Օրվա լրահոսը
Արա Աբրահամյան. ՀՀ նախագահը միշտ մասնակցել է Եվրասիական միության ժողովներին
Հատված Արա Աբրահամյանի հետ հարցազրույցից: – Պարոն Աբրահամյան, իսկ դուք տեղյա՞կ եք ՌԴ Դումայում երբ է քննարկվելու Հայաստանի Մաքսային միություն մտնելու հարցը։ – Մինչեւ մայիս մենք ժամանակ ունենք այդ հարցը քննարկելու եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում։ Ժամանակ կա։ Մարդիկ ստորագրել են մի համաձայնագիր, որտեղ ասում են, որ մենք պատրաստ ենք մտնելու ՄՄ, ոչ թե արդեն մտել
Հայաստան-ԵՄ շփումները ոչ թե կպակասեն, այլ չեն ավելանա. Արման Մելիքյան
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: – Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ Հայաստան–ԵՄ շփումները կպակասեն. դա կարծեք թե անվիճելի փաստ է: Հետաքրքիր է, սակայն, հնարավոր կլինի՞ պահպանել Հայաստան–ԵՄ հարաբերությունների արդյունքում մինչ օրս ձեռք բերվածը, ձեռքբերումների պահպանման համար ի՞նչ է անհրաժեշտ: – Շփումները ոչ թե կպակասեն, այլ, թերևս, չեն ավելանա: Եթե որպես պահպանման ենթակա «ձեռքբերում» դիտարկելու
Էլինա Դանիելյանն այսօր խաղում է Համփի Կոներուի հետ
Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Տաշքենդում ընթացող ՖԻՖԵ-ի կանանց «Grand Prix»-ի երկրորդ տուրում այսօր սպիտակներով խաղում է հնդիկ գրոսմայստեր Համփի Կոներուի հետ, որը մեկնարկային տուրում պարտության է մատնել Չինաստանի ներկայացուցիչ Յու Վենսյուին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սուրեն Զոլյան. Հայաստանը ոչ խաղացող է, ոչ էլ մրցավար, այն ավելի շուտ գնդակ է
Քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն արտաքին քաղաքականության վերջին զարգացումներին հետեւել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հարվարդի համալսարանում դասախոսությունների ընթացքում եւ Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը համարում է ոչ այլ ինչ, քան հետընթաց քայլ անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով։ «Եթե վերցնենք այդ բոլոր զարգացումներն ու վերադառնանք սկիզբ, ապա պիտի ասեմ, որ տվյալ դեպքում
Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց լեգենդար հոկեիստներին
Սեպտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում՝ նվիրված օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ հոկեյի հավաքականի լեգենդար դարպասապահ Գեորգի Մկրտչյանի հիշատակին: Նախադեպը չունեցող միջոցառումն անցկացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ: Միմյանց հետ հանդիպելու են «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» հոկեյի ակումբները ներկայացնող աշխարհահռչակ
Արծվիկ Մինասյան. «Ազգային անվտանգության ռազմավարության հիմքում այս վիճակը արդեն դասվում է ազգային անվտանգության սպառնալիքների շարքում»
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, հաշվի առնելով Հայաստանում արտագաղթի բարձր ցուցանիշները, մշակել է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որի քննարկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում: Քննարկմանը ներկա էին ազգագրագետներ և սոցիոլոգներ: Ծրագիրը մշակվել է տնտեսագետներից և երիտասարդներից կազմված հանձնախմբի կողմից մի շարք սոցիոլոգների և ազգագրագետների աշխատությունների հիման վրա: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը
FOLK
Սով էր, սով էր Մկստան Կատվի ձեռից Լկստան, Հարկայինն ընկած դռնեդուռ՝ Պահանջում էր՝ տուր հա տուր:
ՀՀԿ պատվիրակությունը կմեկնի Բեռլին
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը (ՀՀԿ), որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում՝ հետեւելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին: Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի «Քրիստոնեադեմոկրատական միություն»
Լեւոն Արոնյանը կխաղա գրոսմայստերական մրցաշարում
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2014 թվականի հունվարի 29-ից փետրվարի 4-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կմասնակցի գրոսմայստերական հեղինակավոր մրցաշարի: Armchess.am-ի փոխանցմամբ, հայաստանցու մրցակիցները լինելու են Վիշվանաթան Անանդը ((Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Քաղաքապետարանում հրավիրվել է հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ: Քաղաքապետի տեղակալը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, առանձնահատուկ կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը, այդ
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում եզրափակեց առաջին տասնյակը
Բուդապեշտում ավարտված ազատ ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի ազգային հավաքականը, շնորհիվ 66 կգ քաշային Դեւիդ Սաֆարյանի նվաճած ոսկե մեդալի, 73 երկրների մրցապայքարում եզրափակեց լավագույն տասնյակը: Իրանի հավաքականն 1-ինն է, Ռուսաստանը՝ 2-րդը, իսկ երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Վրաստանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Զուրաբյան. «Դա դատավորի ապագայի կարիերայի վրա շատ մեծ բիծ է թողնելու»
Այսօր ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը դժգոհեց, որ պաշտպանության կողմը ձգձգում է դատական նիստերը, անընդհատ խոստանում է գտնել եւ բերել վկա Նշե Մոդոյանին, բայց չի կատարում իր խոստումը: Նա ակնարկեց, որ դատական նիստերն այդպես փակուղի տանելը կարող է ի վնաս Տիգրան Առաքելյանի լինել, որը կալանքի տակ ավելի երկար մնա, որովհետեւ ոչ
Գրիգոր Գրիգորյանը աշխարհի առաջնությունում բավարարվեց 9-րդ տեղով
Բուդապեշտում այսօր ավարտվեց ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, երկու հաղթանակ տանելուց հետո պարտվեց բելառուս մրցակցին եւ 39 ըմբիշների մեջ պայքարն ավարտեց իններորդ հորիզոնականում: Այսպիսով, Հայաստանի հավաքականից Հունգարիայի մայրաքաղաքում մեդալ նվաճեց միայն 66 կգ քաշային Դեւիդ Սաֆարյանը, այն էլ՝ ոսկե: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Հովհաննիսյանն ու մեղադրանքի կողմը դժգոհ էին կառավարչից
pastinfo.am․ 2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց «Սամոշ» ՍՊ ընկերության սնանկացման գործընթացի կառավարիչ, գործով վկա Արսեն Չիչյանը: Ըստ գործի նյութերի, «Սամոշ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող շենքը պատկանում էր Սամվել Հովհաննիսյանին: Վկան հայտնեց, որ կիսակառույց շենքում նույն տարածքի կրկնակի վաճառքի դեպք արձանագրելով՝ այդ մասին դիմում
Արամ Թորգոմյան. «Յուրաքանչյուր 25 տարին մեկ Հայաստանին պատերազմ է պետք, որ այդպես միավորվի»
«Արցախյան ազատամարտը դա ամբողջ հայ ազգի պատերազմն էր, ամբողջ աշխարհի դեմ պատերազմեցինք մենք. մեր դեմ կռվում էին թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ ռուսները, թե՛ Եվրոպան: Յուրաքանչյուր 25 տարին մեկ Հայաստանին պատերազմ է պետք, որ այդպես միավորվի»,- հայտարարեց հրամանատար Արամ Թորգոմյանը սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարության Սպայի տանը տեղի ունեցած ազատամարտիկների ու երիտասարդների երրորդ հանդիպման ընթացքում: Հանդիպումը
Արծվիկ Մինասյան. «Եթե չլսեցին, մենք կդառնանք սահմանադրական փոփոխությունները քննադատող»
Արդեն կայացել է նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը: Այն, որ այդ նիստերը դռնփակ են անցնում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին չի մտահոգում: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դռնփակ են անցնում՝ թող դռնփակ անցնեն: Մասնագիտական քննարկումներ են գնում, հետո կբացվի, հո ամբողջ ժամանակ փակ չե՞ն մնալու այդ դռները: Չի կարող փակ լինել»: Հարցին՝
«Կուսության մասին հարցազրույց տվող մարդու տրամաբանությունը տրամաբանական է». ակտիվիստ
Նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանը հերքեց Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի պնդումները, թե ինքը նստացույցի մասնակիցներին հեղափոխություն անելու առաջարկ է արել, բայց մերժել են: Հիշեցնենք, Անի Զախարյանը պատմում էր, որ նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը` ի պատասխան իր հեղափոխության առաջարկին, ասել է. «Ինչ հեղափոխություն Անի ջան, դե նստած ենք էլի»: «Նման բան չի եղել,
Կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը սպասարկում է օլիգարխների՞ն (Տեսանյութ)
«Երբ Անի Զախարյանը եկավ մեր բակ՝ իբր մեր շահերը պաշտպանելու նպատակով, նրա պահվածքից կարելի էր հասկանալ, որ իրականում եկել է պաշտպանելու կառուցապատողի շահերը: Թե ինչ շահադիտությամբ, դժվար չէ կռահել: Մենք իրեն հորդորեցինք անպոչ գդալի պես մեջ չընկնել և չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ: Սակայն նա շարունակում է իր սև գործը»,- պատմում է Կոմիտաս 5 հասցեի
Մարինե Պետրոսյան. «Հստակ է, որ Սերժ Սարգսյանն իրենից վտանգ է ներկայացնում»
«Եթե այսօրվա վիճակը չլիներ, համաձայն եմ, որ կարելի էր տոնել անկախությունը, բայց այսօր չենք կարող ձեւացնել, թե ոչինչ չի եղել: Մեծ վտանգ եմ տեսնում, մեր անկախությունը վտանգված է ու եթե ինչ-որ բան չանենք, այն մեր ձեռքից կգնա»,- այսօր Մաշտոցի պուրակում հայտարարեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը: Նրա ձեւակերպմամբ` «Հստակ է, որ Սերժ Սարգսյանն իրենից վտանգ է ներկայացնում,
Կադաստրի պաշտոնյան նախազգուշացնում է Ֆելիքս Ցոլակյանի աշխատակիցներին
Բնակիչներին չգցել 252 միլիոն դրամի ավելորդ ծախսերի տակ
Սեպտեմբերի 21-ին «Սերժիկ հեռացիր» ակցիա կլինի՞
Այսօր Մաշտոցի պուրակում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը քաղաքացիական նախաձեռնությունների ու մտահոգ քաղաքացիների խորհրդակցություն էր հրավիրել, քննարկելու Փակ շուկայի եւ երկրում առկա այլ խնդիրներ, փորձելով գտնել դրանց լուծումները`իրենց ուժերը համախմբելու եւ միասնաբար գործելու շնորհիվ: Նախատեսված միջոցառումը կրկին ուշ կայացավ, հավաքված մոտ քսան հոգին, անդրադարձան սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայանալիք Նունե Եսայանի համերգին, Սերժ Սարգսյանից իրենց անկախությունը
ԱՄՆ-ը Հայաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլարի օգնություն կտրամադրի
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Վարչապետն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և, այդ համատեքստում, քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր: Անդրադառնալով նախորդ ծրագրի արդյունքներին՝ Մարկ Հորթոնն ընդգծել է դրա շրջանակներում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված մի շարք բարեփոխումների փաստը: Իր հերթին,
«Դրախտ»-ի տնօրենի դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է
Նրա փաստաբանի նախնական կարծիքով գազի արտահոսքը պայմանավորված է եղել համապատասխան մարմինների թույլ տված բացթողումների հետեւանքով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է «Դրախտ» ռեստորանային համալիրի տնօրեն Սամվել Թորոսյանի դատաքննությունը: Դատաքննությունն այժմ վկաների հարցաքննության փուլում է: Այսօր հարցաքննվեցին մեղադրանքի կողմից հրավիրված վկաներ, սակայն, աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով դատաքննության օրը տեղափոխվեց
Delfi. Հայ բարբի աղջիկը
Բարբիի արտաքինով աղջիկները միայն ուկրաինական ֆենոմեն չեն. այսպես երևանցի բլոգեր Անժելա Մկրտչյանը աներևակայելի ճանաչում է ձեռք բերել: Գրում է «Դելֆի» պարբերականը՝ նշելով, որ նա հարյուր հազարավոր դիտումներ է ունենում Յութուբում հայտնի տիկնիկին նրա նմանության շնորհիվ: Ամեն օր Անժելան վերբեռնում է մի քանի տեսահոլովակներ, որտեղ պատմում է նորաձևության արդի ապրանքանիշերի մասին և աղջիկներին սովորեցնում, թե ինչպես
Росбалт. Մաքսային միությունում առկա է կատաղի «առևտրային պատերազմ». Զեկույց
Մաքսային միության ներսում արտադրողների նկատմամբ խտրականություններ են տեղի ունենում: Ասվում է «Da Vinci AG» վերլուծական խմբի զեկույցում, գրում է «Ռոսբալտ» լրատվականը: Ըստ փորձագետների, իրավիճակը սրվել է ՄՄ-ի գյուղատնտեսական մեքենաշինության շուկայում, որտեղ բելառուսական արտադրողները գրեթե դուրս են մղել ռուսական գործարանները և արգելափակում են բարձր որակի արտաքին սարքավորումների սակագների նվազեցման որոշումը. «Ռուսական ընկերությունների առաջարկները խտրականությամբ մերժվում են
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Մեծարգո պարոն Նախագահ, Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին
Ս.թ սեպտեմբերի 18-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Սթիվեն Փաունդին և Ջոն Ուիթինգդեյլին: ԼՂՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ: Հանդիպման ընթացքում Կ.Միրզոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը և Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլը:
Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին 54 մասնակից երկիրների շարքում ՀՀ ազգային հավաքականը գրավեց 12-րդ տեղը
Երեկ Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերից: Սեպտեմբերի 5-16-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին 54 մասնակից երկիրների շարքում Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը գրավեց 12-րդ տեղը: Մեր մարզիկները յոթ մարզաձևերից մրցում էին հինգում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը նվաճելով 3 ոսկի և 1
«Միայն կաշիս ու ոսկորս էին մնացել». Հայտնի աստղերի հայտնի ֆոտոսեսիաների մասին
«Ստորացուցիչ է կրծքերդ ցուցադրելու դիմաց գումար աշխատելը: Եթե ես պատրաստվում եմ ֆոտոսեսիայի, ապա դա պետք է լինի նորաձև և թեմատիկ»,- հանրահայտ «GQ» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ռիհանան: Հայտնի երգչուհին բացասաբար է անդրադարձել ամբողջովին մերկ և բաց լուսանկարվելու հանգամանքին: Նշենք, որ «GQ» ամսագրի համար Ռիհաննան լուսանկարվել է 2012թվականին՝ «Տարվա տղամարդ» թողարկման շրջանակներում: Հաղորդում


















































