Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները հուսահատեցնում են ՄԻՊ-ին

Մարտ 29,2013 13:19

2012 թվականի իր զեկույցին ամենախայտառակ եւ ոչ պրոֆեսիոնալ արձագանքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համարում է դատական իշխանության արձագանքը: Այսօր, մամուլի ասուլիսում, այդ մասին ասաց նա՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞վ բացատրել ՄԻՊ զեկույցներին գերատեսչությունների բուռն արձագանքները:

Ավելին, ըստ օմբուդսմենի, Վճռաբեկ դատարանի տեսակետը արտահայտող դատական դեպարտամենտի ներկայացուցիչները իրենց արձագանքերում ոչ միայն հակաիրավական, մոլորեցնող պնդումներ են անում, այլեւ «հուսահատեցնում են» մարդու իրավունքների պաշտպանին եւ հասարակությանը. «Եթե քննադատությունն ընդունվում է այդպես, ուրեմն ավելի անհույս է, որ այդ համակարգը կշտկվի եւ կդառնա ավելի լավը: Այսօր դատական դեպարտամենտը, փորձելով վարկաբեկել օմբուդսմենի ինստիտուտը, մոռանում է, որ վերջին հարցումներով՝ հասարակության 70%-ը չի վստահում իրենց: Եւ այս արձագանքը է՛լ ավելի է նվազեցնում վստահությունը ոչ թե օմբուդսմենի, այլ դատական համակարգի նկատմամբ»:

ՄԻՊ զեկույցներին վատ արձագանքող գերատեսչությունների շարքում պաշտպանը նշեց նաեւ արդարադատության նախարարության եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի եւ Պետեկամուտների նախարարության արձագանքները: Կարեն Անդրեասյանը խոսեց, մասնավորաբար, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի մասին. «ՏՄՊՊՀ-ն մեր զեկույցը որակել էր տարօրինակ: Տարօրինակ չէ, որ օմբուդսմենն ասում է, որ հատվածական է իրենց աշխատանքը, որ հանձնաժողովը վերցնում է մեկ օլիգարխի, մեկ ոլորտում մի հաղթական քայլ են անում, հետո սպասում են, որ հասարակությունը մի քանի ամիս ծափահարի իրենց այդ քայլի համար: Տարօրինակն այն է, որ իրենք չեն պատկերացնում, թե ինչ սարսափելի վիճակ է տիրում տնտեսական մրցակցության ոլորտում: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին. ո՞վ չգիտի, որ հարկայինում կան պաշտոնյաներ, որոնք իրենց ընտանիքի անդամների անվան տակ անում են բիզնեսներ եւ ավելին՝ դրանք օգտագործում են ի չարս, որպեսզի հասարակության մյուս անդամները, չունենալով այդ հովանավորչությունը, չկարողանան ձեռնարկատիրությամբ զբաղվել կամ սնանկանան: Դա էլ բերում է փոքր եւ միջին բիզնեսի այս վիճակին»:

Դրական օրինակների շարքում նա նշեց ոստիկանության, սոցիալական ապահովության եւ առողջապահության նախարարությունների «օրինակելի արձագանքները» իր զեկույցներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031