Օրվա լրահոսը

39-ամյա կինը հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքով

Հունիսի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի  ծառայողները Արտաշատ քաղաքի Կասյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Նարինե Հ.-ին, որը փետրվարի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, իսկ խարդախության  3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  1  դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7  պատահար. 2

Բուդաղյանների հարազատները նոր մանրամասներ են պատմում հունիսի 1-ի իրադարձությունների մասին

Երեկ Սյունիքի մարզպետարանը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որում ձայնագրություն չկա:  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների հարազատները նախ դատապարտեցին Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ այն համարելով խիստ կողմնակալ գնահատական: Տեսագրությունը դիտել են հարազատներից մի քանիսը: Նրանց պատմելով՝

Կարկուտից տուժած սոցիալապես անապահով արմավիրցիներին՝ 50.000-ական դրամ

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին օգնել 50.000-ական դրամով: Արմավիրի մարզպետարանի ու գյուղապետարանների տրամադրած ցուցակների համաձայն՝ այդ ընտանիքների թիվը 106 է: Կառավարությունը նաեւ որոշեց անապահով ընտանիքներին, որոնց բերքը տուժել է 100 տոկոսով, 100 տոկոսով փոխհատուցել ջրի, հողի վարձերը: Իսկ այն ընտանիքները, որոնց բերքը տուժել է 50%-ով՝ փոխհատուցումը կլինի կիսով չափ:

Նիյազի Մեհթի. «Ադրբեջանում հայրենասիրությունը դարձել է բիզնեսի միջոց»

Հասարակության մեջ խնդիրներ կան, որոնք քննադատելու համար համարձակություն է պետք, սակայն նրանք վախենում են դրանք քննադատել: Եվ որպեսզի համարձակ երեւան, նրանք սկսում են Հայաստանի, ողջ հայության դեմ հանդես գալ:

Բաց նամակ Ռուբեն Հայրապետյանին. Այս ամենի մեղավորը Սաքունցն է

«Առավոտը» ստացել է 2013 թ. հունիսի 1-ին, Վանաձորում տեղի ունեցած «Կանաչ ճանապարհ մանակապատանեկան ֆուտբոլին» նշանաբանով անցկացված հանրահավաքի կողմից ընդունված բաց նամակը՝ հասցեագրված Ռուբեն Հայրապետյանին: Նամակը հրապարակում ենք՝ կրճատելով որոշ որակումներ Արթուր Սաքունցի հասցեին: «Վանաձորի ֆոտբոլային հասարակայնությունը բարձր է գնահատում ՀՖՖ-ի և անձամբ Ձեր անուրանալի ավանդը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Դրվատանքի է արժանի հատկապես այն փաստը,

Ձերբակալվել է զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը

Ս.թ. հունիսի 5-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի զոհերի ժառանգներին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությունը չէր ներկայացրել ՀԱԿ քննարկմանը

Ընդհանրապես դա մի առեղծվածային նախագիծ է, ինչ-որ մի մութ բան կա դրա մեջ։ Առաջանում են հարցեր, որոնց տրամաբանական պատասխանը դժվար է գտնել: Ինչպես հայտնի է՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին դրամական փոխհատուցում տալու մասին (յուրաքանչյուրին մեկ միլիոն դոլար) պահանջը առաջին անգամ հնչեցրել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ կրկնել է ոչ մեկ անգամ։ Ավելի ուշ, 2012

Դ. Սանասարյան. «Ոչ թե պիտի ազատվեր մարզպետի պաշտոնից, այլ հեռացվեր» (Տեսանյութ)

«Ինձ համար Լիսկան հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում»,-այսօր «Վարկած» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետի հետ կապված վերջին միջադեպերի մասին: Դ. Սանասարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք հաղորդագրություն կտարածեն Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության վերաբերյալ: Նա այդ հաղորդագրությունը մարտաֆիլմի սցենար

Յուրի Վարդանյանը աշխատանքից կազատի աշխատակազմի ղեկավարին

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը իր ղեկավարած ոլորտում կադրային փոփոխություններ է սկսել: Այսօր նա կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր որոշումը, որով ցանկանում էր աշխատանքից ազատել նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային գոտում գրանցված կազմակերպության վերաբերյալ ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում գնահատականից

Ինչպես հայտնի է, «Հետք» էլեկտրոնային կայքը օրերս անդրադարձել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին՝ փաստեր ներկայացնելով այն մասին, որ գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։ Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Հայր Կոմիտասը՝ Գորիսի կրակոցների մասին. «Անկախությունը սխալ հասկացանք»

«Հայաստանում շարժվում ենք գողական արժեքներով, դրա համար էլ այսօր հայտնվում ենք ցավալի կացության առաջ: Սյունիքի պարագան բացառություն չէ, բայց երբ մի քանի օր առաջ նույն կառույցի ուսանող սպան գնդակահարեց իր մյուս ընկերոջը, նրանք էլ հո պաշտոնյա չէին: Երբ մարդիկ իրար են դանակահարում արդյոք սա՞ էլ պաշտոնյայի խնդիրն է: Հասարակության ներսում գոյություն ունեցող բացասական մենթալիտետի հարցն

Ո՞ր փորձագետներին նկատի ուներ Սերժ Սարգսյանը

Բաղրամյան 26-ի՞, թե որեւէ այլ՝ «պակաս լուրջ» կառույցի:

Նիկոլ Փաշինյան. Անդամագրվեի ՀԱԿԿ-ին՝ գնայի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞

Ակցիաների մասին, գալիս եմ՝ բամբասում են, թե բա՝ եկել է մեր ակտիվիստների միտքը պղտորելու, չեմ գալիս՝ էլի բամբասում են։

Կառավարությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը` նրա դիմումի համաձայն: Հարցը կառավարությունում ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Կառավարության որոշումը հետեւյալն է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը

անրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում: Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում

Արամ Մանուկյանը՝ լրագրողին. «Դուք առաջնորդեք, ձեր հետեւից գալիս ենք»

ՀԱԿ ֆրակցիայի պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ այս պահին չկա հանրահավաքային պայքարի պահանջ ժողովրդի կողմից, մինչդեռ իրենք նախկինում հանրահավաք, բողոքներ կազմակերպել են միայն ժողովրդի ցանկությամբ առաջնորդվելով. «Եթե ժողովուրդը որոշի՝ կարիքը կա, իհարկե, երբ անհրաժեշտություն է եղել, ցանկություն, հանրահավաք եղել է։ Այս պահին ես չեմ տեսնում հասարակության կողմից պահանջ»։ Փոխարենը նա հիշատակեց խորհրդարանում մղած պայքարի

Գորիսում կատարված տեսագրությունում չի երեւում, թե դիմացից ովքեր են կրակում

Ակնհայտորեն զինդատախազ Կոստանյանի եւ Սյունիքի մարզպետարանի հայտարարությունները փոխկապակցված էին եւ մանրակրկիտ ծրագրված հենց Բաղրամյան 26-ում։ Դրանք լրացնում են մեկը մյուսին, ավելի ուժեղացնում եւ մեկի գոյությունը մեծացնում է մյուսի հավաստիության աստիճանը։ Այնպես որ, Բաղրամյան 26-ում կարծես թե հակված են տեղի ունեցածը որակել որպես ինքնապաշտպանություն, ինչը շատ ավելի մեղմ պատիժ է ենթադրում։ Մի ուշագրավ հանգամանք. տեսագրությունում չի

Կարծիք՝ Գորիսի դեպքի վերաբերյալ. «Սուրեն Խաչատրյանը միանշանակ պաշտոնանկ կարվի»

«Անպատժելիության մթնոլորտից է ամեն ինչ գալիս: Բոլորս գիտենք, որ նախկինում էլ են դեպքեր եղել, երբ անպատիժ են մնացել դրանց իրականացնողները, իսկ դրանք մեծամասամբ կապվում են կա՛մ Սուրեն Խաչատրյանի, կա՛մ էլ նրա մերձավոր շրջապատի հետ, եւ այդ անպատժելիությունը հասել է նրան, որ այս դեպքն արդեն մահվան ելքով տեղի ունեցավ: Կարծես թե նման բան միեւնույն է պետք

Լիսկային ուզում են ջրից չոր դուրս բերել

Սյունիքի մարզպետարանի անունից տարածված տեղեկատվության մեջ պատմվում է ամբողջ միջադեպը, և ինչն ուշագրավ է՝ պատմվում է հղում անելով Սյունիքի մարզպետի տան տեսաերիզներին, որոնք իբր առգրավված և կցված են գործին: Բայց պարզվում է, որ Սյունիքի մարզպետարանին տեսաերիզները հասանելի են եղել, դիտումն էլ տեղի է ունեցել մարզպետի տանը: Եվ այս ամենից հետո, դեռ որոշվել է զինդատախազի ասուլիսից

Դատապարտողներն ու արդարացնողները

Ազգս բաժանվել է երկու հատվածի՝ մեկը փորձում է պաշտպանել Սյունիքի մարզպետին, արդարացնել, օգնել, որ, ինչպես ասում են, ջրից չոր դուրս գա: Մյուս մասը նույնքան ջերմեռանդորեն դատապարտում է, պահանջում պատժել, արդարություն եւ արդարադատություն է տենչում: Եվ եթե երկրորդ հատվածի կեցվածքը բնական է ու բանական, ապա առաջին հատվածի պահվածքի մեջ՝ բացի այն, որ ոհմակային բնազդի տարրեր են

ՀՅԴ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

ՀՀՇ-ն է եղել մեր ախոյանը, տես. Անհետ կորել՝ անցել է չար մշուշի պես:

Օձեր են հայտնաբերվել

Հունիսի 5-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ.Անհաղթ փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 23.42-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: *** Հունիսի 5-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ

«Samsung»-ը զգալի հաղթանակ է տարել «Apple»-ի նկատմամբ

ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն, «Apple»-ը խախտել է «Samsung»-ի արտոնագրերից մեկը Հարավկորեական «Samsung Electronics» ընկերությունը իրավական նշանակալի հաղթանակ է տարել ամերիկյան «Apple» ընկերության հետ վարվող դատական պայքարում, որը տարվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հսկա այս ընկերությունների միջև առկա առևտրային արտոնագրային վեճի շրջանակներում: ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն, «Apple»-ը

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Ըստ shamshyan.com- ի, հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Opel Vectra» մակնիշի՝ 31 ՍՕ 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 130 մետր շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ

Իրական ժամանակում՝ ՃԿԿ-ի մոնիտորի վրա

Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով անհրաժեշտ տվյալներն իրական ժամանակում արդեն հաղորդվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն: Ավելի վաղ ապահովվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համաշխարհային սեյսմոգրաֆիական ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանի տվյալների իրական ժամանակում հաղորդումն ԱԻՆ

Տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը

Երեկ ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում, ի շարս այլ գերատեսչությունների պատասխանատուների, 2012թ. բյուջեի կատարողականի հաշվետվությամբ հանդես եկավ Էկոնոմիկայի նախարար ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ Առիթից օգտվելով՝ «Հայոց Աշխարհ»-ը մի քանի հարց ուղղեց նախարարին։    -Ասվում է, որ վերջին տարիներին ներդրումային միջավայրը Հայաստանում էապես բարելավվել է, բայց ներդրումների, հատկապես ուղղակի ներդրումների ծավալը գնալով կրճատվում է։ Այդ

Մոտ 50 դրամով նվազեցրել են «ՀայՌուսգազարդի» կողմից առաջարկվող սակագինը

Հատված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆի հարցազրույցից -Սակագների սպասվող փոփոխությունները (էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 8 դրամով եւ գազի սակագնի ավելացում 24 դրամով) վերջնակա՞ն են, թե՞ դեռ կարող են փոփոխության ենթարկվել։ -Այն թվերը, որ հայտարարել ենք, արտահայտում են հանձնաժողովի աշխատակազմի վերջնական մոտեցումը։ Հանձնաժողովը կլսի հարցը, ամսի 7-ին հանրային լսումներ կիրականացնի եւ կկայացնի իր վերջնական որոշումը։

Իսկ ո՞վ է Լիսկայի պաշտպան փաստաբանը

Բնավորությամբ ու փորձառությամբ վաղուց արդեն խիստ կասկածամիտ դարձած հայաստանցին երեկ նոր առիթ ստացավ արդարացնելու իր կասկածամտությունը: Այդ առիթը այս անգամ տվեց հանրապետության գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանըՙ նշելով, որ Սյունիքի դեռեւս մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա մականվանյալ), ըստ նկարահանող սարքի տվյալների, ներկա չի եղել իր առանձնատան առջեւ շաբաթ օրը տեղի ունեցած արյունալի միջադեպին, որին զոհ գնաց իր

«Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- Արցախում ասել է Մոնսերատ Կաբալիեն (Տեսանյութ)



Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031