Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Համբարձումյան. «Պետք չի ակնկալել, որ մենք հրապարակում պետք է լինենք զուտ հրապարակում լինելու համար»

Ապրիլ 19,2013 11:17

Մեր հարցին, թե ի՞նչ է ակնկալում ՀՅԴ-ն այսօրվա ֆորումից, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Մենք ակնկալելու ենք, որ նախընթաց երկամսյա այս ժամանակահատվածի որդեգրած մարտավարության մեջ համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության գիտակցում կլինի, եւ նաեւ որոշումները կայացնելու մեխանիզմների հետ կապված փոփոխություններ լինեն։ Մենք մշտապես ասել ենք եւ այսօր էլ այդ կարծիքին ենք, որ ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ պիտի տեր կանգնի այն որոշումներին, որոնց քննարկմանն ու որոշումների կայացմանը մասնակից է եղել։ Եթե մենք մասնակից չենք որոշումների կայացմանը, թե ինչ ճանապարհով ենք գնում, ինչ հանգրվաններով, ինչ ճանապարհային քարտեզով, այդ պարագայում բնականաբար պետք չի ակնկալել, որ մենք հրապարակում պետք է լինենք զուտ հրապարակում լինելու համար»:

Դաշնակցությունը, ԳՄ փոխներկայացուցչի խոսքով, պատրաստ է իր ուժերի ներածին չափով աջակցելու, որպեսզի Շարժումը հզորանա եւ պարտադրվի իշխանություններին՝ գնալ արմատական, լուրջ համակարգային փոփոխությունների։ ՀՅԴ-ն իր մոտեցումներն ու մարտավարությունը բարձրաձայնել է Ազատության հրապարակում հնչեցված ելույթների ժամանակ եւ դրանք ներկայացրել պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգություն» կուսակցության վարչությանը։ «Մենք այսօր էլ պատրաստ ենք տանդեմով գնալ մինչեւ վերջ։ Իսկ եթե որոշումները կայացվում են առանց մեզ, կամ կայացված որոշումների հետ կապված մենք ունենք տարբեր մոտեցումներ, բնականաբար դրա մասին նաեւ ասում ենք եւ որեւէ թաքցնելու բան չունենք»,- ասաց Արսեն Համբարձումյանը։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930