Օրվա լրահոսը
Նամակը տեղ է հասել…70 տարի անց
Երկրորդ աշխարհամարտի մասնակից շարքային Ջոն Էդդինգթոնի նամակը նրա դստերն է հասել….ուղարկելուց 70 տարի անց, հաղորդում է Associated Press-ը: Զինվորը նամակը գրել է 1944 թվականին` զոհվելուց ոչ շատ առաջ: Նամակի հետ նա այն ժամանակ երեք ամսական դստերն է ուղարկել նաեւ «Մանուշակագույն սիրտ» մեդալը: Նամակը գտել են գրելուց 14 տարի անց, իսկ զոհված զինվորի դստերը` միայն հիմա:
Առանց մեքենայի համաշխարհային օր
Ֆրանսիացի մի խումբ ակտիվ քաղաքացիների նախաձեռնությամբ ամեն տարի սեպտեմբերի 22-ին նշվում է Առանց մեքենայի համաշխարհային օրը` World Day Without Car: Նախաձեռնողները պարզել են, որ ամեն րոպե աշխարհում արտադրվում է նոր մեքենա, իսկ մեկ տարում մեքենաները խլում են 3000 մարդու կյանք: Առանց մեքենայի համաշխարհային օրը նշվում է 1998 թվականից, այսօր արդեն աշխարհի 35 երկրի ավելի քան
Առաջնության վերջնամասում դիրքերը մի փոքր բարելավել են
Հայաստանցի Մարիա Գեւորգյանը բավականին հաջող է հանդես գալիս Խոջաելիում ընթացող շախմատի U 20 աշխարհի առաջնությունում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպեը ութ տուրից հետո 5,0 միավորով 77 մասնակիցների հետ մրցապայքարում ընթանում է 22-րդ հորիզոնականում: Պայքարի վերջնամասում դիրքերը որոշ չափով բարելավել է տղաների առաջնության մասնակից, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը իներորդ տուրից առաջ 5,5 միավորով բարձրացել է 18-րդ տեղ: Միջազգային
Էլինա Դանիելյանը նահանջեց վերջին հորիզոնական
Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Տաշքենդում անհաջող է հանդես գալիս կանաց «Grand Prix» մրցաշարում: Խաղացված չորս տուրերում նա կրել է երկու պարտություն, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի. վերջինը երեկ՝ բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի հետ, եւ մրցաշարային աղյուսակում մեկ միավորով վերջին հորիզոնականում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունը
Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների համատեղ առաջնությունը: Հայաստանը մրցաշարում ընդհանուր առմամբ ներկայացնում են ութ ծանրորդներ: Մեր մարզիկներից առաջինն ասպարեզ մտնելու է 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նա հանդես է գալիս մինչեւ 20 տարեկան տղաների առաջնությունում եւ դատելով նրեկայացրած նախնական հայտից՝ ասսօր մրցանակային բարձր տեղի
Եվգենյա Դոլուխանովան վերջին տուրից առաջ երկրորդն է
Կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որ վերջերս վերադարձել է Ուկրաինայի շախմատի ֆեդերացիա, Դնեպրոպետրովսկում ընթացող «Դնեպրոպետրովսկի աշուն 2013» շամատի փառատոնում եզրափակիչ տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Մրցաշարին մասնակցող Ալինա Բալայանը՝ Ռուսաստանից, 3,0 միավորով զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գորիսի քաղաքապետ. Ես չեմ կարող ասել՝ արդարացի էր, թե ոչ
Հատված Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի` NEWS.am-ին տված հարզազրույցից Նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին տեսե՞լ եք, ուրախացե՞լ եք, որ որդին եւ թիկնապահը ազատ են արձակվել: Միանշանակ, մի քիչ առաջ զանգեցի պարոն Խաչատրյանին, շնորհավորեցի իր անկախության տոնը, ես ակտիվ կապի մեջ եմ իր հետ: Իսկ ազատ արձակվելուց հետո գնացել ու տեսե՞լ եք իրեն, որդուն, թիկնապահին, աչքալուսանք տվե՞լ եք:
Ինքնասպանության փորձը կանխվել է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.11-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Գ.Նժդեհի հրապարակի արգելապատնեշից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությանը: Փրկարարները կանխել են Ն. Շ-ի (ծնվ. 1958թ.) ինքնասպանության փորձը: ԱԻՆ
Փարիզում անցկացվում է կանաչապատման փառատոն
Սեպտեմբերի 21-ին եւ 22-ին Փարիզում կազմակերպվում է կանաչապատման փառատոն, որի ժամանակ տարբեր շրջաններ ներկայացնելու են կանաչապատման իրենց փորձը: Կցուցադրվի 150 «այգի», այդ թվում` 1,3 կմ երկարությամբ` բիոմիջանցք: Փառատոնին մասնակցում է 21 կազմակերպություն:
Արամ Մանուկյան. «Սերժակերպ ու ռոբատեսակներ, պայքարելով անկախության դեմ, տոն են նշում»
GALA.TV. Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր նշել են անկախության տոնը՝ կազմակերպելով տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Միջոցառման ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ուղերձ է հղել ներկաներին: «Շատ սերունդներ, շատ ազգեր են պայքարել անկախության համար, շատ ազգեր հալվել-մաշվել են էդ ճանապարհին, մեր սերունդը բախտավոր է, մենք երջանիկ
Ի՞նչ են խոսել Վարդան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը` Ամենափրկիչ եկեղեցու ներսում
Ինչպես հայտնի է երեկ Սերժ Սարգսյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ամենափրկիչ եկեղեցու փակ մուտքից դուրս գալով, կտրել էր նախագահի ճանապարհը` նրան իր կողմից կառուցվող ու գրեթե ավարտին հասցվող եկեղեցին ցույց տալու հրավերք անելով: Նախագահը բնականաբար ընդունել էր նախկին պաշտոնյայի հրավերը ու 10 րոպե շարունակ առանձնազրույց էր տեղի ունեցել այս երկուսի միջեւ: Ինչպես
Մետրոպոլիտենում բացվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը (ֆոտոշարք)
Այսօր «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում Երեւանի մետրոպոլիտենի 5 կայարանում բացվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացված է 180 նկար` 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին կեսի Երեւանը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Լուսանկարներում ներկայացված են երեւանյան փողոցներ, հասարակական, վարչական նշանակության եւ անձնական օգտագործման կառույցներ: ՀՀ մշակույթի փոխնախարար
Վաղը Արսեն Ջուլֆալակյանի երկրորդ մրցակիցը, հավանաբար, Ռոման Վլասովն է լինելու
Քիչ առաջ Բուդապեշտում հայտնի դարձան Արսեն Ջուլֆալակյանի (74) եւ Վաչիկ Եղիազարյանի (120) վաղվա մրցակիցները: 74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում հանդիպելու է ավստրիացի Ֆլորիան Մարշալի հետ: Հաջողության հասնելու դեպքում մեր ըմբիշի մրցակիցը երկրորդ մրցափուլում լինելու է վերջին տարիների նրա գլխավոր հակառակորդ Ռոման Վլասով (Ռուսաստան) եւ Ալվին Ալմենդրա (Պանամա) զույգի հաղթողը: Վաչիկ Եղիազարյանը 120
Հայտնաբերվել է դի
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Երանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել Հ. Մ.-ի
Ոստիկանության գնդապետը օրինախախտ է
shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես է «Toyota Corolla» մակնիշի 05 ՏՕ 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Մաշտոց պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ընկած հատվածում, երթևեկում առանց ամրագոտու: Երբ Ճանապարհային ոստիկանը նկատեց, որ այդ ամենը նկարահանվում է՝ վարորդին կանգնեցրեց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ոստիկանության քննչական գլխավոր վարչության
Крымские Новости. Աշխարհի լավագույն թիկնապահների մրցույթում նաեւ հայեր կան
Այսօր Յալթայում մեկնարկում է թիկնապահների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայերը: Հայտնում է «Կրիմսկիե նովոստի» լրատվականը: Բացի Հայաստանից՝ առաջնությանը մասնակցում են եւս 28 թիմեր, այդ թվում՝ Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, ԱՄՆ-ն, Իսրայելը, Բուլղարիան, Ռումինիան: «Ո՞վ է թիկնապահը: Նա պետք է օժտված լինի բազմաթիվ հատկանիշներով: Ոչ միայն ֆիզիկական օգնություն ցուցաբերի, այլեւ
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին: ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, նստաշրջանի նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝
Prima Media. Հայրենիք գալու համար հայը ի վերջո մուծել է 120 հազար ռուբլի պարտքը
Հանուն Հայաստան գալու Պրիմորիեի բնակիչը ծածկել է իր 120 հազար ռուբլի պարտքը: Հայտնում է «Պրիմա Մեդիա» լրատվականը՝ նշելով, որ հայը պարտքը վերցրել էր կոմունալ ծառայությունների համար: Հարկադիր կատարողները հայազգի տղամարդու առջև «փակել էին սահմանը»: Երկար ժամանակ նա թաքնվում էր հարկադիր կատարողներից, նրան չէին կարողանում հայտնաբերել, քանի որ նա բացակայում էր իր գրանցված վայրից: Դատական կատարածուի
Արթուր Ալեքսանյանը եզրափակչում պայքարելու է աշխարհի ոսկու համար
Հայաստանցի 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր մոտ երկու ժամից Բուդապեշտում կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Art Daily. Բրիտանացին Յուսուֆ Քարշի երկու լուսանկար է հայտնաբերել
Բրիտանացի Սյուզան Քոքսն իր հանգուցյալ հոր տան պահարանում Յուսուֆ Քարշի ստորագրությամբ երկու լուսանկար է գտել, որոնցից մեկը Ուինսթոն Չերչիլի դիմանկարն է, մյուսը՝ գեներալ Ջոն Պերշինգի: Նա նաև գտել է Յուսուֆ Քարշի և իր հոր՝ Դեյվիդ Պ. Հաուսմանի նամակագրությունները: Հայտնում է «Արթ Դեյլի» պարբերականը: Քոքսն ու նրա մերձավորները լուսանկարները նվիրաբերել են «Փոլք» արվեստի թանգարանին: Քոքսը մոռացել
Կոչ ԱՄՆ-ի Սպիտակ տանը՝ քննադատելու Ալիեւի հակահայկական արտահայտությունները
Amerikayidzayn.com. Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հորդորել է նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի առաջնորդի կողմից կրկին արտահայտված պատերազմի սպառնալիքները, էթնիկ զտումների մեծարումները եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ուղղված գովասանքի խոսքերը: «Բարձրաձայնելով ամերիկահայերի զայրույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական վերջին խոսքերը՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հորդորել է նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձը տարածել է ՀՀ նախագահի աշխատակազմը: *** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ,
«Կանաչ» քայլերթ` նվիրված Հայաստանի անկախության օրվան
Ecolur.org. Սույն թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի կունենա «կանաչ» քայլերթ` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության օրվան: Քայլերթը կմեկնարկի Գլենդելի քաղաքապետարանի դիմացից և կավարտվի է Վերդուգո զբոսայգում: Նախաձեռնությունը «Կանաչ Հայաստան» հասարակական կազմարեպությանն է, որը ստեղծվել է Հարավային Կալիֆորնիայի հայ բնապահպան-ակտիվիստների կողմից: Քայլքը մոտավորապես մեկ մղոն է և կտևի մեկ ժամ: Քայլերթի մասնակիցները
Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնությունում գերազանց հաղթանակ տարան
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գերազանց մեկնարկեցին: Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակչում անչափ ծանր պայքարում 3:1 հաշվով հաղթեց իրանցի շատ ուժեղ ըմբիշ Մահդի Աբբաս Ալիարիֆեյզաբադին եւ հաջորդ փուլում հանդիպելու է բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւի հետ, իսկ Մաքսիմ Մանուկյանից ընդամենը վայրկյաններ պահանջվեցին բացահայտ՝ 9:0 հաշվով առավելության հասնելու Եգիպտոսի ներկայացուցիչ
Ռուսաստանը չի՞ ճանաչում մեր բուհերը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի սեպտեմբերի 19-ի` 1694-P կարգադրության համաձայն հաստատվել է օտարերկրյա բարձրագույն ուսումնական այն հաստատությունների ցանկը` որոնց տված ավարտական վկայականը, դիպլոմը ճանաչվում է ՌԴ տարածքում: Ցանկում կա ավելի քան 200 բուհ` բրիտանական, ամերիկյան, գերմանական, իսպանական, ճապոնական, ֆրանսիական եւ այլն: Հայկական ոչ մի բուհ ցանկում չկա:
Բժիշկներին արգելել են փարաջա կրել
Միացյալ թագավորության մահմեդական բնակչությանը դեռ կարելի է մահմեդական կնոջ դասական հագուստ` փարաջա, կրել, իսկ բժիշկներին` արդեն` ոչ: Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, ուր աշխատակազմը հիմնականում մահմեդական կանայք են, տնօրենը կարգադրել է փարաջա չկրել եւ հիվանդի հետ շփվել բաց դեմքով: Երկրի կառավարությունը ասել է, որ համամիտ է տնօրենի հետ: Բրիտանական աղբյուրները նշում են, որ երկրում անցկացված հարցման համաձայնմ,
Խոսքի մշակույթ` զինվորներին
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մշակույթի վարչության որոշամբ, բանակում եւ զինված ուժերում կուսումնասիրեն խոսքի մշակույթ եւ «Հավերժի մասին» առարկան: Հատուկ դրա համար երեք հատորանոց դասագիրք է թողարկվել: Ըստ վարչության պետ Անտոն Գուբանկովի, բանակում իհարկե հայհոյախոսություն կա, բայց ոչ այն ծավալներով, որի մասին խոսում են բանակից դուրս: Սրանից առաջ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարգադրել էր զինվորներին սովորեցնել
Վլադիմիր Գասպարյան. Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում
GALA.TV. Այսօր Եռաբլուրում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է իր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ասել է. «Նախ եւ առաջ ես գտնում եմ, որ գերտերությունները միշտ ունենում են իրենց շահերը, եւ այս օրինակը բացառություն չէ: Գերտերությունների պարագայում մենք ընդամենը մի համեստ պետություն ենք, եւ եթե նայենք մարդկային ռեսուրսները, մեծ տնտեսություն, զինված ուժեր, մենք զիջում ենք,


















































