Օրվա լրահոսը

Ինչու էր Հրանտ Բագրատյանը նշել Արամ Օրբելյանի անունը

Արամ Օրբելյանը, սակայն, փաստաբանական ընկերության կառավարման հարցերով չի զբաղվում, կասեցված է նաև նրա փաստաբանական գործունեությունը, երբ ստանձնել է փոխնախարարի պաշտոնը

Տիգրան Առաքելյանին. «Գոնե այս դահլիճը խերով լինի քեզ համար, Տիգրան ջան»

Այսօր Քրեական վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությունն ընթացավ մեկ այլ՝ ավելի ընդարձակ դահլիճում: Ներկաները Տիգրան Առաքելյանին դիմավորեցին բուռն ծափողջույններով եւ հոտնկայս՝ գոռալով՝ «Տիգ-րան, Տիգ-րան, Սեր-ժիկ, հե-ռա-ցիր»: Դահլիճում կանայք հույս հայտնեցին. «Գոնե այս դահլիճը խերով լինի քեզ համար, Տիգրան ջան»: Դատական նիստի ընթացքում պաշտպան Մուշեղ Շուշանյանը նորից փորձեց հանդես գալ միջնորդությամբ՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու

Հրանտ Բագրատյան. «7 հոգին կան, ՀԱԿ խմբակցությունը չկա»

Այսօր Aravot.am-ը Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց, թե ինչու են ՀԱԿ խմբակցության անդամները բոլորը տարբեր կարծիքներ հայտնում Մաքսային միության մասին, դա ժողովրդավարության մասի՞ն է վկայում: Նա պատասխանեց. «ՀԱԿ խմբակցություն, որպես այդպիսին, չկա: Չկա այն քաղաքական ուժը, որը ծնել է այդ խմբակցությունը: Այդ քաղաքական ուժը վերացել է, այնպես որ ՀԱԿ խմբակցություն արտահայտությունը պետք է օգտագործել շատ պայմանականորեն, որովհետեւ

«Անհրաժեշտ է ձևավորել Ռուսաստանի և խորհրդային անցյալի նկատմամբ բարդույթներից զերծ ընդդիմություն»

Այս որոշումն ակնհայտորեն հարվածում է ոչ միայն մեր շահին, ապագային, Հայաստանի վստահելիության վարկանիշին, այլ նաև ցանկացած ՀՀ քաղաքացու ինքնասիրությանը և իր ձևով ու բովոնդակությամբ ոչ թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է ազդարարում, այլ ինքնիշխանությունից հրաժարվելու գործընթաց:

«Չկուսության քարոզիչ Անի Զախարյանը մշտապես կոնֆլիկտներ է ունեցել տղաների հետ»,- բացահայտում է նրա դասախոսը

Կոչ անել 26 տարեկանից հետո զրկվել կուսաթաղանթից, կարծում եմ, հասարակայնորեն ընկալելի չէ, մի քիչ էլ տհաճ է: Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում իր անելիքներն ու ճակատագիրը: Այդ ամենի մասին հրապարակային հայտարարություն անելը այնքան էլ պատշաճ չէ:

Խոստանում են անել անհնարինը

Եվրահանձնաժողովը պատրաստ է անել գրեթե անհնարինը, որպեսզի որքան հնարավոր է շուտ Վրաստանի եւ Մոլդովայի հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը. «Եթե Վիլնյուսի գագաթնաժողովին կարողանանք Վրաստանի եւ Մոլդովայի հետ վավերացնել ասոցացման մասին այդ կարեւոր համաձայնագրերը, հանձնաժողովը հստակ նշել է, որ կարվի ամեն ինչ իրավական օպերատիվ նախապատրաստման եւ այդ փաստաթղթերի թարգմանության համար, որպեսզի դրանք ստորագրվեն իրենց լիազորությունների հերթական ժամկետի

«Պուտինն ասաց՝ մենք ձեր համբալը չենք, որ գանք ձեր սահմանները պահենք, դուք գնաք Եվրոպա՝ հաճույքների»

Այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոսելով Մաքսային միության մասին՝ վստահեցրեց, որ ինքը ասելու է ամեն ինչ, մյուս քաղաքական գործիչների նման բլեֆ չի անելու, որոնք չեն ուզում իրենց հարաբերությունները փչացնել ոչ ՌԴ-ի, ոչ Եվրոպայի հետ եւ կոնկրետ չեն ասում, թե որն է ճիշտը: Aravot.am-ի հարցին՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերլուծություն կատարելով՝ նույնպես բաց

ԵՄ ավտոբուսը կրկին ճանապարհին է

17 սեպտեմբերի, 2013, Երևան – ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցը կմեկնարկի չորեքշաբթի` սեպտեմբերի 18-ին: Այս անգամ ԵՄ ավտոբուսը կլինի Գեղարքունիքի և Արարատի մարզերի գյուղերում ու քաղաքներում: ԵՄ ավտոբուսի շրջայցը կազմակերպում է ԵՄ կենտրոնը Երևանում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ ավտոբուսի շրջայցերն ավանդական են դառնում: «Մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ

«Ուշացած հերոսը»

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանի գնահատականը՝ Արկադի Իվանովիչին (Կոմանդոս) – Վերջերս մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն հսկայական ծավալի զենք եւ զինամթերք վաճառեց Ադրբեջանին, որի հետ Հայաստանը դեռ չլուծված հարցեր ունի: Այս մասին շատ խոսվեց, քննարկվեց տարբեր տեսանկյուններից, այնուհանդերձ՝ հետաքրքիր է Ձեր գնահատականը, այդ զենքը Հայաստանի համար իրակա՞ն սպառնալիք է: – Ներկայիս քաղաքական վիճակը մեզ ստիպում

Ուրախացեք, որ ձեր ջրից քլորի համ է գալիս (Տեսանյութ)

Օգոստոսի վերջերին Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Օշական համայնքների մոտ 150 բնակիչներ ջրից թունավորվել էին. առողջապահության նախարարությունն էր տեղեկացրել, որ թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել: Ըստ որոշ լրատվամիջոցների, խմելու ջուրը վարակվել էր, քանի որ այդ համայնքում գործող «Հայասի» գործարանը արտադրական թափոնները պարբերաբար լցնում է գետը, որտեղից նաեւ ջրամբար է գնում ջուրը: Այսօր Aravot.am-ը «Հենարան» ակումբում «Հայջրմուղկոյուղի»

«Մարդ + երաժտություն + պատկեր… ներշնչանքի համար ամենահիանալի համադրությունը». Սամվել Քլայն Խաչատրյան

  2011 թվականին ժամանակակից գրականության երիտասարդ ստեղծագործողների փոքրաթիվ բանակին իր պատրաստակամությունը հայտնեց  միանալու Սամվել Քլայն Խաչատրյանը, ով այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս նա մուտք գործեց գրականություն, ի՞նչ է վերջինս իր համար նշանակում, ի՞նչ ստեղծագործական պատմություն ունի, և ի՞նչ առաջցընթացներ, և միգուցե ետընթացներ է գրանցել Սամվելը այս երկու տարիների ընթացքում, փորձել է պարզել «Առավոտ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Ժողովրդավարության միջազգային օրը

Այսօր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը «Քաղաքացիական համագործակցության և զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության հետ միասին մեկնարկեցին Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը: ՄԱԿ ՀՏՎ-ն աջակցեց քաղաքացիական հասարակության այս նախաձեռնությունը՝ քննարկելու մասնավոր հատվածի դերը հասարակության ժողովրդավար զարգացման մեջ և համագործակցությունը մասնավոր ու հանրային հատվածների միջև: Երիտասարդներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավոր և հանրային հատվածի մոտ

Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործը՝ Գյումրիում

Դատարանը սկսել է հարցաքննել այս գործով  ամբաստանվող գյումրեցի պաշտոնյաներին Երեկ  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ

Պարույր Հայրիկյանի գրքի շնորհանդեսին սադրիչ դրսեւորումների փորձեր են եղել

Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խոսեց իր «Դեպի բացարձակ ժողովրդավարության ճանապարհին» գրքի մասին, որը սեպտեմբերի 14-ին ներկայացվել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ, որին ներկա են եղել հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներ, հասարակական գործիչներ: Պարույյր Հայրիկյանը տեղեկացրեց, որ առաջին անգամը չէ, որ ինքը մասնակցում է այդ

Բագրատյանը «Նիսսան» մեքենան փոխելու է «Նիվայով». Մաքսային միություն ենք մտնում

«Ռուսաստանի համար շահ չի Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելը: Դա թութք է, որովհետեւ ռուսները կուզենային տեսնել նախ Ուկրաինային, հետո՝ Հայաստանին»,- այսօր «Հայացք» ակումբում Մաքսային միության մասին այսպիսի կարծիք հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, Ադրբեջանը չի ուզում ոչ մի միություն էլ մտնել. «Ասում են՝ մենք ունենք Ղարաբաղի հարց, որեւիցե մեկին միանալ՝ կնշանակի մեկին լարել մյուսի

Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ հանրահավաք կանցկացնեն

«Մենք որեւէ բան չենք որոշել, պարզապես հրավեր ենք ստացել: Ազատության հրապարակը բռնազավթված է Րաֆֆի Հովհաննիսյանի`ընդդիմության կողմից, մեկ ամսով այն տրամադրել են «Ժառանգությանը»: Մենք թույլտվություն ստացանք «Շառլ Ազնավուրի» հրապարակում հանրահավաք անել, բայց հասկացանք, որ այդ կերպ պիտի պառակտվեր»,- այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում տեղեկացրեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նշելով, որ իր օգնականները հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանի

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործն արդեն դատարանում է

Մինչ սպանվածի քույրը պնդում է, որ ամբաստանյալներն ուղղակի  «հոշոտել» են եղբորը, նրանց փաստաբանն ասում է, որ նրանք իրենց վերագրվող արարքը չեն կատարել: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, սկսվել է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Համաձայն մեղադրական եզրակացության՝

«Ով ասել է սերիալ չեմ գնա, վազելով է գնացել»

Գարիկ Չեփչյանի համոզմամբ, անկախ  զբաղվածության ոլորտից, պրոֆեսիոնալ դերասանը պետք է որակ ապահովի Կինոյի եւ թատրոնի դերասան Գարիկ Չեփչյանն այն արվեստագետներից չէ, ով մանկուց երազել է դերասան դառնալ, ասում է՝ երեխա ժամանակ ցանկություն ուներ կրկեսի ծաղրածու լիներ: Պատանեկան տարիքում, սակայն, որոշել է՝  պետք է բեմի վրա լինի: Արվեստագետը պատմում է, որ բուռն եւ ջերմ ուսանողական տարիներ

Ռուս գործարարները առեւտրաարդյունաբերական պալատում տոնավաճառ էին բացել (Տեսանյութ)

Մոսկվացի գործարարները սպասում էին իրենց բիզնեսով հետաքրքրված հայ գործարարներին Մոսկովյան 10 ձեռնարկատերեր այսօր առեւտրաարդյունաբերական պալատում իրենց բիզնեսը ներկայացրին հայ գործարարներին: Հայ եւ մոսկվացի պաշտոնյաները որոշել էին այս անգամ հայ եւ ռուս գործարարների համագործակցությունը նոր ձեւաչափով կազմակերպել, ոչ թե՝ ինչպես սովորաբար արվում է ավանդական էքսպո ցուցահանդեսների տեսքով, որտեղ հայտնի չէ, համագործակցություն կլինի թե ոչ: Նախապես, մի

«Աշխարհը հրեաների ու հայերի մշակույթի հետ հաշվի է նստում»

Վստահ է հրեա դիրիժոր Իսրայել Յինոնը Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական հյուրը գերմանաբնակ հրեա դիրիժոր Իսրայել Յինոնն է, որի ղեկավարությամբ սեպտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փառատոնային հերթական ելույթը: Սեպտեմբերի 11-ին մեկնարկած հիշյալ փառատոնի ճանաչված երաժիշտներ, ջութակահարներ Իզաբել Ֆաուստը (Գերմանիա), Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա), թավջութակահար Նարեկ Հախնազարյանը (Ռուսաստան) «Առավոտի» հետ

Արդիականացվում են Երևանի փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակները

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բաղկացուցիչ մաս կազմող արտաքին գովազդի արդիականացման և քաղաքի ընդհանուր ձևավորմանն առավել համահունչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ գովազդային ոլորտի կազմակերպություններին առաջարկ է ներկայացվել փուլային տարբերակով՝ մինչև 2013թ. տարեվերջ, ապամոնտաժել մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթևեկելի մաս՝ խոչընդոտելով փողոցների ամբողջական տեսողական

Թեթեւ աթլետիկայի շրջանային մրցումներ՝ Բերձորում

Ըստ նախատեսած պլանի՝ օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը Բերձորի մարզադաշտում անցկացրեց թեթեւ աթլետիկայի շրջանային մրցումներ, որին մասնակցում էին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան, Գետամեջի, Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվան եւ Ուռեկանի Գույումջյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտները: Մրցումները կայացան ԼՂՀ ԿԱ Սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ: Ըստ կանոնակարգի՝ դպրոցականները

Որոնումներում անդավաճանը կամ գիրք՝ Տարկովսկու մասին

Լույս է տեսել Անդրեյ Տարկովսկուն նվիրված ժողովածու, որտեղ զետեղված են արվեստագետի կինոարվեստին նվիրված հոդվածներ, նաեւ որոշ հատված նրա գրական ժառանգությունից: Փորձ է արվել վերաիմաստավորել Տարկովսկու արվեստը եւ միջավայր ստեղծել նրա ստեղծագործության փիլիսոփայական խորքերին հաղորդակցվելու համար: Գրքի պատասխանատու խմբագիրն է Դավիթ Մոսինյանը, նկարազարդել է Սերգեյ Նավասարդյանը: «…Անդրեյ Տարկովսկու ստեղծագործական ինքնաբավությունը հավելումների տեղ չի թողնում: Ուստի նրա

Համացանցի ճահիճը

Ողջ օգոստոսի ընթացքում ես գրեթե չեմ մտել համացանց,  չեմ մասնակցել համացանցային  անիմաստ քննարկումներին: Ավելի ճիշտ՝ դրանք անիմաստ են, երբ դու «աշխատանքային ճակատում» չես: Վերադառնալով աշխատավայր (աշխատավայրեր) եւ ամեն օր տարբեր տեքստեր գրելով՝ հնարավոր չէ խուսափել օրվա լրահոսից, որի աղբյուրներից մեկը «Ֆեյսբուքն» է՝ գրառումները երբեմն թեմա են հուշում:  Բայց պարզապես հետեւել այդ գրառումներին եւ որեւէ ձեւով

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Սույն հայտարարությամբ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, վերահաստատելով իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության` արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի կապերի ընդլայնմանը, միևնույն ժամանակ արտահայտում է իր անհամաձայնությունը և խորը վրդովմունքը ՀՀ նախագահի` 2013թ. սեպտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական միության ձևավորման գործընթացին մասնակցելու հայտարարության կապակցությամբ: Գրեթե երեքուկես տարի շարունակ, Արևելյան գործընկերության շրջանակներում,

Պաշտպանության նախարարը վստահեցնում է, որ Ադրբեջանում գերեվարված զինվորին ոչ մի քրեական հետապնդում չի սպառնում

Ես չէի ցանկանա, որ երբեւիցե որեւէ մեկը լիներ նրա տեղը: Ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի ճնշումների է նա ենթարկվում, եւ ինչպիսի ճնշումների արդյունքում է նա ադրբեջանական հեռուստատեսությամբ ասել այդ քննադատական խոսքերը մեր բանակի մասին:

Հայտնաբերվել է նռնակ` առանց պայթուցիչի

Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ 1979 թ. ծնված Երջանիկ Ա.-ն Աղավնատուն գյուղի սկզբնամասի հողատարածքում նռնակ է գտել: Էջմիածին-Աղավնատուն ճանապարհի 1-ին կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է «ՌԿԳ-3 Ե-Մ ՏԳ-45» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:  ՀՀ ոստիկանություն

Սեյրան Օհանյան. «Ամեն ինչ արեցինք, որպեսզի զորակոչային կոռուպցիան վերանա»

Զորակոչի մասին նախարարը նաեւ ասաց, որ հարմարացրել են 12-ամյա կրթության հետ, եւ եթե նախկինում գարնանային զորակոչը մայիս-հունիս ամիսներին էր, ապա հիմա՝ հունիս-հուլիս, որպեսզի շրջանավարտներն ավարտեն, հանձնեն ընդունելության քննությունները եւ ապա նոր գնան բանակ: Այս տարվանից էլ աշնանային զորակոչը կձգվի մինչեւ փետրվար՝ կախված՝ զորակոչիկի տարիքից:

Մայրաքաղաքի ոռոգման համակարգն ընդլայնվել է ևս 21 կմ-ով

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850.0 հա-ի: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է նաև Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ.-ի ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով

Սեպտեմբերի 3-ի մոսկովյան դասերը

ԵՄ-ն ավելի հաստատակամորեն կկապվի մեր տարածաշրջանին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե՝ Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, թե՞ ամեն ինչ վերջացած է, պատասխանել էր. «Ոչ, վերջացած չէ, եւ մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից եւ հայ ժողովրդից»: Նա նաեւ նշել էր, որ իրենք նույնպես նույն վիճակում էին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031