Օրվա լրահոսը
Ծովափնյա հանգիստ = Բարձր վարձատրվող աշխատանք
Միացյալ թագավորության Էքսետերի համալսարանի եւ ԱՄՆ կենսաֆիզիկայի միության համատեղ ուսումնասիրության համաձայն, ծովափնյա հանգիստը լավագույնն է հանգստի բոլոր տեսակների մեջ: Mail Online-ը նկատում է, որ ծովում կազդուրված մարդը ավելի մեծ եռանդով է աշխատում: Ուշագրավ է, որ միայն ծովի տեսարանով համարում բնակվելը բավական է լավ զգալու համար: Զգացողությունների առումով, ծովափնյա հանգիստը հավասար է բարձր վարձատրվող աշխատանք գտնելուն:
ՌԴ վարչապետը գողությո՞ւն է արել
Համացանցից օգտվող ռուսաստանցիները մեղադրում են երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին… լուսանկար գողանալու մեջ: Մեդվեդեւը Instagram եւ Twіtter սոցկայքերի իր էջերում տեղադրել է աշնան դեղին տերեւի այս լուսանկարը: Մեդվեդեւը որեւէ հղում չի արել, իսկ օգտատերերը պարզել են, որ նկարը դեռեւս 2006 թվականին համացանցում հրապարակել է լրագրող Անդրեյ Մալգինը:
Երեւանի ծեծված քաղաքացիները (տեսանյութ)
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Երեւանի տարբեր մասերում տարբեր քաղաքացիական շարժումների մասնակիցներ ենթարկվել են հարձակման եւ ծեծի նկատում է «Սիվիլնեթը»: Մանրամասները` տեսանյութում:
Ժողովրդավարության միջազգային օր
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ սեպտեմբերի 15-ին նշվում է «Ժողովրդավարության միջազգային օրը»`International Day of Democracy: Նշվում է 2007 թվականից: Ժողովրդավարական երկրներում այս առիթով միջոցառումներ են լինում, ժողովրդավարության մասին գրքույկներ են բաժանում: Լուսանկարը վերցված է համացանցից
Թեքալիի հանդիպումը ինչո՞ւ է հետաքրքրել Ադրբեջանի հեռուստաընկերություններին
Պատճառը Ադրբեջանի նախագահական ընտրություննե՞րն են
Այսօր Greenpeace-ի ծննդյան օրն է
1971 թվականի սեպտեմբերի 15-ին հիմնադրվել է «Գրինփիս»` Greenpeace` «Կանաչ աշխարհ» միջազգային բնապահպանական կազմակերպությունը: Հիմնադիրներն էին հանրային կապերի մասնագետ Բեն Մետկաֆն ու գործարար Դեվիդ Ֆրեյզեր Մակ Տագգարդը: Նրանց անվանում էին «Կանաչ բանակի առաջին զինվորներ»: Անցած 42 տարում կազմակերպությունը շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված տարատեսակ ծրագրեր է իրականացրել` կենսաբազմազանություն, ոչ դիտավորյալ աղտոտում, մթնոլորտի պաշտպանություն եւ այլն: Այսօր կազմակերպությունը
Վահե Բաղդասարյանը հաղթել է
Խոջաելի քաղաքում քիչ առաջ ավարտվեց շախմատի միչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության երրորդ տուրը: Տղաների պայքարում հաղթանակ տարավ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը, իսկ նրա ավելի փորձառու թիմակից գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը պարտվոց: Աղջիկների մրցապայքարի մեր միակ մասնակիցը՝ Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի արեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեղադրվում է Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին
Ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող «Դուբայ» հյուրանոցային համալիրի ժամանակավոր աշխատակից , 2013թ. ապրիլի 18-ին , ժամը 05:00-ի սահմաններում , իր բջջային հեռախոսը վերցնելու նպատակով մտել է նշված հյուրանոցային համալիրի թիվ 102 ննջասենյակ եւ օգտվելով այն
ԼՂՀ-ում զինվոր է մահացել
Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանական բանակը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Խաչատուր
Բնապահպանները մաքրել են Գոշ լճի մերձակա տարածքը (ֆոտոշարք)
Սեպտեմբերի 14-ին «Փրկենք Գոշ լիճը» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել էր «Դիլիջան» ազգային պարկի Գոշ լճի շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ (աղբահավաք): Դիլիջանի Օրհուս կենտրոնի տեղեկացմամբ, ակցիայի նպատակն էր մաքրել լճի շրջակայքը կենցաղային աղբից, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել Գոշ լճի խնդիրների վրա: Նախաձեռնության կազմակերպիչներն էին ՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Համահայկական բնապահպանական ճակատը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը: Աջակիցներն
Բամբակն առողջությունից կարեւոր է
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի հիվանդանոցները դադարեցրել են բոլոր տեսակի հիվանդների ընդունումն ու վիրահատությունները, քանի որ բժիշկներին զանգվածաբար տարել են…բամբակ հավաքելու: Ուզբեկական աղբյուրների համաձայն հիվանդանոցներում մնացել է բուժանձնակազմի հազիվ 30 տոկոսը: Անցած տարի բամբակ հավաքելու էին տարել նաեւ «Շտապ օգնության» բժիշկներին եւ կանչերի դեպքում օգնության կարիք ունեցողին այցելում էին բուժքույրերը: Բամբակ հավաքելու գործին ներգրավվել են նաեւ ուսուցիչներին,
Ռուսաստանը նեղացրել է Պիեր Ռիշարին
Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը մերժել է բազմակի օգտագործման վիզա` մուտքի թույլտվություն տալ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Պիեր Ռիշարին: Ռիշարը մտադիր էր Վլադիվոստոկ քաղաքում ներկայացում բեմադրել, իսկ հիմա հայտարարել է, որ վիրավորված է:
Փաստաբան Տիգրան Աթանեսյան. Այս ընտրություններով ոչինչ չի ավարտվում
Երեկ տեղեկացրել ենք, որ ՀՀ Փաստաբանների պալատի նոր նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը: Նա ստացել է 714 ձայն: Նրա մրցակից 94 ձայն ստացած Տիգրան Աթանեսյանն այսօր Փաստաբանների պալատի օգնությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարություն ասվում է. Հարգելի փաստաբաններ, Պալատի նախագահի 14.09.2013թ. ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը: Քվեարկությունն անցել է արդար և ես ընդունել եմ դրա արդյունքները’
Թուրք նախարարն ընդունել է Թուրքիայի Հայոց Պատրիարքի փոխանորդին
Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեթ Բաղիշը Ստամբուլ քաղաքում ընդունել է Թուրքիայաում Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, որն անցյալ շաբաթ Վան գավառի Աղթամարի եկեղեցում անցկացրել էր եկեղեցական Սուրբ Պատարագ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ Ըստ աղբյուրի, Արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով նրան այս դիրքում 2ՕՕ8 թվականից փոխարինող Աթեշյանը լրագրողներին ասել է, թե անցած տասը տարիների ընթացքում Թուրքիայում փոքրամասնություններն
«Աղջիկները բարձրակրունկներ են հագնում, որպեսզի չկարողանան նորմալ քայլել». Աղջիկներին վերաբերող 5 հարցերին պատասխանում են նաև տղաները
Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք կանանց գաղտնիքներին, թե ինչ է նշանակում, երբ ասում են՝ 10 րոպեից կհասնեն հանդիպման, թե ինչպես են կանայք «խաբում» տղամարդկանց և այլն: Ասում են՝ կանայք առեղծվածային էակներ են: Գիտնականներն ամեն օր փորձում են բացահայտումներ անել և գտնել տարբերություններ կանանց ու տղամարդկանց միջև: «Անհրաժեշտության դեպքում կրունկներին նայելու համար աղջիկները ետ են շրջվում, իսկ
«Ցուցահանդեսն իր մեջ գաղտնիք է պարունակում, մոգական ուժ, որը կբուժի շատերի կայուն հոգեվիճակը».
Սեպտեմբերի 22-ին սյուրռեալիստական արվեստով հետաքրքրվողներին անակնկալ է սպասվում: Աննա Խաչատրյանն, ով արդեն 2 տարի է, ինչ զբաղվում է սյուրռեալիստական արվեստով որոշել է իր և Լիլիթ Մկոյանի հետ համատեղ ցուցահանդեսի ժամանակ, իր աշխատանքների միջոցով ներկաներին վարակել սյուրռեալիզմով: Ինչպես պատմում է Աննան՝ մարդիկ են իրեն ստիպել, որպեսզի նա զբաղվի սյուրռեալիզմով, այն իր համար հոգևոր աշխարհի արտահայտչամիջոցներից մեկն
Շունը 100 հազար դոլար է ստացել
Չիխուախուա ցեղատեսակի ՄՈՆՍՏՐ անունով շունը …100 հազար դոլար կտակի միակ ժառանգն է: Նրա տերը Նյու-Յորքի սակարան-բորսայի առաջին կին բրոկեր Մյուրել Սիբերտն է: Իր կտակում նա գրել է «չեմ ուզում, որ շնիկս մենակ մնա որեւէ ճանապարհի վրա»: Մյուրել Սիբերտը մահացել է այս տարվա օգոստոսին` ութսուն տարեկան հասակում, բորսայում աշխատում էր 1967 թվականից: Նրա կարողությունը գնահատվում է
Google-ի նոր տարբերանշանից մինչև Instagram
Հերթական շաբաթն ու հերթական IT նորությունները: Համացանցում հայտնվել է Google-ի նոր տարբերանշան, որի տառերը դարձել են «հարթ»՝ ստվերների ու ավելի վաղ գույների բացակայության հաշվին: Նոր տարբերանշանը նկատվել է ընկերության սերվերում, այս մասին հայտնել է ars technica-ն : Google-ի բրենդային հարցերի ռազմավարությանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ համացանցում հայտնված տարբերանշանը չի փոխարինի ավանդականին, համենայնդեպս՝ առաջիկայում: Այն
Ավստրալիական գինիները լավագույնն են
Լոնդոնում անցկացված Decanter World Wine Awards-2013 գինու մրցույթի ավարտին հաղթող է ճանաչվել…Ավստրալիան`հետեում թողնելով գինեգործությամբ հայտնի Ֆրանսիային, Իսպանիային, Իտալիային: Decanter World Wine Awards-2013-ին մասնակցել է 1075 գինի: Ավստրալիայի 815 ներկայացուցիչ տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվել: Ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած մրցույթում հաղթել էին Ֆրանսիան եւ Չիլին: Ավստրալիան անգամ եզրափակիչ չէր մտել:
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վարորդն ու 3 զինվորականները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:30-ի սահմաններում Alfa Romeo մակնիշի 33 ՕT 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում՝ Առուճ գյուղից դեպի Ագարակ գյուղ տանող ճանապարհին, նշված ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով 70 մետր՝ հայտնվել ժայառաբեկորների
Թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.24-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Նորագյուղ թաղամասի բնակիչ 1963թ. ծնված Հ. Դ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջի ծանրության: ԱԻՆ
Աշխարհի ամենաթանկ սահանկումը ֆուտբոլի պատմության մեջ
Բախում՝ 193 միլիոն եվրո արժողությամբ: Գարետ Բեյլն ամառային տրանսֆերային պատուհանում Մադրիդի «Ռեալի» ամենաթանկ ձեռքբերումն է: Արքայական ակումբում է հանդես գալիս նաեւ աշխարհի թիվ 2 ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Եվ ահա, «Ռեալի» մարզումներից մեկում պորտուգալացին կոշտ սահանկում է կիրառել թիմի նորեկի նկատմամբ, որից Բեյլը բարեբախտաբար չի տուժել: Երկու ֆուտբոլիստները միասին արժեն 193 միլիոն եվրո: ԶԼՄ-ները ենթադրում են,
Կարեն Գրիգորյանն ստանձնել է միանձնյա առաջատարի դերը
Մարտունիում շարունակվում է «Սեւանա լիճ» 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարը: Յոթերորդ տուրից հետո 5,5 միավորով միանձնյա առաջատարը հայաստանցի գրոսմայստեր, Կարեն Գրիգորյանն է: Նրանից կես միավոր պակաս են վաստակել մրցաշարի միանգամից երեք հյուրեր՝ Մարկուս Ռագերը (Ավստրիա), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) եւ Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս): Գրոսմայստեր Արման Փաշիկյանը 4,0 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Տեր-Սահակյանն ու Վահե Բաղդասարյանը հաղթանակ տարան աշխարհի առաջնությունում
Թուրքիայի Խոջաելի քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության երկրորդ տուրում հայաստանցիներ Սամվել Տեր-Սահակյանն ու Վահե Բաղդասարյանը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ, իսկ մեկնարկային տուրում հաղթանակ տարած Մարիա Գեւորգյանը պարտություն է կրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վերջին տուրում կրկին հանդիպում են Արոնյանն ու Կարլսենը
Սենթ Լուիսում այսօր ավարտվում է շախմատի «Sinquelfield Cup 2013» գերմրցաշարը, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին: Այս գիշեր ավարտված հինգերորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կամսկու, Կարլսենը՝ Նակամուրայի հետ: Եզրափակիչ տուրից առաջ, որում հանդիպում են Արոնյանն ու Կարլսենը եւ Նակամուրան ու Կամսկին, մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է նորվեգացի գրոսմայստերը:
Մեկնարկում ԶԼՄ-ների սպարտակիադայի 3-րդ փուլը
Հոկտեմբերի 6-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի մանեժի տարածքում կկայանա ՀԱՕԿ-ի, ՀՄԼՖ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների անդրանիկ սպարտակիադայի 3-րդ փուլը, որի ընթացքում մասնակիցները կմրցեն դարտս մարզաձեւից: Հայտերը մինչեւ հոկտեմբերի 3-ը ներկայացնել «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ), կամ ուղարկել «[email protected]» էլեկտրոնային փոստին: Հեռ. (093) 840807, (091) 130807
Բացվեց Եվգինե Մարտիրոսյանի «Ապրելու ուրախություն» ցուցահանդեսը
«Ինքը ընդհանուր առմամբ իմ զգացողություններն են կյանքի, հիմնականում շեշտը դրել եմ «ապրելու ուրախություն» գործի վրա, էնտեղ ունեմ ուրիշ գործեր, որոնք աբստրակտ էքսպրեզիոնիզմի ոճի մեջ են ու ավելի շատ հարում են «գունավոր դաշտերի նկարչությանը». այդ ուղղությունը ինձ շատ հարազատ է»,- հայտարարեց նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին իր անհատական «Ապրելու ուրախություն» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Ցուցահանդեսը «Դալան» ցուցասրահում է և
Այրվել է տնակ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել՝ 05.23-ին: Այրվել է Գ. Խ.-ին պատկանող տնակն ամբողջությամբ (6 քմ) և տնակին կից պատշգամբ (20 քմ):
Ավելորդ հարցեր ես տալիս, աղջի. Յուրի Վարդանյանի «քաղաքակրթությունը»
Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Նորայր Վարդանյանի վթարի մասին պարզաբանումներ ստանալու NEWS.am-ի փորձին ի պատասխան նախարարը դժգոհել է «Ինձ արդեն 1500 հատ զանգ է եկել 5 ժամվա մեջ, ամեն մեկը ուզում է մի բան իմանալ: Փոխարեն իմ տղայի առողջության մասին մտածեմ, ես ձեր զանգերին պիտի պատասխանեմ, բացատրություններ պիտի տամ։ Հարցեր եք տալիս, ես այդ հարցերի ժամանա՞կն
Այրվել է 20 հեկտար խոտածածկ տարածք
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/105 տնակի մոտակայքում՝ 40 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Դուրյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում՝ 250 քմ, Կենտրոնական թաղամասի թիվ 16 մանկապարտեզի մոտակայքում՝ 2000 քմ Սոլակ գյուղի վարչական տարածքում` 3,5


















































