Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի շախմատիստների մեծ մասը Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով

Մայիս 06,2013 10:14

Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունը:

Առաջին տուրում մեր հանրապետության ներկայացուցիչներից հաղթանակ տարան Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը (նկարում), Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը:

Ոչ-ոքի արեցին Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Աղասարյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Հ. Գրիգորյանը: Իսկ ահա Էլինա Դանիելյանը եւ Վլադիմիր Պողոսյանը պարտություն կրեցին:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031