Օրվա լրահոսը

Ո՞վ կորոշի, թե որ պատգամավորի ելույթը հեռարձակվի Հ1-ով. (Տեսանյութ)

Սեպտեմբերի 12-ին, երբ Ազգային ժողովում լսվում էր Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի՝ ՀՀՌԽ-ի 2012 թվականի գործունեության հաղորդումը, ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանին «Խորհրդարանական ժամ» հաղորդման մասին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Պարոն Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ «Խորհրդարանական ժամով» ցուցադրվում է ԱԺ հայտարարությունների կամ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչած հարցերի եւ հայտարարությունների ծաղկաքաղ, ընտրվում է

Ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ

Սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի եւ Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչները: ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 22-ամյա ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները: Ողջույնի խոսքով հանդես է եկել

ՀՀ-ում առկա են անհրաժեշտ գործիքակազմ ու լծակներ․ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի  սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների պատճառ դարձավ։ Վերոնշյալ հրամանն արձակվել է

Քաղաքացիները դեռ չեն կողմնորոշվել՝ անկախությունը բարիք է, թե չարիք. (Տեսանյութ)

1991թ․ սեպտեմբերի 21-ին խորհրդարանի որոշմամբ Հայաստանում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Հայաստանի բնակչության մեծամասնությունը՝ 94.3%-ը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն և անկախանալուն: Այդպիսով՝ 1991թ․ սեպտեմբերի 23-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Անկախության օրվան ընդառաջ Երևանի փողոցներում արված հարցման միջոցով փորձեցինք ճշտել, եթե հանրաքվեն անցկացվեր այսօր՝ հանրաքվեից 22 տարի անց, այս անգամ Հայաստանի բնակչությունը ինչպե՞ս կքվեարկեր: Հարցված

Ինչո՞ւ են նախագահի անվտանգության աշխատակիցները այդքան կոպիտ լրագրողների հետ

Աշխարհահռչակ ռոք երաժիշտներ Իեն Գիլանի, Ջոնի Դինի, բարերար Էդվարդ Մարտիգյանի և այլոց ջանքերով կառուցված Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը այսօր մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն մինչ նախագահի ժամանելը, նրա անվտանգության աշխատակիցներից մեկը (տես լուսանկարում, ձեռքը պարզած անձն է) գոռում էր օպերատորների ու լրագրողների վրա `պահանջելով կանգնել մայթի վրա ու ճանապարհը

Reuters. Ադրբեջանը գազի նոր պայմանագրեր է ստորագրել Եվրոպայի հետ` ի հեճուկս Ռուսաստանի

Ադրբեջանը գազ մատակարարելու պայմանագրեր է ստորագրել եվրոպական գնորդների հետ՝ առաջարկելով այլընտրանքային աղբյուր տասնամյակներ տևող ռուսական մատակարարմանը: Հաղորդում է «Ռոյթերս» լրատվականը: Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական «Սոկար» ընկերությունը հայտնել է, որ Շահ Դենիզ II նախագծից գազ են գնելու «Shell» (Նիդերլանդներ), «Bulgargas», «Gas Natural Fenosa» (Իսպանիա), «DEPA» (Հունաստան), «E.ON» (Գերմանիա), «GDF Suez» (Ֆրանսիա), «Hera Trading», շվեցարական «AXPO» և իտալական

Նոր վիճաբանություն՝ ՀՀՇ-ի շուրջ. ովքե՞ր իրավունք ունեն եւ ովքեր չունեն խոսելու ՀՀՇ-ի անունից

Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության եւ պատմական անցյալի մասն է կազմում:

Գեորգի Վանյանը միջոցներ է ձեռնարկում Ալլահվերդի Փելենգովին հանդիպելու համար

Փելենգովի հարցը` Թեքալիում առաջիկա հանդիպման օրակարգում

«Մաքսային միությունից ՌԴ-ն շուտով դուրս կգա, կմնա միայն փչացած Հայաստանը». Պարույր Հայրիկյան

Այսօր ոչ թե անկախության, այլ ինքնորոշման օր է»,- Ազատության հրապարակում համատեղ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Նրանք ովքեր այս օրը կոչում են անկախության օր, մի փոքր խեղել են, եթե կոչեին ինքնորոշման օր, ապա այլևս լևոնորոշման, սերժորոշման, ռոբերտորոշման տեղ չէր մնա: Մենք գիտենք, որ հայ ժողովրդի անկախության օրը սկսվում է Հայկի ու Բելի կռվից:

Սուրիկ Խաչատրյանը շարունակում է ապրել անխռով, բայց…

Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը շնորհավորեց ՀՀ անկախության առթիվ, ապա նկատեց, որ շատերը անկախության շնորհավորանքներին ծաղրով են վերաբերվում: «Գիտենք, որ մեր երազած անկախությունը չէ սա, բայց հետ եմ ուզում գնալ պատերազմի տարիներ, երբ պայքարում էինք Հայաստանի եւ Արցախի անկախության համար եւ հաղթեցինք այդ պատերազմում: Ամենաանկախ մարդն էինք, զինվորն ամենաանկախ մարդն էր, հիմա վերադառնամ այսօրվան:

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում երևանյան հանգստի գոտիների շարքը համալրվեց ևս երկուսով: Դավթաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորակառույց պուրակները: Տարիներ շարունակ սրճարանի վերածված շուրջ 3200 քմ տարածքի փոխարեն այսօր  Դավթաշենի առաջին թաղամասի 37 և 38 շենքերի բակում բնակիչների տնօրինմանն է հանձնվում նստարաններով, զրուցարաններով,

«Մեր պետականությունը վտանգի տակ է». Րաֆֆի Հովհաննիսյան

Քիչ առաջ  Ազատության հրապարակում սկսվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կազմակերպած համատեղ հանրահավաքը: «Մենք այսօր` սեպտեմբերի քսանմեկի նախաշեմին եկել ենք տարբեր անկյուններից` գյուղից, քաղաքից, մտավորական և քաղաքացի, որդեկորույս զինվորի ծնող, պայքարող ակտիվիստ երիտասարդ և ազատամարտիկ` ասելու համար, որ մեր պետականությունը, որը վաղը իր վերականգման քսաներկուերորդ ամյակը կնշի` վտանգի տակ է»,-այս

ԱՄՆ կողմից կիրառված սահմանափակումներին ի պատասխան

Ի պատասխան ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում տեղ գտած և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հաղորդագրություններին՝ հայտնում ենք, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության և 6 ամիս պիտանիության ժամկետով: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ և չի իրացվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հույսի Ավան թաղամաս: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների: Դավթաշենի 10-րդ փողոցի գերեզմանատան մուտքի մոտ գտնվող տնակում ապրող Հակոբ Դալլաքյանի և Դավթաշենի 4-րդ թաղամասի 1 ա հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Գեորգի Կոջամանյանի ընտանիքներն այսուհետ կբնակվեն Հույսի Ավան թաղամասի

Տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկումների արդյունքում որոշվեց առաջին հերթին հետագա կոնկրետ քննարկումների առարկա դարձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նշանակության հետևյալ հիմնահարցերը. 1.  իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը, 2. մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման

ՀՀ ԿԳՆ-ն արձագանքում է հրապարակային հարցմանը

Ի պատասխան «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված հրապարակային հարցման` առաջին դասարանցիների «Մաթեմատիկայի» դասագրքերով ապահովված չլինելու վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ 2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձևավորվել է ըստ Երևանի քաղաքապետարանից

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում: 1976թ. հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ.

Վարդան Ղուկասյանը, Սերժ Սարգսյանն ու նրա`«Առա՜ջ` դեպի առանց տնակների Գյումրի» կարգախոսը. (Ֆոտոշարք)

Աշխարհահռչակ ռոք երաժիշտներ Իեն Գիլանի ու Ջոն Դինի հետ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքը բացելու, ինչպես նաև արվեստների ու արհեստների առաջին փառատոնին մասնակցելու համար Գյումրի էր եկել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս այցը հետաքրքիր էր նրանով, որ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ, նախագահական ընտրություններից հետո ոտք չէր դրել իրեն ձայն չտված ու նախագահ

Հովսեփ Խուրշուդյան. «Մեր անվտանգությունը երբեք այսքան վտանգված չի եղել, քան հիմա»

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում չբացառեց, որ վաղը հնարավոր է նշենք անկախության վերջին տոնը. «Ոչինչ  չի բացառվում: Կարող է Ռուսաստանում Պուտինն արթնանա եւ որոշի, որ ժամանակն է Հայաստանն արդեն ռուբլու գոտի մտնի, ժամանակն է, որ այստեղ ավելի մեծ թափով գրասենյակներ գործեն, որոնք մեր հայրենակիցներին կտանեն ալթայներում աշխատացնելու: Ռուսաստանը, գիտեք, աշխատուժի կարիք

Աշխարհի ամենաթանկ ստորագրությունները

1. Վիլյամ Շեքսպիրի ստորագրությունը- 5.000.000 դոլար: 2. Ջոն Լենոնի ստորագրությունը – 850.000 դոլար: 3. Ջո Դի Մաջիոյի և Մերլին Մոնրոյի ստորագրությունը – 191 200 դոլար: 4. Ալբերտ Էյնշտեյնի ստորագրությունը- 74 324 դոլար: .5. Ջիմի Հենդրիքսի Ստորագրությունը – 64 000 դոլար:    Պատրաստեց՝ Անդրանիկ Ջալալյանը  

Hurriyet. «Զիրվե»-ն բանալի է Հրանտ Դինքի գործի համար. փաստաբան

Ոչ վաղ անցյալում Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունների բացահայտումը լույս կսփռի պետության թաքնված կետերի վրա, «Հյուրիեթ» թերթին ասել է Մալաթիայի «Զիրվե» հրատարակչության փաստաբան Էրդալ Դողանը, որը նաև եղել է Հրանտ Դինքի գործի փաստաբանը: Դողանն ասել է, որ «Զիրվե»-ի դատավարությունն առանքայինն է, որը կարող է բացահայտել Թուրքիայի 60 տարվա թաքնված պատմությունը: ««Զիրվե» հրատարակչության գործի բացահայտման դեպքում կերևա

ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 7 նյութ ուղարկվել է քննչական մարմիններ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 2013թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ 7 նյութ ուղարկվել է քննչական մարմիններին, որոնցից 6-ը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, իսկ մեկը` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ

Լեւոն Զուրաբյան. «Ես կխնդրեի այդքան հեշտ մեր անկախությունը չթաղել»

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է անկախության վաղվա տոնը լինի վերջինը, որ մենք կնշենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն եւ Եվրասիական միություն: Նա պատասխանեց. «Ես կխնդրեի այդքան հեշտ մեր անկախությունը չթաղել: Ես ընդհանրապես համարում եմ, որ մի քիչ չափազանցված են բոլոր այդ պնդումները: Անկախությունը խաղալիք չի, որը կարող

Ինչու՞ են տղամարդիկ ժամադրության հասնում ավելի շուտ, քան նշանակված ժամը. Ի՞նչ են ցանկանում իմանալ կանայք տղամարդկանց մասին

Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք, թե  ինչ չգիտեն տղաներն աղջիկների մասին, որ կուզենային իմանալ, այժմ խոսում ենք ճիշտ հակառակ երևույթի մասին: Ինչու՞ են տղամարդիկ ժամադրության հասնում  ավելի շուտ, քան նշանակված ժամը: Արդյո՞ք տղամարդիկ չեն հոգնում աչքները տասն անելուց, երբ քայլում են իրենց ընկերուհիների հետ, որ հանկարծ  նրանց ոչ մի տղա չնայի: Շատ տղամարդիկ իրենց ընկերուհիներին դիմում

Արտաշես Գեղամյան. Եվրասիական Միությունը մեր ապագան է

Արտաշես Գեղամյան. Եվրասիական Միությունը մեր ապագան է Սեպտեմբեր 20, 2013 | Նորություններ Արտաշես Գեղամյանը Մաքսային Միությանը անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելով գրում է. « Խորհուրդ եմ տալիս Ձեզ Հայաստանի Ազգային գրադարանից վերցնել և ընթերցել վերջին տարիներին հրապարակված իմ հեղինակած հետևյալ գրքերը – Ապագային ընդառաջ – Եվրասիական Միությունը մեր ապագան է – Եվրասիական Միությունը անկախ Հայաստանի

Զուրաբյանը՝ Բագրատյանին. «Բայց ինքը ե՞րբ է եկել ՀԱԿ խմբակցության նիստերին, որ մի հատ էլ տեսնի՝ կա՞, թե՞ չկա»

Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՀԱԿ խմբակցություն այլեւս չկա, 7 հոգին կան, բայց այդ քաղաքական ուժը վերացել է, հետեւաբար վերացել է նաեւ խմբակցությունը:  Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առարկեց Հրանտ Բագրատյանի պնդմանը. «Բայց ինքը ե՞րբ է եկել ՀԱԿ խմբակցության նիստերին, որ մի

Ալեքսանդր Արզումանյանը կտրականապես դեմ է Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության վերաբերյալ արտահայտելով իր կարծիքը գրում է. «Հայտնում եմ, որ ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կողմից կազմավորված Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, քանզի այդ Միության կանոնադրությունը նախատեսում է առևտրատնտեսական հարցերում Միության կառավարման վերպետական կառույց, ինչը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը և ակնհայտ

Նաիրա Զոհրաբյանը ունի անձնական հստակ համոզմունք, բայց սպառիչ պատասխան դեռևս չունի

Մաքսային Միության Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելով Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Ձեր հարցին ես, որպես պատգամավոր և որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ սպառիչ պատասխան տալ միայն այն ժամանակ, երբ մեզ կտրամադրվի Մաքսային Միությանն անդամակցելու ողջ իրավական փաթեթը: Իսկ խոսել գործընթացի մասին, որը դեռ միայն քաղաքական հայտարարության մակարդակով է արվել, թույլ տվեք ձեռնպահ մնալ:

Դատարանը մերժել է միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցու փաստաբանների միջնորդությունը

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, մերժել է միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցու փաստաբանների` դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը: Առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցի Արտակ Գինոսյանի փաստաբաններ Գագիկ Սարդարյանն ու Արտակ Ոսկանյանը միջնորդություն էին ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերսկսել շուրջ մեկուկես տարի տեւող եւ ավարտին մոտեցած դատաքննությունը:

Դեռ նո՞ր պետք է Մաքսային միությանն անդամակցելու մասին հարցում անեն հանրության շրջանում

«Դեռ այդպիսի հարցում չեմ արել, գումար եմ ման գալիս, որ մի հանրապետական հարցում անեմ»,-Aravot.am-ի հարցին` Մաքսային միությանը միանալու թեմայով հարցում կատարե՞լ է հայ հասարակության շրջանում, այսպես պատասխանեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Մեզ հետ զրույցում սոցիոլոգը վստահեցրեց, թե հասարակության մեծամասնությունը կողմ է Մաքսային միության անդամագրմանը ու մանրամասնեց. «Հատկապես կողմ է Մաքսային միությանը միջին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031