Օրվա լրահոսը
Հովհաննես Իգիթյան. «Ճգնաժամ ուներ ՀԱԿ-ը, ոչ թե ՀՀՇ-ն»
ՀԱԿ-ի ճգնաժամը հաղթահարելու համար փակվեց այն կուսակցությունը, որ ճգնաժամ չուներ։
ՀՀԿ-ական պատգամավոր. «Խաղի կանոնները մենք ենք թելադրում»
Այսօր արդեն ԲՀԿ-ականներն արձագանքել են վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը եւ բավականին բացասաբար: Մասնավորաբար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյուվա Խաչատրյանն ասել է, թե «Հայաստանին պետք էր չգողացող վարչապետ»: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հավակնում էր վարչապետի պաշտոնին: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս են վերաբերվում այդ քննադատությանը: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հիացած չէ
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը Լիտվայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող հայ-լիտվական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության զարգացումը ավանդական դարձած այնպիսի
Վահագն Խաչատրյան. «Մեր ժամանակ քաղաքապետարանի դիմաց միտինգներ չէին լինում, իսկ այսօր լինում են»
Աշխատանքի գնալիս Յուրա Բախշյանը նկատում է, որ հայր ու որդի ծառեր են կտրում, մոտենում է, բարկանում, բայց նրանք ասում են. «Հնարավորություն չունեք ապրելու, տանը հիվանդ մարդ կա, թույլ տվեք կտրել»: Յ.Բախշյանն այդ դեպքից շատ էր հուզվել:
«Ինչպե՞ս և ինչո՞ւ են միավորվելու, եթե առավոտից երեկո քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանի գործած ու չգործած սխալները»
Ես կարծում եմ՝ թույլ չպիտի տանք, որ մեր քաղաքական ճակատագիրը որոշեն բուրժուաները։
Հրդեհ ավտոմեքենայում
Ապրիլի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցում մեքենա է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Ռուբինյանց փողոցի թիվ 15 շենքի մոտ վարելու ընթացքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶ-33023-48» ավտոմեքենայի շարժիչի մասում: Ժամը 18.40-ին հրդեհը մարվել է: Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ
Գիմիշյանի պատասխանը Զուրաբյանին. «Ոչ մարդ են, ոչ կուսակցություն»
Երբ պետք էր գլուխ գովել, թե ՀԱԿ-ը 18 կուսակցությունների միավորում է, մոռանում էին, որ մեծ ու փոքր կա։
Հովհաննես Սահակյան. «Երեւանցիները Տարոնին սիրում են»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը: Այսօր այդ մասին նա հայտարարեց «Ելակետ» մամուլի ակումբում: Ըստ բանախոսի, կան նաեւ «սեւ PR»-ի դեպքեր, ինչից ապահովագրված չէ նաեւ ՀՀԿ-ն, բայց դրանք առանձնապես հետք չեն թողնում քարոզարշավի ընթացքի վրա: Համեմատություններ անելով ավագանու ցուցակները գլխավորող անձանց միջեւ, մասնավորաբար, ՀՀԿ ավագանու ցուցակը
Վարորդներից մեկը մահացել է
Ապրիլի 18-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես SLK» և «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենաներ և կողաշրջվել: Բախման հետևանքով վարորդները և «Մերսեդես SLK»-ի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոցում «Մերսեդես E»-ի վարորդը` 1987 թ. ծնված Տիգրան Գրգորյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հանդիպելով դիմադրության՝ ձախողված կողոպտիչը դիմել է փախուստի
Ապրիլի 18-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ա. Ահարոնյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Փարսադան Փ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.10-ի սահմաններում, հյուրանոցային համալիրի բակում փորձել է բացահայտ հափշտակել 1986 թ. ծնված Արշավիր Տ.-ի պարանոցի ոսկյա շղթան, սակայն հանդիպելով
«Առաքելությունը» պատրաստ է համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք ընտրությունների վերահսկման ծրագիր կունենան
Հատված Երեւանի ավագանու ընտություններում «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանի հարցազրույցից: – Պարոն Առաքելյան, ԿԸՀ–ի տվյալներով՝ «Առաքելություն» կուսակցությունն նախընտրական հիմնադրամից առայժմ որեւէ գումար չի ծախսել։ Այդ դեպքում կուսակցությունն իր քարոզչական բուկլետներն ի՞նչ գումարներով է տպագրել, ֆինանսական ի՞նչ միջոցներով եք քարոզարշավ իրականացնում։ – Նախընտրական հիմնադրամ ներկայացված հաշվետվությունն ամսի 15-ի դրությամբ է եղել, դրանից հետո մենք գումարի
ԵԱՀԿ-ն վերապատրաստում է մարդու իրավունքներ ուսուցանողներին Հայաստանում
Աղվերան, Հայաստան, ապրիլի 19, 2013թ. – Այսօր Աղվերանում մեկնարկած եռօրյա դասընթացի շրջանակներում ուսուցիչների վերապատրաստում իրականացնող մասնագետները կուսումնասիրեն, թե ինչպես կազմակերպել մարդու իրավունքների կրթությունը՝ այն աշակերտների առօրյա կյանքին առավել համապատասխանեցնելու նպատակով: «Դպրոցը և կրթական համակարգը վճռորոշ նշանակություն ունեն ապագա սերունդներին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կրթելու հարցում: Զարգացնելով մարդու իրավունքների ուսուցումը` մենք կարող ենք օգնել
Արսեն Համբարձումյան. «Պետք չի ակնկալել, որ մենք հրապարակում պետք է լինենք զուտ հրապարակում լինելու համար»
Իսկ եթե որոշումները կայացվում են առանց մեզ, կամ կայացված որոշումների հետ կապված մենք ունենք տարբեր մոտեցումներ, բնականաբար դրա մասին նաեւ ասում ենք եւ որեւէ թաքցնելու բան չունենք:
Տեր-Պետրոսյանը, համաձայն «զուրաբյանական« սահմանման, քննադատելով Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն, ընդդիմություն չի կարող համարվել
Քաղաքական դաշտում, գործընթացներում, ընդդիմությունը չի կարող այդպես կոչվել, եթե մեծամասնություն է: Այսինքն, մեծամասնություն դառնալով ընդդիմությունը դադարում է ընդդիմություն լինելուց` վերածվելով իշխանության: Սա, եթե կուզեք, սահմանում է` ընդունված ամբողջ աշխարհում: Ընդ որում, դասական ընդդիմությունը ներկայացված է նաեւ պետական կառավարման որոշ օղակներում (ինչը չի նշանակում ընդդիմության «ծախվածություն»), հատկապես ներկայացված է տնտեսական ոլորտում, սոցիալական ու հասարակական տարբեր խմբերում,
Վարչապետը նշանակվեց, իսկ ի՞նչ է դա նշանակելու
ՀՀԿ գործկոմի նիստը հաստատել է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրած, իսկ ավելի ճիշտ անփոփոխ թողած թեկնածուին՝ Տիգրան Սարգսյանին: Եթե երկրում 35 տոկոս աղքատության պայմաններում վարչապետը մնում է նույնը, և հավանաբար նույնը կմնա նաև կառավարությունը, ապա այստեղ ինչ-որ բան, իհարկե, այն չէ: Մյուս կողմից` Հայաստանի վարչապետի պաշտոնի շուրջ իրադարձությունները զարգանում էին քաղաքական տրամաբանությամբ, և այս տեսանկյունից
Նշված դրվագներից յուրաքանչյուրը վարչապետ պաշտոնանկ անելու հզոր պատճառ է
Հայաստանը 2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից ամենաշատ տուժած երկրների հնգյակում էր։ Մեր տնտեսությունը մոտ 15 տոկոս անկում արձանագրեց։ Աշխարհում չեք գտնի որեւէ՝ շատ թե քիչ նորմալ երկիր, որտեղ արձանագրվեր գոնե մի 3-4 տոկոս անկում ու այդ երկրի վարչապետը հրաժարական չտար։ Տիգրան Սարգսյանը մնաց իր պաշտոնում։ Բացի ամենահուժկու անկումը արձանագրելը, Հայաստանը նաեւ արտաքին պարտքը ամենաշատը մեծացրած երկիրն
Արհեստական վիճակ
Կառավարության ղեկի վերավստահումը Տիգրան Սարգսյանին խոսում է մի քանի երևույթի մասին: Նախ՝ իշխանությունները չեն ցանկանում ընդունել, որ նախորդ հինգ տարիների տնտեսական քաղաքականությունը ձախողել են, որ արտաքին պետական պարտքի մեծացմանը զուգահեռ՝ էապես մեծացել է աղքատությունը, արտագաղթը, տնտեսության տարբեր ոլորտներում կենտրոնացման աստիճանը, քաղաքականության և բիզնեսի սերտաճումը, չի կրճատվել ստվերը՝ ի տարբերություն օտարերկրյա ներդրումների կրճատման և այլն: Երկրորդ՝
Հայրիկյանի դեմ մահափորձի նախաքննությունն ավարտվել է
Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ. Այս մասին հայտնում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը:
«Նշանակում ա` արտագաղթը դուր ա գալիս ոմանց»
Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցազրույցից: – Պարոն Խաչատրյան, Տիգրան Սարգսյանը, որին այդքան քննադատում է ԲՀԿ-ն, կրկին նշանակվեց վարչապետի պաշտոնում, ո՞րն է Ձեր գնահատականը: – Եթե բոլորն ասում են` տնտեսություն ա քայքայում, ու նորից ինքն է նշանակվում, դուրս ա գալիս, ձեռք ա տալիս: Նշանակում ա, արտագաղթը դուր ա գալիս ոմանց: – Տիգրան Սարգսյանին ներկայացրել
ՀՀ նախագահի աշխատակազմը ֆինանսավորել է ՀԿ-ների
Երկու տարում պետության՝ հարկատուներիս փողերից 74,9 միլիոն դրամ ստացած «Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ հիմնադիրները ՄԻԱԿ հիմնադիր, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լեւոն Մարտիրոսյանն ու իր կինն են։
Վլադիմիր Գասպարյանը՝ Ներսես Նազարյանի պաշտոնանկության եվ Աշոտ Կարապետյանի նշանակման մասին (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՙմաքուր՚ է համարում Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին. «Ազատություն» ռադիոկայան
Պրագմատիզմ՝ խորհրդանիշների փոխարեն
ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած իրադարձությունները, դրանց հետ կապված հույսերն ու հիասթափությունները մի օր դառնալու են հետազոտությունների առարկա: Իմ կարծիքով՝ այս ամենի բնույթը հասկանալու բանալին կարող է տալ վերոնշյալ իրադարձությունների գլխավոր դերակատար Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրությունը: Ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում ծնված Րաֆֆին, որի ծնողները ամերիկյան հասարակության մեջ կարողացել են բարձր դիրքերի հասնել, դաստիարակվել է խորհրդանիշների ազդեցության տակ: Հայրենիքը
Արտասահմանցիները 2015-ից Ռուսաստան մուտք կգործեն միայն արտասահմանյան անձնագրերով
Բոլոր արտասահմանցիները, բացառությամբ Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների, 2015 թվականի հունվարի 1-ից կկարողանան մուտք գործել Ռուսաստան միմիայն արտասահմանյան անձնագրերով: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` ինքը անհրաժեշտ է համարում խստացնել կարգը անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակներում: «Ազատություն» ռադիոկայան
Հ1-ը զբաղված է «գռդոնով»
«Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին». սա ամրագրված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի 28-րդ հոդվածում: Նույն օրենքում կարդում ենք նաեւ, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը՝ ապահովելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այսինքն՝ ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական,
ՐԱՖՖԻԻ ՈՒՂԵՐՁԸ
Երբեւէ չեմ բացականչել՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ես խոսում եմ ճիշտ ձեր լեզվով Եվ ասում եմ՝ «Յան տուր, Սերժ»:
Օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 19-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու թանգարանից դեպի Էրեբունու հիվանդանոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. Կա երկու տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում «ԲՄՎ»
Փորձել է ինքնասպանություն գործել և հրկիզել տունը
Ապրիլի 18-ին, ժամը 21.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 11 փողոցի թիվ 48/1 տան բնակիչ Մարգարիտա Մաթևոսյանը փորձում է ինքնասպանություն գործել և հրկիզել տունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Մ.Մաթևոսյանը ունի հոգեկան խանգարումներ: Վերջինս հոսպիտալացվել է
Դժվարանցանելի է Վայոց Ձորի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ի, ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում հիմնականում բոլոր ավտոճանապարհները անցանելի են: Դժվարանցանելի է Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր կոչվող ճանապարհահատվածը: ԱԻՆ
Շարմազանովը չի ցանկանում ԱԺ նախագահ դառնալ
Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մանրամասներից էլ տեղյակ չէ «Մենք հիմնականում համամիտ ենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրները, և մենք հիմա հույս ունենք, որ այն ավելի կբարելավվի։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության առջև 2012թ.-ին դրված էր ապահովել 7%-անոց աճ, և այդ խնդրի լուծումն իրագործվել է»,-այսօր ՀՀԿ խորհրդի եւ գործադիր
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրենը՝ ընկերության աշխատանքի ու առաջիկա փոփոխությունների մասին
-Պարո՛ն Ջաբրայան, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում աշխատավարձերի բարձրացում սպասվո՞ ւմ է: -Ամեն ինչ կախված է մեր արտադրությունից, եթե կարողանանք մեր պլաններն իրականացնել, կարծում եմ, որ աշխատավարձերի վերանայում կկարողանանք անել դեկտեմբերին: Վերջին վերանայումները եղել են 2011թ.-ի դեկտեմբերին եւ 2012թ.-ի հունվար ամիսներին: 398 մլն դրամով ընդհանուր բարձրացրեցինք աշխատավարձերը, որը բավականին լուրջ գումար է՝ չներառելով օտարերկրացիների


















































