Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրես Զոհրաբյան. «Հայաստանում իշխանության են եկել ագահները»

Ապրիլ 16,2013 15:08

«Ժամանակին ճապոնացիները Նուբարաշենի աղբանոցը մաքսիմալ անվտանգ շահագործելու՝ վերամշակման գործարան հիմնելու առաջարկություն արեցին Հայաստանի կառավարությանը, սակայն այն շահագործելու համար որոշումը կայացվեց միայն ճապոնացիների՝ Հայաստանին անվստահություն հայտնելու միջազգային ասպարեզում, սակայն այդ դեպքում էլ շահագործումը տրվեց մեկ այլ կազմակերպության, որը շահագործում է եւ գազը ուղղակի օդ է թողնվում, տարածվում շրջակա միջավայր»,-այսօր «Մեդիա կենտրոնում» մայրաքաղաքի  բնապահպանական խնդիրների շուրջ քննարկման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը: Տիկին Դանիելյանը Երեւանի ավագանու ընտրությունների թեկնածու կուսակցությունների ներկայացուցիչներին նաեւ հարց ուղղեց` թե ի՞նչն է պատճառը, որ Նուբարաշենի աղբանոցն այդ վիճակում է:

ՀՅԴ ավագանու ցուցակի անդամ, բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն ասաց, որ այո Նուբարաշենի աղբանոցի համար ճապոնացիներն աղաչում էին՝ հայեր տվեք շահագործենք ձեր աղբանոցը. «Բայց կարծում եմ մենք ունենք կոռուպցիոն բարձր ֆոն, օրենքի անկատարություն, եւ կարծում եմ կոռուպցիայի այդ ֆոնն է պատճառը , որ ճապոնացիները չընտրվեցին: Հայաստանում իշխանության են եկել ագահ մարդիկ, մի կողմ են դրել սոցհամակարգերն ու բնությունը եւ ուզում են փող աշխատել, այդպես երկար չի կարող շարունակվել»:

ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանն էլ ասաց, որ Նուբարաշենի աղբանոցի խնդիրը, այսպես ասած՝ կիսատ-պռատ լուծվեց, իսկ աղբանոցի շահագործումից կարելի է էներգիա ստանալ, որը գոնե Նուբարաշենի բնակիչներին կբավականացնի: Ասուլիսին ներկա ՕԵԿ, ՀԱԿ, «Բարեւ Երեւան» եւ «Առաքելություն» կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հարցին ըստ էության չպատասխանեցին:

Իսկ տիկին Դանիելյանն էլ նշեց, որ իրականում էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ իբր թե ճապոնացիներն ուզում են մենաշնորհել, սակայն նախարարությունն իր նախընտրած կազմակերպությանը տվեց, եւ ուղղակի բիզնես են անում:

Ապա խոսելով կուսակցությունների նախընտրական ծրագրերի բնապահպանական առաջարկություններից, «Առաքելության» քաղխորհրդի անդամ  Հրաչ Սարգսյանն ասաց, որ Երեւանի կանաչապատման համար պետք է ունենալ 5-6 տարվա ռազմավարություն, ոչ թե կետային լուծումներ. «Բուսաբանական այգին խայտառակ վիճակում է, ֆինանսավորումը քիչ է»:

ՕԵԿ-ի ներկայացուցիչ Հրայր Սարգսյանն էլ առիթից օգտվելով փորձեց ՕԵԿ-ի ծրագիրը ներկայացնել, իսկ բնապահպանական մասով, նշեց, որ անհրաժեշտ է բնապահպանական փորձաքննության ինստիտուտ ներդնել:

«Բարեւ Երեւանի» ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանի խոսքերով էլ՝ «Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ բոլոր ապօրինությունների հեղինակները պատասխանատվության են ենթարկվելու, անհրաժեշտ է վերանայել Երեւանի գլխավոր հատակագիծը, օղակաձեւ այգին դարձել է օղակաձեւ սրճարան»:

ՀԱԿ ներկայացուցիչ Եվա Թովմասյանն ասաց. «Խնդիրն այն  է, որ որոշումները կայացվում են, հետո սկսում քննարկել, պատրաստի որոշման առաջ են կանգնեցնում մարդկանց, ինչպես Մաշտոցի պուրակն էր: Հասարակությունը պետք է հաղորդ դառնա որոշումների կայացմանը: Վերջին տարիներին ունեցել ենք ընդամենը դեկորատիվ կանաչապատում, որը օդի աղտոտվածության խնդիրը բացարձակապես չի լուծում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930