Օրվա լրահոսը
«Այդ ցուցակին ձայն տամ, անունը ի՞նչ դնեմ». փորձագետները` Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակների մասին
«Ինքս երկար տարիներ տեղական ինքնակառավարմամբ զբաղվելու ընթացքում ճանաչում եմ այնպիսի անձանց, ովքեր քիչ թե շատ տիրապետում են նյութին, բայց ցուցակներում այդպիսի մարդկանց շատ չեմ տեսնում»,-Aravot.am-ի հետ զրույցում «Համայնքների ֆինանսիստների միավորման» անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսպիսի կարծիք հայտնեց` խոսելով տարբեր քաղաքական ուժերի` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ներկայացրած ցուցակների վերաբերյալ: Այնուհետև հավելեց. «Տեղական ինքնակառավարման էության, դերի, նշանակության
Մարդկային կորստի ցավը. հրադադար
«Շատ էր սիրում կատակներ անել» Արարատ Մարտիրոսյանը ծնվել է Արտաշատի մարզի Դեղձուտ գյուղում: «Գյուղում բոլորն իրեն լավ ճանաչում էին, շատ մարդամոտ էր ու շփվող»,- ասում է Արարատի մայրը՝ Գեղեցիկը,- իր տատի պես կատակ անել էր սիրում, իրար հետ էին կատակներ անում, գյուղի ժողովրդի հետ: Տատն ու պապն Արարատին շատ էին սիրում: Երկուսն էլ նրանից հետո
Ռեկտորը՝ ազատված դասախոսների մասին. Ծաղկեփնջով գնամ-խնդրե՞մ, որ հետ գան
Aravot.am-ը տեղեկացրել է, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանը, հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ է ստացել: Արդյունքում աշխատանքից ազատվել են օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սայա (Սահականուշ) Գրիգորյանը , ինչպես նաեւ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը, ով «հեռակա կարգով» գնատական «ստացած» ուսանողուհու մայրն է: Ի պաշտպանություն Սայա Գրիգորյանի`
«Քննիչի կյանքից. հուշերի եւ հույզերի խճանկար»
Լույս է տեսել «Քննիչի կյանքից. հուշերի եւ հույզերի խճանկար» գիրքը: Հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող Նորիկ Պետրոսյանի այս գրքում ներկայացված է խորհրդային դատախազական համակարգի երախտավոր Յուրա Ղազարյանի քննչական գործունեությունը՝ որպես մասնագիտական հմտության եւ քաղաքացիական պարտքի օրինակ: Գրքում կան նաեւ խորհրդանշական անդրադարձեր գերդաստանի պատմությունից: Գիրքը կարդացվում է մի շնչով, քանի որ գրված է հյութալի լեզվով, ու պատահական չէ,
Նախկին հրաշամանուկը չի ափսոսում հեռանալու համար
Ամերիկաբնակ ջութակահար Մովսես Պողոսյանն արտերկրում հանդես է գալիս աշխարհահռչակ երաժիշտների հետ Հպարտանում ենք արտերկրում ստեղծագործող հայաստանցի նախկին արվեստագետների հաջողություններով, միեւնույն ժամանակ տխրում, որ նրանք հայրենիքում չեն ու հեռացել են տարբեր պատճառներով, մասնավորաբար՝ ցուրտ ու մութ տարիներին, երբ շատերի հեռանալն իսկապես արդարացված է: Այս դեպքում խոսքը վերաբերում է ջութակահար Մովսես Պողոսյանին, երբ ժամանակին Չայկովսկու անվան երաժշտական
«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես որեւէ մեկի մահվան հետ կապ ունենալ չեմ կարող». Անի Քոչարյան
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» ցուցակի թեկնածու, «Yes» ամսագրի հիմնադիր Անի Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է իրականում կատարվել, կանչվե՞լ է նա հարցաքննության՝ հեռուստասերիալի դերասանի Արսեն Առաքելյանի մահվան լուրից հետո, թե՞ ոչ, պատասխանեց. « Դերասանը ինչ որ անձնական գրառում է արել, ինչ որ մեկը նկատել է, ու քանի որ դա կապված է եղել
Հնագետ. «Սիրահարված երիտասարդները փչացնում են խաչքարերը» (Տեսանյութ)
Համլետ Պետրոսյանը` ՀՀ մշակութային ժառանգության խնդիրների մասին «Ալիևը իր գիտնականներին կանչում է եւ միլիոն տալով ասում, որ պետք է ապացուցեն, թե հայերը եկվորներ են: Այդ պատճառով տարիներ առաջ նախաձեռնեցինք Տիգրանակերտի պեղումները` առանց պետական աջակցության: Հետագայում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց, որ այնպիսի գործ ենք արել, որ պեղումների ֆինանսավորումը պարտադիր է: Այդպես ամեն տարի շուրջ 20
ԿԸՀ են ուղարկվել անձնական բնույթի տեսագրություններ
Թիվ 17/05 ընտրատեղամասում լցոնումների, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը լայն զարգացում է ստացել։ Խնդրահարույց գործի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը։ – Քրեական գործով որպես վկա անցնող Նարինե Իսմայիլին հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, եւ սահմանափակվել են իր իրավունքները։ Մասնավորապես թույլ չի տրվել ձայնագրել
Աղետի գոտու զարգացման ծրագիրը Սերյոժայի կողքով է անցել
Սպիտակի բնակիչ 73-ամյա Սերյոժա Պողոսյանը 1992թ.-ից մինչ օրս ապրում է վագոն տնակում՝ չնայած որ օրենքով՝ որպես 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած, պիտի տուն ստացած լիներ դեռեւս շատ տարիներ առաջ: Նշենք, որ նա ընդգրկված է եղել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների բնակհերթի ցուցակում, որում եղել է 20-րդ տեղում, հետո հայտնի չէ, թե ինչպես՝ 164-րդ տեղում է հայտնվել, այժմ
Արեւ Դանիելյանի ամենամեծ ձեռքբերումները ստացած կադրերն են եղել
22-ամյա Արեւ Դանիելյանը ծնունդով արցախցի է: Մանկուց նկարչության հանդեպ սեր է ունեցել: Շուշիում բնակվելու տարիներին փորձել է այդ տաղանդն ավելի խորացնել ու հաճախ մատիտով նկարել է տեսածը: Անցել է ժամանակ ու նա հասկացել է` գեղանկարչությունն իր մոտ չի ստացվում: Որոշ ժամանակ անց վրձինին փոխարինել է ֆոտոխցիկը: Արեւը հիշում է` դեռ 18 տարեկան էր, երբ ծանոթացավ
Ոչխարի գլխաքանակի ավելցուկ ունենք, դրա համար էլ արտահանում ենք
ԱՊՀ երկրներում անասնաբուծության գլխաքանակով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել, 2-րդը Ուզբեկստանն է Ոչխարի միսը 500 դրամով էժանանալու է, տավարի միսը՝ նույնպես, բայց` 100-200 դրամով: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Մսամթերքի շուկայում գնանկումը պայմանավորված է մեր երկրում այս տեսակի մսեղենի ավելցուկով. «Գլխաքանակն աճել է եւ միսը էժանանալու
«Ահա՝ բերեցին Ռամիլ Սաֆարովին, հետո ի՞նչ…»
Ըստ «Զերկալո»-ի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրգադիրովի՝ «դա ոչինչ չի տալիս՝ բացի ցուցադրականից եւ ուռա-հայրենասերների բացականչություններից»: – Պարոն Միրգադիրով, Ստեփանակերտի օդանավակայանի հարցում Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը բավական սուր է՝ այն դեպքում, երբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ գոյություն ունի, բացի այդ՝ այս հարցը կարծես նոր առիթ է դարձել ղարաբաղյան բանակցային գործընթացը փակուղի մտցնելու: Ինչո՞ւ է այդպիսի արձագանքի
Հիվանդի զրույցը իր ցավի հետ
Անզգայությունը դանդաղ՝ գրեթե աննկատելի, սկսում էր տեղի տալ, եւ հիվանդն արդեն կարողանում էր զգալ ձեռքի մատները, հետո ավելի ուշ՝ տաք, փրփրուն ծփանքով, սկսեց բարձրանալ արմունկն ի վեր: Հիվանդը, որ ուշադիր հետեւում էր, թե ինչպես էր մարմինը նորից վերագտնում զգայությունը, հիշեց Իրանի իլխան, մոնղոլ Հուլավուի հայտնի հիվանդությունը, որի բուժումն այդպես էլ ոչ մի արաբ եւ առավել
Արման Մուշեղյանը կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը
«Նախագահական ընտրություններին վերջակետ ինձ համար դրված չէ»,- այսօր «Ելակետ» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանը: Մուշեղյանը կարծում է` այն խնդիրը, որ պետք է ապացուցվեր, Րաֆֆի Հովհաննիսյանը ապացուցեց. «Նա ապացուցեց, որ իշխանությունները հերթական անգամ ցուցադրում են, թե պատրաստ են գնալ երկխոսության, բայց իրականում դա այդպես չէ, նրանք ոչինչ չեն առաջարկում, միակ բանը սահմանադրական բարեփոխումներն էին:
«Մեկ ամիս հետո կասեմ, որ սիրում եմ, միայն թե նա ինձանից առաջ չընկնի». Էմմայի գաղտնիքը բացահայտման շեմին է
Երբ աղջկա աչքերը փայլում են, միշտ էլ գտնվում է մեկը, ով հարցնում է՝ սիրահարվե՞լ ես. «Այս հարցը վերջին շրջանում ամենահաճախն են ինձ տալիս, բայց ես միշտ ստում եմ, ասելով՝ չէ’», – անկեղծանում է 19-ամյա Էմման: Ստելու պատճառը մեկն է՝ դեռ չի ուզում իր գեղեցիկ գաղտնիքը բացահայտել, բայց «Առավոտ երիտասարդականին» որոշել է ամեն ինչ պատմել: «Ուղիղ
Անի Քոչար. «Դեռեւս քաղաքականություն մտնելու հայտ չեմ ներկայացրել»
«Ովքեր շահարկում են իմ մանեքենուհի լինելու փաստը, հիշեցնում եմ`ավագանի լինել չի նշանակում լինել քաղաքական գործիչ»՝ ասում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» ցուցակում ընդգրկված Անի Քոչարյանը: Այսօր «Ելակետ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակի թեկնածու, «Yes» ամսագրի հիմնադիր Անի Քոչարը, անդրադառնալով ցուցակում իր ներգրավվածությանը, ասաց.«Դա իմ նախաձեռնությունը չի եղել, ինձ զանգահարել են, առաջարկել, ես էլ սիրով համաձանվեցի:
Դավադրությունների եւ «ականջների» տեսություն
Քաղաքական եւ, հետեւաբար, լրատվական դաշտի բոլոր խարդավանքները հասկանալ չափազանց դժվար է՝ հատուկ տաղանդ է պետք, որը ես չունեմ: Բայց զանազան բանակների եւ ճամբարների մեջ իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում երկուսը: Առաջինը կենտրոնացել է «երիտօլիգարխների» վրա, որոնց նպատակն է, ըստ այդ տեսակետի կողմնակիցների, ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը լավն է, իսկ նրա շրջապատի մի մասը՝ վատը,
Կարեն Անդրեասյան. «Ես կոալիցիոն կադր եմ»
«Եթե նախկինում օմբուդսմենին նշանակում էր ՀՀ նախագահը, ապա այժմ օմբուդսմենին նշանակում է ԱԺ-ի բավականին լուրջ մեծամասնությունը: Եվ եթե ինձնից դժգոհ լինելու կամ իմ աշխատանքը գնահատելու կարիք լինի, ըստ օրենքի, այն պետք է անի ԱԺ մեծամասնությունը, ԱԺ-ն: Ես արդեն տեսնում եմ, որ ՀՀԿ-ի առանձին գործիչներ որոշակի դժգոհություններ ունեն. մենք հարգանքով ենք մոտենում այդ գնահատականներին, բայց ունենք
Al Jazeera. «Ինչպիսի՞ն էին հայերի նկարները ցեղասպանությունից առաջ»
Արվեստագետ Մարինա Հրուշեթսկան «Ալ Ջազիրայում» հրապարակած մուլտիկուլտուրալիզմի մասին հոդվածում պատմում է, որ մուլտիկուլտուրալիզմից նա հեռացավ, երբ կազմակերպել էր Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսը. «Նրա մռայլ նկարները պատկերում էին կամ չոր, միայնակ անապատներ կամ կարոտն աչքերում՝ չափազանց տխուր մարդկանց», – գրում է Հրուշեթսկան՝ նշելով, որ Լոս Անջելեսի հայ համայնքը խանդավառությամբ էր ընդունել իրենց դառը պատմության նկարագրությունը, իսկ ոմանք
Ինչպես կիսել իշխանությունը
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանից մի շարք առանցքային պաշտոններ ուզելու փաստը հասարակությունն այնքան էլ լավ չընդունեց: Զարմանալի մարդիկ են. տեղեկանալով, որ Րաֆֆին պաշտոններ է ուզում, շատերը, չգիտես ինչու, մտածեցին, որ Րաֆֆիի ուզածը պաշտոններն են։ Ավելին. գտնվեցին այնպիսի քաղաքականապես տհաս մարդիկ, ովքեր առանց հասկանալու սկսեցին չարախոսել, թե իրր երբ քաղաքական տարբեր կուսակցություններ նույն կառավարության մաս են կազմում,
Կարեն Անդրեասյանը չհստակեցրեց՝ վաճառե՞լ է իր ընկերությունը Միքայել Մինասյանին
«Դիֆենս» իրավաբանական ընկերությունը այլեւս չի պատկանում Մարդու իրավունքների պաշտպանին, եւ որպես ընկերություն, այլեւս չի գործում»,-այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ ճակատագրի արժանացավ իր ղեկավարած ընկերությունը, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք, որ մինչ ՀՀ օմբուդսմենի պաշտոնը ստանձնելը, Կարեն Անդրասյանը ղեկավարում էր «Դիֆենս» իրավաբանական ընկերությունը, որն ինքն էր հիմնել: Մամուլում լուրեր եղան,
Օսկանյանը ներկայացնում է իր մոտեցումները՝ Երեւանի ավագանու ընտրություններին
Այսօր Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն, իր ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է արել. «Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Ես գլխավորելու եմ ԲՀԿ ցուցակը: Ասեմ, որ կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները և կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու: Այս
Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները հուսահատեցնում են ՄԻՊ-ին
2012 թվականի իր զեկույցին ամենախայտառակ եւ ոչ պրոֆեսիոնալ արձագանքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համարում է դատական իշխանության արձագանքը: Այսօր, մամուլի ասուլիսում, այդ մասին ասաց նա՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞վ բացատրել ՄԻՊ զեկույցներին գերատեսչությունների բուռն արձագանքները: Ավելին, ըստ օմբուդսմենի, Վճռաբեկ դատարանի տեսակետը արտահայտող դատական դեպարտամենտի ներկայացուցիչները իրենց արձագանքերում ոչ միայն հակաիրավական, մոլորեցնող պնդումներ
«Եթե ես լինեմ ՎՊ-ի նախագահը, տես թե այդ պետբյուջեի գումարները մսխող ամեն մի պաշտոնյա ոնց է պատժվելու»
Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը քաղաքական նոր մշակույթ է ձևավորում, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն։ Մի կողմը պնդում է, թե պետք է դուրս գալ հացադուլից ու սեղանի շուրջ բանակցել, մյուսն էլ թե՝ միայն Ազատության հրապարակում, միայն հացադուլով։ Ո՞րն է ելքը։ Այս հարցն ուղղեցինք Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակից, «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ։ – Որպեսզի ելքը տեսնես,- պարզաբանեց
Անհայտ ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա
Մարտի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևանի Արցախի փողոցի թիվ 23 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ՄԻՊ-ը ՀՀԿ-ական պատգամավորներին չի պատասխանում
ՄԻՊ, ՀՀԿ, պատգամավոր, ԱԺ նախագահ, Կարեն Անդրեասյան, զեկույց, Հովիկ Աբրահամյան, քաղաքապետարան, Երեւան
Ի՞նչ է անհրաժեշտ որոշում կայացնելուց առաջ
Բաց նամակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Արձագանքելով ՀՀ գիտական աստիճանակարգի շնորհման կարգի վերաբերյալ վերջերս հանրայնացված բաց նամակին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհուրդը քննարկել է նշված առաջարկություններում հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչների տեսակետները՝ դրանք առաջարկների տեսքով քննարկման մեջ ներառելու նպատակով: Մենք գնահատում ենք արված նախաձեռնությունը, սակայն առարկություններ ունենք 10-րդ կետի’ թեկնածուական պաշտպանությունների
Ոստիկանությունը զուր է փնտրում, գտել ենք
Մարտի 27-ին՝ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, գլխի հատվածին տարբեր վնասվածքներով եւ անգիտակից վիճակում Կապանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կապանի բնակիչ 43-ամյա Արմեն Վարդանյանը։ Տեղեկություններ տարածվեցին, որ նրան ծեծի է ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը։ Ըստ լուրերի՝ ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ գիշերային ակումբի մոտ Նիկողոսյանին ու նրա ընկերոջը մոտեցել են մի
Արամ Կարապետյան. «Ավելի լավ է «Ժառանգությունը» հենց սկզբից սակարկությունների գնար»
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ հետընտրական զարգացումները սկսում են կորցնել իրենց լրջությունը: «Նամակագրական այն կապը, որը հիմա ստեղծվել եւ ամենայն հավանականությամբ ցույց է տալիս, որ «Հայփոստը» լավ է աշխատում, կարողանում է նամակները արագ իրար հասցնել: Բացի դրանից որեւէ խնդիր չեմ տեսնում, որ լուծում է ստանում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Կարապետյանը: Նրա խոսքերով, սկսված գործընթացը


















































