Օրվա լրահոսը
Հայտնի են «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հաղթողները
Մայիսի 5-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով. ելույթ ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը։ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տևած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25
Հայ շախմատիստները՝ ԱՄՆ-ի առաջնությունում
Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում հանդես են գալիս չորս հայ շախմատիստներ: Տղամարդկանց պայքարում երեք տուրից հետո գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (նկարում) 2,0 միավորով 24 մասնակիցների մեջ ընթանում է հինգերորդ հորիզոնականում, իսկ մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է ԱՄՆ-ի լավագույն շախմատիստ Գատա Կամսկին: Մելիքսեթ Խաչիյանը 1,5 միավորով 15-րդն է, իսկ Սամուել
ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Մայիսի 5-ին կայացած ընտրություններում, ըստ ԿՀԸ-ի տվյալների, հաղթել է ՀՀԿ-ն: Իշխող կուսակցությունը ստացել է 235.512 քվե, կամ քվեների 55, 86%-ը: Երկրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 97.189 քվե (23, 05%): Ընտրությունների արդյունքում ավագանու անցողիկ շեմը հաղթահարել է նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքը 35.732 քվե (8,47%): ՀԱԿ-ը
Հայաստանցի շախմատիստների մեծ մասը Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունը: Առաջին տուրում մեր հանրապետության ներկայացուցիչներից հաղթանակ տարան Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը (նկարում), Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը: Ոչ-ոքի արեցին Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Աղասարյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Հ. Գրիգորյանը: Իսկ ահա Էլինա Դանիելյանը եւ Վլադիմիր Պողոսյանը պարտություն կրեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Զանգակատուն
Parliament.am Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 3-ին այցելեց Արարատի մարզի Զանգակատուն գյուղ. Պարույր Սեւակի թանգարանում ամփոփվեցին ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի արդյունքները: Այս տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ մեծ բանաստեղծի որդին՝ Արմեն Ղազարյանը:
Շիրակի մարզում հայտնաբերվել է պայթուցիկ սարք
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ մայիսի 5-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի փողոցում` էլ. ցանցի մոտակայքում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները էլ. ենթակայանի մոտակայքում հայտնաբերել են «Ֆ-1» տիպի ուսումնական նռնակ և տեղափոխել ոստիկանության բաժին:
Այրվել է մատուռի տանիքը
Մայիսի 5-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տանը հարակից «Սրբ. Թերեզա» մատուռում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 22.07-ին: Այրվել է մատուռի տանիքը` 40 քմ և գույքը` ամբողջությամբ:
Հրդեհ Լոռու մարզում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ մայիսի 5-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շինարարական քոլեջի սենյակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.41-ին, մարվել` 23.04-ին: Այրվել է սպորտդահլիճի փայտե հատակից 30 քմ հատված:
Մեկ անձին տրվել է երկու քվեաթերթիկ, որոնցով քվեարկել են ԲՀԿ օգտին
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ հարուցվել է չորրորդ քրեական գործը Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ. «Մայիսի 5-ին, ժամը 18.00-ին, թիվ 4/23 ընտրատեղամասի նախագահից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամը ժամը 17.00-ի սահմաններում ընտրատեղամաս քվեարկության եկած Լիլիթ Մ.-ին տվել է երկու քվեաթերթիկ` երկու ծրարով, որոնցում Լիլիթ Մ.-ն քվեարկել է թիվ 2
Թարմ մոտեցումների ժամանակը
Եթե այսօր խորհրդային այդ ռուդիմենտները չլինեին, գիտությունը դրանից միանշանակ կշահեր: Բայց հիմա եթե Արմեն Աշոտյանը դրա մասին կեսբերան ակնարկի, նրան կհամեմատեն բացառապես Աբդուլ Համիդի հետ՝ որպես հայ ազգի եւ հայ մտավոր պոտենցիալի ոխերիմ թշնամի. որովհետեւ կա զառամյալների մի խումբ, որի համար այդ ռուդիմենտար ինստիտուտները հարմար կերակրատաշտ են:
Բոլոր 464 տեղամասերի նախնական արդյունքները հայտնի են․ հաղթել են 3 ուժեր
ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը չեն լինի Երեւանի ավագանու կազմում:
ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Առաքելությունը» չեն հաղթահարում նվազագույն շեմը
Մշակվել են 231 տեղամասերի արդյունքները:
ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է` բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության
Մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը: Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչև ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Այս պահի դրությամբ արդեն
210 ընտրատեղամասերում հաշվարկների արդյունքները
«Արմնյուզ» հեռուստաընկերության տվյալները` 210 ընտրատեղամասերից:
ՀՀԿ-ի խրախճանքն ու շուրջպարը Նորք-Մարաշում (Տեսանյութ)
Մի խումբ երիտասարդներ փակել էին Արմենակյան փողոցը:
Ընտրողը «թրիք», «շեռ» եւ նման բառերով բնութագրել է յուրաքանչյուր թեկնածուի
Դանիել Վարուժանի դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը 36 էր: Ընտրողներից մեկն իր զայրույթը հայտնելու համար բոլոր թեկնածուներին քվաթեթիկի վանդակի մեջ լրացրել էր իր գնահատականը, ըստ որի, ՀՅԴ-ն «թրիք» է, ՀԱԿ-ը՝ «շեռ», Առաքելությունը՝ ՀԱԿ եւ այսպես շարունակ: Մեկ այլ ընտրող քվեաթերթիկի վրա նկարչություն էր արել. Նկարել էր կապիկի: Հիմնականում անվավեր համարված քվեաթերթիկների վրա նշումը
ՀՀԿ-ում շամպայն էին խմում
Երեւանի ավագանու ընտրությունները մրցակցային են եւ բնականոն, նորմալ հունով անցան: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ կենտրոնական շտաբում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Նա նախնական որեւէ տվյալ խուսափեց հայտնել` միայն նշելով, որ բավականին լարված քաղաքական պայքար ընթացավ: Մանրամասները՝ այստեղ
8/08-ում «մաղարիչ» են խմում
88 տեղամասում հաշվարկն ավարտվեց: Պարզվում է այսօր նաեւ այս տեղամասում ՀՀԿ վստահված անձ Պարույր Պետրոսյանի ծննդյան օրն է: Իր ծննդյան եւ ՀՀԿ-ի հաղթանակի առիթով նա շամպայն եւ քաղցրավենիք է բերել: ՀՀԿ-ականները «մաղարիչ» են խմում: ՀՀԿ-ն այստեղ հաղթել է 524 ձայնով: Երկրորդ տեղում է ԲՀԿ-ն`106, երրորդում «Բարեւ Երեւանը»`78 ձայնով: ՀԱԿ-ը հավաքել է 20,ՕԵԿ-ը`48, ՀՅԴ-ն`32: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ահազանգ. հանձնաժողովի նախագահները գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ
Անահիտ Բախշյանից տեղեկույթ է ստացվել, որ 7/1 եւ 7/13 տեղամասերում զանգահարել են հանձնաժողովի նախագահներին ու ասել, որ հանձնաժողովների մյուս նախագահները գործարքի են գնացել, մնացել է միայն ինքը:
Մալաթիայի 7/26 ընտրատեղամասի արդյունքները
Քիչ առաջ ամփոփվեցին Մալաթիա-Սեբաստիայի 7/26 ընտրատեղամասի արդյունքները: «Առաքելություն» կուսակցությունը ստացել էր 6 քվե, ՀՅԴ-ն՝ 15 քվե, ՕԵԿ-ը՝ 24, ՀԱԿ-ը՝ 36, «Բարեւ Երեւանը»՝ 93 քվե, ԲՀԿ-ն՝ 102: Այս տեղամասում հաղթեց ՀՀԿ-ն՝ 454 քվեով: Անվավեր քվեաթերթիկները 36-ն էին:
Չակ Նորիսը նաեւ Երեւանի ավագանու «թեկնածու» էր
Հայտնի «բայեվիկ» դերասանը կրկին մասնակցել է ՀՀ ընտրություններին, իսկ ՀՅԴ-ի ընտրողներից մեկն էլ ծրարի վրա «պատմել» է իր դարդը:
ՀՀԿ-ի օգտին քվեարկել են «կարմիր պամադայով» ու փիրուզագույն գրիչներով
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/8 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի նախնական տվյալներով առաջատարը ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ ԲՀԿ-ն, երրորդ տեղում՝ «Բարեւ Երեւան» դաշինքը: Հետո ՕԵԿ-ը ու հավասարապես ձայներով՝ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Այս տեղամասում «Առաքելություն» կուսակցության օգտին դեռ ձայներ չկան: Անվավեր քվեաթերթիկների մեջ կային նաեւ կարմիր շրթներկով եւ փիրուզագույն գրիչով ՀՀԿ-ի օգտին քվեարկած թերթիկներ, բայց հանձնաժողովի նախագահը դրանք անվավեր
Արաբկիրցին ընտրել էր «Իսան»-ին
Ժամը 22-ի դրությամբ Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 4/28 ընտրատեղամասում 1161 ընտրողներից ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր 168 մարդ, ԲՀԿ-ի օգտին՝ 61, «Առաքելություն» կուսակցության օգտին` 5, «Բարեւ Երեւան»-ին ձայն էր տվել 29 երեւանցի, «ՕԵԿ»-ի օգտին քվեարկել էր 11 մարդ, ՀՅԴ-ին ձայն էր տվել 15 քաղաքացի, Հայ ազգային կոնգրեսին՝ 28 մարդ: Այս ընտրատեղամասում այդ ժամի դրությամբ ութ անվավեր
ՀԱԿ-ի ներկայացուցիչ. «Ծեր մարդկանց են բերում քվեարկության, թվում է շունչները կփչեն» (Տեսանյութ)
Aravot.am-ը մասնակցեց քվեների հաշվմանը՝ Ս. Սպանդարյանի անվան 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում: Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Ջուլիետա Ավագյանը տեղեկացրեց, որ 7:35 դրությամբ 1245 ընտրողներից մասնակցել էր 625 ընտրող. «Դրանից հետո չեմ ֆիքսել, թղթերով էի զբաղված»: Չնայած ընտրատեղամասի ժամացույցով 19: 56 էր, սակայն վստահված անձանցից ոմանք ասացին, որ ժամացույցը հետ է: Հանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղար Կարինե Նալբանդյանն ու


















































