Օրվա լրահոսը

Սայաթ-Նովայի բնակիչները սպառնալիքներով նամակներ են ստացել

Սայաթ-Նովա փողոցի 10, 12 շենքերի բակում («Լեվոն Թրավելի» մոտ) ապօրինի շինարարության դեմ պայքարող բնակիչները այս օրերին արդեն նամակներ են ստանում՝ սպառնալիքներով

«Նվեր Անդոյին՝ թիթեռի կողմից»

«Արաքս» շաբաթաթերթ, Թենհրան, 21 Սեպտեմբեր 2013: Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ եւ «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան հայ ազգի Անդրանիկ Թեմուրյանը Ասիական ակումբների ախոյանության գավաթի շրջանակում՝ սեպտեմբերի 18-ին, Տաիլանդում կայացած «Բուրիրամ»-«Էսթեղլալ» խմբերի մրցության ընթացքում փայլել է ոչ միայն 90+3-րդ րոպեում` պատմական գոլով, այլ նաեւ մարդկային իր դրսևորման համար՝ մրցության ընթացքում խոնավ սեզում «թակարդի մեջ հայտնված» թիթեռին

Հանրային խորհրդի անդամները կհանդիպեն վարչապետին

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:

Երկրաշարժ Թուրքիայում

Սեպտեմբերի 21-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ  տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.730 և արևելյան երկայնության՝ 43.380: ԱԻՆ

Քաղաքացիները զենք եւ զինամթերք են հանձնել

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, Սեպտեմբերի 20-ին, ժամը19.56-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Եռաբլուրի տարածքում` ծառերի մեջ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն եւ 5,45 մմ տրամաչափի 65 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Իսկ ժամը 13.45-ին, Արեւիկ գյուղի մի բնակիչ ներկայացել է

Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումները

Հայաստանն այսօր տոնում է իր անկախության 22-ամյակը: Այս առթիվ կազմակերպած միջոցառումները բազմաթիվ են, որոնք մանրամասնորեն իր ընթերցողներին է ներկայացնում «Առավոտ երիտասարդականը»: Հանրապետության հրապարակում միջոցառումների շարքը բացվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի բացօթյա մամուլի ասուլիսով ժամը 11:00-ին, 11:30-ին կայցելեն ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի շիրիմին, այնուհետև ժամը 12:30՝ ԱԻՄ հիմնադիր Մովսես Գորգիսյանի շիրիմին: Ժամը 11:00-ին նաև բանավեճ

Անտունը 68 հազար դոլար է ստացել

ԱՄՆ Բոստոն քաղաքում առանց մշտական բնակության վայրին ապրող անտուն Գլեն Ջեյմսը 68 հազար դոլար նվեր է ստացել: Օրեր առաջ Ջեմյսը գտել էր մի ուսապարկ, որում եղել էր…41 հազար դոլար եւ Չինաստանի մի քաղաքացու անձնագիր: Ազնիվ անտունը ուսապարկը հանձնել էր ոստիկանության մոտակա բաժին, ոստիկաններն էլ գտել էին չինացուն եւ վերադարձրել գումարը: Լայնորեն լուսաբանված իրադարձությունը շատերին  էր

Արքայազնը կնվաճի Հարավային բեւեռը (ֆոտոշարք)

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արքայազն Հարրին մտադիր է նոյեմբերին նվաճել Հարավային Բեւեռը: Walking With The Wounded անունով արշավը բարեգործական է` նվիրվում է ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված անասնաբույժներին: Արշավին արքայազնի հետ կմասնակցեն վիրավորված անասնաբույժներ: Հարրին մեկ անգամ արդեն հրաժարվել է բեւեռ` Հյուսիսային բեւեռ մենկանելու մտադրությունից` այդ ժամանակ ամուսնանում էր նրա եղբայրը` Ուիլյամը: Արշավը մոտ

Մեր անկախության «սյուները» այնպես են աղճատվել, որ նույնիսկ վերանորոգման ենթակա չեն

Անկախության 22 երկարուձիգ տարիները մեկ անգամ եւս մեզ եկան ապացուցելու, որ եթե դու չես կարող, չունես առկա խնդիրները լուծելու համապատասխան կամք, քո փոխարեն դա կանեն ուրիշները` իրենց քիմքին հաճո մեթոդներով, գրում է «Սիվիլնեթը»:   Նաեւ նկատում է չի գտնվի երկրագնդի վրա այնպիսի մի ազգ, որը պատերազմից հաղթանակած դուրս գալով եւ իր անկախությունը հռչակելուց ընդամենը 20

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ջահել գնչուհին իմ բախտը կարդաց, Նա շատ նման էր իր ծեր հորքուրին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Եղունգ ունես՝ գլուխդ քորի:

Տարոն Մարգարյան. Հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալը բոլորիս ցանկությունն է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

Համեստ արդյունքներ Խոջաելիում

Խոջաելիում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնության մասնակիցները ճանապարհի կեսն անցան: Աղջիկների պայքարում հայաստանցի Մարիա Գեւորգյանը յոթերորդ տուրից հետո 4,0 միավորով ընթանում է 35-րդ հորիզոնականում, իսկ տղաների մեջ Վահե Բաղդասարյանը (նկարում) եւ Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 4,5-ական միավոր: Նրանք մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 27-րդ եւ 31-րդ տեղերը: Մեկօրյա հանգստից հետո

Հայաստանի հանրապետությունը 22 տարեկան է

1991 թվականի այս օրը` սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեի ժամանակ ՀՀ քաղաքացիները քվեարկեցին հանուն անկախ հանրապետության: Մինչ այդ Հայաստանը Խորհրդային միության մաս էր 1920-1921 թվականներից: Հիմա ՀՀ-ն միջազգային մի շարքն կառույցների լիիրավ անդամ է: Շնորհավոր տոնդ, Հայաստան:

Աշխարհի առաջնությունից այսօր սպասենք մեդալների

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականից մրցագորգ մտնելու է միանգամից երեք ըմբիշ:

Հրանտ Բագրատյան. Հայաստանը լուրջ նահանջ է արձանագրել անկախության ասպարեզում

168.am. Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականով՝ վերջին տարիներին Հայաստանը լուրջ նահանջ է արձանագրել անկախության ասպարեզում: 22-ամյա Հայաստանի Հանրապետությունը չունի բալանս տնտեսության մեջ, որ մեր պետությունը կարողանա տնտեսությունը կառավարել հանրապետության տարածքն ամբողջությամբ: Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում  

Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը Ռուսաստանի սրտով չէ՞

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ «Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական «Խորհրդավոր ընթրիքին» մասնակցող ռու­սական կողմը Մաքսային միությանն անդա­մակցության դետալների քննարկումից հետո մի հարց էլ է բարձրացրել՝ կադրային հարցե­րը բացառապես հայկական կողմի իրավասու­թյան հարց են, թեև իրենց համար խիստ անցանկալի է երկու մարդու՝ վարչապետ Տիգ­րան Սարգսյանի եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման հար­ցը: Այս

Էլինա Դանիելյանը կրկին անհաջողության մատնվեց

Տաշքենդում ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ի երրորդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Այս անգամ նա զիջեց Ուկրաինայի ներկայացուցիչ Կատերինա Լահնոյին եւ մրցաշարային աղյուսակում շարունակում է մնալ նախավերջին՝ 11-րդ տեղում: Այսօր Էլինան սպիտակներով խաղալու է Բուլղարայի ուժեղագույն շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Չեմ հասկանում, թե իշխանություններն ինչո՞ւ են զոռով քաղաքական մարտիրոս դարձնում Տիգրան Առաքելյանին»

Երկու օր առաջ եթերով ցուցադրվում էր Տիգրան Առաքելյան երիտասարդ տղայի դատական նիստը, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե իշխանություններն ինչո՞ւ են զոռով քաղաքական մարտիրոս դարձնում այդ տղային, թող ականջը մի հատ ոլորեին ու ասեին՝ գնա տուն: Գիտեք, չէ՞, որ մեր ժողովուրդը մարտիրոսներին, հալածյալներին շատ է սիրում, «Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում ասել է գրող Ալվարդ Պետրոսյանը: Ըստ

Ռոման Ամոյանի բրոնզե վերադարձը

Հունահռոմեական ըմբիշ, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, որ տեւական ժամանակ հանդես չէր եկել ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցումներում, Բուդապեշտում մեկնարկած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց:Երրորդ տեղի համար սփոփիչ գոտեմարտում նա առավելության հասավ ամերիկացի Թոմաս Սպենսեր Մանգոյի նկատմամբ` առաջին մեդալը բերելով Հայաստանի ազգային հավաքականին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ոստիկանություն. Իրավապահ մարմիններն անո՛ւմ են իրենց գործը

ՀՀ Ոստիկանության հայտարարությունը

«Պարտավոր ենք Արցախի անկախությունը ճանաչել». Զարուհի Փոստանջյան

«Քսաներկու տարի առաջ մոտ 2,5 միլիոն Հայաստանի  քաղաքացի իր ուղիղ հրամայականը, պահանջն ու իրավունքը իրացրեց, հաստատեց եւ ասաց, որ Հայաստանի հանրապետությունն այլեւս  անկախ է: Եւ որեւէ մեկն այլեւս Հայաստանում իրավունք չունի փոխել Հայաստանի կարգավիճակը, այն էլ անկախությունը՝ անգամ հանրաքվեով, որովհետեւ Հայաստանում այդ տարիներից հետո իշխանության ջանքերով այդքան քվեարկող չկա:  Ուրեմն որեւէ մեկը իրավունք չունի փոխել

Իեն Գիլանին նվիրեցին այն գեղանկարչի հեղինակած դիմանկարը, ով պատկերել է նաև Մայքլ Ջեքսոնին

Այսօր Գյումրու Նորավան թաղամասում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցը, որի շենքը կառուցվեց աշխարհահռչակ ռոք երաժիշտներ «Deep Purple»-ի մենակատար Իեն Գիլանի, «Black Sabbath» խմբի անդամ Թոնի Այոմիի, Ջեֆ Դունսի (Yes/Asia-ից է) և «Do Something» կազմակերպության ղեկավար Ջոնի Դինի նախաձեռնությամբ: Նրանք, 2009 թվականին լսելով երաժշտական դպրոցի սաների կատարումը, իրենց պատրաստակամությունն էին

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մաքսային միությունը հեռանկար չունի» (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Մաքսային միությունը հեռանկար չունի: «Մենք կսպասենք մյուս ուժերի տեսակետներին, մտահոգությունները շատ են: Բայց ես դեմ եմ, որ որեւէ մեկը անգամ Եվրոպան ռուսական ճնշումներից խոսի, կարող է ռուսական ճնշումներ են, բայց դա Հայաստանի մեղքն է, ապօրինի իշխանություն ունենալու հետեւանք է»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողներին ասաց պարոն Հովհաննիսյանը: Նրա

Սյունեցի ազատամարտիկը «սյունեցու ողնաշարով պարոն Լիսկայի եւ ապօրինի իշխանության վերջը պետք է տա»

Հանրահավաքից հետո պարոն Հովհաննիսյանը լրագրողներին պատմեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայիս մարզպետի հոր հետ «բերման է ենթարկել» իրենց թեկնածու՝ Հայրապետյանին եւ փորձել ճնշել նրան. «Բայց նա ուժեղ, անկաշառ մարդ է եւ լարվածությունից չի վախենում: Մինչեւ վերջ կանգնելու ենք նրա կողքին»:

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում նախընտրական շրջանը պասիվ է ընթանում. (Տեսանյութեր)

Ինն օրից Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով կանցկացվի պատգամավորի լրացուցիչ ընտրություն, բայց քարոզարշավի մեկնարկից մինչեւ օրս ինչպես հարկն է ակտիվություն չի նկատվում: Նույնիսկ  ընտրատարածքի բնակիչներից ոչ բոլորն են տեղյակ  անցկացվելիք ընտրության մասին, առավելեւս, ծանոթ չեն առաջադրված թեկնածուներին: Մարզկենտրոնում անցկացրած մեր հարցման ժամանակ բնակիչներից շատերը նույնիսկ մեզանից էին հարցնում ի՞նչ ընտրության մասին է խոսք

«Հասնել նրան, որպեսզի վերակառուցված շուկան դառնա հին եւ նոր Երեւանների կամրջող օղակը»․ Սուրեն Սուրենյանց

asekose.am․ Այս տողերը գրում եմ, որովհետեւ իրապես շահագրգռված եմ, որ երկրում կայանա քաղաքացիական հասարակություն՝ արժեքային համակարգով, կողմնորոշված, օրակարգ ձեւակերպող եւ իշխանության մամինների հետ երկխոսության միջավայր ձեւավորող: Ի վերջո, ի՞նչ է քաղաքացիական հասարակությունը: Դա մարդկանց գիտակցված համախմբում է, հստակ օրակարգի առկայություն, որը թույլ է տալիս, որ որեւէ խնդրի շուրջ ձեւավորվի առողջ դիսկուրս, ստեղծվի միջավայր՝ համադրելի դարձնելու համար

Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահը ջերմորեն ողջունել է հայ ժողովրդի լավագույն ու անկեղծ բարեկամներից մեկին՝ բարոնուհի Քոքսին, ով արդեն 80-րդ այցելությունն է կատարում Հայաստան և Արցախ: Նշելով, որ բարոնուհու առաջին այցելությունից անցել է ավելի քան

Ռոման Ամոյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 55 կգ  քաշային Ռոման Ամոյանը, բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել: Որակավորման փուլում բացահայտ առավելությամբ մեկը մյուսի ետեւից պարտության մատնելով բելառուսցի Էլբեկ Տազիեւին, ուկրաինացի Վյուգար Ռահիմովին, ղազախ Նուրսուլթան Կարմուլզանին, Ամոյանը կիսաեզրափակչում միավորների 6:9 տարբերությամբ զիջեց կորեացի Գյուժին Չոին եւ երեկոյան սփոփիչ մրցափուլում բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է

Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների պատվիրակության հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդգրկուն պատվիրակությամբ այցելության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին ներկայացրել է Երևանի զարգացման հարցում իր մոտեցումները, ինչպես նաև քաղաքային տնտեսության ներդրումային ոլորտների ներուժն ու առաջարկել է քայլեր ձեռնարկել դեռևս 2007 թվականին Երևանի և Լոս Անջելեսի միջև

Telegraf. Հայաստանի ՄՄ-ին անդամակցելը Հռոմի Պապի՞ն էլ է վշտացրել

Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչիուսը սեպտեմբերի 19-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նաև Հայաստանի հետ կապված հարցեր: Հաղորդում է բելառուսական «Տելեգրաֆ» լրատվականը: «Մենք քննարկել ենք Լիտվայի և Վատիկանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, Եվրախորհրդում Լիտվայի նախագահության հարցը, խոսել ենք Ռուսաստանի ահռելի ճնշման, մեզ վշտացրած Հայաստանի որոշման մասին (ՄՄ-ին անդամակցելու), Բելառուսի հետ հարաբերությունների,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031