Օրվա լրահոսը
Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին մտքում պատասխանեց
«Ամբիցիաներով ինչ-որ բան ասելը, դա քաղաքական ճակատագրի վախճան է: Մտքումս պատասխանեցի: Կին է, չեմ ուզում հայհոյանքին հայհոյանքով պատասխանել, ի՞նչ պատասխանեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին: Լրագրողները Սահակյանին փոխանցեցին Փոստանջյանի հայտարարությունը, որ Սերժ Սարգսյան իշխանավորին եւ նրա իշխանությանն իրենք թաղել են աղբամանում, քանի որ իրենց դրա համար
Ինչպե՞ս կանխել ինտերնետային մեդիայում ոչ պրոֆեսիոնալիզմի և գրագողության տարածումը
Իշխանությունը երկու բան` հեռուստաեթերն ու արդարադատության նախարարությունը կյանքում չի տա, կարող է բանակն էլ, նույնիսկ ոստիկանությունը զիջի ընդդիմությանը, բայց այդ երկուսը երբեք չի զիջի:
Արթուր Իսպիրյան. «Օր ու գիշեր իմ մասնագիտությունը թողած՝ զբաղված եմ Երեւանի ցավերով»
Այսօր «Հայելի» ակումբում երգիչ, «Բարեւ Երեւան» դաշինքի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Իսպիրյանը դժգոհեց Երեւանի խնդիրերից: Նրա խոսքերով՝ ոչ մի քաղաքապետ չկարողացավ լուծում տալ սանիտարական հարցերին, տրանսպորտի խնդիրերին. «Ես օր ու գիշեր իմ մասնագիտությունը թողած՝ զբաղված եմ Երեւանի ցավերով: Ոտքով քայլում եմ, տեսնում եմ այդ ապօրինի շինարարությունները: Բոլոր հարցերն էլ լուծելի են»: Հարցին, թե ո՞ր հարցերով
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Վարդան Օսկանյանն է
Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն կուսակցության ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է: Այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում ասաց խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին`հստակեցվե՞լ է ի վերջո այդ խնդիրը, որի համար, ի դեպ, քաղաքական ուժերի քննադատությանն է արժանանում ԲՀԿ-ն: Տիկին Վարդանյանը նաեւ հիշեցրեց, որ սա Երեւանի ավագանու ընտրություններ են ու կուսակցությունը շեշտը դնում
«Ծիծեռնակաբերդ գնալը հետաքրքիր լուծում էր». հոգեբան
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ,INTRA հոգեբանական առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը համարում է, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը թափանցիկ գործելաոճ ունեցող քաղաքական գործիչ է: «Րաֆֆի Հովհաննիսյանը շատ թափանցիկ քաղաքական գործիչ է, ինչը հատուկ չէ շատ քաղաքական գործիչներին: Եվ նա այդ թափանցիկության տեսանկյունից շատ խոցելի է: Որքան մենք թափանցիկ ենք, այնքան ավելի խոցելի ենք
«Եթե մերժել է իշխանությանը, ապա ոստիկանապետի հետ ի՞նչ աղոթք է անում Ծիծեռնակաբերդում». Գագիկ Ջհանգիրյանը`Րաֆֆի Հովհաննիսյանին
«Ինձ էլ էին առաջարկում անպայման գնալ և մասնակցել այդ հավաքներին, բայց ես չէի տեսնում «Ժառանգության» այդ շարժման և նրա ղեկավարի գործողություններում որևէ տրամաբանական քայլերի հաջորդականություն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում պատասխանելով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած այլընտրանքային երդմնակալությանը վերաբերող հարցին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա հիշեցրեց, որ ՀԱԿ-ը նախապես հայտարարել էր, որ չի գնալու
Դավիթ Սանասարյան. «Միգուցե մարտավարությունն ենք ձախողել, բայց ոչ ռազմավարությունը»
Րաֆֆի Հովաննիսյանից ավելի շատ հիասթափվել էին ոչ նրա կողմնակիցները:
Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Մերենիայի Սբ.Աստվածածին եկեղեցին
Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ՝ Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի և տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթև և տեր Տիգրան քահանաների վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հեռավորությամբ: Հայ բնակչությունն այստեղ տեղափոխվել և վերաբնակվել է 18-րդ դարից սկսած
ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը Արմեն Մարտիրոսյանի դեպքի մասին (Տեսանյութ)
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այցելեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Այդ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Անդրեասյանն ու Բաղդասարյանը ներկայացրեցին իրենց զրույցի մանրամասները: Անդրեասյանը հայտնեց, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին ներկայացրել են իրենց գրասենյակի, աշխատակազմի հետ կապված խնդիրները մարդու իրավունքների հետ կապված հարցեր: «Տեղեկացնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ գերակայություններից է,
Գագիկ Ջհանգիրյան. «Որոշ իրավապահ կառույցներ եւ նրանց ղեկավարները անհանգստացած են»
«Ես հիմա չեմ ուզում որեւէ վերջնական եզրակացություն հայտնել`թե մեծամասնությունը ինչպե՞ս կքվեարկի, բայց կարծում եմ, որ այն քաղաքական ուժը, որը ներկայացված է, իրենք անհանգստացած են ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման փաստով, որոշ իրավապահ կառույցներ եւ նրանց ղեկավարներ եւ այդ անհանգստությունը կամա թե ակամա տեղափոխվում է Ազգային ժողովի դահլիճ»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը`խորհրդարանական ճեպազրույցներում պատասխանելով
Բաքվում արձագանքել են «Քարե երազներ»-ը հայերեն թարգմանելուն
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանը իսկույն արձագանքել է Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը հայերեն թարգմանելուն եւ տպագրելուն: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Քարե երազներ» գիրքը որակել է Ադրբեջանի դեմ «սեւ PR»-ի միջոցներից մեկը: «Աքրամ Այլիսլիի տխրահռչակ «Քարե երազներ» վեպը արդեն լույս է տեսել հայերեն լեզվով: Իհարկե, թշնամին քնած չէ, Ադրբեջանի դեմ օգտագործում
«Երբ ասում են՝ Դաշնակցությունը ժողովրդի հետ չէր, պետք է ասել՝ ո՞ր ժողովրդի, ժողովուրդը բաժանվել էր երեք մասի»
Մի մասը վճռական ուզում էր հասնել Բաղրամյան 26, երկրորդ մասը, ընդունելով Րաֆֆի Հովհաննիսյանի անվերապահ առաջնորդությունը, հետևեց նրան, երրորդ զանգվածը գնաց տուն:
Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանատվությամբ
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է մոտավորապես նույն վիճակում, ինչ իրավիճակում 1996-ին հայտնվել էր Վազգեն Մանուկյանը, 1998-ին` Կարեն Դեմիրճյանը, 2003-2004-ին ` Ստեփան Դեմիրճյանը, իսկ 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տիգրան Առաքելյանը այցելեց Սարյանի պուրակ
Երեկ երեկոյան Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի ընթացքում ծափահարություններ ու «Ազատություն» վանկարկումներ հնչեցին։ Բանն այն է, որ քաղաքական զբոսանքի մասնակիցներին երեկ այցելեց վեց տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Վճռաբեկ դատարանի որոշմամբ Տիգրանը ազատ է արձակվել՝ մասնակցելու համար հոր հոգեհանգստի եւ թաղման արարողությանը։ Այսօր առավոտյան Տիգրանը վերադառնալու է «Նուբարաշեն»
Ինչու Մոսկվա, ինչու հիմա
Առաջին տպավորությունը, որ կարելի էր ստանալ երեկ հայտնի դարձած այն փաստից, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա աշխատանքային այցով, այն էր, որ սա «Րաֆֆիին ոչ թե առողջ քննադատողների, այլ անհարկի ծաղրողների» հրամցրած տեղեկատվությունն է, «Ժառանգության» առաջնորդին վատաբանելու միակ նպատակով: Սակայն, երբ «Ժառանգություն»-ից պաշտոնապես հաստատվեց այս տեղեկությունը, այս տպավորությունն իհարկե անհետացավ, փոխարենն առաջացան բազմաթիվ հարցեր, օրինակ,
Խաչիկյանի գործով կալանավորը ուշագնաց է եղել
Աշոտ Աբրահամյանի սեւացած գույնը դատարանում խոսում է նրա առողջական վիճակի սրացման մասին:
Սամվել Նիկոյան. Եվս մեկ անգամ մարտի 1-ին զոհվածների հարազատներին հուսախաբության առաջ կկանգնեցնեն
Երեկ «ՉԻ»-ն փորձեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանից ճշտել թե «Հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ խմբակցության կողմից ԱԺ օրակարգում ընդգրկված նոր հանձնաժողովի ստեղծումով վերջապես բացահայտվեն մարտի 1-ի դեպքերի մեղավորները»: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում եղած ժամանակ Նիկոյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի էջը փակված է։ Ի պատասխան՝ Նիկոյանը նշեց. «Ես չեմ ուզում
Ժամը 4-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Հայաստանում
Զարուհի Փոստանջյանի կարծիքով, ոստիկանապետը միացել էր իրենց
ՀԱԿ անդամ. Լեւոն Տեր Պետրոսյանը 2008-ին չլքեց ժողովրդին, իսկ Րաֆֆին լքեց
Մեր հարցին ի պատասխան, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ քննադատվեց, որ 2008-ին միայնակ թողեց ժողովրդին ոստիկանների հետ, տիկին Թադեւոսյանը վստահեցրեց. «Նա երբեք չի լքել մարտի դաշտը: Սկզբից մինչեւ վերջ կանգնած է եղել հրապարակում»:
Անսթափ վարորդի ավտոմեքենան ընկել է առուն
Ապրիլի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Խարբերդ գյուղի մոտ, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել աջ կողմում գտնվող առուն: Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ԲՀԿ-ն զրկե՞ց քաղաքացիներին այլ Հայաստանից
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանին զվարճացնում է ՀՀԿ-ի տարածած լուրը, որտեղ նրանք դատապարտում են կաշառակերությունը։ «Ապրիլի 1-ն էլ չէր, որ մտածեի կատակ են անում: Եթե դա ինքնաքննադատություն է, ես շատ ուրախ եմ, դա նշանակում է, որ տվյալ կուսակցության ներսում ակտիվ ժողովրդավարացման գործընթաց է սկսվում»,- ասում է Նաիրա Զոհրաբյանն ու հավելում, որ չի կարելի ամեն ինչ
Համլետ Հարությունյան. «Անկախության ողջ ընթացքում այսքան վտանգավոր ընդդիմություն չենք ունեցել»
Այն ընդդիմությունը, որը Րաֆֆի Հովհաննիսյանն է ղեկավարում, վարկաբեկում է մեր պետականությունը, գցելով մեր վարկը համաշխարհային հասարակության առջև։
Հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով
Ապրիլի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Ա.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով: Վարդան Ա.-ն ձերբակալված է: ՀՀ ոստիկանություն
Արցախի փողոցում տեղի ունեցած պատահարի հետևանքով ուղևորներից մեկը մահացել է
Ապրիլի 11-ին, ժամը 06.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի: Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 1982 թ. ծնված Հովհաննես Գևորգյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Րաֆֆին «չջրեց» իշխանության արմատները
Ապրիլի 9-ից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակում շատ հետաքրքիր է իշխանությունների պահվածքը: Նրանք հայտարարում են, որ հիասթափված են Րաֆֆի Հովհաննիսյանից: Այս մասին հայտարարում են Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը: Ինչո՞ւ են իշխանությունները հուսախաբված: Սա հետաքրքիր հարց է, քանի որ այն ունի երկու երես. հուսախաբված են, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց քայլերի, որոնք, իհարկե, ոչ արյունալի բախումներ, բայց անհարկի
Արմեն Մարտիրոսյան. «Խոշտանգումը երբվանի՞ց է դարձել համարժեք գործողություն»
Այն դեպքում, որ ոչ զինված եմ, ձեռքիս ոչ զենք կա, ոչ որևէ մեկին հարվածում եմ։
Փրկարարները տուժածին պատգարակով տեղափոխել են
Ապրիլի 12-ին, ժամը 04:06-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում` հետիոտնի համար չնախատեսված հատվածով անցնելիս, ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակչուհի` 1932 թ.
Դուբայում պայքարը սրվում է
ՄԱԷ-ում ընթացող շախմատի «Դուբայ Օփեն» մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարը գնալով սրվում է: Հինգերորդ տուրից հետո միանձնյա առաջատարի դերը հարյուր տոկոսանոց արդյունքով ստանձնել է ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը: Նրանից կես միավոր պակաս ունեն հինգ շախմատիստներ, որոնց մեջ են նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք լրացուցիչ գործակիցներով բաժանում են 3-4-րդ տեղերը: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներն ընդհանուր
Հրդեհ շոգեբաղնիքում
Ապրիլի 11-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապանի «Գետափ» ռեստորանային համալիրին կից շոգեբաղնիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 00.09-ին: Այրվել են Ա. Հայրապետյանին պատկանող շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը և երեսպատումը` 60 քմ մակերեսով: ԱԻՆ


















































