Օրվա լրահոսը

Բոստոնի մարաթոնի մղձավանջը

Միջոցառումը, որը խորհրդանշելու էր հաղթանակի համար մինչեւ վերջին պահը պայքարելու կամքը, առողջ ապրելակերպը եւ կենսուրախությունը, վերածվեց դժոխքի։ Բոստոնի մարաթոնի օրը տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւս 150 մարդ` մասնակիցներ, մարզասերներ եւ պարզապես պատահական անցորդներ։ Տուժածների թվում կան երեխաներ։ Երկու պայթյուն գրեթե միաժամանակ որոտացել է 42 կիլոմետրանոց

Paper Art (ֆոտոշարք)

Նկարիչ Փիթր Քալսընը սպիտակ թղթի հարթ շերտերը վերածում է եռաչափ նկարների ու քանդակների:                      IT TREND

ՍԴ-ն մերժեց ԱԺ ընդդիմությանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Քաղ. Երեւան      16 ապրիլի 2013թ. …Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի

ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը աջակցում են Երևանի կանաչապատմանը

Ավելի քան 420 ծառ է տնկվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, կառավարության, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության  կողմից ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Էյ Թի Փի» Բարեգործական հիմնադրամի («Հայաստան ծառատունկ» ծրագիր) կողմից Ավան վարչական շրջանում կազմակերպված ծառատունկի ժամանակ: Միջոցառմանն աջակցել է Ավան վարչական շրջանը:  Ծառատունկը կազմակերպվել էր Երկիր մոլորակի օրվա և Ջրային համագործակցության միջազգային տարվա

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները: Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի: Սա փաստ է, և այդ ձեռքբերումն արդյունք է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացրել եք

Վ. Գասպարյան. Ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի՝ ես կլարեմ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է Lragir.am-ի հարցերին Պարոն Գասպարյան, Ներսես Նազարյանը երկար տարիներ Երևանի ոստիկանապետն էր, ըստ տարածված տեղեկությունների՝ բավական ամուր «թիկունք» ուներ, ու չնայած նախորդ ոստիկանապետի հետ էլ լարված հարաբերությունների մեջ էր, բայց շարունակում էր պաշտոնավարել: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց երեկ պաշտոնանկ անել նրան: Չեմ կարծում, որ դրանք լուրջ խոսակցություններ են: Ես աշխատում եմ,

Արմեն Աշոտյանը պատասխանում է Աղվան Վարդանյանին

ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին որևէ կերպ հատուկ չենք տարբերակում մնացյալ ցուցակների առաջին համարներից , ուստի նպատակահարմար չենք համարում մեր մրցակիցների շարքում առանձնացնել որևէ մեկին:

Հենրիխ Մխիթարյանը «Չելսիում» կփոխարինի Ֆրենկ Լեմպարդին

Լոնդոնի «Չելսին» սկսել է ամենայն լրջությամբ հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանով: «Bleacherreport.com»-ը գրում է, որ հայ ֆուտբոլային աստղն ամենայն հավանականությամբ կփոխարինի «Կապույտների» առաջատար Ֆրենկ Լեմպարդին: «Հենրիխը ամենաշատն է նման Լեմպարդին բոլոր այն ֆուտբոլիստներից, որոնց «Չելսին» կարող է ձեռք բերել տրասֆերային այս շուկայում: Բայց, հասկանալի է, պահանջվող գնով», – գրում է

Աղվան Վարդանյանը պատասխանում է Աշոտ Մանուչարյանին

Նա վստահեցնում է, որ ՀՅԴ-ի հետեւից ժողովրդի մեծ հատված է գնալու «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասել էր, որ այսօր մեր երկրում կա 3 խոշոր ուժ՝ ՀԱԿ, Րաֆֆի Հովհաննիսյան եւ «Սարդարապատ»: Ըստ նրա, ժողովուրդը գնում է այս երեք ուժերի հետեւից, իսկ երբ լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ին չնշեցիք, արդյոք ոչ ոք ՀՅԴ-ի հետեւից չի՞ գնում՝ նա

Խոսրով Հարությունյան. Արմեն Երիցյանը կարող է հոյակապ նախարար լինել, բայց ոչ մի բանի պիտանի քաղաքապետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՕԵԿ քաղաքապետի թեկնածուի հաղթելու շանսերը բարձր է գնահատում, բայց միաժամանակ կարծում է` լավ նախարար լինելը դեռ չի նշանակում լավ քաղաքապետ էլ կլինի: «Ինքս Արմեն Երիցյանի վերաբերյալ խորը ակնածանք եմ տածում, որպես բանիմաց մարդու: Նույնիսկ տվյալ դեպքում նրա հավակնությունները չափից դուրս չէի համարի: Մեր աչքի առջեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը վերածվեց

Ապրես Զոհրաբյան. «Հայաստանում իշխանության են եկել ագահները»

Ճապոնացիները աղաչում էին հայերին Նուբարաշենի աղբանոցն իրենց տալ, բայց կոռուպցիան այնքան բարձր է, որ չտվեցին

«Ես անչափ ուրախ էի, որովհետև սիրում էի առաջին անգամ ու այդքան լուրջ». Անուշիկի սիրո պատմությունը

17-ամյա Անուշիկը շենքի բակում խաղում էր իր զարմուհու՝ 5-ամյա Միլենայի հետ, երբ հանդիպում է 20-ամյա Արթուրին: Վերջինս դեռ հեռվից երկար ժամանակ դիտում էր իրենց ու մերթընդմերթ ծիծաղում: Հետո մոտենում է և ասում. «Միլենչո, կլինի՞ ինձ էլ խաղացնեք»: Փոքրիկը, ով Անուշիկի խոսքով պաշտում էր Արթուրին (նա նրանց թաղամասից էր և երեխայի լավագույն ընկերներից), մեծ ուրախությամբ տղային

Նախկին պահնորդը պահվում է գողականների խցում եւ խոշտանգվում է

Ա. Խալոյանը մեղադրվել է այն բանի համար, որ 2012թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանապետի ընդունարանում վիճել էր ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի հետ եւ, ըստ գործի նյութերի, հայհոյել, բռնություն էր գործադրել, ձեռքերով հարվածել Մ. Հակոբյանին

Սամվել Բալասանյանը իր երկու ամսվա աշխատավարձը նվիրեց Մաշա Մնջոյանին

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր երկու ամսվա աշխատավարձը՝ մոտ 450 հազար դրամի չափով, նվիրեց «Հայաստանի ձայն» մրցույթում հաղթանակած գյումրեցի Մաշա Մնջոյանին: «Ե՞րբ ես գնում «Նովայա վալնա» մրցույթին, դուխով գնում ես ու հաղթում: Քեզ բալետ անողները շատ կլինեն, մենք բոլորս քեզ բալետ անող ենք», ասաց Գյումրու քաղաքապետը՝ ճանապարհ դնելով նորաթուխ երգչուհուն:

«Փորձը ցույց է տալիս, որ դիմորդը դժվարությունների է հանդիպում քննությունների ժամանակ». Գագիկ Մելիքյան

ԳԹԿ-ն պարբերաբար կկազմակերպի ցանկացած դիմորդի համար խորհրդատվություն, որը կլինի խմբերով, դպրոցների հայտերով, մարզերի կրթության վարչության պետերի հայտերով, մասնագետը տեղում կիրականացնի համապատասխան գործողություն

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հստակ էր. Մանվել Սարգսյան

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Մանվել Սարգսյանը անդրադառնալով ՀԱԿ-ի համագումարին, ասաց, որ պատահական չէ, որ իրենք հիմա են դա արել: «Փորձ կա ներկայացնել իշխանության դեմ կանգնած հիմնական ուժը, կարծես թե ընդդիմադիր տեղի կռիվ է գնում: ՀԱԿ-ը ամեն կերպ փորձում էր իր պոտենցիալը վերածել կուսակցության, ցույց տալու, թե իրենք են այն ուժը…»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով, թե Լեւոն

Խոսրով Հարությունյանը Մոսկվա մեկնելու Րաֆֆիի քայլը ընտրողին արհամարհելու լավագույն ձեւ է համարում

Նա նաեւ ասաց, որ հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանից, որովհետեւ հացադուլի կեսերից պարզվեց, որ նա ոչ թե հացադուլի, այլ ծոմապահության է դուրս եկել. «Որովհետեւ ինքս մոտեցել եմ հացադուլ հայտարարած քաղաքական գործչի, ոչ թե ծոմապահության մեջ գտնվող քաղաքացու: Որովհետեւ, կներեք, ես երբեք չէի մոտենա ծոմապահության մեջ գտնվող քաղաքացուն:

Ծառատունկ Էրեբունի հնավայրում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պատրաստվում է նշելու Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնին ընդառաջ մայրաքաղաքի Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում  իրականացվում են մաքրման ու խնամքի աշխատանքներ`  ՀՀ ՊՆ  զորամասերի աջակցությամբ: Այսօր Քանաքեռի կապի զորամասի 20 զինծառայողներ Էրեբունի հնավայրի հարակից տարածքում տնկել են 150 ծառեր, որոնց տնկիները տրամադրել էր  Երևանի քաղաքապետարանը: Աշխատանքների ավարտից հետո, ինչպես

Զորավոր գիրք՝ հզորագույն մարդու մասին

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպի առիթով Զորավոր-զորական գրքի հեղինակը, գլխավոր հերոսը, հենց գիրքը էնպես են եռյակված, շաղախված ու հունցված, որ ակամա փշաքաղվում ու կանչում ես՝ մարդ Աստծո, մինչեւ հիմա ո՞ւր էիք: Հեղինակը լրագրողի, հրապարակագրի, գրողի, խմբագրի տարի-աստիճաններով խորացած-բարձրացած, դեռ մանկությունից իր Կողբի բնության ու մարդու ներդաշնակությունն իր մեջ առած, Զիկատարի աչք-ականջը մտած, գրողի մենակությանը ձուլված Աշոտ

Երգչախմբի արտիստը գրան պրի է շահել

Նա հաղթել է վոկալիստների միջազգային մրցույթում  Հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչների առջեւ վաղուց բաց են նշանավոր համերգասրահների եւ օպերային թատրոնների դռները, որում իրենց դերակատարումն ունեն միջազգային մրցույթներում մեր երգիչների տարած  հաղթանակները: «Առավոտն» առաջին անգամ է արձանագրում փաստ, երբ միջազգային մրցույթում գրան պրի է շահում երգչախմբի արտիստը. օրերս Կոստաբրավայում (Իսպանիա) կայացած մրցույթում նման հաջողության է հասել Հ.

Որտեղ սեր, այնտեղ էլ մարմին

Ավստրիացի Ուլրիխ Զայդլն իր ֆիլմերով հանդերձ ներկա կլինի «Ոսկե ծիրանին» Սկանդալային կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլը (Ulrich Seidl) (լուսանկարում) այս տարի կմասնակցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Եվ ինչպես «Առավոտին» օրերս հայտնել էր փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու ոչ միայն նրա հայտնի եռերգությունը՝ («Դրախտ. Հույս», «Դրախտ. Հավատ» «Դրախտ. Սեր»), այլեւ հեղինակի ներկայությունը: Զայդլի այս երեք

«Դիմորդների թիվը քիչ է». Արա Իսպիրյան

«Ապրիլի 10-ին ավարտվում է ճշգրտման փուլը, ապրիլի 15-ին մեր վերջին դպրոցները ներկայացրել են ԳԹԿ ճշգրտման ցուցակները, իսկ մայիսի 5-ից հունիսի 1-ը բուհերը սկսելու են հայտերն ընդունել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտության եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը: Նրա պնդմամբ, այժմ մուտքագրման եւ բազավորման աշխատանքներ են տարվում, դրանից հետո շրջանավարտները բաժանվելու են

Թե ինչպես են նկարչին խաբել

Արսեն Աբրահամյանը 2007թ.  հարազատի բժշկական ծախսերը հոգալու համար ստիպված է եղել Արմեն Հարությունյանից պարտքով  գումար վերցնել 4 տոկոսով: Ինչպես ինքն է ասում՝ իրեն մոլորության մեջ գցելով,  որպես գրավի առարկա Պուշկինի 51/18 հասցեի արվեստանոցը նոտարի մոտ ձեւակերպել են առքուվաճառք՝ փոխառության պայմանագրի փոխարեն: Երբ Ա. Աբրահամյանը գիտակցել է սխալի հետեւանքները, դիմել է Ա. Հարությունյանին, ասելով, թե տարածքը

Վազգեն Ղազարյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու գործով

ՀՀ վարչական դատարանում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից՝ որպես պատասխանող կողմ, ներկա էր Ռուզաննա Պետրոսյանը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանում՝ նրա գործով ներկայացուցիչ Աշխեն Եսայանը միջնորդել էր, որպեսզի ՄՊԾ-ին պարտավորեցնեն ապահովելու պատասխանող կողմով: Դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը նշեց, որ Վազգենի փախստականի կարգավիճակի դադարեցման գործում ՄՊԾ-ն գործող

Ինչո՞ւ Վահան Հովհաննիսյանն ու Արծվիկ Մինասյանը չկան ՀՅԴ-ի ցուցակում

Աղվան Վարդանյանը բացատրում է, որ նրանք նույն թիմի անդամ են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը մշտապես ընդգծում է, որ իրենց ցուցակը միակն է, որտեղ գլխավորում է կուսակցության ղեկավար կազմը: Ուստի այսօր Aravot.am-ը «Սլաք» ակումբում պարոն Վարդանյանից հետաքրքրվեց՝ 2009-ին, երբ ցուցակը գխավորում էր Արծվիկ Մինասյանը, նշանակում է՝ այն

Սալահատակի փոխարեն ասֆալտ են փռում

Օրերս անցնում էի նախկինում Կրուպսկայայի, ներկայումս՝ Սոսեի անվան փողոցով, որտեղ ավելի քան 60 տարի առաջ տեղադրված բազալտե քարե սալահատակի վրա կատարվում էին ասֆալտ-բետոնե աշխատանքներ: Տասնյակ տարիների ընթացքում փողոցի համեմատաբար մեծ թեքության շուրջ 150 մ երկարության այդ հատվածում երբեւէ չեմ տեսել, որ կատարվեն վերանորոգման աշխատանքներ: Երկու տարի առաջ այդ սալահատակված հատվածից աղբի մեքենան ինչ-ինչ պատճառներոով մեծ

Նոր մարտի 1-ը կանխեց ՀՀ ոստիկանապե՞տը

«Առավոտ»-ը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ շնորհիվ Սերժ Սարգսյանի ու միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը չկրկնվեցին Մարտի 1-ի դեպքերը, ՀՀ ոստիկանապետը այս հարցում ունեցա՞վ իր լուման: «Միանշանակ, շատ մեծ լումա ունեցավ, եւ բացի այդ՝ Մարտի 1-ը բոլորիս համար դաս եղավ: Ես այսօր չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային, ես ինքս Մարտի 1-ին վիրավորվել

«ՀԱԿ-ի առաջնորդներն ուզում են ձերբազատվել նախկին սխալներից». Շուշան Խաթլամաջյան

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը անդրադառնալով ներքաղաքական կյանքին, ասաց, թե չարժե խոսել հանրահավաքի մասին, քանի որ դրանով չի կերտվում քաղաքականությունը: «Րաֆֆի Հովհաննիսյանի ռեյտինգը բավականին ցածր է, վերջին հանրահավաքներից հետո, քանի որ նա չարդարացրեց ժողովրդի ընկալած սպասելիքները»,-նշեց տիկին Խաթլամաջյանը: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, ապա, ըստ նրա` «Մինչ ընտրությունները ՀԱԿ-ը հաշվարկել էր այդ բանը, նա մեծ

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր` եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի եզդիների ազգային միության անդամների հետ հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է եզդիաական համայնքին Նոր Տարվա`Տաուսի Մալակի կապակցությամբ և փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը: Վանո Վարդանյանը նշել է, որ հայերի  և եզդիների դարավոր բարեկամությունը այժմ էլ տարբեր նախաձեռնություններով կյանքի է կոչվում  մայրաքաղաքի հասարակական, քաղաքական ու մշակութային

«Գյումրիում աշխատելը ավելի բարդ է, քան Երեւանում»

Ասում է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը Այսօր ոստիկանի օրն է. ՀՀ ոստիկանությունը նշում է իր հիմնադրման 95-ամյակը: Այս կապակցությամբ «Առավոտ»-ը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվեց, թե հաջողվո՞ւմ է համագործակցել շիրակցիների հետ, հանցագործությունների բացահայտման գործում շիրակցիները օգնո՞ւմ են ոստիկանությանը, թե՞ ընդհակառակը՝ խանգարում են: Եվ ի վերջո՝ պարոն Բաբակեխյանը, որպես ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930