Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ն առաջարկում է ինտերնետի հատուկ սակագնային պլան մարզերի բնակիչներին

Ապրիլ 19,2013 23:05

Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ:

«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ինտերնետը բուռն կերպով է զարգացել Հայաստանի մարզերում: Այս առաջարկը հատկապես ուղղված է այն մարզերի բնակիչներին, ովքեր կարիք չունեն մեծ ծավալով ինտերնետի, այլ ցանկանում են ունենալ լավ որակի ինտերնետ՝ նորություններ կարդալու և իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով հաճախ շփվելու համար: Նկատի ունենալով, որ մարզերի բնակիչների համար դժվար է ամսական մեծ գումար հատկացնել հեռահաղորդակցության ծառայություններին, մենք ստեղծել ենք այս հատուկ սակագնային պլանը ամսական 3500 դրամ վճարով: Այս առաջարկը հատկապես նախատեսված է փոքր քաղաքային և գյուղական համայքների բնակիչների համար: Orange Ինտերնետի մյուս առաջարկները, որոնք ներառում են գերարագ ինտերնետի փաթեթներ, շարունակելու են հասանելի լինել բոլոր գյուղերում և մեծ քաղաքներում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange-ի 3G ցանցը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում՝ բնակչության ավելի քան 95%-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930