Օրվա լրահոսը
Կոռումպացված հայ չինովնիկները եւ վարչական ռեսուրսի կիրառումը
Դիտորդական առաքելությունների «պուպուշ» գնահատականներն ու միջազգային կազմակերպությունների «քըխ» զեկույցները: Նախորդ շաբաթվա ավարտին ու ընթացիկ շաբաթվա սկզբին Հայաստանի անունը շրջանառվեց միանգամից երկու կարեւորագույն կառույցների կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության եւ ԵԽԽՎ-ի մեկնարկած գարնանային նստաշրջանի շրջանակներում: Այս շրջանառությունից ոգեւորվելու առանձնակի առիթ, սակայն, չկա, քանի որ արդյունքում բացասական որակումներ են հնչեցվում Հայաստանի վերաբերյալ: «Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ամենանշանակալի խնդիրները 2012 թվականին
Գյումրիում կրակել են Քավոր Հարութի եւ Շեկոյի վրա
Նշենք, որ այս երկու անձնավորություններն էլ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցներն են:
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին: Տեղեկացվել է, որ մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15
Հենրիխ Մխիթարյանն իր խոսքի տերն է
«Դնեպր»-«Շախտյոր» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին Ուկրաինայի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկուի ռեկորդ սահմանելու համար ընդամենը հարկավոր է մեկ գոլ խփել, հրաժարվել է ընձեռված բացառիկ առիթից՝ տանտերերի դարպասին նշանակված 11 մետրանոցն իրացնելուց: Հանդիպումից հետո «Շախտյորի» ավագ, խորվաթ Դարիո Սրնան խոստովանել է. «Հենրիխն ասաց, որպեսզի 11 մետրանոցը ես խփեմ»: Ինչի՞ համար է
Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել քաղաքակիրթ արհմիութենական համակարգ
Ասում է Արթուր Բաղդասարյանը – Պարոն Բաղդասարյան, օրերս մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ եղան, որ հանդիպումներ եք ունեցել արհմիութենական կազմակերպությունների հետ եւ հայտարարել նրանց հետ համագործակցության մասին: Ի՞նչ ծրագրեր ունեք այս ոլորտում, եւ արդյոք ինչ-որ իրական ակնկալիք կարո՞ղ են ունենալ վաղուց իրենց «դարն» ապրած այս արհմիությունները: – Աշխատող մարդու շահերի պաշտպանությունը քաղաքակիրթ աշխարհում չափազանց կարեւոր
Վանիկ Զաքարյանը նշանակվել է վճռաբեկ հանձնաժողովի նախագահ
Շախմատի միջազգային ֆեդերացիան Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր փոխնախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին նշանակել է մայիսի 2-16-ը Ժնեւում (Շվեյցարիա) կայանալիք կանանց «Grand Prix» մրցաշարի վճռաբեկ հանձնաժողովի նախագահ: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am» կայքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մոսկվան առայժմ զգուշավոր է Հայաստանի հետ
Սակայն օտարերկրացիները, բացի Մաքսային միությանն անդամակցած երկրների քաղաքացիներից, ՌԴ կայցելեն արտասահմանյան անձնագրերով: Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ ապրիլի 10-ին կնքվեց փոխգործակցության հուշագիր, այն Երեւանում ստորագրեցին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Փաստաթղթում ՀՀ կառավարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնության են եկել զարգացնելու փոխգործակցությունը առեւտրային քաղաքականության, տեխնիկական կարգավորման,
Ի՞նչ է նշանակում «թաղի խուժան»
«Խուժան» բառն ինձ համար կապված է մանկական հիշողությունների հետ: Լենինգրադյան փողոցի այն շենքում, որտեղ ես էի ապրում, շատերը (նաեւ իմ ծնողները) բնակարան էին ստացել Գիտությունների ակադեմիայից: Իսկ մեր կողքի շենքերից մեկում ապրում էին մարդիկ, ովքեր այդ շրջակայքում մինչեւ 60-ականների սկիզբը տնակներ են ունեցել, որոնք քանդվել էին՝ խռուշչովյան բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Այդ շենքը մենք անվանում
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրություններից մեկը
«Ցեղասպանություն ասել-չասելով աշխարհի ոչ սկիզբն է, ոչ էլ՝ վերջը: Իրեն հարգած կլինի, եթե ասի, եթե չասի, վերջը չէ»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ պատասխանելով հարցին, թե ցեղասպանության 98-րդ տարելիցին ԱՄՆ նախագահը կարտասանի՞ ցեղասպանություն բառը: Կ. Մանոյանի խոսքերով, Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հնարավոր է՝ Իսրայելի քնեսեթում
ՀՀԿ-ն չի՞ արգելել Տարոն Մարգարյանին
Իրականությանը համապատասխանում ե՞ն խոսակցությունները, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին կուսակցությունում արգելել են լրագրողների հետ ուղիղ շփումից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի որակումներին բավականին կոշտ հակադարձելու պատճառով: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը Տարոն Մարգարյանին անվանել էր «խամաճիկ», վերջինս էլ պատասխանելով լրագրողների հարցերին՝ նման կերպ արտահայտվողներին խորհուրդ էր տվել խոսելուց առաջ հայելու մեջ նայել:Ասում են, ՀՀԿ-ում քննարկումներ են եղել
Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի նախկին աշխատակիցները առերեսվել են ԱԺ նախկին պատգամավորի եւ Մհեր Բագրատյանի հետ
Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, մատակարար Արամ Պետրոսյանը հայտարարությամբ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն եւ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Նա հայտնել էր, որ Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ա.Եփրեմյանը կեղծ պայմանագրերով, դրամարկղային ելքի օրդերի կազմման միջոցով իրեն է «տվել» 193000000 ՀՀ դրամի փոխառություն: Արամ Պետրոսյանը տեղեկացրել էր, որ թռչնաբուծականը
Նախագահը նախահաշիվ պահանջեց գիտնականից
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղար Հրանտ Մաթեւոսյանն այսօր ԳԱԱ-ում նշեց, որ յուրաքանչյուր երկրի ամենակարեւոր փորձագետը գիտությունն է. «Առանց գիտության արդյունքների առեւտրայնացման հնարավոր չէ ապահովել գիտության զարգացումը, հետեւաբար՝ պետական անվտանգությունը»: Պարոն Մաթեւոսյանը շեշտեց, թե առեւտրայնացման գործընթացը պահանջում է մեծ ներդրումներ, կառավարությունն էլ հատկացնում է համապատասխան գումարներ. «Չնայած սրան, շոշափելի արդյունքներ չեն արձանագրվում, որովհետեւ գումարները փոշիացվում են»: Նա առաջարկեց, որ ֆինանսական միջոցները
Բացահայտվել է սոցիալական կայքի օգտատերերի անահատական էջերին տիրացած անձի ինքնությունը
Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին «Nar» անհատական էջի օգտատերը «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի
Հայրունի. «Գերմանիան կարող էր կանխել ցեղասպանությունը» (Տեսանյութ)
Գերմանական փաստաթղթերը` Էնվեր փաշայի խնդրանքի մասին
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կանադայում
Ապրիլի 21-ին մեկնարկեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները Կանադայում: Միջոցառումներ տեղի ունեցան Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենտ Կետրինս քաղաքներում: Հայկական երեք ավանդական կուսակցությունների համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Տորոնտո քաղաքի Հայ Կենտրոնում: Միջոցառման 600 մասնակիցների թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կանադայի դաշնային, նահանգային եւ մունիցիպալ մարմիններից, այդ թվում` Կանադայի բազմամշակութայնության
Ատամի պրոտեզի համար կարիքավորները մեկնում են Երեւան եւ Վանաձոր
Պետական կլինիկան սեփականաշնորհելու ժամանակ այդ մասին չե՞ն մտածել Տավուշը թերեւս հանրապետության միակ մարզն է, ուր սոցիալական տարբեր խմբերի անդամները հնարավորություն չունեն ատամի պրոտեզներ տեղադրելու: Նշենք, որ կարիքավոր ճանաչված սոցիալական տարբեր խմբերի անդամներին այդ ծառայությունը մատուցվում է անվճար: Մեր հարցմանն ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն ասաց, որ մարզի
Աշոտ Մելքոնյանը Ցեղասպանության ճանաչման մասին. Ոչնչի չենք հասել
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այսօր ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում ելույթ ունենալով՝ փաստեց, որ հաստատվել է հայեցակարգ՝ հայագիտության զարգացման վերաբերյալ, եւ դա լուրջ փաստաթուղթ է: «Ֆինանսների նախարարությունը առաջարկեց հանել ֆինանսներին վերաբերող հատվածը, չնայած ես ընդդիմացա: Եվ հիմա հայագետների միջին աշխատավարձը վաթսուն հազար է, էական բան չի փոխվի, եթե անգամ կրկնապատկվի՝ էլի կաշխատենք»,-ասաց գիտնականը:
Ըստ Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Կարապետյանը խոսում էր, իսկ Տարոն Մարգարյանը գործ է անում
Հակադարձելով լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, որը մեջբերելով նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ասաց, թե Տարոն Մարգարյանի քարոզարշավներում «դրայվը» պակասում է, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Դրայվը չի պակասում, ուղղակի մարդ կա փորձում է իր հարուստ խոսքը օգտագործել ու ոչ մի բան հստակ չանել, մարդ կա`շատ համեստ խոսում է, բայց գործ է անում»:
19-ամյա աղջկան վրաերթի ենթարկելուց հետո անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան քաղաքի ֆրանսիայի հրապարակում` Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա և դիմել փախուստի: Աղջիկը բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ազգային գրադարանի անվտանգությունն ուժեղացվել է
Ազգային գրադարանի անվտանգությունն ուժեղացվել է, մասնավորապես փոխվել են կողպեքները, տեղադրվել անվտանգության տեսախցիկներ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Այս վերազինումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ Ազգային գրադարանում 2010թ.-ի հունիսից մինչև 2011թ.-ի նոյեմբերը պարբերաբար կատարվել են գողություններ, որոնց արդյունքում հանցագործ խմբին հաջողվել էր գրադարանից հափշտակել 150 միավոր
Ավագանու թեկնածուները մտահոգված են Երեւանի տրանսպորտային խնդիներով
էստակադաների ու կամուրջների կառուցումը ոչ միայն չի լուծում տրանսպորտի հետ կապված հարցերը, այլ առաջացնում է էկոլոգիական լուրջ խնդիրներ ու ճարտարապետական տեսքի աղավաղում
Բեռնատարը բռնկվել է
Ապրիլի 22-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային օպերատիվ խումբը և ՃԿԿ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Մերձ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող «Վոլվո» մակնիշի 454 ՍՕ 12 պ/հ բեռնատարը (վարորդ` 1963 թ. ծնված
ՀՀ ոստիկանությունը պնդում է. ապրիլի 9-ին ոչ մի ոստիկան հրազեն չի կրել
Պարզաբանում «Առավոտ» օրաթերթը 23.04.2013 թ. համարում զետեղել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդումը, թե ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել ինքնաձիգով: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ապրիլի 9-ին զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել: ՀՀ ոստիկանություն
Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կրկին շահարկեցին ԼՂ հիմնախնդիրը
Երեկ մեկնարկած ԵԽԽվ գարնանային նստաշրջանում ԵԽ Նախարարների խորհրդի նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սանյեն (լուսանկարում) իր ելույթում անդրադարձավ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում Հայաստան և Ադրբեջան կատարած այցին ու դիտարկումներին: Իսպանացի պատվիրակ Խուկլա ի Կոստան էլ հետարքրքվեց, թե ինչ փուլում է գտնվում ԼՂ հարցի կարգավորումը և իրենք ի՞նչ եզրակացությունների են եկել: Ս. Սանյեն պատասխանեց. «Մենք վերջին ամիսների ընթացքում
Ռադիկ Մարտիրոսյանը բնակարաններ ակնկալեց նախագահից
ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց, որ պետք է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ միջին սերնդի գիտականների համար, որոնք այսօր հայկական գիտության քաշող ուժն են, քանի որ երիտասարդ գիտնականնեռրն ավելի քիչ են: Նա կարեւորեց ակադեմիայի կառույցների կապը ներբուհական համակարգի հետ: «Պարոն Նախագահ, օգտվելով առիթից խնդրում եմ նաեւ աջակցեք բուհերի հետազոտական
Երեկ ծեծի ենթարկված ՀԱԿ ակտիվիստը ոստիկանություն չի պատրաստվում դիմել
Երեկ Աջափնյակ համայնքում ծեծի ենթարկված ՀԱԿ ակտիվիստ Ալիկ Հախվերդյանը ուղեղի ցնցում է ստացել եւ դեռ «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Այսօր առավոտյան մեզ հետ զրույցում ասաց, որ եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ հետազոտում անցնելու համար. «Գլխապտույտներ ունեմ, աչքերիս դիմաց սեւանում է: Շատ արյուն եմ կորցրել»: Նրա պատմելով, երեկ քարոզարշավի շրջանակներում՝ քարոզչական բուկլետներ բաժանելիս հենց շենքերի
Երջանիկ Աբգարյան. «Եկան ՀՀՇ-ականները և ամեն ինչ տակնուվրա արեցին»
Եվ ես, երդվյալ ՀՀՇ-ականս, ճարահատյալ ստիպված եմ ներկայումս խոսւոովանել, որ դա իրոք մեր՝ ՀՀՇ-ականներիս ձեոքի գործն էր և աշխարհում հանդիպող «բոլոր արատավոր երևույթները» մենք ենք նախագծել և առաջինը իրականացրել։
Կիլիկյան վարժարան էին այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուները
«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը` աջակցության ծրագրեր իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հաստատված մեր սիրիահայ հայրենակիցների համար: Այսօր սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան էին այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և Խաչիկ Ջոզիկյանը: Կիլիկյան վարժարանում առաջինից իններորդ դասարաներում սովորում են շուրջ երեք հարյուր սիրիահայ երեխաներ: Նախաձեռնության անդամները վարժարան էին այցելել կրթական
ԲՀԿ-ն «վստահված անձի» քննություն է անցկացրել
Կիրակի օրը ԲՀԿ-ականները քննություն են «վերցրել» տարբեր բուհերի ուսանողներից, որոնք հավաքվել են Ագրարային համալսարանում։ Ինչպես տեղեկացանք Բաց համալսարանի ուսանողներից, իրենց նախապես բաժանվել են քննության հարցաշարեր ընտրությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ, որպեսզի սովորեն եւ ներկայանան ԲՀԿ-ի քննությանը։ Ուսանողներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ քննությունը շատ խիստ է եղել, նույնիսկ վերահսկել են, որպեսզի միմյանցից չարտագրեն։ Մի խոսքով
ԳԱԱ նախագահն արդյունավետ համարեց իրենց աշխատանքը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մասնավորապես խոսելով հայագիտության ոլորտի մասին՝ փաստեց, որ ֆրանսերենով լույս է տեսել Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի մենագրությունը՝ Հայոց ցեղասպանության թեմայով, ապա խոսեց առաջիկա տարիներին հայագիտության զարգացման հայեցակարգից, գովեց Կառավարության քայլերը՝ այդ ուղղությամբ: Ըստ ԳԱԱ նախագահի, առաջիկայում կհրատարակվի Հայագիտական պարբերական՝ մի քանի լեզվով, կհրավիրվի


















































