Օրվա լրահոսը

Ամեն մի եղունգ՝ սեփական գլխի համար

Եթե մարդը ազգությամբ իբր հայ է եւ եկել է Երեւան իբր ռուսաստանյան վերնախավի «հայամետ» մասի կարծիքն արտահայտելու, ապա նա, ենթադրում եմ, չպիտի կրկնի ադրբեջանական քարոզչության անհեթեթ սուտը, թե Լաչինը ազատագրել են ռուսական զորքերը: Սակայն քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը դա արեց՝ հակասության մեջ մտնելով գիտնականի իր բարձր կոչման հետ: 1992 թվականին աշխարհի մի քանի երկրներ,  այդ թվում

Հմայակ Հովհաննիսյան. «Հայերը, ովքեր մեկնում են Ռուսաստան, սպասարկելու են ռուսական պետության շահերը, իսկ Կուրղինյանը` Ռուսաստանի քաղաքացի է»

Այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն անդրադառնալով իրենց հրավերով Հայաստան եկած Սերգեյ Կուրղինյանի հայտարարությունների շուրջ ծավալված խոսակցություններին, ասաց. «Ուզում եմ բոլորին զգուշացնել, այն մարդիկ, ովքեր հրահրում են արտագաղթ, ողջունում են այն, ապա, դա դառը իրականություն է, եւ այն հայերը, ովքեր մեկնում են Հայաստանից Ռուսաստան, սպասարկելու են ռուսական պետության շահերը, իսկ Կուրղինյանը Ռուսաստանի քաղաքացի է: Այ

Ինքնասպանություն առանց հետքերի. Շուշիի բանտում մահացած զինծառայողի մայրը հավատացնում է. «պայքարելու եմ մինչև վերջ»

2012 թվականում Շուշիի բանտում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, հիմնավոր կասկածներ ունի, որ որդին ոչ թե ինքնասպան է եղել կախվելով, այլ նրան սպանել են: «Իմ երեխուն սպանել են, ուրիշ վարկած լինել չի կարող: Ես ինքս մահանալուց հետո երեխուն զննել ու տեսել եմ, որ ոտքի բութ մատը ջարդված էր, մարմինը կապտուկների մեջ էր: Ինչո՞ւ

Լեւոն Շիրինյան. «Ի գիտություն Կուրղինյանի եւ իր նմանների…»

Այսօր քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով Սերգեյ Կուրղինյանի հայտարարություններին, ասաց,որ ռուսահայերի լոբբիստական կառույցներին առաջարկ ունի Հայաստանի Հանրապետոթյան եւ հայաստանցիների շահերը լոբբինգ անելու մասին: «Մեր հայրենիքը մասնատվել է ռուս-թուրքական դաշինքով եւ աշխարհում չկա որեւէ պայմանագիր, ըստ որի` երկիրը թալանում են առանց այդ ժողովրդի կամքը հարցնելու: Սա՝ ի գիտություն Կուրղինյանի եւ իր նմանների»: Շիրինյանի խոսքով` ինքը

Լրագրողը պատմել է՝ ինչպես է ՊՆ-ի սպան հայհոյել և հարձակվել իր վրա. նախարարը տեղյակ է

Henaran.am կայքի լրագրող Լուսինե Ղազարյանը մի քանի օր առաջ դիմում է ներկայացրել ոստկանություն ՝ պահանջելով Պաշտպանության նախարարության սպա Արկադի Մկրտչյանին հեռացնել ՊՆ համակարգից ու թույլ չտալ նրա նմաններին դասակ կամ վաշտ ղեկավարել: Epress.am-ի հետ զրույցում Լուսինե Ղազարյանը պատմել է, որ ոստիկանություն դիմել է իր տան բակում տեղի ունեցած միջադեպից հետո: «Սմեն ինչ սկսվել է նրանից, երբ

Վիճծառայության պետը ԱԺ-ում բացատրում է տանգոն, քոչարին եւ սուրճ եփելու բաղադրատոմսը

Ես չեմ խոստանում, որ կարող եմ մատչելի լեզվով բացատրել, թե ինչ բան է ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը:

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36, Թորոմանյան, Կռիլով, Այվազովսկի փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների ու անցուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների

Արմեն Պողոսյան. «Պոմիդորը խփեք պատին՝ նոր գնեք» (Տեսանյութ)

Էնդոկրինոլոգի խորհուրդը. «Եթե ճաշի ժամ է, կերեք ճաշ եւ այն մի փոխարինեք ֆաստֆուդով կամ պաղպաղակով»:

Վթարից վիրավորված սպան տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Նա եղել է անգիտակից վիճակում

Վարդան Խաչատրյան. «Եթե Հայաստանում միասեռականների ամուսնությունն օրինականացնող օրենք ընդունվի` ողջ արժեհամակարգի դեֆորմացիա կլինի»

«Հայաստանում ես չգիտեմ արտագաղթի վերաբերյալ թվեր, որոնք հավաստի են: Այսօր շատ պարզ հաշվարկի միջոցով կարելի է ներկայացնել, թե քանի մարդ է  ապրում մեր երկրում, չեմ ուզում մանրամասնել, քանի որ սա խորը բացասական  ազդեցություն կթողնի»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով արտագաղթի մասին, ասաց աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Խաչատրյանի ձեւակերպմամբ`ժողովուրդը հոգնել է այն անթափանց պատից, որ գոյություն ունի մեզ

Փաշինյանն առաջարկում է դուրս գալ փողոց եւ ստուգել աճերի ու «փայլուն թվերի» արդյունքը

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե 2012-ի բյուջեի կատարողականն ինչքանո՞վ էր հիմնավոր: Նա պատասխանեց, որ հակասություններ կան եւ թվերը հասկանալու խնդիրներ կար. «Անկեղծ ասած, երբ վարչապետը թվերն էր կարդում, բանավոր խոսքում ինձ թվաց, որ ներկայացված թվերի հետ ինչ-որ չի համընկնում: Ես սա իհարկե եւս մեկ անգամ կճշտեմ: Մեր ձեռքի տակ, օրինակ վիճակագրական

Թերթերի խմբագիրները պայքարում են «պարազիտ» լրատվամիջոցների դեմ (Տեսանյութ)

«Պետք է հարգել ԶԼՄ-ի, մարդու հեղինակային իրավունքը և հասկանալ, որ այն աշխատանքը, որը մենք կատարում ենք՝ ապրանք է և բերում է եկամուտ, ու չի կարելի անաշխատ օգտվել այդ աշխատանքի պտուղներից, ստանալ եկամուտ: Սպասում էինք, որ դաշտը ինքնակամ կկարգավորվի: Բայց տեսանք, որ եթե սպասենք՝ մեր աշխատանքի պտուղներից կօգտվեն պարազիտ կայքեր ու մարդիկ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների

Վիճաբանության ժամանակ հրացանից կրակոցներ արձակողը ձերբակալվել է

Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել

Ադրբեջանական ընդդիմությունը միավորվեց

Ադրբեջանի ընդդիմությունը Առաջին Հանրապետության օրը հերթական անգամ ստիպված եղավ տոնել Բաքվի վարչական սահմաններից դուրս` Նովխանի արվարձանում: Այստեղ մեկ դրոշի ներքո էին հավաքվել ադրբեջանական բոլոր առաջատար ընդդիմադիր ուժերի առաջնորդները, այդ թվում վաղեմի մրցակիցներ` «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարն ու «Ժողճակատի» ղեկավար Ալի Քերիմլին: Ակնկալվում էր, որ հենց այս հանրահավաքի ընթացքում ադրբեջանական ընդդիմությունը կհայտարարի միացյալ Ազգային խորհրդի

Միրչա Լուչեսկու. «Չեմպիոնների լիգայում հաղթելը «Շախտյորի» ուժերից վեր է»

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտին «Դոնբաս Արենայում» կազմակերպված Դոնեցկի «Շախտյորի» մեծարման արարողության ժամանակ ակումբի սեփականատեր Ռինատ Ախմետովը հայտարարեց, թե իր երազանքը «Շախտյորին» Չեմպիոնների լիգայում հաղթող տեսնելն է: Մի քանի օր անց «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Onlinesport,ro»-ին տված հարցազրույցում այլ տեսակետ է հայտնել: Նրա կարծիքով, Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հաղթելը թիմի ուժերից վեր է եւ դրա

Ռուսական քարոզչամեքենային «արջի ծառայություններ» պետք չեն

Լավ կլիներ, եթե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պաշտպանողները ներկայացնեին Հայաստանի շահը, կոչ անեին գործընկերային՝ հավասարը հավասարի հետ հարաբերությունները խորացնել ՌԴ-ի հետ, ոչ թե ստրկամիտ ձեւակերպումներ անեին, թե՝ եթե ՌԴ-ի հետ լավ չլինենք՝ կորած ենք:

Սպանության փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերվել է Գագիկ Ծառուկյանի ընկերությունների կոմերցիոն տնօրենն ու գլխավոր հաշվապահը

Ըստ shamshyan.com-ի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր

Ռուբեն Եգանյան. «Տարեկան միջին հաշվով Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 32 հազար մարդ»

Այսօր «Հայելի» ակումբում ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը խոսելով արտագաղթի թվերից, ներկայացրեց դրա իրական պատկերը, միտումները: «Թվերը շատ մտահոգիչ են, մենք մոտավոր պատկերացում ունենք դրա մասին: Հույս ունեմ, որ մինչեւ այս տարվա ավարտը կունենանք լիաժեք տեղեկատվություն այն մասին, թե ինչ փոփոխություններ են կատարվել միգրացիոն գործընթացներում»: Եգանյանը նշեց, որ տարեկան միջին հաշվով Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 32

Վթարի է ենթարկվել արդարադատության նախարարի մեքենան

Վթարից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է ՀՀ կառավարության նիստին:

Ուսման վարձերն էականորեն բարձրանալու են. հաստատում է ԿԳ նախարարը

20-100 հագար դրամ է լինելու տարբերությունը՝ ըստ ֆակուլտետների։

Գրողը համոզել է խոսել Դուբայում թրաֆիքինգի զոհ հայուհիներին

Այսօր Գրողների միության գրախանությում կարելի է ձեռք բերել սփյուռքահայ գրող, արձակագիր եւ նախկին գործարար Վահան Զանոյանի ստորագրությամբ՝ «Հեռավոր մի տեղ» վեպը: Հասույթը հեղինակը ուղղելու է որոշ կազմակերպությունների, ինչպես նաեւ թրաֆիքինգի զոհ դարձած կանանց առողջական եւ հոգեբանական վերականգնմանը եւ «Օրրանին»: Վեպի համար աղբյուր է եղել հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի «Անապատի գիշերներ» վավերագրական շարքը եւ Դուբայում Զանոյանին

Հմայակ Հովհաննիսյանին սպասում են Կենտրոն վարչական շրջանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանները

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ արդեն նշանակվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանի (լուսանկարում) վերաքննիչ բողոքի քննությունը: Բողոքի քննությունը կսկսվի հունիսի 20-ին: Հմայակ Հովհաննիսյանն ու իր ներկայացուցիչը բողոք են բերել Կենտրոն եւ Նորք_Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի մարտի

«Իդեալի» սեփականատերը՝ ստիպողաբար հոգեբուժարան ուղարկված կնոջ մասին

Եթե ես որեւէ մեկին չեմ ճանաչում, ապա ես չեմ կարող այդ մարդու հետ խնդիրներ ունենալ։

Օգնել են փրկարարները

Մայիսի 28-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1930 թ. ծնված Գ. Օգսուզյանին` վատառողջ վիճակում։ Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` քաղաքացու

Գալուստ Գրիգորիչի անձնագրում «սեռը» տողի դիմաց գրված է «ո՞րձ»

Անդրադառնալով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին վիրավորելու վերաբերյալ հարցին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «քաղաքականության մեջ էգ եւ որձ չկա»։ «ՉԻ» – Գալուստ Սահակյանը երեւի տեղյակ չէ, որ մարդիկ էգ ու որձ չեն լինում, մարդիկ լինում են արական եւ իգական  սեռի, իսկ էգ ու որձ լինում են չորքոտանիները: Համենայն դեպս՝ չենք կարծում, թե Գալուստ Գրիգորիչի անձնագրում

Այսօր մեծապես կորոշվի ըմբշամարտի օլիմպիական ճակատագիրը

Սանկտ-Պետերբուրգում ընթացող ՄՕԿ-ի գործկոմում այսօր որոշվելու է, թե սպորտային ըմբշամարտը կմնա՞ օլիմպիական խաղերի ծրագրում, թե՞ ոչ: ՖԻԼԱ-ի նորընտիր նախագահ Նենադ Լալովիչը վստահ է, որ այսօրվա որոշումը կլինի ըմբշամարտի օգտին: «Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք եւ ամեն բան լավ է լինելու: Այս երեք ամիսներին շատ բան է արվել, ըմբշամարտի օգտին շատ հիմնավորումներ են պատրաստվել: Մասնավորապես,

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով: Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը: Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, և

Նիկոլ Փաշինյան. «Հաստատո՞ւմ եք, որ այդ 300 հազար դոլարը մեր պետության վզին կա»

«Ես մաթեմատիկոս եմ, բայց ոչ մի կեպ չի ստացվում հաշվել: Ո՞նց կարող է պատահի 4.2 տոկոս աճի պարագայում մուտքերը լինեն այնքան, ինչքան 7.2-ի դեպքում: Չի ստացվում ոչ մի պարագայում: Եթե չեք կարող այս հարցին պատասխանել՝ նորմալ է»,- այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Մանվել

Անձրևաջրերը ողողել էին Մաշտոցի պողոտայի գետնանցումը

Մայիսի 28-ին, ժամը14.10-ին տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտակա գետնանցումը, Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի, Լենինգրադյան, Ա. Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Հ. Էմին, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Վաղարշյան, Քեռու, Ֆանարջյան փողոցները և լցվել են որոշ տներ, նկուղներ, ավտոտնակներ, խանութներ: Վերոնշյալ վայրերում ջրահեռացման աշխատանքներ են

Որոշ գրչակիցներ չեն մեկնաբանում Լեւոն Խեչոյանի քայլը

Արձակագիր Լեւոն Խեչոյանը երեկ հրաժարվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից։ Նա մասնավորապես ասել է . «Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքին է, շնորհակալ եմ վստահության և մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031