդունած վարչական խախտումների
«Դավիթը վիճաբանել է մարմնավաճառների հետ, ցանկացել է նրանցից մեկին խփել»
Տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիք է եղել Երեկ ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում ամբաստանյալ Ռաֆիկ Գասպարյանի բողոքի քննությունն էր: Այն կշարունակվի հոկտեմբերի 29-ին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռաֆիկ Գասպարյանը: Նա չի ընդունել եւ չի ընդունում իրեն մեղսագրված արարքը: Ռաֆիկի մայրը
«Ես Մոլդովայում ներկայացնում եմ հայ մարդու կերպարը»
Վեներա Գասպարյանը՝ իր եւ Մոլդովայի հայկական համայնքի մասին Սուրբ Հարություն եկեղեցին Մոլդովայում ապրող հայերի մշակութային կենտրոնն է դարձել: Այդ ամենի «մեղավորը» Մոլդովայում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Վեներա Գասպարյանն է: Տիկին Վեներան Մոլդովա եկել է 1993 թվականին՝ Արցախից՝ Արցախյան պատերազմի ավարտից հետո՝ ընտանիքով: Իսկ մինչ այդ Արցախի դպրոցներից մեկում, նաեւ պետական համալսարանում երաժշտություն էր դասավանդում եւ ինքնագործ
Մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013» խորհրդաժողովը
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի հոլ» դահլիճում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013թ.» (ՀԵՄՄ 2013) երիտասարդական խորհրդաժողովի բացումը: Երիտասարդական մոդելավորման այս ծրագիրն իրենից ներկայացնում է Եվրոպական խորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողով. Ասոցացման համաձայնագրերին ընդառաջ»: Խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Եվրոպական միության
«Սա էլ դեռ մեդալների վերջը չէ»
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համար մրցաշրջան 2013-ը դեռ չի ավարտվել: Առջեւում Եվրոպայի գավաթների խաղարկություններն են եւ հանրապետության առաջնությունները: Սակայն տարվա հիմնական մրցումները, հատկապես աշխարհի առաջնությունը, արդեն ետեւում են: Անցնող տարվա գլխավոր մեկնարկում մեր ըմբիշների ցույց տված արդյունքներն «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ամփոփել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը: – Պարոն Սոֆոյան,
Muse-ի նոր համերգային տեսաֆիլմը՝ նոյեմբերին
Հոկտեմբերի 15-ին Muse-ը հրապարակեց իրենց գալիք նոր համերգային տեսաֆիլմի՝ Live At Rome Olympic Stadium-ի թրեյլերը: Տեսաֆիլմը նկարահանվել է խմբի 2013թ. շրջագայության ընթացքում: Այն կհայտնվի էկրաններին նոյեմբերի 6-ին: Facebook-ում Muse-ի պաշտոնական էջում հոկտեմբերի 15-ին գրառում արվեց, որում ասվում է. «Մենք ուրախ ենք հաստատել բոլորովին նոր Muse – Live At Rome Olympic Stadium ֆիլմի թողարկումը: Դա 4K


















































