Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Միգուցե մարտավարությունն ենք ձախողել, բայց ոչ ռազմավարությունը»

Ապրիլ 12,2013 12:50

Այսօր «Հայելի» ակումբում «Բաեւ Երեւան» դաշինքի 7-րդ տեղը զբաղեցնող Դավիթ Սանասարյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա այցի հետ կապված ԶԼՄ-ները տարաբնույթ հակասական մեկնաբանություններ գրեցին՝ իբր թիմը չի իմացել: Մինչդեռ Րաֆֆի Հովհանիսյանը հանրահավաքին էլ էր ասել, որ գնալու է Մոսկվա:

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ շատ երկար է երազել ու սպասել ապրիլի 9-ին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ա՞յդ օրվան էիք սպասում, ինչ եղավ իրականում ապրիլի 9-ին: Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Իհարկե, այդ օրվա հիմնական խորհուրդը երդմնակալության արարողությունն էր: Խորհուրդն այն էր, որ մենք չենք ճանաչում այս իշխանություններին եւ շարունակում ենք մեր պայքարը: Սա անհնազանդության երդում էր, անհնազանդության կոչ էր: Ես միշտ անհնազանդ եմ եղել այս իշխանության հետ հարաբերություններում, բայց սա մեծ պատասխանատվության ստանձնում էր»:

Մեր հարցին ,թե ինչո՞ւ մասնատվեց այդ օրը ժողովուրդը, տարբեր խմբեր միմյանցից անտեղյակ տարբեր հատվածներում էր Բաղրամյան պողոտայի՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Տեղի ունեցավ այն, ինչ ցանկալի չէր, որ տեղի ունենար: Ոստիկանների հետ բախում տեղի ունեցավ: Բախման արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղից դուրս եկավ եւ հանդիպեց զորավարի հետ՝ Վովա Գասպարյանի հետ: Բանակցություններ են տեղի ունեցել: Երբ բանակցությունների ընթացքում հանգուցալուծում չեղավ եւ Սարյան փողոցով քայլեցին, ժողովրդի մոտ 3000 մարդ քայլում էր իր հետ: Հետո ինքն ասաց, որ իրեն թվացել է՝ ամբողջությամբ ժողովուրդը քայում էր իր հետեւից: Այն ձեւակերպումները, որ ժողովրդին մենակ թողեց, լքեց՝ սխալ է»:

Մենք խնդրեցինք նաեւ գնահատել այդ օրը ոստիկանության գործողությունները ինչքանով էին օրինաչափ եւ մեկնաբանել, թե Բաղրամյան պողոտայում երբ ժողովուրդը բախման մեջ էր, կռիվ էր տալիս, մի կողմից Արմեն Մարտիրոսյանի քիթն էին արյունլվա անում, ինչո՞ւ էր Րաֆֆի Հովհաննիսյանը ժպտալով քայլում ոստիկանապետի հետ: Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Երեւի որեւիցե մեկի համար նորություն չէր Րաֆֆի Հովհաննիսյանի ժպտալը: Ոստիկանության գործողությունները գնահատում եմ ոչ իրավաչափ: Երբ որ ես եւ մյուս գործընկերները բաժանում էինք, չէինք թողնում ոստիկանների հետ բախում, ինձ էլ էին հարվածում: Հիմնականում գնահատում եմ, որ հակաօրինական գործողությունների դիմեցին՝ փակելով ճանապարհը»:

Դավիթ Սանասարյանը նաեւ նշեց, որ Րաֆֆի Հովաննիսյանից ավելի շատ հիասթափվել էին ոչ նրա կողմնակիցները, այլ իշխանության ներկայացուցիչները. «Կեղծ ֆոն փորձեցին ստեղծել, որ իբր թե հիասթափություն կա, ամենատարբեր վերլուծաբանները սկսեցին գրել, որ շարժումը ջախջախում ապրեց: Շարժումը կա: Մարտավարությունը միգուցե ձախողվեց: Ռազմավարությունը մեր, որ պետք է հասնենք իշխանափոխության որեւիցե ձախողված մարտավարության չի կարող փոխարինել ռազմավարությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Դավիթ Սանասարյան…. դու գիտե՞ս, որ դո դատարկ ես: Մտածիր այդ մասին:

    Ինչ լավ է չէ, համ չհասկանալ ինչ է տեղի ունենում, ինչու, ինչպես եվ ինչեր պիտի լինեն համ էլ գնահատական ես տալիս:

    Մարդու լաց է գալիս քեզ տեսնելիս: Դու ունես երկու արժանիք.

    1. բոյդ

    2.Մազերդ միշտ լավ հարդարված են:

    Մի վիրավորվիր, այլ մտածիր խնդրում եմ, միգուցե դա քեզ կոգնի եվ հավատա ես քեզ անձամբ չեմ ճանաչում եվ հետեվաբար սա

    վրեժխնդրություն չէ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930