Օրվա լրահոսը
Մակեյանի բարեփոխումների փաթեթը միգուցե չկա՞
«Չեմ կարծում, որ ՀՀՇ-ն կարիք ուներ անվանափոխության: Եկեք չմոռանանք, որ այն 3-րդ անկախ հանրապետության իշխող կուսակցությունն էր եւ իր բոլոր դրական ու բացասական դերակատարություններով հանդերձ՝ պատմական կուսակցություն է: ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնությունը պայմանավորված է ժամանակի ու իրավիճակի թելադրանքով, չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ ժամանակի ու ինչ իրավիճակի, բայց կարծում եմ՝ մենք բոլորս փորձում ենք լուծումներ
Փուչիկներով սիրո խոստովանություն՝ համալսարանի դիմաց
Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհիներից մեկին այսօր անակնկալ էր սպասվում: Փուչիկներով սիրո խոստովանությունը չէր վրիպում ոչ միայն անցորդների, այլև հենց Բրուսովի ուսանողների ուշադրությունից: Թեև ուսանողներից շատերը չէին ճանաչում այն աղջկան, ում ուղղված էր այս խոստովանությունը, այնուամենայնիվ բոլորին շատ է դուր եկել այն. «Հիանալի բան են մտածել, գեղեցիկ նվեր է… էլ ի՞նչ է պետք ուրախության
«Մենք չենք երազում երկիր, որտեղ մարդուն հիվանդի ու օգնություն խնդրողի կարգավիճակում պետք է պահենք». Աշոտ Ադամյան
«Մեդիալաբի» զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը – Պարո´ն Ադամյան, այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը, շարժում, որի շնորհիվ հայ ժողովուրդն իր ազատության սկիզբը դրեց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հաջողություններ ու ի՞նչ կորուստներ ունեցանք մենք անցած 25 տարիներին: – Ձեռքբերումը, բնականաբար, այն էր, որ իմպերիայի փլուզումից հետո ինքնագիտակցման ուղու վրա կանգնեցինք: Այսինքն՝ տեսնել քո տանը
««Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումն անհրաժեշտություն է». Իրավապաշտպան (Տեսանյութ)
Իրավապաշտպան Մարո Մաթոսյանի կարծիքով` հայկական ընտանիքներում առկա են մանկապղծության, ինցեստի եւ սեռական ոտնձգության այլ արատավոր դեպքեր: Հայաստանում 2012 թվականին հինգ կին է մահացել ընտանեկան բռնությունից: Կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններից միայն մեկի թեժ գծի երկու հեռախոսահամարներին անցած տարի ստացվել է 2832 զանգ, որից 1845-ը վերաբերվել է ընտանեկան բռնությանը: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ
Ընտրությունների նախաշեմին Քուշկյանին պատկանող բժշկական կենտրոնը բարեգործություն է արել
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 7-13-ը Տավուշի մարզի 4 տարածաշրջանային կենտրոնների՝ Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի պոլիկլինիկաներում անցկացվել է առողջապահական-բարեգործական ակցիա, որի նախաձեռնությունը պատկանում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնին: Բժշկական կենտրոնի՝ բոլոր մասնագիտությունների գծով առաջատար մասնագետնեըը կատարել են հիվանդների զննություն, խորհրդատվություն, նաեւ՝լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներով հետազոտություններ: Ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ զննվել է շուրջ 300
ՀԱԲ-ի ղեկավար. «Համոզված եմ, որ մեր երկիրը ավելի լավ կնախագահի Ս. Սարգսյանը»
Այն հարցին, թե քանի՞ զինվոր ունի ՀԱԲ-ը, պն. Թորգոմյանը պատասխանեց, որ դա ռազմական գաղտնիք է, միայն կարող է ասել, որ նրանք հազարավորներ են:
Սոս Սարգսյանը՝ 1991-ի ընտրությունների մասին. Լավ կանեին՝ ինձ ընտրեին
Aravot.am-ը անվանի դերասան Սոս Սարգսյանից հետաքրքրվեց՝ ամեն ընտրությունից առաջ ի՞նչ զգացողություն եւ ակնկալիքներ է ունենում: «Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետեւ ժողովրդի համար ընտրությունները փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է, ժողովուրդն իրար է խառնվում, ծանր պահեր է ապրում, ջղեր են քայքայվում, ես շատ դժվար եմ ընկալում ընտրությունները եւ Աստված եմ կանչում,
Դերասան. «Սերիալի սցենար գրող կանայք այլ կերպ են մտածում» (Տեսանյութ)
Մաղալյանը` դրամատիկական թատրոնի եւ սերիալների որակի մասին «Ներկայումս դրամատիկական թատրոնն ակտիվ աշխատանքի մեջ է եւ ցուցադրում է նոր ներկայացումներ: Խաղացանկում ներառված են ռուսական դասական եւ ժամանակակից, եվրոպական պիեսներ, ինչպես նաեւ հայկական դրամատուրգիա` Շանթ, Շիրվանզադե, Սունդուկյան,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մաղալյանը, ապա հավելեց,-ներկայացումներ են պատրաստվում նաեւ ուսանողների ջանքերով»: Խոսելով սերնդափոխությունից`
Սկսվեց անչափահասին անառակաբարո գործողություններում ներգրավելու փորձով դատաքննությունը
Այսօր սկսվեց չափահասի կողմից 8-ամյա աղջնակին պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու, անառակաբարո գործողություններ կատարելու մեջ ներգրավելու փորձ կատարելու փաստով հարուցված, հասարակական հնչեղություն ունեցող գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի` Դավիթ Փահլևանյանը 2012թ. հուլիս ամսվա ընթացքում համացանցից՝ հիմնականում «V կոնտակտ» սոցիալական կայքից, իր համակարգչի մեջ ներբեռնել և նույն համակարգչի համակարգչային համակարգում պահպանել է, ինչպես նաև անձնական օգտագործման
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ԶԼՄ-ներում շրջանառված տեղեկատվությունը
Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հուշակերտ գյուղի բնակիչներ Մարտուն և Վարդան Հովհաննիսյանները հայտնել են, որ իրենց գյուղի ընտրացուցակներում կան մահացած անձանց անուններ: Դրանք են` Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը, Մասիս Միհրանի Թամոյանը, Սայիդ Ուսուֆի Թամոյանը, Ունուզ Յուսուֆի Թամոյանը, Ավագ Միասնիկի Մուրադյանը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը օրենսդրությամբ սահմանված կարգով մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի
Փետրվարի 13-ի դրությամբ առավել մեծ մնացորդ կա Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամում
Հանրապետության Նախագահի յոթ թեկնածուներից փետրվարի 13-ի դրությամբ նախընտրական հիմնադրամներում գումարներ ունեն հինգը: Անդրեաս Ղուկասյանի հիմնադրամի մնացորդը զրոյացված է. նա ծախսել է այդ պահի դրությամբ իր հիմնադրամ մուտքագրված 4 մլն 378 հազար 240 դրամը: Արման Մելիքյանն այդպես էլ հիմնադրամ չի բացել: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամում հունվարի 30-ից հետո նոր մուտքեր չեն եղել:
Հայկական գինիների համար «տխուր» կլինի, որ վրացական գինիները մտնեն ռուսական շուկա
Ավագ Հարությունյան. «Առանց այդ էլ հայկական գինիների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններ կան»: Օրերս Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին հայտնել է, որ շուրջ 60 վրացական ընկերություններ պատրաստ են գինի եւ հանքային ջուր արտահանել Ռուսաստան: Վրացի պաշտոնյան հավաստիացրել է, որ պայմանավորվածությունն արդեն մասամբ ձեռքբերված է: Նշենք, որ վրացական գինիների արտահանումը դեպի ՌԴ դադարեցվել էր
ԿԳ փոխնախարար. «Հայ-ռուսական մշակութային ինտեգրացիան հետ է ընկնում»
Մանուկ Մկրտչյանի խոսքով` այն պետք է առաջ անցնի տնտեսական ինտեգրացիայից «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Եվրասիական կրթական տարածք. համագործակցության հեռանկարներ» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջ։ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիռնովի փոխանցմամբ` այսօր Սլավոնական համալսարանում տեղի կունենա վիրոհիշյալ թեմայով քննարկում, որի առանցքը վերաբերում է Եվրասիական միության շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կրթական համագործակցությանը:: Ներկայացնելով
Վանաձորի քաղաքապետ. «Էդ ասողներին ասա`այ էշի քուռակ»
Վանաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ դպրոցներում դասերի խաթարման փաստը հերքողները էշի քուռակներ են և գլուխները պինդ-պինդ պատով էլ են տվել, քարով էլ են տվել, գետնով էլ են տվել
Մամեդյարովը արձագանքեց Պետդեպարտամենտի հայտարարությանը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր մեկնաբանել է գրող Աքրամ Այլիսլիի վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հայտարարությանը, որում պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում ապահովել գրողի եւ նրա ընտանիքի անվտանգությունը։ «Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի գրքի քննարկումներ են ընթանում եւ հնչեցվում են տարբեր մտքեր, ինչը խոսում է այն մասին, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ`
«Կարֆուրի» Հայաստան չգալը սովորակա՞ն երեւույթ է (Տեսանյութ)
«Խնդիրը 2 տնտեսվարող սուբյեկտների միջեւ է, եւ դա սովորական երեւույթ է»,-վստահեցնում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Այսօր կառավարության հերթական նիստից հետո էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ճեպազրույցի ժամանակ խոսելով ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետի մասին, որը պետք է «Դալմա Մոլում» բացվեր եւ ըստ շրջանառվող լուրերի, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի բացվի Հայաստանում, քանի որ նրան խոչընդոտում է
Ընտրություններ 2013. Արման Մելիքյանը հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստը և մանրամասնել
Tert.am» կայքում 2013 թվականի փետրվարի 5-ին հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որը 2013թ-ի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ
«Ուղղակի սիրում եմ քեզ՝ առանց որևէ պատճառի». Սիրո խոստովանություն՝ Սուրբ Վալենտինի օրը
Սուրբ Վալենտինի օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում ու շնորհակալություն հայտնում աշխարհում ամենագեղեցիկ զգացմունքն ունենալու համար: Խոստովանությունները կարող են տարբեր լինել՝ համբույրից մինչև խենթություններ: Դաթո Աբուլաձեն էլ որոշել է սիրո խոստովանություն անել իր սիրելիին՝ նամակի տեսքով: «Առավոտ երիտասարդականն» էլ մեծ սիրով օգնում է նրան՝ նամակը «փոխանցելու» հարցում: Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման: Վալենտինի օրվա
Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում ապահովել Այլիսլիի անվտանգությունը
Պետդեպարտամենտը վստահեցնում է, որ մեծ ուշադրությամբ հետեւում է զարգացումներին։ Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Ադրբեջանին ապահովել գրող Աքրամ Այլիսլիի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։ Նախօրեին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության հերթական ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկը հարց է ուղղել Ադրբեջանում գրողի դեմ շարունակվող հալածանքների վերաբերյալ, ընդգծելով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ «Նա մի վեպ է հրատարակել որոշ հայերի
ԵՄ-ի խաղի կանոնները Հայաստանի համար շահավետ են. Ստեփան Գրիգորյան
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» այսօր Կոնգրես հյուրանոցում քննարկում էր կազմակերպել` «Նախագահական ընտրությունները Հայաստանում. հնարավոր զարգացումներ արտաքին քաղաքականությունում» թեմայով: «ԵՄ եւ Եվրասիական միություն. համեմատական վերլուծություն» թեմայով հանդես եկավ Ստեփան Գրիգորյանը` նկատելով, որ գործող նախագահը պրագմատիվ մոտեցում է ցուցաբերում ԵՄ-ի հետ հարաբերություններում: Նա նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է, որ մեր ապագան Եվրոպայի հետ, ՌԴ-ի
«Նախագահականում «տուն-տունիկ» են խաղում» (Տեսանյութ)
Անկողնային հիվանդ երեխային գրկած, նախկին ոստիկանի կինն այսօր առավոտյան Բաղրամյան 26-ում սպասում էր Սերժ Սարգսյանին Արդեն տեղեկացրել ենք, որ առավոտյան ՀՀ նախագահի նստավայրի մոտ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի կինն ու հիվանդ դուստրը սպասում էին նախագահին, որպեսզի կարողանան մոտենալ Սերժ Սարգսյանին եւ անձամբ ներկայացնել խնդիրը, որ Ալումյանի 10 հազար ժամ արտաժամյա 6.5 միլիոն դրամ աշխատավարձը խոստանում
Սերժ Սարգսյան. «Երեւում ա Վարդենիսից պիտի մարդ բերենք» (Տեսանյութ)
Այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը իր խոսքում նկատեց, որ ընտրությունների շրջանում ի հայտ են գալիս քաղաքական գործիչների դրական եւ բացասական կողմերը, գոռոզությունը, ամբարտավանությունը, «եթե իրենք իրադարձությունների կենտրոնում չեն, աշխարհը կարող է փուլ գալ ժողովրդի գլխին»: Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի ամաչում ժողովրդից աջակցություն խնդրել: Ասաց
«Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» կենտրոնի» ղեկավար. «Իշխանությանը մեղադրելուց բացի, պետք է նայել ընդդիմությանը
«Շատերն իրենց աշխատանքը չկորցնելու համար, մի մասը՝ ելնելով իրենց քավոր-սանիկական հարաբերություններից, ընտրում են Սերժ Սարգսյանին». Վարուժան Հոկտանյան
2008-ից հետո Սերժ Սարգսյանը փորձում էր Քոչարյանի ստվերից դուրս գալ. Ռիչարդ Կիրակոսյան
Սերժ Սարգսյանը պատրաստ է նորից կապի մեջ մտնել Թուրքիայի հետ
Մակեյան. ՀԱԿ նոր կուսակցությունը ՀԱԿ-ի բարդույթավորված չինովնիկների համար են ստեղծում
Պետրոս Մակեյանի խոսքերով, նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությունը՝ բզկտված, կազմաքանդված Կոնգրես, դրա հիմքը դրվեց հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ եւ վերջակետը քոչարյանապաշտական հայտարարությամբ. «Երբ մարտի 1-ի հեղինակներն ու իրականացնողները, ՀԱԿ-ը հայտնվում են քաղաքական նույն ճակատում, ճամբարում, սա արդեն վերջն է: Այն, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ այս ձեւավորվող կուսակցությունը հսկայածավալ անկուսակցական բանակինն է, այդ բանակից մնացել են միայն
Վարուժան Հոկտանյան. բազմակի քվեարկության վտանգ կա
«Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» վեր է հանում ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումները
Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն գովում Սերժ Սարգսյանին՝ իր քարոզարշավում
Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ դա ազնվությունից է
Ի՞նչ է ուզում Քոչարյանների ընտանիքը «Առաջին լրատվական»-ից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն արդեն երկրորդ անգամ է դատական գործ հարուցում` ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի և «Առաջին լրատվականի» հիմնադիր և պատասխանատու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի: Պահանջը՝ պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է լրատվամիջոցի կողմից և 5 միլիոն դրամի փոխհատուցումը: Ինչպես Aravot.am-ին փոխանցել էր «Սկիզբ մեդիա կենտրոն»- ի
Երեւանում ընտրատեղամասերից միայն 35-ն են հարմարեցված հաշմանդամների համար
Մարգարիտ Եսայան. «Հաշմանդամների իրավունքները խախտող եւ նրանց գործունեությունը սահմանափակող խնդիրներ առկա են նաեւ ԱԺ-ի շենքում, որոնք, ինչպես եւ մյուս բոլորը, շտապ լուծման կարիք ունեն»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հումոր է արել
Ռուբեն Հակոբյանը նախագահին «թասիբի» է գցում, որ գա բանավեճի ու հասկանա, թե ով է սեւը, ով՝ սպիտակը


















































