Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. հանձնաժողովի նախագահները գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ

Մայիս 05,2013 23:55

ՀՀ ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց քվեարկության օրը ստացված դիմում-բողոքների, ԶԼՄ հաղորդումների եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեկ դիմում կա, «Բարեւ Երեւան» դաշինքի վտահված անձ Զարուհի Փոստանջյանի կողմից, որում նշված են վեց ընտրատեղամասեր, նա ներկայացրել է տարբեր փաստական տվյալներ, ինչն էլ ԿԸՀ-ն կքննի:

Այս պահի դրությամբ իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից ստուգվել է 90 փաստի վերաբերյալ ստացված տեղեկատվություն:

2/4 տեղամասում ընտրողը հրաժարվել է, որ իր անձնագրում կնիք դրվի, ինչի հետեւանքով չի թույլատրվել քվեաթերթիկը քվեատուփ գցել, այն մարվել է:

3/19-ում փորձ է արվել ընտրություն կատարել ուրիշի փոխարեն, դեպքը կանխվել է:

Անահիտ Բախշյանից տեղեկույթ է ստացվել, որ 7/1 եւ 7/13 տեղամասերում զանգահարել են հանձնաժողովի նախագահներին ու ասել, որ հանձնաժողովների մյուս նախագահները գործարքի են գնացել, մնացել է միայն ինքը:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031