Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: ԱԻՆ

Չինաստանի Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին ժամը 09.36-ին, տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության՝ 30.260 և արևելյան երկայնության՝ 102.900: Որոշ տեղեկություններով երկրաշարժի

Տուգանք հերթական գործով՝ ուրիշի փոխարեն քվեարկելու փորձի համար

Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Մելիք-Ստեփանյանը դատապարտվեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացված դատավճռով նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ Մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ: Ըստ մեղադրանքի` Դավիթ Մելիք-Ստեփանյանը 2013 թվականի փետրվարի

Պատճառն իմանանք

Հայ հասարակությանն այսօր հուզող հարցերից մեկը կադրերն են, մասնավորապես՝ կառավարության հարցը: Մարդիկ բաժանվել են երկու բանակի. մի մասը ցնծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մնալու է, մյուս մասը՝ ողբում: Եթե հետեւենք երկրի տնտեսական վիճակին, մարդկանց կենսամակարդակի ցուցանիշներին, արտագաղթի տեմպերին ու հասարակության տրամադրություններին, ապա վարչապետին պահելու որոշումն առավել քան անբացատրելի է: Եթե այն, ինչ ունենք, համարվում

Դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերում

Ապրիլի 19-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին (ՀՊԵՆ)։ Նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը։ Հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ունկնդրեց հոլիվուդյան սիրված ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում

Գյումրիում տասնյակ վթարային շենքերի բնակիչներ սպասում են իրենց շենքերի ամրացմանը

Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաև պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք -շինություններ: Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվեցին հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնարաններ ստանալ: Սակայն եղան շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արեցին և երբեմն էլ դժվարին

Րաֆֆի Հովհաննիսյանի ուշացած քայլը

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր հրավիրած քաղաքացիական համաժողովի ընթացքում հայտարարել է Նոր Հայաստան շարժման ձևավորման մասին: Սա նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործունեության եզակի կոնկրետ դրվագներից մեկն է, ինչը սակայն կարելի է համարել բավական ուշացած: Այդ կոնկրետությունը, հատկապես շարժման կազմակերպական մասով, պահանջվում էր շատ ավելի շուտ, ինչի արդյունքում հավանաբար հնարավոր կլիներ խուսափել նաև ապրիլի 9-ի

Եվգենյա Դոլուխանովան լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց մեջ

Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային ավանդական փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում Եվգենյան ասաց, որ եզրափակիչ տուրում հաղթած դիրքում ցավալի սխալ թույլ տվեց եւ ստիպված եղավ ճանաչել իր պարտությունը: Սակայն նա 179 մաասնակիցների մեջ ընդհանուր մրցաշարային աղյուսակում 5,5 միավորով զբաղեցրեց 29-րդ տեղը: Այդուհանդերձ, հայ շախմատիստուհին փառատոնի մասնակից կանանց մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը եւ արժանացել

Զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներն նվիրված խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հանձնարարության համաձայն ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների և զինվորական իրավապահ մարմինների միջև համագործակցության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և հետագա անելիքներին նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ աշխատակազմի

Արմեն Ռուստամյան. Ընդդիմության միավորման ձախողողը կդառնա դիակ

Հարցազրույց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ   -Ինչպես միշտ, այս ընտրություններում էլ ընդդիմությանը չհաջողվեց միասնաբար հանդես գալ, սակայն ՀՅԴ-ն խոսում է հետընտրական ինչ-որ միասնության մասին:  -Բացատրեմ: Միայն տեսականորեն է հնարավոր, որ քաղաքական որեւէ ուժ միանգամից շահի ընտրողների ձայների 50 տոկոսը ու կարողանա իր ցուցակով քաղաքապետ ընտրել: Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա, ու

Անանդն ու Կարլսենը դեմ չեն խաղալ Չաննյում

ՖԻԴԵ-ն ու Համահնդկական շախմատային ֆեդերացիան հուշագիր են ստորագրել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի անցկացման վայրի մասին, ըստ որի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու հավակնորդ Մագնուս Կարլսենը դեմ չեն, որպեսզի այն կայանա այս տարվա նոյեմբերին՝ Հնդկաստանի Չաննայ քաղաքում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արտո Թունջբոյաջյան. Էս ձևով չի կարող շարունակվել

«Գիտես, հարցնում են, թե ո՞րն է մեր ազգի նպատակը, ո՞ւր ենք գնում: Ok, քանի՞ հատ «Ջիփ» պետք է առնեք, կիսվեք: Մտքով ապրեք: Այն ժամանակ ասում էի, որովհետև տեսնում էի, որ երիտասարդների աչքը դուրս է նայում: Ես հարցնում էի, թե երիտասարդի աչքն ինչո՞ւ է դուրս նայում: Ամեն վայրկյան միկրոսկոպիկ մի աչք է նայում մեզ: Հարգանք կա՞`

Ինչու էր սպասելի Տիգրան Սարգսյանի վարչապետ առաջարկվելը

Ինչպես Տիգրան Սարգսյանի վարչապետության 5 տարիների ընթացքում, այնպես էլ վարչապետի պաշտոնակատար լինելու այս օրերին չդադարեցին նրա պաշտոնանկության մասին քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար տարածվող տեղեկությունները: Բնական է, որ այդ «պայծառատեսությունները» չիրականացան, քանի որ սպասելի եւ տրամաբանական էր Տիգրան Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում: Այդ մասին, առանց երկիմաստության, իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱԿ-ը մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը

ՀԱԿ խմբակցությունը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախագահական ապարատի հրավերքը։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ հրավերքն արվել է Լեւոն Զուրաբյանին, սակայն խմբակցությունը, հրավերքը քննարկելով, մերժել է այն։ «Ոչ լեգիտիմ իշխանության նշանակած վարչապետի հարցի քննարկմանը գնանք, որ ի՞նչ անենք»,-ասաց Արամ Մանուկյանը։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Orange-ն առաջարկում է ինտերնետի հատուկ սակագնային պլան մարզերի բնակիչներին

Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ: «Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ինտերնետը բուռն կերպով է զարգացել Հայաստանի մարզերում: Այս առաջարկը հատկապես ուղղված է այն մարզերի բնակիչներին, ովքեր կարիք չունեն մեծ ծավալով ինտերնետի, այլ ցանկանում են ունենալ

Վանաձորցի զինծառայողը մինչ օրս չի կարողանում ազատվել աշխատանքից

Զորամասի հրամանատարությունը  երիտասարդի դիմումները անպատասխան է թողել: 2012 թվականի հոկտեմբերի վերջերից մինչ օրս ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունը չի արձագանքել նույն զորամասի առաջին հրաձգային գումարտակի առաջին վաշտի հրամանատար Դ.Գ.-ի զեկուցագրերին: Երկու անգամ` նախորդ տարվա հոկտեմբերին ու դեկտեմբերին, դիմելով վերադաս հրամանատարությանը` վանաձորցի երիտասարդը նպատակ է ունեցել ազատվելու աշխատանքից, սակայն ապարդյուն: Շուրջ 4 ամիս վերադասի  լռությունից հետո

Մեղադրվում է Վանաձորի կենտրոնում 5 տարի անօրինական սրճարան աշխատեցնելու համար

Պետությանը  պատճառվել է  ավելի քան 7 միլիոն դրամի վնաս: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1962թ. ծնված Աստղիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005-2009թվականների ընթացքում, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում գտնվող տարածքն օգտագործել է որպես սրճարան, իրականացրել հասարակական սննդի սպասարկման գործունեություն: Ըստ մեղադրանքի՝ նրա ապօրինի

Բաբլոյան. «Երբ երեխան տարվում է թվային տեխնոլոգիաներով, բացասական ազդեցությունն ակնհայտ է»

Տեղի ունեցավ «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության և զարգացման վրա» կոնֆերանսը:   «Բժշկական Առաքելություն Երեխաներին» կազմակերպությունը (Փատերսոն, Նյու-Ջերսի, ԱՄՆ) և «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտն այսօր կազմակերպեցին  միջազգային հեռուստակոնֆերանս` «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության և զարգացման վրա» խորագրով: «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանի խոսքով` թեման արդիական է, քանի

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ իշխանական օղակներից էլ մարդիկ պիտի միանան շարժմանը

Նա կոչ է անում, որ յուրաքանչյուր անձ, կուսակցություն, վերանայման ենթարկի իր նախագիծը եւ որոշի՝ ինքը մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազայում» հրավիրված հավաքից հետո լրագրողների հարցերին պատասխանեց: Հարցին՝ Դուք  Նոր Հայաստանի շարժում եք սկսում եւ հույս ունեք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կհամագործացեն, կմիանան շարժմա՞նը, նա պատասխանեց. «Ժողովուրդը հաղթել է եւ ով ուզում

Արմեն Ռուստամյանը պատմում է ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասները

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՅԴ-ի  դժգոհությունը հայտնել Տիգրան Սարգսյանին վարչապետ վերանշանակելու կապակցությամբ: «Այսօր գնացել եմ նախագահի հետ հանդիպել եւ մեր ուղերձն եմ փոխանցել, որ դեմ ենք այդ նշանակմանը եւ բացատրել ենք, թե ինչու ենք դեմ: Փոխանցել եմ երկիրը այս վիճակից դուրս բերելու մեր մոտեցումները,

Զարուհի Փոստանջյանը հերքում է ասացվածքը, թե երկաթը պետք է տաք-տաք ծեծել

Ըստ նրա, այս գործում համբերություն է պետք:   Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքում ասաց, որ երբ քննադատում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, քննադատում ենք մեզ, եթե պահանջում ենք Րաֆֆի Հովհաննիսյանից, պահանջում ենք մեզնից, եթե ասում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողեց, ասում ենք՝ ժողովուրդը ձախողվեց: Բայց, ըստ նրա, նման բան չի եղել,

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Տեր-Պետրոսյանին. ««Ինձ վիրավորողին ես բարեւում եմ»

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ձեզ համար քննադատությո՞ւն էր, մասնավորապես այն հատվածը, որ իր երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում առաջին նախագահին, բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ ՀՀ ոստիկանապետը որոշեց ինձ հետ աղոթել: Ես այդ օրը  ժամը 6-ին հայտարարեցի, որ մենք Բաղրամյանով գնում ենք

Առողջապահության նախարարը` սրտային հիվանդներին. «Հո ձեզանից գումար չե՞ն ուզում, պետությունը մուծել է ձեր փոխարեն»

Այսօր աշխատանքային այցով  Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում էր  ՀՀ առողջապահության  նախարար Դերենիկ Դումանյանը: Նա հատ-հատ շրջեց  հիվանդասենյակները ու  լսեց հիվանդներին անհանգստացնող խնդիրների մասին: Քանի որ նախորդ օրը հարբած վիճակում 3-4 հիվանդատեսներ բժշկական կենտրոնի դիմաց  ծեծել էին հիվանդանոցի ուրոլոգ Արամ Մելքոնյանին, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ մի՞թե նրա այցելությունը կապված է Գյումրի վերջին դեպքերի հետ: Նախարարը պարզաբանեց, որ

Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարդաց նոր Հայաստանի հռչակագիրը

Նա նաեւ հրապարակեց իր առաջիկա գրաֆիկը   Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազայում» հայտարարել էր, որ ուղիղ ժամը 8-ին կարդալու է նոր Հայաստանի հռչակագիրը: Այսպես, նա հայտարարեց. «Ինձ մնացել է 3 պարտականություն, եւ դա սիրով հիմա կկատարեմ: Ես կընթերցեմ առաջիկա մեկ ամսվա մեր շարժման գրաֆիկը. երկուշաբթի օրվանից վերսկսում ենք մարզային մեր առաքելությունները, այս անգամ՝ դահլիճային: Սրանք

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանեց Մոսկվա գնալու եւ ժողովրդի հաթանակը բերելու մասին իր խոսքը

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում մեկնաբանեց իր այն խոսքերը, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել՝ ապրիլի 9-ի հանրահավաքից հետո: Նա մեկնաբանեց, թե ինչ էր նշանակում «գնում եմ Մոսկվա՝ ժողովրդի հաղթանակը բերելու» արտահայտությունը: Նա ասաց, որ չարակամ մարդիկ իր առոգանությունը, խոսքը սխալ են մեկնաբանում, եւ որ ինքը նկատի է ունեցել, որ  գերտերությունները, մայրաքաղաքները պետք է

Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ միանում է Րաֆֆի Հովհաննիսյանին

Նա ասաց, որ ինքը ժողովրդի մի մասնիկն է: Այսօր «Անի պլազայում» Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքին ներկա էր ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը: Նա ելույթ ունեցավ, որտեղ մասնավորապես նշեց. «Ինձ հարցնում են՝ ո՞ւմ եմ ես ներկայացնում: Ես ներկայացնում եմ ինքս ինձ՝ Հովհաննես Իգիթյանին եւ իմ նման մտածող մարդկանց: Բարեբախտաբար, իմ նման մտածող մարդիկ այստեղ շատ

Արմեն Ռուստամյան. «Մենք պետք է 7 չափենք, մեկ կտրենք ու կտրելը պետք է անենք միասին»

Մարդիկ Ռուստամյանին կոչ էին անում միանալ:   Այսօր «Անի պլազա» հյուրանոցում այսօր հրավիրած հավաքի ժամանակ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ խոսքը տվեց նրան՝ հավաքվածները միաբերան սկսեցին բղավել՝ «Մի-ա-ցում»: Արմեն Ռուստամյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա առաջարկները եւ նշեց, որ իսկապես պետք է վերաիմաստավորել, վերակազմավորել այս շարժումը, որպեսզի այն շարունակական

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բաղրամյան 26-ին. «Անարդարությունն ունի ծավալ, չուշացնե՛ք ձեր ինքնահրաժարականը»

Նա հայտարարեց Մայիսի 9-ին հանրահավաքի մասին:   Այսօր «Անի պլազա» հյուրանոցում հրավիրած հավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագիրը մարզային նոր այցելությունների եւ ազգային միասնության մասին ներկայացնելուց հետո ասաց, որ գուցե պայքարի այս փուլը հեշտ չէ, դյուրին չէ, եւ առավել կամք կպահանջի՝ իր գործողությունների ծրագրով, սակայն սա է, որ իրավիճակի նախախնամքն է: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է՝ «Ես 5 տարի չեմ սպասելու»

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում հրավիրած հավաքի ժամանակ, խոսելով Բարեւի հեղափոխության նոր հանգրվանի մասին, ասաց. «Հայաստանում ստեղծված քաոսային վիճակը, մարտահրավերները, ներքին խմորումները, ժողովրդի սոցիալական վիճակը պահանջում են անհետաձգելի միջոցներ ձեռնարկել եւ իմ գործուն, համեստ եւ շարքային մասնակցությամբ ձեւավորվելիք բարեւի հեղափոխության նոր համազգային պայքարն է, որը տեսանելի ժամանակահատվածում պետք է վերածվի հզոր շարժման եւ դառնա

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031