Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Տեր-Պետրոսյանին. ««Ինձ վիրավորողին ես բարեւում եմ»

Ապրիլ 19,2013 21:40

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ձեզ համար քննադատությո՞ւն էր, մասնավորապես այն հատվածը, որ իր երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում առաջին նախագահին, բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ ՀՀ ոստիկանապետը որոշեց ինձ հետ աղոթել: Ես այդ օրը  ժամը 6-ին հայտարարեցի, որ մենք Բաղրամյանով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ մոմավառության, մեր հայրենիքի համար աղոթք ասելու, եւ ուրախ եմ, որ ինքը միացավ»:

Հարցին՝ չե՞ք վիրավորվել, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ՝ ոչ. «Ինձ վիրավորողին ես բարեւում եմ եւ իրեն բարեւեցի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930