Օրվա լրահոսը

Երեխաների եւ պարուհիների «համագործակցությունը» (ֆոտո)

Իսպանիայի Օվեդո քաղաքում մեծ տոնական «Քաղաքի օր» միջոցառմանը մասնակցել են նաեւ Բոլիվիայից եկած պարուհիներ: Reuters գործակալության տարածած այս լուսանկարը  անմեղ երեխաների ու պարուհիների «արդյունավետ համագործակցության» վկայություն է:  

Ֆրանկֆուրտի ավտոցուցադրությունը լուսանկարներով

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում բացվել է հոբելյանական 65-րդ ավտոցուցադրությունը: Ներկայացված է ավելի քան 100 նոր մեքենա: Հայտնի ընկերությունների պակաս չկա`Renaul, Kia Cadillac, Lexus, Subaru, BMW, Mersedes, Volkswagen,  Peugeot եւ այլն: Համացանցը հեղեղված է ներկայացված մեքենաների լուսանկարներով:

Արսեն Ջուլֆալակյանը երկրորդ բրոնզը բերեց Հայաստանին

Գյումրեցի հունահռոմեական ըմբիշ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Բուդապեշտում արժանացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: Ռուս Ռոման Վլասովին պարտվելուց հետո, Արսենը սփոփիչ երեք գոտեմարտ անցկացրեց, վերջինը՝ դանիացի Մարկ Մադսենի հետ ու պարտության մատնելով նաեւ նրան՝ դարձավ բրոնզե մեդալակիր: Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը երեք մեդալ նվաճեց. մեկ արծաթե՝ Արթուր Ալեասանյան, երկու բրոնզե՝ Ռոման Ամոյան

«Ժառանգության» թեկնածուն վաղը կրկին Կապանի հրապարակում կհանդիպի կապանցի ընտրողներին

Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը վաղը նախատեսում է Կապանի մշակույթի տան հարակից հրապարակում երեկոյան ժամը 18-ին կրկին հանդիպում ունենալ կապանցի ընտրողներին: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում թեկնածուն այսօր հանդիպել է Կապանի տարածաշրջանի Գեղանուշ ու Գոմարան գյուղերի բնակիչներին, իսկ երեկ Կապանի  ծայրամասային Բեխ թաղամասում էր: Թեկնածուն նախատեսում

Ծխելն արգելվում է…կալանավայրում

Ինչպես նշում է բրիտանական BBC-ին, Բրիտանիայի կալանավայրերում արգելել են ծխելը: Ղեկավարությունը մտավախություն ունի, որ չծխող կալանավորները կարող են պասիվ ծխելու վնասների դիմաց փոխհատուցում պահանջել: Բրիտանիայի բանտերում ծխող է կալանավորների 80 տոկոսը` մոտ 85 հազար մարդ: Նրանց բոլորին կբաժանեն նիկոտինային կչպող ժապավեններ: Ծրագրի իրականացման համար առանձնացվել է մեկ տարի:

Շվեյցարիայում էլ արգելվեց փարաջա կրելը

Շվեյցարիայի հարավում գտնվող Տիչինո իտալախոս կանտոնում արգելվել է դեմքը փակող-ծածկող հագուստ` փարաջա կրելը, տեղեկացնում է  France-Presse գործակալությունը: Աղբյուրի համաձայն, տեղի իշխանության սահմանած նոր կարգում փարաջա բառը հիշատակված չէ, սակայն, նշված է, որ հանրային վայրերում արգելվում է դեմքը ծածկող հագուստ կրել: Տիչինոն երկրի առաջին դաշնային միավորն է, որը նման արգելք է սահմանում: Հարցման համաձայն, նոր կարգին

Die Welt. Ռուսաստանը կդառնա Մերձավոր Արեւելքի բոլոր սրիկաների ապաստան

Գերմանական Die Welt պարբերականը Սիրիայի ճնգաժամի եւ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին վերլուծություն է հրապարակել, ուր նկատում է, որ Ռուսաստանը նորից ազդեցություն ունի Մերձավոր Արեւելքում: Վերլուծաբան Ժակ Շուստերը (Jacques Schuster) գրում է, որ ազդեցությունը էապես թուլացել էր 1973 թվականից, հիմա` վերականգնվում է: Վերլուծաբանի կարծիքով, Ռուսաստանը հաջողեց արգելել Սիրիային ԱՄՆ օդային հարվածներն ու դարձավ «Մերձավոր Արեւելքի

Արսեն Ջուլֆալակյանը կվիճարկի աշխարհի բրոնզը

74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերում երկրորդ հաղթանակը տարավ եւ քիչ ավելի ուշ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար կհանդիպի Դանիայի ներկայացուցիչ Մարկ Մեդսենի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արսեն Ջուլֆալակյանը չի ընկճվել

Այսօր աշխարհի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանին եւ Սասուն Ղամբարյանին հաղթած երկու ռուս ըմբիշներն էլ մտան եզրափակիչ ու երեկոյան պայքարելու են ոսկե մեդալների համար: Դա մեր մարզիկներին սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալների համար պայքարը շարունակելու հնարավորություն ընձեռեց: Սակայն 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանն այստեղ էլ պարտվեց: Դրա փոխարեն Արսեն Ջուլֆալակյանը արդեն մեկ հաղթանակ տոնել է եւ պատվանդանի 3-րդ

Յուրա Մովսիսյան. Հուսով եմ առաջիկայում նման խաղեր էլի կլինեն

Այսօր Մոսկվայում տեղի «Սպարտակը» 3:0 հաշվով հաղթել է տեղի ԲԿՄԱ-ին: Առաջին գոլի հեղինակ է դարձել մեր հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը: Խաղից հետո ИТАР-ТАСС գործակալությանը տված հարցազրույցում «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ասել է. «Հիանալի հաղթանակ: Խաղացել ենք այնպես, ինչպես ուզում էինք: Հուսով եմ առաջիկայում նման խաղեր էլի կլինեն: Ուրախ եմ, որ Օզբիլիսն

Հայաստանը Չինաստանին կօգնի սամբոն զարգացնել

2013թ. սեպտեմբերի 19-ից 21-ը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային փոքրամասնությունների համախմբման կոմիտեի սպորտի բաժնի պատվիրակությունը հյուրընկալվել է Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում եւ դպրոցի ղեկավարության ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի անդամների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել է ինչպես մարզադպրոցի, այնպես էլ ֆեդերացիայի աշխատանքների, հայ սամբիստների՝ միջազգային մրցասպարեզներում արձանագրած հաջողությունների հետ: Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ

Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների բրոնզե մեդալակիր

Տալլինում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանցի 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը կրտսեր տարիքային խմբում պոկում վարժությունում բարձրացրեց 104 կգ, հրումում՝ 137 կգ եւ երկամարտի 241 կիլոգրամով նվաճեց այդ տարիքային խմբի Եվրոպայի բրոնզե մեդալը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թիմը հաղթել է, երկրպագուները` ծեծել են

Այսօր Մոսկվայում տեղի «Սպարտակը» հանդիպել էր նույն քաղաքի ԲԿՄԱ-ին: «Սպարտակը» հաղթեց 3:0 հաշվով, առաջին գոլի հեղինակը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսն էր: Ինչպես հայտնում է Championat.com-ը խաղից հետո հաղթած թիմի երկրպագուները հարձակվել են պարտված թիմի երկրպագուների վրա, նրանց վրա նետել տարբեր իրեր: Մի շարք ֆանատներ տեղափոխվել են հիվանդանոց: «Սպարտակն» ու ԲԿՄԱ-ն հին հակառակորդներ

Ռուսաստանի արգելքը հայ ըմբիշների համար առայժմ անհաղթահարելի է

Հայաստանցի հունահռոմեական ըմբիշներ, 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը եւ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Բուդապեշտում այսօր ավարտվող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում պարտվեցին: Մեր երկու ըմբիշներն էլ չկարողացան հաղթել Ռուսաստանի պատնեշը: Սասունը տանուլ տվեց Իսլամ Ալիեւին, իսկ Արսենը՝ Ռոման Վլասովին, որի հետ նրա գոտեմարտերը ոչ մի կերպ չեն ստացվում: Եթե ռուսները մտնեն եզրափակիչ, ապա մեր երկու

Աշխարհի ամենափոքր անապատը գտնվում է Կանադայում

Կանադայի Կարկրոս քաղաքի մոտակայքում է գտնվում երկրագնդի ամենափոքր անապատը: Վերջինիս մակերեսը կազմում է ընդամենը 2.5 քառակուսի կիլոմետր: Cola-Cola-ն իր արտադրման սկզբնական շրջանում բոլորովին չեր փայլում հաջողությամբ: Ներկայիս ամենաշատ վաճառվող ըմպելիքներից մեկը ժամանակին սպառվում էր օրական առավելագույնը 9 շիշ չափաքանակով: Արտադրման առաջին տարում Coca-Cola-ն  վաճառեց ընդամենը 50 դոլարի ըմպելիք:              

Բաց նամակ. Պահանջում ենք ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյանին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին   Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 22:30-ին իր տնից առևանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20.09.2013 թ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի

«Դուխով, այսօր քո օրն ա, դու ամուսնանում ես». Ամուսնացած տղամարդու ուշացած սիրո պատմությունը

Արսենը նշանված էր արդեն, երբ հասկացավ, որ սիրում է  ուրիշին, առանց որի այլևս չի կարող ապրել: Նարինեի հետ ծանոթացել է  ընդհանուր բարեկամներից մեկի հարսանիքի ժամանակ: Նա խաչեղբայրն էր, աղջիկը՝ հարսնաքույրը: Հարսանյաց արարողությունը սկիզբ դրեց նրանց ծանոթությանը, անընդհատ հյուրընկալություններ և այլն. «Ինձ հետ մի բան էր կատարվում, որն անբացատրելի էր, ոչ մի աղջկա նկատմամբ այդպիսի բան

Սասուն Ղամբարյանի երկրորդ մրցակիցը ռուսաստանցի է

Աշխարհի առաջնության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը 1/8 եզրափակչում հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Ալիեւի հետ:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց եւ սպասում է Ռոման Վլասովին

Հայաստանցի 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Բուդապեշտում ընթացող ունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում առանց լուրջ դժվարության 1-ին մրցափուլում 8:0 բացահայտ առավելությամբ պարտության մատնեց ավստրիացի  Ֆլորիան Մարշլին եւ 1/8 եզրափակչում ուժերը չափելու է իր վաղեմի ու սկզբունքային մրցակից ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Խաղաղության աղոթք եւ հոգեհանգիստ Սիրիայում զոհված քրիստոնյաների համար

Սեպտեմբերի 22-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության աղոթք Սիրիայի եւ հոգեհանգստյան պաշտոն Սիրիայում զոհված բազում քրիստոնյաների համար: Մինչ արարողության սկսվելը, ներկա գտնվող հավատացյալներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մասնավորաբար ընդգծեց, որ Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ

Սասուն Ղամբարյանն սկսեց հաղթանակով, իսկ Վաչիկ Եղիազարյանը պարտվեց

­ Բուդապեշտում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը մեկնարկային գոտեմարտի երկրորդ մրցափուլում միավորների 6:0 բացահայտ առավելությամբ հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Պլեմեն Պետրովին: Վաչիկ Եղիազարյանը 120  կգ քաշաում զիջեց գերմանացի Էդուարդ Պոպպին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արամ Առաջինը գալիս է

Առաջին անգամ են Մայր Աթոռի և Կիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսները միացյալ ժողով գումարելու

Աղջիկներ եւ գարեջուր կամ գարեջուր եւ աղջիկներ (ֆոտոշարք)

Գերմանիայի Մյունխեն քաղաքում (Բավարիա) բացվել է աշխարհում խոշորագույն գարեջրի փառատոնը` «Օկտոբերֆեստը»: Փառատոնը բացվում է արդեն 180-րդ անգամ: Գարեջրի փառատոնը աչքի է ընկնում ոչ միայն գարեջրի, այլ նաեւ` գեղեցիկ աղջիկների հաճելի առատությամբ: Տեղի լրատվամիջոցները տարածել են միջոցառման ուշագրավ պահերի լուսանկարները:  

Ավանակին անվանակոչել են նախարարի անունով

Եգիպտոսի հարավում ապրող մի ֆերմեր ավանակին տվել է երկրի պաշտպանության նախարարի անունը` Աբդել Ֆաթթահ աս-Սիսի, տեղեկացնում է Associated Press-ը: Ֆերմերը վստահ է, որ նախարարին շնորհ, պատիվ եւ հարգանք է մատուցել: Ֆերմեր Օմար Աբդուլ-Մաղդը, սակայն, ձերբակալվել է: Նա ավանակով զբոսնում էր քաղաքում, իսկ ավանակի գլխին զինվորական գլխարկ էր:  

Աշնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական աշունը

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գրինվիչի ժամանակով 20:44, Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցնում է հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, եւ քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով տեւում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն

50 եվրո տուգանք` մետրոյում համբուրվելու համար

Ինչպես հաղորդում են գերմանական աղբյուրները Ավստրայի մայրաքաղաք Վիեննայի իշխանությունները որոշել են 50 եվրո տուգանել բոլոր նրանց ովքեր մետրոյում կհամբուրվեն, կամ վագոնում հեռախոսով բարձր կխոսեն, կամ բարձր երաժշտություն կլսեն, կամ վագոն կմտնեն սուր հոտով բրդուջով: Այս ամենը մեկ արտահայտությամբ է ձեւակերպված` «Զգացմունքների բացահայտ ցուցադրություն»: Այս որոշմամբ բազում հարցեր են առաջանում` ով է որոշելու բրդուջի հոտի սրության

«Հարրի Փոթերը» կմարմնավորի Ֆրեդդի Մերկուրիին

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը հանրությանը հայտնի  է դարձել Հարրի Փոթերի դերով, կմարմնավորի լեգենդար «Queen» խմբի մենակատար Ֆրեդդի Մերկուրիին` խմբի մասին ժապավենում: Ըստ բրիտանական աղբյուրների, ֆիլմի նկարահանումները կարող են սկսվել 2014-ին: Դրանք պետք է սկսված լինեին դեռեւս 2010-ին, սակայն, մշտապես հետաձգվել են:

«Եվրատեսիլ 2014»-ի նոր կանոններից մինչև Լանա Խաչատրյանի ամուսնություն

«Առավոտ երիտասարդականը» շարունակում է ներկայացնել շոուբիզնեսյան ամենահետաքրքիր ու քննարկվող նորությունները: Փոխվել են «Եվրատեսիլ 2014» երգի -մրցույթի կանոնները: Կազմակերպիչները խստացրել են կանոնները եւ ավելացրել ժյուրիի «թափանցիկությունը», որը 50 տոկոսով ազդում է երկրների քվեարկության արդյունքների վրա, այս մասին լուրը տարածվել է մրցույթի պաշտոնական կայքում: Նոր կանոնների համաձայն, ժյուրիի անդամների անունները հայտարարվելու են մայիսի 1-ին: Բացի այդ, մրցույթի

Վլադիմիր Ժիրինովսկի. Պայքար, պայքար մինչեւ վերջ

Ռուսական HTB հեռուստաընկերության «Կենտրոնական հեռուստաընկերություն»` «Центральное телевидение», հաղորդման ժամանակ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ՌԴ նախագահի ընտրությանը մինչեւ 2036 թվականը: Ժիրինովսկին արդեն 5 անգամ նախագահի թեկնածու է եղել, իսկ 2036-ին կդառնա 90 տարեկան:  

«Երբ մեկը հարձակվի, դժվար թե ազգովի սկսենք համբուրվել». Եթե լիներ «Ազատագրվենք համբուրվելով» ակցիան

  Հայաստանի «համբույրակարոտ» քաղաքացիների՝ Հանրապետության Հրապարակում զանգվածային տոնական համբույրի երեկո կազմակերպելու ցանկությունը չեղյալ հայտարարվեց։ Մոտ մեկ շաբաթ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Ազատագրվենք համբուրվելով» խմբի հայտարարությունը, կարելի է ասել հայեցի ապրող ֆեյսբուքահայության համար «բում» էր։ Գրեթե բոլորի ֆեյսբուքյան պատերին միջոցառման մասին ինչ–որ մեկնաբանություններ կային։ «Սեպտեմբերի 21-ին պաշտպանենք մեր անկախությունը, լցնենք Հանրապետության հրապարակը համբույրով։ Գալիս ենք զույգերով կամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031