Օրվա լրահոսը
Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հայտարարության տակ 10-ից ավելի մարդ է ստորագրել
2 տարի անազատության մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հայտարարության տակ արդեն 10-ից ավելի մարդ է ստորագրել։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնել է իրավապաշտպան Արմեն Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ երեկոյան իրենք կհայտնեն այն մարդկանց անունները, որոնք միացել են հայտարարության տեքստին։ Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր Հայաստանի բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ
Հայաստանում բրոնխիալ ասթմայով արդեն երեխաներն են հիվանդանում
Ալերգոլոգ Քրիստինա Ջամալյանն այդ տեսակ ալերգիայի առաջացման պատճառներից է համարում աղտոտված մթնոլորտը, սնունդը, մեր կենցաղում առկա քիմիան: Անցյալ տարի Ամերիկյան համալսարանը ուսումնասիրություն էր կատարել, որի համաձայն՝ Ախթալա եկեղեցու մերձակա պոչամբարում, որտեղ թափվում են Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատի թունավոր թափոնները, օրինակ՝ արսենիումի չափաքանակը թույլատրելի սահմանը գերազանցում է 1,2 անգամ, կադիումինը՝ 1,1 անգամ, խրոմը նորմայից 2,4 անգամ է
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Դատապարտյալն անձամբ պետք է ներկայացնի իր փաստարկները
Քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի դեմ «Առավոտի» տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին են դիմել 11 տարվա ազատազրկման դատապարտված, արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Այվազյանի ծնողները՝ Աշոտ Այվազյանն ու Նինա Շահբազյանը: Նրանք տեղեկացնում են, որ 6 տարի առաջ իրենց որդին դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման, տուժողի հայցը՝ կապված 3 հազար դոլար գումարի բռնագանձնման վերաբերյալ, հատուցվել
Օպերայում «երգեց» ջութակը
Անցյալ թատերաշրջանի սկզբում Ազգային օպերային թատրոնում մեկնարկած «Համերգ ճեմասրահում» նախագիծը հաճելի նորություն էր ու մեծ արձագանք ստացավ երաժշտասերների եւ մասնագետների կողմից: Ողջ թատերաշրջանի ընթացքում նախագծում ներգրավվեցին ինչպես թատրոնի նվագախմբի երաժիշտներից կազմված անսամբլներ եւ մեներգիչներ, այնպես էլ հրավիրված կամերային կոլեկտիվներ ու անհատ կատարողներ, այդ թվում՝ նաեւ արտերկրից: «Առավոտը» քանիցս անդրադարձել է կայացած երեկոներին եւ նախագիծն իրականացրած
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
«Արվեստը էժանություն չի սիրում»
Թատրոնի սիրված դերասան Գարիկ Չեփչյանը, որ մի շարք գլխավոր դերեր է խաղացել սերիալներում, Aravot.am-ի հետ խոսելով սերիալների վրա ներդրումների մասին, ասաց. «Ներկայումս ապրում ենք մի հասարակարգում, որտեղ, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, կա էժան աշխատուժ ասվածը, բայց արվեստում էժան աշխատուժով որակ չես կարող ապահովել, թեեւ նման մարդիկ էլ են պետք»: Դերասանը կարծում է, որ հետեւյալ մոդելով
Արմավիրի մարզպետը նպաստո՞ւմ է արտագաղթին
Մարզպետն ու մարզպետարանը խախտել են ՀՀ Սահմանադրությունը Լրատվամիջոցները՝ այդ թվում եւ՝«Առավոտը», գրել են Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի շուրջ զարգացումների մասին: Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, Դաշտ գյուղի դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Գնել Ռոստոմյանն (լուսանկարում) ազատվել է աշխատանքից եւ նրա փոխարեն նշանակվել է Սուսաննա Նազարյանը: Նազարյանը ժամանակին Էջմիածին-Վաղարշապատի թիվ երկու դպրոցի տնօրենն էր, սակայն 2011-ի
«ՀՀ-ն Մաքսային միությանը միանում է ԱՄՆ-ի որոշմամբ»,- պնդում է Մանուչարյանը
Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը վստահեցնում է, Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը ԱՄՆ-ի որոշումն է եղել:
Քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-15 Երևանում գտնվող պատվիրակություններին
Ինչով ենք մենք հայտնի
Արտասահմանում, մասնավորապես՝ Եվրոպայում մարդիկ մեզ հաճախ հարցնում են՝ ո՞ր երկրից եք դուք: Շատերը կան, որոնց «Արմենիա» բառը ոչինչ չի ասում: Մի մասն էլ, հավանաբար, ինչ-որ բան հիշելով, ասում են՝ «A, Russia!»: Արժե՞ բացատրել, որ մենք հանրապետություն ենք, որը ժամանակին Խորհրդային Միության կազմում էր, իսկ հիմա իրավաբանորեն անկախ երկիր է: Թե՞… այլեւս չարժե: Մանավանդ որ՝ շարքային
13-ամյա աղջնակի բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի մայրը պնդում է, որ աղջիկը դեմ չի եղել
Սեւան քաղաքի 13-ամյա բնակչուհին մինչեւ Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ի եւ 25-ամյա Սասուն Ա.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալը շատ տղաների հետ է սեռական հարաբերություն ունեցել, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վահագնի մայրը՝ Նելլին: Սեւանի 13-ամյա բնակչուհուն բռնաբարելու գործով ձերբակալվել են Վարսեր գյուղի բնակիչ, ՃՈ աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ն եւ 25-ամյա Սասուն
Յոթ տարի հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին, որը 2006 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Խափանման
Մտադիր են կառուցել «անտեսանելի» երկնաքեր
«Նպատակ ունենք ցուցադրելԿորեայի նորագույն տեխնոլոգիական նվաճումները», ասել է ճարտարապետներից մեկը:
Այսօր առաջին բուժօգնության օրն է
Սկսած 2000 թվականից սեպտեմբերի 14-ին նշվում է առաջին բուժօգնության օրը: Նախաձեռնության հեղինակը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է, նպաըակը` կարեւորել առաջին բուժօգնության նշանակությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամեն տարի աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարներին է բաժին հասնում խեղված կամ զոհված մարդկանց 15 տոկոսը: Այս ցուցանիշը կարելի է էապես բավարարել, եթե ժամանակին ցուցաբերվի անհրաժեշտ առաջին բուժօգնություն:
Ոստիկանության խնդրանքը. Օգնեք ստեղծել ոստիկանության պատմության թանգարան
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ստեղծվում է պատմության թանգարան: Խնդրվում է բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն արխիվային նյութեր (ոստիկանության նախկին աշխատակիցների նամակներ, պատվոգրեր, շքանշաններ, մեդալներ, անձնական իրեր եւ այլն), ներկայացնել ոստիկանության վետերանների խորհուրդ: Հասցեն՝ Նալբանդյան 130, հեռախոսներ՝ 58-93-04, 091-56-13-4, 099-54-02-50:
Փաստաբանները զգուշացվում են մուտքի մոտ հավաքվելու համար (ֆոտոշարք)
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին արդեն ներկայացան մարզերի փաստաբանները
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության տեղեկացմամբ, Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, 1990 թ. ծնված Վարդան Մ.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում իր կողմից վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Այգավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Ոսկետափ գյուղի բնակչուհի, 1942 թ. ծնված Անյուտա Երեմյանին, նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Այրվել է ավելի քան 4 հեկտար խոտածածկ տարածք
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Նախարարության տեղեկացմամբ, Վայոց Ձորի մարզի Հորս գյուղի մոտակա դաշտում` 1700 քմ, Արին գյուղի մոտակայքում՝ 1 հա, Եղվարդ քաղաքի գազալցակայանի մոտակայքում՝ 3 հա, որ Լեռնագործների փողոցում գտվող գերեզմանատան տարածքում՝ 2000 քմ, Սարկավագի փողոցում՝ հատ երկաթգծի փայտակոճղեր և 100 ք.մ, Հրազդան
Ահռելի գումարներով ասֆալտապատված փողոցները երկու տարի հետո հայտնվում փաստի առաջ
Մասնագետներն ասում են, որ մեկ անգամ ասֆալտապատած փողոցը պետք է 10 տարի չճաքի, գրում է «Ազգը» եւ հավելում Հայաստանում ասֆալտն այնպես են փռում, որ առնվազն երկու տարի հետո փողոցները ոչ թե ճաքում են, այլ առաջանում են դարուփոսեր, «լադոկներ»: Եթե ճանապարհները վատն են, ինչպես հավասատիացնում են քաղաքապետարանից, ապա ինչո՞ւ պատասխանատվություն չեն կրում այն մարդիկ, ովքեր մեկ կամ
Ի՞նչ կլինի Արցախի հետ
«Ազգ» օրաթերթի դիտարկմամբ` եթե Ադրբեջանը միաժամանակ Հայաստանի հետ Ասոցիացման պայմանագրով չմտներ Եվրոմիության տարածք, Հայաստանը մտներ, նոյեմբերին համաձայնագիրը մեզ համար հարց էր դնելու` Հայաստանի սահմանը որտե՞ղ է ավարտվում, համապարփակ տնտեսական համագործակցությունը, ազատ գոտին մինչեւ ո՞ր սահմանն են հասնելու, Արցախն էդ սահմանի մեջ մտնելո՞ւ է, թե չի՞ մտնելու: Մենք տեղեկություններ ունենք, որ այդ խնդիրը շատ լրջորեն քննարկվում էր
Վթարի է ենթարկվել սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին (ֆոտոշարք)
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Շտեֆան Ֆյուլե․ «Մենք չենք հրաժարվել Հայաստանից»
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ նկատել «մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից: Նման բան տեղի չի ունենալու: Նախ՝ մենք քննարկեցինք տեղի ունեցածը և Մաքսային միությանը միանալու նախագահի որոշումը, և ես նրան վստահեցրեցի, որ այն, ինչ մենք պահանջում ենք ուրիշներից՝ հարգել ազատ ընտրություն կատարելու իրավունքը, մենք ինքներս
Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է ընտանիքի անդամներին հեռացնել երկրից
«Ժողովուրդ» թերթի տեղեկացմամբ, «Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատրաստվում Է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, և որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք։ Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել Է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչև հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը։ Ս. Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում,
Դավիթ Հարությունյանը չի ուզում ՀՀ գլխավոր դատախազ դառնալ
«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։ -Պարոն Հարությունյան, ձեր անունը ևս շրջանաովում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շարքում, հնարավո՞ր է ձեր առաջադրումը։ -Անլուրջ խոսակցություններ են։ -Բացառո՞ւմ եք։ -Այո։ Թերթը գրում է, որ ՀՀ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Իր հայացքի մեջ հազար ու մի հույզ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ոնց որ մտնում եք Տամոժնի սայուզ:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները սկսվել են (ֆոտոշարք)
1370 փաստաբան այսօր կքվեարկեն պալատի նախագահի համար:
Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում վերադարձրեց պարտքը Հիկարու Նակամուրային
Հայաստանցի գրոսմայստերը վրեժխնդիր եղավ մեկնարկային տուրում կրած պարտության դիմաց: Մեկօրյա ընդմիջումից հետո «Cinqfield Cup 2013 » գերմրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ եւ առաջին տուրի «պարտքը» վերադարձրեց ամերիկացուն: Մյուս զույգում նորվեգացի Մագնուս Կարլսենը առավելության հասավ երկրորդ ամերիկացու՝ Գատա Կամսկու նկատմամբ: Հինգերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել. Մագնուս Կարլսեն՝
«Լյուցեռնը» ֆուտբոլասերներին ստադիոն գրավում է սեքսուալ աղջիկներով
Շվեյցարական «Լյուցեռն» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ստադիոնի հաճախելիությունն ավելացնելու նպատակով հանդիպումներին հրավիրում է բաց պարեր պարող սեքսուալ աղջիկների: «Ամեն ինչ լավ է ընթանում: Թիմը կերպարանափոխվել է, մեր ֆուտբոլն էլ դարձել է ավելի գրավիչ: Եվ սա դեռ սահմանը չէ», – հայտարարել է ակումբի հովանավոր Բերնհարդ Ալպստեգը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































