Օրվա լրահոսը
Ժիրայր Սեֆիլյան. «Այգեձորում ականի վրա պայթած, կիսամեռ երիտասարդին հայ բանակն օգնություն չի ցուցաբերել» (Տեսանյութ)
«Այս անգամ բիրտ ուժի կիրառման միջոցը իշխանությունները կիրառեցին շատ ավելի երկար, քան նախորդ տարիների ընթացքում, քանի որ այն արդյունք չէր տալիս: Ամեն օր մենք լսում էինք, որ այս կամ այն երիտասարդին ծեծել են, ճնշել են, հարազատներին են գործից ազատել: Այս ռեժիմը Հյուսիսային Կորեայի ռեսուրսը չունի, որ ամիսներ շարունակ մարդկանց գնդակահարելով առաջ գնա»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի
Պետական ծառայողների բնակարանների 30% երաշխիքը բանկին կվճարի կառավարությունը
Վարչապետը կառուցապատողներին կոչ է անում էկոնոմ կարգի շենքեր կառուցել, որ պետական ծառայողն էլ կարողանա տուն գնել
Գերմանիայի դեսպանը կոչ է անում ՄՄ-ի հարցը քննարկել ժողովրդի հետ
«Ազատություն» ռադիոկայան. «Հարցերը պետք է քննարկվեն և մարդիկ պետք է իմանան՝ որ ճանապարհով են գնալու և ինչու են այդ ճանապարհով գնալու», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Ռայներ Մորելը: Եվրամիության ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Գերմանիայի դեսպանը Երևանում կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ Մաքսային միությանը անդամակցելիս հարցը քննարկել ժողովրդի հետ: Նման հայտարարություն Ռայներ Մորելը արեց «Ազատություն» ռադիոկայանի հետ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզարշավը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում
Երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ: Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են
Շարմազանովը ցավում է Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածի համար
«Ես ցավում եմ, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ նման միջադեպ է տեղի ունեցել: Տիկին Փոստանջյանն արդեն դիմել է պատկան մարմիններին եւ ես հուսով եմ, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն եւ իրողությունը կպարզվի»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսքը երեկ երեկոյան «Ժառանգության» պատգամավորի հետ կատարվածի մասին է:
Ողբերգական պատահար՝ Գյումրիում. աշխատանքների ժամանակ 27-ամյա երիտասարդի գլուխը կտրվել է
shamshyan.com. Քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երևանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Վ. Մեսրոպյանի գլուխը կտրվել է:
Կաթողիկոսին բոյկոտել են
600-ամյա ընդմիջումից հետո Մայր Աթոռում ընթացող Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին 72 եպիսկոպոսներից մասնակցում է 62-ը։ «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացավ, որ ժողովին Ֆրանսիայից ներկա է միայն Տարոն եպիսկոպոս Ջերեջյանը։ «Ֆրանսիայից Տարոն սրբազանն է ներկա, սակայն Նորվան արք. Զաքարյանը չի մասնակցում»,- «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Նրանից տեղեկացանք նաեւ, որ
Հայ կոմունիստներն ամեն ինչ կանեն Եվրասիական միության կայացման համար
Հարցազրույց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ – Մաքսային և Եվրասիական միության հակառակորդները պնդում են, որ այդ միություններին անդամակցելով՝ վտանգվում է Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը: Արդյո՞ք Հայաստանի կոմունիստների համար պետության ինքնիշխանությունը և անկախությունը որևէ արժեք են ներկայացնում, և դրանց կորուստը չի՞ մտահոգում Ձեզ: – Նախ՝ բոլորը գիտեն իմ վերաբերմունքն անկախության մասին. ես բազմիցս
Իսկ Սերժ Սարգսյանը Փարիզի կամ Բեռլինի քաղաքապետերին շնորհավորե՞լ է
Հատված «Առաջին լրատվական»–ին ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հարցազրույցից: – Սերժ Սարգսյանը հայտարարել է ՄՄ–ին միանալու ցանկության մասին և դժվար թե առաջիկայում դրա բացասական ազդեցությունից մտահոգված լինելով՝ հրաժարվի դրանից: Այդ պարագայում ՀՀ–ի համար ո՞ր տարբերակն է պակաս մտահոգիչ: – Նախ ասեմ, որ իշխող ուժը` Ս. Սարգսյանի գլխավորությամբ, թուլացրեց, ոչնչացրեց Հայաստան պետությունը: Մենք խաղալիք ենք
Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում
Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ «ՀԺ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց սույն տեղեկությունը։ Ըստ մեր աղբյուրների սակայն, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականները
Ռուսերենը կներխուժի՞ մեր կյանք (Տեսանյութ)
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը չի խաթարի ազգային կրթական արժեհամակարգը: Վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները։ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Մուրադյանն ասում է. «Կրթական ծրագրերը Մաքսային միությանը միանալու գործընթացից համենայնդեպս շեղումներ չեն ունենալու»: Վերջին տարիներին քաղաքացիական նախաձեռնությունները հանդես եկան օտարալեզու դպրոցների վերաբացման մասին օրենսդրական փոփոխությունների դեմ: Այսօր խնդիրը նրանց համար կրկնակի մտահոգիչ է դարձել կապված Մաքսային միությանը մեր հնարավոր
Դավիթ Հարությունյան. Եվրոպայի խորհրդի հետ մենք որեւէ խնդիր չունենք
Կհաջողվի՞ արդյոք Սերժ Սարգսյանին հիմնավոր բացատրություններ տալ եվրոպացի պատգամավորներին, թե ինչպես ստացվեց, որ 4 տարվա ջանքերը եվրաընտանիք ինտեգրվելու մասով մեկ օրում ջուրը գցվեցին, եւ սեպտեմբերի 3-ին ՀՀ ղեկավարը Մոսկվայում հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու մասին, երեկ հարցրինք ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին։ «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ, ինչպես նաեւ Ռուսաստանն է հանդիսանում նույն խորհրդի անդամ,
Հայկ Մարտիրոսյանը Բուդվայում հաղթեց բլիցի Եվրոպայի առաջնությունում
Բուդվայում մեկնարկելիք դասական շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունից առաջ անցկացվեց բլից մրցաշար: 14 տարեկան տղաների խմբում հայաստանցի Հայկ Մարտիրոսյանը վաստակելով 7,5 միավոր՝ գրավեց առաջին տեղը: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որ ընդգրկված է ավագ տարիքային խմբում (18 տարեկաններ), 7,0 միավորով պայքարն ավարտեց երրորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Հարվարդի համալսարանում
Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։ Նախարարի ելույթին ներկա էին Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային
Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ
Տաշքենդում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ում Էլինա Դանիելյանը վերջապես հաղթանակ տարավ: Հայաստանի լավագույն շախմատիստուհին առավելության հասավ Չինաստանի ներկայացուցիչ Չժաո Սյուեի նկատմամբ եւ 2,5 միավորով դուրս եկավ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից՝ հանգրվանելով 11-րդ տեղում: Այսօր Մեր շախմատիստուհու մրցակիցը Բելա Խոտենաշվիլին է՝ Վրաստանից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Երկարատև ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք այդ շուկայում մեր փոքր տեղն ունենալ». Գարեգին Նուշիկյան
Զրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ – Պարոն Նուշիկյան, Ձեր գնահատականով՝ անկախության անցած տարիների ընթացքում որո՞նք են ՀՀ ձեռքբերումներն ու բացթողումները: – Մեր անցած ուղին մենք սկսեցինք 1990 թվականից, երբ անմիջապես հայտնվեցինք ծանր պատերազմական վիճակում, տնտեսական շրջափակման մեջ, գազի և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում: Եթե դա որպես մեկնարկային կետ դիտարկենք, ապա բավականին առաջընթաց ունենք:
«Եվրատեսիլը փորձում է ուշքի գալ ադրբեջանական մղձավանջից հետո»
«Ազատություն» ռադիոկայան. Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշել է փոխել Եվրատեսիլ մրցույթի կանոնները և առավել թափանցիկ դարձնել կատարողների օգտին տրվող ձայների տխրահռչակ ու վիճահարույց հաշվարկը։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ արևմտյան մամուլը հաղորդել է, որ 2011 թվականի հաղթող Ադրբեջանը ձայների զգալի մասը պարզապես գնել է։ Եվրոպայի հեռարձակողների միության փոխանցմամբ՝ «խարդախության դեմ միջոցները ձեռնարկվում եմ մրցույթի ավանդույթները
Ի՞նչ խնդիր է լուծելու միասնական քննչական մարմինը
Ճիշտ դուրս եկան այն լուրերը (այդ թվում` «Ազգի»), որ Հայաստանի նախագահը մի նոր ուժային կառույց` միասնական քննչական մարմին է ստեղծում, դրա գլխավորումը հանձնելով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Մի կողմից` Հովսեփյանի կուտակած փորձն ու անձերի, իշխանության, ընդդիմության, տնտեսական եւ քաղաքական միավորների վերաբերյալ տիրապետած ահռելի տեղեկատվությունը չեն կորչի` մեկ մարդ գիտե եւ կարող է ի տեղի
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Որ Մաքսային միություն ենք մտնում, էդ լավ ա՞, թե՝ վատ: – Մաքսայինի աշխատողների համար հաստատ լավ կըլնի:
Ինչ են մտածում ավագանու ԲՀԿ-ական անդամները տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման մասին
«Առաջին լրատվական». Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ երևանցիներին հղած ուղերձում հստակ նշվում էր, որ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու մասին որոշումը միայն ժամանակավորապես է կասեցվում: Այս օրերին արդեն իսկ քաղաքապետարանում արծարածում են ուղեվարձը նորից թանկացնելու խոսակցություններ՝ տրանսպորտի որակը բարելավելու արդարացմամբ: Հարցի շուրջ կարծես հստակ են Հանրապետական կուսակցության և «Բարև Երևան» դաշինքի դիրքորոշումները: Իսկ թե ինչ են մտածում ավագանու
Հարցազրույց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը, տարածաշրջան կատարած իր առաջին այցից հետո ԱՄՆ-ի պետդեպարտամենտի շենքում բացառիկ հարցազրույց տվեց «Ամերիկայի Ձայն»–ի հայկական ծառայությանը։ Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն՝ ամբողջությամբ։ «Ամերիկայի Ձայն»- Պարոն Ուորլիք, շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի առաջարկն ընդունելու համար։ Վերջերս տարածաշրջան կատարած Ձեր առաջին այցի ընթացքում ասել էիք, թե «այս անգամ այստեղ եմ եկել
Նոր մանրամասներ՝ միջադեպից. ՌԴ սահմանապահները ներողություն են խնդրել Զարուհի Փոստանջյանից
Պատգամավորը 3 պահանջ է ներկայացրել եւ առաջին հերթին հորդորել է ներողություն խնդրել պաշտոնապես Մի քանի րոպե առաջ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ կուսակցության ներկայացուցիչների առաջ փակված Մեղրի-Երեւան ավտոճանապարհը վերջապես ռուս սահմանապահները բացել են, եւ այս պահին տիկին Փոստանջյանը շարժվում է դեպի մայրաքաղաք: Նա Aravot.am-ի հետ զրույցում նոր մանրամասներ պատմեց իրենց հետ կատարված միջադեպից: Հիշեցնենք, որ
Էմիլ Բուդաղյանին թույլ չեն տվել մոտենա ՀՀ նախագահին
Բուդաղյանների հորը՝ Էմիլ Բուդաղյանին, այսօր չի հաջողվել հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ով է թողնում նրան մոտենալ, որ նախագահն էլ նկատի»,- ասաց պարոն Բուդաղյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն այսօր այցելել էր Սյունիքի մարզ, հանդիպել մարզպետի եւ Գորիսի քաղաքապետին: Պարոն Բուդաղյանն ավելի վաղ ասել էր, որ կարեւոր բան ունի ասելու ՀՀ նախագահին: «Ասելու բան էլ չունեմ,
Նախագահի թեկնածու․ «Արեւմուտքի եւ Հյուսիսի հետ ոչ թե վասալային, այլ՝ հավասարը հավասարի հետ հարաբերություններ»
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստանում է, որ կառավարությունը ազատ ընտրություններ կապահովի եւ վստահեցնում է, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի Գեորգի Մարգվելաշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն: Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածու, անկուսակցական Լեւան Չաչուան 2010թ․ մայիսի 7-ին՝ յոթ համախոհների հետ ձերբակալվեց «Կավկասիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ սադրանքի արդյունքում, նա նախկին քաղբանտարկյալ է:
Ռուս սահմանապահի եւ Զարուհի Փոստանջյանի զրույցը՝ հարձակումից հետո
Ինչպես տեղեկացրել ենք, Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին հարձակվել են «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա եւ կոտրել տեսախցիկը: Պատգամավորի խոսքերով՝ հարձակվողները ՌԴ-ի ФСБ-ի աշխատակիցներ են: Սակայն նրանցից մեկը քիչ առաջ մոտեցավ Զարուհի Փոստանջյանին եւ ներկայացավ որպես ռուս սահմանապահ: Պատգամավորի պատմելով՝ թույլ չեն տալիս այդ ՌԴ ներկայացուցիչների հետ իրենց պարզաբանումները նկարահանել, որպեսզի հետո ապացույց ունենան: Aravot.am-ը ձայնագրել
Անմատչելիությունը լուծելի խնդիր է
Սեպտեմբերի 25-ին Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման մասում «Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» հասարակական կազմակերպությունը իրականացրել էր ակցիա նվիրված Երևան քաղաքի անմատչելիության խնդրին: Ակցիայի շրջանակներում կառուցվել է արկղերից պատ, որի վրա ամրացված են Երևանի անմատչելիությունը պատկերող նկարներ իրենց մեկնաբանություններով: Նաև ներկայացված է իրավիճակ, երբ անվասալյակին գամված հաշմանդամը փորձում է դուրս գալ տնից,
ՌԴ ներկայացուցիչները հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա, կոտրել տեսախցիկը
Քիչ առաջ Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել, դեռեւս չհաստատված տեղեկություններով՝ ՌԴ-ի անվտանգության՝ ФСБ-ի աշխատակիցները: Նրանք փակել են ճանապարհը, թույլ չեն տվել, որ պատգամավորն ու «Ժառանգության» ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ, երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, ՌԴ-ի ներկայացուցիչներից մեկը հարձակվել եւ կոտրել է նրանց տեսախցիկը: Այս պահին անվտանգության աշխատակիցների հետ տիկին
Новости Грузия. Քեթի Մելուան իր նոր երգը նվիրել է Փարաջանովին
Վրացական արմատներով բրիտանացի երգչուհի Քեթի Մելուան իր նոր «Love is a Silent Thief» երգը նվիրել է Սերգեյ Փարաջանովին՝ տեսահոլովակում օգտագործելով հատվածներ Փարաջանովի ֆիլմից: Հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը: «Այս տեսահոլովակը ես հավաքել եմ ձայնագրման ընկերությունում աշխատող Մայքլ Դյունի օգնությամբ՝ օգտագործելով կադրեր վրացահայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից», – ասված է երգչուհի պաշտոնական կայքում: Տեսահոլովակը
Թե ինչու է գեներալ Իվանյանը ուզել գնդակահարել Սուրիկ Խաչատրյանին. (Տեսանյութ)
Սամվել Հարությունյանը՝ Սյունիքի նախկին մարզպետի ռազմական հաջողությունների եւ միջադեպերի մասին
Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի առաջարկը ՀՀ կուսակցություններին
Աշխարհում գոյություն ունի քաղաքական ժողովրդավարության երկու ձևաչափ. մեկը՝ մրցակցային, երբ երկիրը ղեկավարվում է ընտրված նախագահով, կուսակցությունների միջոցով, Ազգային ժողովի օրենքներով ու Սահմանադրությամբ, և երկրորդը, որ կոչվում է համագործակցային ձևաչափ, որով երկիրը կառավարվում է այն ժամանակ, երբ խախտված է վերը նշված մրցակցային ձևաչափը: Տարիներ շարունակ Հայաստանում կառավարման մրցակցային ձևաչափը խախտված է: Ասել է թե՝ այսօրվա իշխանությունները


















































