Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանը հանդիպել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում ժամանած պատվիրակությունների անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդին, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին։
Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքը
Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության պետը մասնակցեց ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը: Բացման արարողությունը կատարեցին բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները: Ի դեպ, հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաև Վանաձորում: Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էին Լոռու
Սամվել Ալեքսանյանի վստահված անձը «դիրիժորություն» էր անում (Տեսանյութ)
Այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպանները կրկին հավաքվել էին Փակ շուկայի մոտ: Նրանք ժամեր առաջ հավաքվել ու սպասում էին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման անդամներին: Պատգամավորի կողմնակիցները ակտիվիստներին դիմավորեցին կրկին նույն կոչերով՝ «Ալեքսանյան բարերար», «Ալեքսանյան շինարար», «Հեռացեք» եւ «Ո՛չ գրանտակերներին» պաստառներով ու դրոշներով, սուլոց-աղաղակով: Փակ շուկայի նորոգման ու նոր տեսքով գործելու կողմնակիցներն ու ակտիվիստները
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և հետագա համագործակցության, մինչև այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաև Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքների շուրջ: Հանդիպմանը
Իշխանությունը ճի՞շտ վարվեց, թե՞ «պռավալի տվեց» ՀՀ արտաքին քաղաքականությունը. (Տեսանյութեր)
«Ինձ համար Մաքսային միություն մտնելը և եվրոպական ասոցացման համաձայնագիրը ստորագրելը այսպես ասած ողջախոհ քայլ չէր նախագահի կողմից: ՀՀ նախագահը չորս տարի բանակցություններ էր վարում Եվրամիության հետ, իսկ հետո հապճեպ որոշում է կայացնում և գնում դեպի Ռուսաստան»,-Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք ճիշտ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, այսպես պատասխանեց ՀԱԿ երիտասարդական կազմակերպության անդամ Գուրգեն
Կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպում Երևանում
Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում Երևանում այսօր տեղի է ունեցել կրթության նախարարների հանդիպում, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի, ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի, Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի, Ուկրաինայի կրթության և գիտության փոխնախարար Եվգենի Սուլիմայի, Մոլդովայի կրթության
Մեծ Բրիտանիայի դեսպանը` Մաքսային միության անդամակցելու մասին (ֆոտոշարք)
Այսօր Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 անգլիական դպրոցի ջեռուցման համակարգը շահագործելու նպատակով Գյումրիում էին ՀՀ-ում ՄԵծ Բրիտանիայի դեսպաններ Ջոնաթան Էյվսը և Քեթի Լիչը: Նշենք, որ էլիտար համարվող այս դպրոցը կառուցվել է երկրաշարժից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի կառավարության և ժողովրդի աջակցությամբ ու պաշտոնապես բացվել է հենց այս երկրի վարչապետ Մարգարետ Թետչերի մասնակցությամբ: Ինչևէ, քանի որ
«Նոր պայմանագիր կա. Ռուսաստանի զենքի արտադրությունից ուղիղ ճանապարհով կարող է օգտվել միայն Հայաստանը»
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Հայաստանն անդամակցում Մաքսային միությանը, ի՞նչ պետք է ընդօրինակենք այդ պետություններից՝ Լուկաշենկոյից, Նազարբաեւից: Ընդդիմադիրները գտնում են, որ դրանք այն երկրներն են, որտեղ նախագահները ընտրությունների միջոցով չեն ընտրվել ու Հայաստանը դառնում է այդ ընտանիքի անդա՞մ: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա ընդամենը տեսակետ է: Մեկը կարող է իրականություն համարել, մեկը՝
Քննարկվել է Արևելյան գործընկերության անդամ երկրներում իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրանց այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա կրթության բնագավառում համագործակցությանը, ինչն էլ կնպաստի Հայաստանում այդ ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը: «Մեզ համար կարևոր է կրթության բնագավառում եվրոպական փորձը, ինչպես նաև նոր բարեփոխումների իրականացումը: Այդ առումով արդեն իսկ Եվրոպական
Հարեւանը օբյեկտ կառուցելով՝ փակել է Դիլիջանի բնակչուհու «արեւը»
Կառույցի բարձրությունը 70 սմ-ով իջեցվե՞լ է
Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված ամենամեծ տուգանքը պատմության մեջ
Ֆինլանդիայում վերը նշված խախտումների համար տուգանքները սահմանվում են հաշվի առնելով խախտողի տարեկան եկամուտը: 2004թ.-ին ֆին հայտնի գործարար Յուսսի Սալոնոյան ստիպված եղավ իր խախտման համար վճարել 170 000 € : Նա ընդամենը գերացանցել էր սահմնաված արագությունը: Երկրի վրա կենդանի մարդիկ ավելի շատ են, քան մարդկության պատմության ողջ ընթացքում մահացածները: Շատ ուտելուց ժամանակավորապես վատանում է լսողությունը: Տղամարդկանց
Յուրի Վարդանյանը երեկ այցելել է «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ»
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը երեկ այցելել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ»՝ ծանոթանալու փլուզումից տուժած մասնաշենքում տիրող իրավիճակին: ՊՈԱԿ-ին պատկանող հանրակացարանային մասնաշենքի բուժկետի և սանիտարական սենյակի՝ 30 քմ մակերեսով երկաթբետոնե հատակները փլուզվել էին սեպտեմբերի 9-ին: Քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը նախարարին ներկայացրեց իրավիճակը՝ ակնկալելով վերջինիս գործուն միջամտությունը վթարի հետևանքներն
«Նկարչի խոսքը նկարներն են». Բացվել է Կամսարի անհատական ցուցահանդեսը
Այսօր՝ սեպտեմբերի 13ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց գեղանկարիչ Կամսարի (Կամո Սահակյան) անհատական ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա էին նկարչի ծանոթները, ընկերները և իհարկե նրա արվեստի սիրահարները, ովքեր իրենց շնորհավորանքն ու գովեստի խոսքերն ուղղեցին նրան. «Կամոն «մարսել» է դասական նկարչությունը գերազանց, և նրա ամեն մի վրձնահարված մեզ համար և՛ հասկանալի է, և՛ ճանաչելի, և իհարկե ուսանելի»,
Առաջարկությունների մեկական տաղավար է տեղադրվում յուրաքանչյուր վարչական շրջանում
Քաղաքացիներին Երևանի զարգացման ծրագրերում ներգրավելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած հերթական ծրագրի՝ առաջարկությունների տաղավարների տեղադրման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Այս օրերին հատուկ տաղավարներ են դրվել նաև Նուբարաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն վարչական շրջանների կենտրոնական վայրերում։ «Հետաքրքիր արդյունքներ ենք ակնկալում։ Ակնկալում ենք նաև քաղաքացիների ակտիվացում, քանի որ սա առաջարկություններ հղելու հեշտ եղանակ է. որևէ մտահղացում
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրավիրել է անդրանիկ նիստը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրավիրեց իր անդրանիկ նիստը: Օրակարգում առաջադրվեցին ու քննարկվեցին յոթ խումբ հարցեր: Դրանք են. 1. հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ընթացակարգը, 2. հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման կարգը, 3. սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրների նախնական հստակեցումը, 4. տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումները նախապատրաստելու համար հանձնաժողովի անդամների միջեւ աշխատանքի պայմանական բաժանումը, 5. միջազգային փորձագետների
Արաս Օզբիլիսի անկյունային հարվածն ամենավատն է համարվել ֆուտբոլի պատմության մեջ․ (Տեսանյութ)
«Footballtop.ru» կայքի փոխանցմամբ, Հայաստան-Դանիա հանդիպման ժամանակ Արաս Օզբիլիսի կատարած անհաջող անկյունային հարվածը տեղ է գտել աշխարհի բոլոր խոշորագույն հրատարակություններում: Նույն աղբյուրը գրում է նաեւ, որ այդ անկյունայինը ամենավատն է համարվել ֆուտբոլի պատմության մեջ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողը դրանից դեռ չորս օր առաջ Չեխիայի հետ խաղում սննդի թունավորման պատճառով ստամոքսի խնդիրներ
ԵՀ հանձնակատար. «Ասոցացման համաձայնագրի չստորագրումը չի նշանակում, որ բոլոր կապերը խզում ենք»
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում» Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում Հայաստանում գտնվող գործընթացի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների այսօր կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանն ուրախ է հյուրընկալել է ոչ ֆորմալ գագաթաժողովի մասնակիցներին, որին մասնակցում է նաեւ Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի,լեզվական բազմազանության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն: Նախարարը հայտնեց, որ հանդիպման ժամանակ քննարկել
«Խաչատրյանի կոնցերտը համոզել դնել Բեռլինում կամ Փարիզում` ծանր բան է». թավջութակահար
«Մեզ համար գերխնդիրն այն է, երբ անցկացվում է Արամ Խաչատրյանին նվիրված համերգ, մենք շատ ուզում ենք, որ դրսի երաժիշտը նվագի այդ գործը, և կարևոր մի բան, ինձ թվում է՝ նաև Բորիսը նվագելուց հետո այլ տեղերում կտարածի այդ գեղեցիկ երաժշտությունը»,- սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Հանդիպումը նվիրված
Կհնչի էթնո ջազ՝ շվեյցարական «Վալերի Տոլստով» խմբի երաժիշտների կատարմամբ
«Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է` «Օրկեստր պլյուս» նախագծի շրջանակներում սիմֆոնիկ համերգ`էթնո ջազ՝ շվեյցարական «Վալերի Տոլստով» խմբի երաժիշտների կատարմամբ»,-այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի սրահում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը` նշելով, որ կազմում ներգրավված
«Լավ, ռուսները ձեզ ի՞նչ են առաջարկել Մաքսային միությանը անդամակցելու դիմաց»՝ հարցրին Էդվարդ Նալբանդյանին
Եվրոպան, կարծես, դռները չի փակում Հայաստանի առջեւ Երեւանում ընթացող Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում գերմանացի անկախ լրագրողը հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին այն մասին, որ Հայաստանը փաստորեն ընտրեց Մաքսային միությունը․ «Հայտնի է, որ ԽՀԱԱԳ համաձայնագիրը ստորագրելուց հետո նախատեսվում էր անցկացնել Դոնորների խորհրդաժողով, որը շատ մեծ
Հայաստան-ԱՄՆ համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ
2013թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 15-րդ փոփոխությունը: Համաձայն նամակ- համաձայնագրի` սույն 15-րդ փոփոխության՝ մոտ 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման
ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ա. Թամազյանի վրա
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրամանով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները ավարտվելու պատճառով և ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա: ՀՀ դատախազություն
Նախագահ Սերժ Սարգսյանը Գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյուղատնտեսության նախարարություն: Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաև դրանց լուծման ուղիների և ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները: Հանրապետության Նախագահն այնուհետև նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Գյուղատնտեսության նախարար
Վանաձորցին մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ
Համաձայն մեղադրական եզրակացության` նա շուրջ մեկ տարի իր հետ մարմնավաճառության է տարել այլ անձի: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող վանաձորցի Աստղիկ Վ.-ի դատաքննությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` Աստղիկ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսն ընկած
«Խաչվերաց տոնը գերեզմանատներ այցելելու օր չէ». Խորեն քահանա Մարուքյան
«Խաչվերացի օրը այցելել գերեզմաններ` սխալ սովորույթ է, ուղղակի պետք է գերեզման այցելել տոնին հաջորդող երկուշաբթի օրը: Սա ուրախության, տոնախմբության, հոգեւոր ապրումները զգալու օր է: Խաչի վրա Քրիստոս իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը»,-այսօր այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով Խաչվերաց տոնի խորհրդին, ասաց Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Խորեն քահանա Մարուքյանը: Քահանայի
Փակ շուկան՝ ներսից եւ դրսից (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Շինարարական աշխատանքների ընթացքում այստեղ նոր կոյուղի գցվեց, ինչի համար շուկայի հարակից տարածքի բնակիչները շատ շնորհակալ են, դա տարածքի մաքրության խնդիր է լուծում, նախկինն արդեն բանի պետք չէր»,- «Փակ շուկայի» մոտակայքում, որտեղ դեռ շինարարական աշխատանքներն ընթանում են, մեզ հետ զրույցում ասաց տարածքի բնակիչներից մեկը: Մեկ այլ բնակիչ՝ Արտաշեսը, միացավ մեր զրույցին՝ իր զայրույթն արտահայտելով ընդդեմ այն
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Սեպտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Հայաստանում ավելի շատ երեխաներ են սկսել բրոնխիալ ասթմայով հիվանդանալ (Տեսանյութ)
Ալերգիաներ կան, որոնք չեն բուժվում, բայց «քնում» են Կան ալերգիաներ, որոնց պատճառներն այդպես էլ հայտնի չեն դառնում: Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում ասաց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, ալերգոլոգ-իմունոլոգ Քրիստինա Ջամալյանը: Ըստ նրա, աշխարհում ալերգիայով մարդկանց թիվն այնքան է ավելացել, որ այն որակավորել են որպես համաճարակ: Մասնագետի խոսքերով,
Բունդեսթագի պատգամավորը`Մաքսային միությանն անդամակցության մասին
«Ինձ համար կարևոր էր տեղում տեսնելու, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչ ուղեծիր է ընտրելու, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունն, արդյոք, ԵՄ ԽՀԱԱՀ-ին այլընտրա՞նք է»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն, որը Հայաստան արդեն երրորդ անգամ է այցելում և այս անգամ նաև ԼՂՀ-ում է եղել: Նա տեղեկացրեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին քննարկումներ
Բոլոր կուսակցությունների երիտասարդները՝ բացի ՀՅԴ-ն. ի՞նչ են քննարկել երիտասարդ կուսակցականները
Ծաղկաձորում ընթացող «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովի մասնակիցները Հայաստանի երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում այսօր ամփոփեցին մի շարք խնդիրների շուրջ իրենց առաջարկները, մասնավորապես ուսման վարձավճարների, տրանսպորտի ուղեվարձի թանկացման, Մաքսային միության անդամակցությանը վերաբերող հարցեր: Համաժողովն արդեն երկրորդ տարին է անցկացվում է երիտասարդ դաշնակցականների առաջարկով։ Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և


















































