Օրվա լրահոսը

Թեթեւ աթլետիկայի շրջանային մրցումներ՝ Բերձորում

Ըստ նախատեսած պլանի՝ օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը Բերձորի մարզադաշտում անցկացրեց թեթեւ աթլետիկայի շրջանային մրցումներ, որին մասնակցում էին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան, Գետամեջի, Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվան եւ Ուռեկանի Գույումջյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտները: Մրցումները կայացան ԼՂՀ ԿԱ Սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ: Ըստ կանոնակարգի՝ դպրոցականները

Որոնումներում անդավաճանը կամ գիրք՝ Տարկովսկու մասին

Լույս է տեսել Անդրեյ Տարկովսկուն նվիրված ժողովածու, որտեղ զետեղված են արվեստագետի կինոարվեստին նվիրված հոդվածներ, նաեւ որոշ հատված նրա գրական ժառանգությունից: Փորձ է արվել վերաիմաստավորել Տարկովսկու արվեստը եւ միջավայր ստեղծել նրա ստեղծագործության փիլիսոփայական խորքերին հաղորդակցվելու համար: Գրքի պատասխանատու խմբագիրն է Դավիթ Մոսինյանը, նկարազարդել է Սերգեյ Նավասարդյանը: «…Անդրեյ Տարկովսկու ստեղծագործական ինքնաբավությունը հավելումների տեղ չի թողնում: Ուստի նրա

Համացանցի ճահիճը

Ողջ օգոստոսի ընթացքում ես գրեթե չեմ մտել համացանց,  չեմ մասնակցել համացանցային  անիմաստ քննարկումներին: Ավելի ճիշտ՝ դրանք անիմաստ են, երբ դու «աշխատանքային ճակատում» չես: Վերադառնալով աշխատավայր (աշխատավայրեր) եւ ամեն օր տարբեր տեքստեր գրելով՝ հնարավոր չէ խուսափել օրվա լրահոսից, որի աղբյուրներից մեկը «Ֆեյսբուքն» է՝ գրառումները երբեմն թեմա են հուշում:  Բայց պարզապես հետեւել այդ գրառումներին եւ որեւէ ձեւով

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Սույն հայտարարությամբ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, վերահաստատելով իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության` արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի կապերի ընդլայնմանը, միևնույն ժամանակ արտահայտում է իր անհամաձայնությունը և խորը վրդովմունքը ՀՀ նախագահի` 2013թ. սեպտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական միության ձևավորման գործընթացին մասնակցելու հայտարարության կապակցությամբ: Գրեթե երեքուկես տարի շարունակ, Արևելյան գործընկերության շրջանակներում,

Պաշտպանության նախարարը վստահեցնում է, որ Ադրբեջանում գերեվարված զինվորին ոչ մի քրեական հետապնդում չի սպառնում

Ես չէի ցանկանա, որ երբեւիցե որեւէ մեկը լիներ նրա տեղը: Ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի ճնշումների է նա ենթարկվում, եւ ինչպիսի ճնշումների արդյունքում է նա ադրբեջանական հեռուստատեսությամբ ասել այդ քննադատական խոսքերը մեր բանակի մասին:

Հայտնաբերվել է նռնակ` առանց պայթուցիչի

Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ 1979 թ. ծնված Երջանիկ Ա.-ն Աղավնատուն գյուղի սկզբնամասի հողատարածքում նռնակ է գտել: Էջմիածին-Աղավնատուն ճանապարհի 1-ին կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է «ՌԿԳ-3 Ե-Մ ՏԳ-45» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:  ՀՀ ոստիկանություն

Սեյրան Օհանյան. «Ամեն ինչ արեցինք, որպեսզի զորակոչային կոռուպցիան վերանա»

Զորակոչի մասին նախարարը նաեւ ասաց, որ հարմարացրել են 12-ամյա կրթության հետ, եւ եթե նախկինում գարնանային զորակոչը մայիս-հունիս ամիսներին էր, ապա հիմա՝ հունիս-հուլիս, որպեսզի շրջանավարտներն ավարտեն, հանձնեն ընդունելության քննությունները եւ ապա նոր գնան բանակ: Այս տարվանից էլ աշնանային զորակոչը կձգվի մինչեւ փետրվար՝ կախված՝ զորակոչիկի տարիքից:

Մայրաքաղաքի ոռոգման համակարգն ընդլայնվել է ևս 21 կմ-ով

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850.0 հա-ի: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է նաև Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ.-ի ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով

Սեպտեմբերի 3-ի մոսկովյան դասերը

ԵՄ-ն ավելի հաստատակամորեն կկապվի մեր տարածաշրջանին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե՝ Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, թե՞ ամեն ինչ վերջացած է, պատասխանել էր. «Ոչ, վերջացած չէ, եւ մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից եւ հայ ժողովրդից»: Նա նաեւ նշել էր, որ իրենք նույնպես նույն վիճակում էին,

Քյարամ Ամոյանը հրաժարվում է ներկայանալ դատարան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այսօր ստիպված եղավ կրկին հետաձգել բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում կատարված խոշոր չափի հափշտակությունների գործով մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Սամվել Մանուկյանի, Քյարամ Ամոյանի գործով դատական հերթական նիստը: Դատապարտյալների հիվանդանոցից պաշտոնական գրություն էր ուղարկվել դատարան, որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի օբյեկտիվ վիճակը թույլ է տալիս մասնակցել

Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արեգ Ս.-ին, որը 2012 թ. հունվարի 26-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:  ՀՀ ոստիկանություն

Հրանտ Բագրատյան. «Դա նույնն է, որ որոշեք երբեք չամուսնանալ, որովհետեւ ձեզ կարող են մի օր դավաճանել»

Ես Բագրատյանն եմ, ամեն ինչ ազնվորեն ձեզ ասում եմ: Մաքսային միությունը անհնար է պատկերացնել առանց ռուբլու գոտու:

Հրդեհ Քաղցրաշենում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող դպրոցին հարակից տարածքում շինություն է այրվում:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, 1967 թ. ծնված Գուրգեն Օ.-ն այրել է իր տան բակում գտնվող խոտածածկ տարածքը, որից բռնկվել է նաև նշված վայրում հավաքված ցախի կույտը,

Տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի և կանոնադրական մարմինների հերթական նիստը և, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրացման տեսանկյունից,

Բագրատյանին դատի են տվել. «Քաղաքական պատվեր է, հետեւում Տիգրան Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանն են»

Այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ իր դեմ ներկայացված դատական հայցին՝ գրագողության համար: Նա հայտարարեց, որ դա քաղաքական բացահայտ պատվեր է եւ նորից վարչապետն է դրա հետեւում կանգնած. «Դուք գիտեք, որ երբ եղա վարչապետ, առաջին գործը գիտության թեմատիկ ֆինանսավորման անցնելն էր: 95-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ակադեմիան պաշտպանեց: Ես ասում էի՝ 13

Թիվ 1 մանկապարտեզը չհիմնանորոգելն անմեղ բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն

18 սեպտեմբերի 2013, Երևան: Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Ուսումնասիրելով Երևանի զարգացման 2010-2013թթ. քառամյա և տարեկան ծրագրերը՝ նկատել եմ, որ քառամյա ծրագրով 2011թ.-ին նախատեսվել է հիմնանորոգել Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.1 մանկապարտեզը, սակայն Երևանի զարգացման 2011 թվականի տարեկան ծրագրով այն նախատեսված

Թմրանյութ ապօրինի փոխադրելու կասկածանքով կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության աշխատակիցը

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա. Պ.-ի կողմից նույն հիմնարկի կալանավոր Ա.Ո.-ի անվամբ

Էլինա Դանիելյանը այսօր մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ում

Այսօր Տաշքենդում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի հերթական փուլը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Ուզբեկստանում Էլինայի մրցակիցներն են Համփի Կոներուն, Դրոնավալի Հարիկան (երկուսն էլ՝ Հնդկաստան), չինացիներ Ժաո Քսյուն եւ Յու Վենյունը, ուկրաինացի Կատերինա Լահնոն, Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոթենաշվիլին, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան, Ալեքսանդրա Կոստենյուկը եւ Օլգա Գիրյան (երկւոսն էլ՝ Ռուսաստան), Գյուլիսխան

Հայրիկյանի համոզմամբ` Պուտինը ցանկանում է վերականգնել ռուսական կայսրությունը

Վերջին օրերին բոլոր հայերը շոկի մեջ են, այդ ինչպե՞ս ստացվեց, մենք ասում էինք, որ ապրում ենք եվրոպական արժեքներով, դեպի Եվրոպա ենք գնում, հանկարծ մի օր նախագահը միանձնյա հայտարարեց, որ ոչ, մենք նախընտրում ենք պուտինյան Ռուսաստանը:

ՀՅԴ ծրագիրը չի՞ վերաբերում Վահան Հովհաննիսյանին

ՀՅԴ Մամլո դիվանը տեղեկացնում է, որ կուսակցության՝ «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը վերաբերում է բոլորին, բացի Վահան Հովհաննիսյանից: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում  

«Գրանտակերները», ոստիկանության բռնություններն ու քաղաքացիական հասարակությունը

«Ժողովրդավարությունը համաշխարհային արժեք է՝ հիմնված մարդկանց ազատորեն արտահայտվող կամքի վրա՝ որոշելու սեփական քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային համակարգերը, ինչպես նաև մասնակցություն ունենալու կյանքի բոլոր ոլորտներում»,- այսօր ՄԱԿ-ում մեկնարկած «Հանրային և մասնավոր հատվածներն ի շահ քաղաքացիական հասարակության» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Նշենք, որ միջոցառումը կազմակերպվում է սեպտեմբերի 19-ին

Կարեն Գրիգորյանը դարձավ «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Մարտունիում անցկացված շախմատի «Սեւանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարում ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ միանձնյա նվաճեց հաղթողի կոչումը: Մրցաշարին բացի հայաստանցիներից մասնակցում էին նաեւ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ավստրիայից ժամանած շախմատիստներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանում իշխանափոխություն արդեն տեղի է ունեցել, բայց ժողովուրդը տեղյակ չէ

Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է, թե ինչու սեպտեմբերի 20-ի հանրահավաքում իշխանափոխության պահանջ չի դնելու։ «Ես կարծում եմ, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել արդեն, ես կարծում եմ, որ դա գրանցելու խնդիր ունենք», ասել է նա։ «ՉԻ» – Փաստորեն, Հայաստանում իշխանափոխություն արդեն տեղի է ունեցել, բայց ժողովուրդը տեղյակ չէ։ Չգիտես ինչու՝ մարդիկ տեսողական խաբկանքների մեջ են։ Նրանց թվում

ԼՂՀ կառավարությունը հույսը չի կտրել, որ մեր հայրենակիցներն իրենց ապագան կփնտրեն ոչ թե եվրոպաներում, այլ հենց Արցախում

Արցախը բաց է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի մեր գործարարների առաջ: Այսօր Արցախով հետաքրքրված են ե՛ւ օտար ներդրողները, բայց մինչեւ մեր հայրենակիցներն անհրաժեշտ չափով ներդրումներ չանեն, օտարի համար չբացահայտեն Արցախն ու այն գրավիչ չդարձնեն, օտարը դա չի անի:

Ստեղծվող հանձնաժողովը չի կարող որևէ կապ ունենալ քաղաքապետի կողմից հանձնարարված հանրային քննարկումներ կազմակերպելու հետ

Վերջին օրերին կրկին ակտիվ շրջանառվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու հարցը: Երևանի քաղաքապետարանն արդեն չի էլ թաքցնում, որ հարցի քննարկման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Չքննարկելով՝ ինչ չափորոշիչներով է ընտրվել (կամ ընտրվելու) հանձնաժողովի կազմը, ովքեր են շահագրգիռ կողմերը և ի վերջո «առանձին ընթացակարգով» (ինչպես քաղաքապետարանն էր ներկայացրել) քննարկման արդյունքում «Իրազեկ և պաշտպանված

Փակ քննարկում ԱԺ-ում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը երեկ հրավիրվել էր Ազգային ժողով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ փակ քննարկման։ Քննարկումը տեւեց երկու ժամ եւ, ինչպես դրա ավարտից հետո մեզ հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ում հրավերով էլ դեսպանը եկել էր հանդիպման, այն ընթացել է աշխատանքային մթնոլորտում եւ քննարկվել են այս օրերին Հայաստանի

«Մենք նկատում ենք, որ Սերժ Սարգսյանին սատարելուց հետո մեր վարկանիշը տուժեց»

Հատված «Առաջին լրատվական»-ին ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի հետ հարցազրույցից: – Հայաստանում կուսակցությունները կարծես թե բաժանվել են ընդդիմադիր, իշխանամետ և նաև «այլընտրանք» ունենք: Ձեր կուսակցությունն այժմ ունի՞ որևէ ուղղվածություն, թե՞ ոչ: – Կմնանք ընդդիմադիր դաշտում, բայց ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ: Այսինքն, ոչ թե ուղղվելու ենք դեպի Արևմուտք կամ Ռուսաստան, այլ պետականամետ ենք լինելու: Համագումարի

Թանկացումների նոր ալիք է սկսվելու

Հայաստանյան խանութներում եւ սուպերմարկետներում վերջին օրերին արձանագրվել է որոշ ապրանքատեսակների գների աճ։ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»– ի հետ զրույցում նշեց, որ դա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հետեւանքն է։ Նրա խոսքով՝ առաջիկայում սկսվելու է թանկացումների նոր ալիք։ Իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ այս տարվա թանկացումների գլխավոր պատճառը տնտեսական շոշափելի աճի բացակայությունն է։

Ի՞նչ տեղեր են զբաղեցրել մեր ազատ ոճայիններն աշխարհի առաջնությունում

Բուդապեշտում այսօր ավարտվող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտել է հինգ ըմբիշ: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարի մեջ ներգրավվելու է այսօր: Իսկ նրա թիմակիցներն իրենց քաշային կարգերում գրավել են այսպիսի տեղեր: 66 կգ (40 մասնակից), Դեւիդ Սաֆարյան՝ 1-ին տեղ՝ աշխարհի չեմպիոն 55 կգ (34), Միհրան Ռաբուրյան, 26-րդ տեղ 60 կգ

Լեւոն Հարությունյան. «Փաստորեն, ոչ ստաբիլ ազգ ենք, ու ես այսօր ինձ զգում եմ մարմնավաճառ»

Այս պահին, այն, ինչ որ ինքն արեց (նկատի ունի նախագահին), սխալ էր ու սխալ էր այնքանով, որ իմ ու քո պետության վրա ուրիշ պետություններ նայելու են անլուրջ, մի խոսքով՝ արդեն վստահություն չենք ներշնչում, ու դրանից հետո շատ դռներ փակվեցին իմ, քո ու բոլորի առաջ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031